2010–2019 թթ․
Ինչպիսի՞ մարդ եք դուք։
Ապրիլ 2014


Ինչպիսի՞ մարդ եք դուք։

Նկար

Ինչպիսի՞ փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի մենք դառնանք այնպիսի մարդ, որ պարտավոր ենք լինել։

Երբ մտածում ենք համաշխարհային այս հավաքի մասին, մենք պետք է հիշենք, որ նմանատիպ բան ինչպիսին այս հավաքն է չկա և ոչ մին տեղ։ Գերագույն համաժողովի քահանայության նիստի նպատակն է՝ ուսուցանել քահանայության կրողներին, թե ինպիսի մարդիք ենք մենք պարտավոր լինել (տես 3 Նեփի 27.27) և ոգեշնչել մեզ հասնելու կատարելության։

Կես դար առաջ՝ Հավայան կղզիներում՝ իմ Ահարոնյան քահանայության տարիներին և Անգլիայում միսիոներ եղած ժամանակ մենք հավաքվում էինք հավաքատներում (եռանդուն ջանքերով) և հեռախոսակապի օգնությամբ լսում էինք քահանայության նիստը։ Հետագա տարիներին արբանյակները հնարավորություն տվեցին հեռարձակումները տարածել Եկեղեցու որոշ տեղանքներ, որտեղ կային շատ մեծ արբանյակային ընդունիչներ, որպեսզի մենք կարողանայինք և լսել և տեսնել հեռարձակումները։ Մենք զարմանում էինք այդ տեխնոլոգիաներով։ Քչերը կարող էին պատկերացնել այօրվա աշխարհը, որտեղ ամեն ոք, ով խելախոսի, գրասալիկի կամ համակարգչի միջոցով կարող է մուտք գործել համացանց, կարող է լսել այս ժողովի ուղերձները։

Սակայն այս անհամեմատ աճող մատչելիությունը Տիրոջ ծառաների ձայների հանդեպ, որոնք նույնն են ինչ Տիրոջ ձայնը (տես ՎևՈւ 1.38), շատ քիչ արժեք ունեն, եթե միայն մենք չենք ձգտում ձեռք բերել խոսքը (տես ՎևՈւ 11.21) և հետո հետևել դրան։ Պարզ ասած, գերագույն համաժողովի և քահանայության նիստի նպատակը կիրագործվի, եթե միայն մենք ցանկանում ենք գործել, եթե մենք ցանկանում ենք փոխվել։

Մի քանի տասնամյակ առաջ ես ծառայում է որպես Եպիսկոպոս։ Երկար ժամանակ ես պարբերաբար հարցազրույց էի ունենում ինձանից տարիքով մեծ մի անդամի հետ։ Այդ եղբայրը խնդիրներ ուներ կնոջ հետ և այլևս չէր շփվում իրենց երեխաների հետ։ Նա հազիվ էր պահում աշխատանքը, չուներ մոտիկ ընկերներ և գտավ, որ անդամների հետ շփումը դժվար էր ու որոշեց չծառայել Եկեղեցում։ Իր կյանքի դժվարությունների մասին մի ջերմեռանդ զրույցի ժամանակ նա թեքվեց դեպի ինձ, կարծես ամփոփում մեր անհամար զրույցների, նա ասաց․ «Եպիսկոպոս, ես ջղայն բնավորություն ունեմ և ես պարզապես այդպիսին եմ»։

Այդ արտահայտությունն ապշեցրեց ինձ այդ երեկո և անհանգստացնում է ինձ այդ օրվանից սկսած։ Այն բանից հետո, երբ այդ մարդը որոշեց կամ երբ մեզանից մեկը որոշում է, որ «Ես պարզապես այդպիսին եմ», մենք հրաժարվում ենք մեր փոխվելու ունակությունից։ Մենք կարող ենք սպիտակ դրոշ բարձրացնել, ցած դնել մեր զենքերը, զիջել ճակատամարտը և պարզապես անձնատուր լինել՝ կորցրած լինելով հաղթելու որևէ հեռանկար։ Թեև ոմանք կմտածեն, որ դա իրենց չի վերաբերում, հավանաբար, մեզանից յուրաքանչյուրն առնվազն մեկ կամ երկու վատ սովորույթից չհրաժարվելով՝ ցույց է տալիս «Ես պարզապես այդպիսին եմ» մոտեցումը։

Մենք հավաքվում ենք այս քահանայության հավաքին, քանի որ, ով ենք մենքը չի նշանակում, թե ով մենք կարող ենք դառնալ։ Այս երեկո մենք հավաքվում ենք Հիսուս Քրիստոսի անունով։ Մենք հավաքվում ենք այն վստահությամբ, որ Նրա Քավությունը տալիս է յուրաքանչյուրիս՝ անկախ մեր թուլություններից, մեր հակվածություններից, փոխվելու ունակություն։ Մենք հանդիպում ենք այն հույսով, որ անկախ մեր անցյալից, մեր ապագան կարող է ավելի լավը լինել։

Երբ մենք այս ժողովին մասնակցում ենք փոխվելու «անկեղծ միտումով» (Մորոնի 10․4), ապա Հոգին լիարժեք կգործի մեր սրտերում և մտքերում։ Ինչպես Տերն է հայտնել մարգարե Ջոզեֆ Սմիթին․ «Եվ պիտի լինի այնպես, որ, որքան որ նրանք… . հավատք գործադրեն առ ինձ, – հիշեք, որ հավատքը զորության և գործողության սկզբունք է, – ես իմ Հոգին կթափեմ նրանց վրա, այն օրը, երբ նրանք միասին կժողովվեն» (ՎևՈւ 44․2)։ Դա վերաբերում է այս երեկոյին։

Եթե կարծում եք, որ ձեր դժվարություններն անհաղթահարելի են, թույլ տվեք պատմել մի մարդու մասին, ում մենք 2006թ․ հանդիպեցինք Հնդկաստանի, Հիդերաբադ քաղաքից դուրս՝ մի փոքրիկ գյուղում։ Այդ մարդը հիանալի օրինակ էր մեկի, ով ցանկություն ուներ փոխվելու։ Ապպա Ռաո Նուլուն ծնվել էր հնդկաստանի գյուղական համայնքում։ Երեք տարեկան հասակում նրա ոտքերն անշարժացել էին պոլիոմիլիտի հետևանքով և դարձել ֆիզիկապես հաշմանդամ։ Նրա շրջապատն ուսուցանել էր նրան, որ նրա ներուժը խիստ սահմանափակ էր։ Այնուամենայնիվ, որպես երիտասարդ ամուրի՝ նա հանդիպեց միսիոներներին։ Նրանք ուսուցանեցին նրան ավելի մեծ ներուժի մասին՝ թե այս կյանքում, թե գալիք հավերժական կյանքում։ Նա մկրտվեց և հաստատվեց որպես Եկեղեցու անդամ։ Իր ներուժի և իր մասին աճող կարծիք ձևավորելով, նա նպատակ դրեց ստանալու Մելքիսեդեկյան քահանայություն և ծառայել լիաժամկետ միսիայում։ 1986թ․ նա կարգվեց որպես երեց և կանչվեց ծառայելու Հնդկաստանում։ Քայլելը հեշտ չէր։ Նա իր ուժերին ներածին չափով կիրառում էր ձեռքերի տակ եղած ձեռնափայտերը և հաճախ ընկնում, սակայն հանձնվելը երբեք տարբերակ չէր նրա համար։ Նա պարտավորվեց պատվով և անձնվիրաբար ծառայել իր միսիան և նա արեց դա։

Երբ մենք հանդիպեցինք եղբայր Նուլուին շուրջ 20 տարի իր միսիայից անց, նա ուրախ ողջունեց մեզ ճամփեզրին և ուղեկցեց մեզ անհարթ և փոշոտ ճանապարհով դեպի երկու-երեք սենյականոց իր տունը, որտեղ նա ապրում էր իր կնոջ և երեք երեխաների հետ։ Այդ օրը չափազանց շոգ և տհաճ օր էր։ Նա դեռևս քայլում էր մեծ դժվարությամբ, սակայն չկար խղճահարություն իր հանդեպ։ Անձնական ջանասիրության շնորհիվ նա դարձավ ուսուցիչ, ապահովելով գյուղի երեխաների ուսումը։ Երբ ներս մտանք նրա համեստ բնակարանը, նա անմիջապես ինձ մի անկյուն տարավ և դուրս հանեց մի տուփ, որը պարունակում էր նրա ամենակարևոր ունեցվածքը։ Նա ցանկանում էր ինձ ցույց տալ մի թուղթ։ Այնտեղ գրված էր․ «Բարի մաղթանքներով և օրհնություններով Երեց Նուլուին՝ խիզախ ու երջանիկ մի միսիոների։ [ամսաթիվ] հունիսի 25, 1987; [ստորագրված] Բոյդ Կ․ Փաքեր»։ Մի առիթով, երբ Երեց Փաքերն այցելել էր Հնդկաստան և խոսել մի խումբ միսիոներների հետ, նա Երեց Նուլուին հաստատել էր իր ներուժը։ Ըստ էության, այն ինչ եղբայր Նուլուն ցանկանում էր հաղորդել ինձ 2006թ. այդ օրը, այն էր, որ ավետարանը վերջնականապես փոխել է նրան։

Նուլուի տուն այդ այցելության ժամանակ միսիայի նախագահն ուղեկցում էր մեզ։ Նրա այցի նպատակն էր հարցազրույց անցկացնել Եղբայր Նուլուի, նրա կնոջ և նրանց երեխաների հետ, որպեսզի ծնողները ստանային իրենց օժտումը և զավակները կնքվեին իրենց ծնողների հետ։ Մենք նաև այդ ընտանիքին հանձնեցինք իրենց տոմսերը՝ մեկնելու Չինասատանի Հոնգ Կոնգի տաճար՝ կատարելու այդ արարողությունները։ Նրանք ուրախությունից լաց էին լինում, կարծես իրենց երկար սպասված երազանքն իրականանում էր։

Ի՞նչ է ակնկալվում Աստծո քահանայությունը կրողից։ Ինպիսի՞ փոփոխություններ պետք է կատարվեն մեր մեջ, որպեսզի դառնանք այն մարդիկ, որ պարտավոր ենք լինել։ Ես կանեմ երեք առաջարկ․

  1. Մենք պետք է լինենք քահանայության տղամարդիկ։ Անկախ նրանից, մենք Ահարոնյան քահանայություն կրող պատանի ենք, թեՄելքիսեդեկյան քահանայություն կրող տղամարդ, մենք պետք է լինենք քահանայության տղամարդիկ՝ ցույց տալով հոգևոր հասունություն, քանի որ մենք ուխտ ենք կապել։ Ինչպես Պողոս առաքյալն է ասել․ «Երբոր երեխայ էի՝ երեխայի պէս էի խօսում, երեխայի պէս էի մտածում, երեխայի պէս էի համարում. Բայց երբոր մարդ եղայ, այն երեխայութեան բաները խափանեցի» (Ա Կորնթացիս 13.11)։ Մենք պետք է տարբերվենք, քանի որ կրում ենք քահանայություն՝ ոչ թե լինենք ամբարտավան կամ հպարտ կամ ինքնահավան, այլ խոնարհ, սովորելու ընդունակ և հեզ։ Քահանայություն և դրա տարատեսակ պաշտոններ ստանալը պետք է ինչ-որ նշանակություն ունենա մեզ համար։ Այն չպետք է մակերեսային «անցուղի ծես» լինի, որն ինքնաբերաբար տեղի է ունենում որոշակի տարիքին հասնելուն պես, այլ պետք է լինի մտածված կերպով ուխտած սրբազան ծես։ Մենք պետք է այնքան արտոնված և երախտապարտ զգանք, որ մեր ամեն մի արարք ցույց տա դա։ Եթե մենք հազվադեպ ենք մտածում քահանայության մասին, ապա պետք է փոխվենք։

  2. Մենք պետք է ծառայենք։ Քահանայությունը կրելու էությունը մերձավորներին ծառայելով մեր կոչումը մեծարելն է (տես ՎևՈւ 84.33)։ Մենք չպետք է խուսափենք ամենակարևոր պարտականությունից՝ մեր կանանց և երեխաներին ծառայելուց, չպետք է հրաժարվենք կամ պասիվ կերպով Եկեղեցու ծառայություններ կատարենք և չպետք է հրաժարվենք հոգալ ուրիշների մասին, միայն որովհետև մեզ հարմար չէ։ Փրկիչն ասել է․ «Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը» (Մատթեոս 22․37), իսկ հետո ավելացրել․ «Եթե ինձ սիրում ես, ծառայիր ինձ» (ՎևՈւ 42․29)։ Եսասիրությունը քահանայության պատասխանատվության հակադրությունն է, և եթե դա մեր բնավորության գիծն է, ապա մենք պետք է փոխվենք։

  3. Մենք պետք է արժանավոր լինենք։ Ես միգուցե չունենամ Երեց Ջեֆրի Ռ. Հոլանդի այն կարողությունը, որի մասին մի քանի տարի առաջ քահանայության ժողովի ժամանակ նա խոսել է․ «մոտեցնել իմ դեմքը ձեր դեմքին՝ քիթ քթի առաջ, բավական խանդավառությամբ, որ ձեր հոնքերը մի քիչ խանձվեն» («Բոլորս զինվորագրված ենք», Լիահոնա, նոյ. 2011, 45), բայց սիրելի եղբայրներ մենք պետք է արթնանանք նրանից, թե ինչպես է ընդհանուր ընդունված աշխարհիկ սովորույթները խեղդում քահանայության մեր իշխանությունը։ Եթե մեզ թվում է, որ մենք կարող ենք խաղալ մերկագրության, մաքրաբարոյության խախտումների կամ անազնվության հետ ցանկացած իսկ ձևով և այն բացասապես չի ազդի մեր և մեր ընտանիքների վրա, ապա մենք մեզ խաբում ենք։ Մորոնին ասել է․ «Այլ տեսեք, որ դուք անեք բոլոր բաներն արժանիորեն» (Մորմոն 9․29)։ Տերը զորավոր ձևով հրամայել է․ «Եվ այժմ ես ձեզ պատվիրան եմ տալիս, որ զգուշանաք ձեր համար, որ ջանասիրաբար ուշք դարձնեք հավերժական կյանքի խոսքերին» (ՎևՈւ 84․43)։ Եթե կան չլուծված մեղքեր, որոնք խանգարում են մեր արժանավորությանը, մենք պետք է փոխվենք։

«Ինչպիսի՞ մարդ եք դու պարտավոր լինել» հարցի միակ ամբողջական պատասխանը հակիրճ ու խորապես տվել է Հիսուս Քրիստոսը․ «Ճիշտ ինչպես ես եմ» (3 Նեփի 27.27)։ «Եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում» (Մորոնի 10.32) հատվածում տված հրավերը պահանջում և ակնկալում է փոփոխություն։ Բարեբախտաբար, Նա մեզ մենակ չի թողել։ «Եվ եթե մարդիկ գան ինձ մոտ, ես նրանց ցույց կտամ իրենց թուլությունը. … Այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ» (Եթեր 12:27)։ Հիմնվելով Փրկչի քավության վրա՝ մենք կարող ենք փոխվել։ Այդ մասին ես վստահ եմ։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։