2010–2019 թթ․
Քրիստոս Քավիչը
Ապրիլ 2014


Քրիստոս Քավիչը

Նկար

[Փրկչի] զոհաբերությունը օրհնել է բոլորին, սկսած Ադամից մինչև վերջին մարդը։

Հիսուս Քրիստոսը՛ Աստծո որդին, ծնվեց և մահացավ բացառիկ հանգամանքներում։ Նա ապրեց և մեծացավ համեստ պայմաններում՝ առանց նյութական բաների։ Նա Իր մասին ասել է․ «Աղուէսները որջեր ունին, եւ երկնքի թռչունները բոյներ. Բայց մարդի Որդին տեղ չ’ունի, որ գլուխը դնէ։» (Ղուկաս 9․58

Նա երբեք պարգևներ, շնորհներ, ճանաչում չի ստացել, ոչ էլ նախընտրելի օգնություն երկրի քաղաքական ղեկավարներից կամ Իր օրերի եկեղեցական ղեկավարներից։ Ոչ էլ նա նստել է ժողովարանների բարձր աթոռներում։

Նրա քարոզները պարզ էին, և չնայած որ բազմություններ հետևեցին նրան, Նրա ծառայությունը մարդկանց մեկ առ մեկ օրհնելն էր։ Նա անհամար հրաշքներ գործեց նրանց մեջ, ովքեր ընդունեցին Նրան որպես Աստծուց Ուղարկվածի։

Նա Իր Առաքյալներին հրաշքներ գործելու «և մեծ գործերի» իշխանություն և զորություն տվեց, ապա նա արեց դրանք (Հովհաննես 14․12), սակայն Նա երբեք մեղքերը ներելու արտոնությունը չպատվիրակեց նրանց։ Նրա թշնամիները բարկացան Նրան լսելիս․ «Գնա՛, այսուհետեւ մի՛ մեղանչիր» (Հովհաննես 8․11) կամ «Քո մեղքերը թողուած լինին քեզ» (Ղուկաս 7․48)։ Դրա իրավունքը միայն իրեն էր պատկանում, քանի որ Նա է Աստծո Որդին և Նա Իր քավությամբ պետք էր վճարեր այդ մեղքերի համար։

Մահվան հանդեպ Նրա իշխանությունը

Մահվան հանդեպ Նրա իշխանությունը մեկ այլ աստվածային հատկանիշ էր։ Մեծ Յայրոսը՝ ժողովարանի իշխանը, աղաչեց նրան «որ իր տունը մտնէ, որովհետեւ մի միածնունդ աղջիկ ունէր եւ նա մեռնում էր» (Ղուկաս 8․41–42)։ Վարդապետը լսեց նրա աղաչանքը, և մինչ նրանք քայլում էին, ծառաներից մեկը մոտեցավ նրանց և ասաց. «Աղջիկդ մեռաւ. Մի աշխատացնիր վարդապետին» (Ղուկաս 8․49)։ Տուն մտնելուն պես Հիսուսը բոլորին խնդրեց դուրս գնալ և անմիջապես նրա ձեռքից բռնելով Նա ասաց․ «Վե՛ր կաց» (Ղուկաս 8․54

Մի ուրիշ առիթով Նային քաղաք ուղևորվելիս Նա հանդիպեց մի թաղման, որտեղ այրի կինը ողբում էր միակ որդու մահվան համար։ Ողորմածությամբ լեցուն՝ Նա դիպավ դագաղին և ասաց․ «Երիտասարդ, քեզ եմ ասում՝ Վեր կաց» (Ղուկաս 7․14)։ Մարդիկ տեսնելով այդ հրաշքն աղաղակեցին․ «Մի մեծ մարգարէ է վեր կացել մեր մէջ, եւ … Աստուած իր ժողովրդին այցելել է» (Ղուկաս 7․16)։ Այդ հրաշքն առավել ուշագրավ է, քանի որ նրանք արդեն պաշտոնապես հայտարարել էին, որ պատանին մեռած է և տանում էին թաղման։ Երկու երիտասարդներին կյանքի վերադարձնելով՝ մահվան հանդեպ Նրա հեղինակության և իշխանության վկայությունը, զարմացրեց հավատացյալներին և իրեն չհավատացողների սրտերը լցրեց վախով։

Երրորդ դեպքն ամենատպավորիչն էր։ Իր զարմիկներ Մարթային, Մարիամին և Ղազարոսին Քրիստոսը հաճախ էր այցելում։ Երբ մարդիկ Նրան տեղեկացրեցին, որ Ղազարոսի մահամերձ է, չորս օր տևեց մինչ Նա հասավ ընտանիք։ Մարթային մխիթարելով իր եղբոր մահվան կապակցությամբ՛ Նա հաստատապես վկայեց նրան․ «Ես եմ յարութիւնը եւ կեանքը. ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կ’ապրի» (Հովհաննես 11․25

Երբ Փրկիչը սգավորներին հանձնարարեց հեռացնել գերեզմանի քարը, Մարթան անվստահ շշնջաց Նրան «Տէ՛ր, հիմա արդէն նեխած կը լինի, քանի որ չորս օրուայ է» (Հովհաննես 11․39

Այնուհետև Հիսուսը սիրով հիշեցրեց նրան «Քեզ չասացի՞. եթէ հաւատաս, կը տեսնես Աստծու փառքը» (Հովհաննես 11․40), այս ասելով՝ Նա բարձր ձայնով աղաղակեց.

«Ղազարոս, դուրս եկ։

Եւ մեռելը դուրս եկաւ» (Հովհաննես 11․43–44

Չորս օր գերեզմանում մնալուց հետո Աստծո Որդու թշնամիները բախվեցին այնպիսի անժխտելի ապացույցների, որոնք չէին կարող հերքել, աղճատել կամ աղավաղել և նրանք անիմաստ ու չարամտորեն «այն օրուանից խորհուրդ արեցին, որ նրան սպանեն» (Հովհաննես 11․53

Նոր պատվիրան

Ավելի ուշ, կենդանի Քրիստոսը Իր Առաքյալների հետ Երուսաղեմում նշեց Զատիկի վերջին տոնը, հաստատեց հաղորդության արարողությունը, և նրանց պատվիրան տվեց անկեղծ ծառայության միջոցով սիրել միմյանց։

Նրա տառապանքը Գեթսեմանիում

Իր ամենավսեմ սերը մարդկությանը ցույց տալուց և Իր ողջ կամքը կիրառելուց հետո, Նա խիզախորեն ու վճռականորեն քայլեց հանդիպելու Իր ամենախիստ փորձությանը։ Գեթսեմանիի այգում, լիակատար մենության մեջ Նա կրեց ամենաուժեղ տառապանքը՝ արյուն հեղելով յուրաքանչյուր ծակոտիից։ Լիովին ենթարկվելով Իր Հորը՝ Նա քավեց մեր մեղքերը և Իր վրա վերցրեց մեր ցավերն ու չարչարանքները, որպեսզի կարողանա իմանալ, թե ինչպես սատարել մեզ (տես Ալմա 7․11–14

Մենք պարտական ենք Նրան և մեր Երկնային Հորը, քանի որ Նրա զոհաբերությունը օրհնել է բոլորին, սկսած Ադամից մինչև վերջին մարդը։

Փրկչի դատապարտությունն ու խաչելությունը

Գեթսեմանիում Իր տառապանքից հետո, Նա ինքնակամ հանձնվեց իր թշնամիներին։ Դավաճանվելով իրենցից մեկի կողմից, նա անարդար ու անօրինական ձևով արագորեն դատապարտվեց անազնիվ ու ոչ լիարժեք դատով։ Այդ նույն երեկո նա մեղադրվեց հայհոյանքի համար և դատապարտվեց մահվան։ Քանի որ Նա վկայել էր, որ Նա Աստծո Որդին էր, Նրա թշնամիները, ատելությունից դրդված ու վրեժխնդրության ծարավով լեցուն, դավեցին, որ Պիղատոսը դատապարտեր Նրան։ Այդ իսկ պատճառով նրանք հայհոյանքի մեղադրանքը խռովարարի մեղադրանքի փոխեցին, որպեսզի Նրա դատաստանը խաչելիությունը լիներ։

Հռովմեացիների շրջանում Նրա դատապարտումն ավելի դաժան էր․ Նրանց ծաղրանքներն ու արհամարական վերաբերմունքը Նրա հոգևոր թագավորության նկատմամբ, ստորացուցիչ թագադրությունը փշե պսակով, նրա ցավոտ խարազանումը և համընդհանուր խաչելիության Նրա երկարատև հոգևարքի տառապանքը պարզ նախազգուշացում էր նրանց համար ովքեր կփորձեին իրենց հայտարարել Նրա աշակերտը։

Իր տառապանքների յուրաքանչյուր պահին աշխարհի Քավիչը ցույց տվեց բացառիկ ինքնատիրապետում։ Նա միշտ ուրիշների օրհնության մասին էր մտածում։ Բարությամբ ու քնքշանքով լեցուն Նա խնդրեց Հովհաննեսին հոգ տանել Իր մոր՝ Մարիամի մասին։ Նա խնդրեց Իր Երկնային Հորը ներել Իրեն խաչողներին։ Երկրի վրա Իր աշխատանքը կատարելուց հետո, Նա Իր հոգին ավանդեց Աստծուն և վերջին շունչը տվեց։ Քրիստոսի մարմինը տեղափոխվեց գերեզման և երեք օր մնաց այնտեղ։

Քավչի աշխատանքը մահացածների մեջ

Մինչ Նրա աշակերտները տանջվում էին տխրությունից, հուսահատությունից և անորոշությունից, մեր Փրկիչը Իր Հոր ծրագրի մեկ այլ փուլում նոր ձևով կատարում էր իր ծառայությունը։ Այդ երեք օրերի կարճ ժամանակահատվածում Նա անդադար աշխատեց, որպեսզի մահացածների մեջ կազմակերպեր փրկության այդ հսկայական աշխատանքը։ Այդ օրերը Աստծո ընտանիքի համար դարձան հույսով լեցուն օրեր։ Այդ այցելության ընթացքում Նա նշանակեց իր հավատարիմ հետևորդներին, որ փրկագնման ուրախ լուր ավետեին նրանց, ովքեր իրենց կենդանի ժամանակ չէին լսել փառահեղ ծրագրի մասին կամ մերժել էին այն։ Այժմ նրանք հնարավորություն կունենային ազատվել իրենց գերությունից՝ փրկագնվելով ապրողների և մահացածների Աստծո կողմից (տես ՎևՈւ 138․19, 30–31

Հարության առաջին պտուղները

Իր աշխատանքը հոգևոր աշխարհում ավարտելուց հետո Նա վերադարձավ երկիր, որպեսզի իր հոգին ընդմիշտ միավորի մարմնի հետ։ Նույնիսկ որ նա բացարձակապես ցույց էր տվել իր իշխանությունը մահվան հանդեպ՝ սուրբ գրություններում գրված այն մարդկանց պատմություններով, ում Նա կյանքի է բերել մինչև Իր հարությունը, ցույց են տալիս, որ նրանց կյանքը միայն հրաշքով երկարացվել է, քանի որ նրանք դեռ կմահանային։

Քրիստոսը առաջինն էր, որ հարություն առավ և երբեք այլևս չմահացավ, ունենալով կատարյալ՝ հավերժական մարմին։ Նա հայտնվեց Մարիամին, ով Նրան ճանաչելուն պես սկսեց երկրպագել Նրան։ Մեր Քավիչը մեծ քնքշությամբ նրան զգուշացրեց Իր նոր և փառահեղ վիճակի մասին․ «Մի դպչիր ինձ, որովհետեւ դեռ չեմ վեր ելլել իմ Հօր մօտ» (Հովհաննես 20․17), ևս մեկ անգամ վկայելով, որ Նրա ծառայությունը հոգևոր աշխարհում իրական էր ու լիարժեք։ Ավելի ուշ իր իրական լինելը հաստատելու համար, Նա ասաց․ «Ես վեր եմ ելնում իմ Հօր մօտ եւ ձեր Հօր մօտ, իմ Աստուծոյ մօտ եւ ձեր Աստուծոյ մօտ։» (Հովհաննես 20․17)։ Իր Հոր մոտ գնալուց հետո Նա կրկին վերադարձավ ու հայտնվեց Իր առաքյալներին․ «նրանց ցոյց տուեց իր ձեռքերը եւ կողը. եւ աշակերտներն ուրախացան, երբ տեսան Տիրոջը» (Հովհաննես 20․20

Քավիչը կվերադառնա

Ես վկայում եմ, որ Քրիստոսը կվերադառնա շատ ավելի տարբեր ձևով, քան Նրա առաջին գալուստն էր։ Նա կվերադառնա փառքի ու իշխանության մեջ, բոլոր արդար ու հավատարիմ Սրբերի հետ։ Նա կվերադառնա որպես թագավորների Թագավոր և տերերի Տեր, որպես Խաղաղության Իշխան, խոստացված Մեսիա, Փրկիչ և Քավիչ, որպեսզի դատի կենդանիներին ու մահացածներին։ Ես իմ ողջ սրտով սիրում ու ծառայում եմ Նրան և աղոթում եմ, որպեսզի մենք կարողանանք ծառայել ուրախությամբ ու նվիրվածությամբ, և որ մենք մինչև վերջ մնանք հավատարիմ Նրան։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։