Մենք երբեք միայնակ չենք քայլում
    Footnotes

    Մենք երբեք միայնակ չենք քայլում

    Մի օր դուք հետ կնայեք ձեր դժվար ժամանակներին և կհասկանաք, որ Նա միշտ եղել է ձեր կողքին:

    Իմ սիրելի քույրեր, այն հոգին որ զգում ենք այս երեկո, դա ձեր ուժի, ձեր նվիրվածության և ձեր բարության արտահայտումն է: Մեջբերելով Վարպետին. «Դուք երկրի աղն էք …Դուք աշխարհի լոյսն էք»:1

    Երբ ես մտածում եմ ձեզ հետ խոսելու իմ հնարավորության մասին, հիշում եմ Սփոփող Միության հանդեպ իմ սիրելի կնոջ՝ Ֆրենսիսի սիրո մասին: Իր կյանքի ընթացքում Սփոփող Միությունում նա ծառայեց շատ կոչումներում: Երբ մենք 31 տարեկան էինք, ես կանչվեցի լինելու Կանադական միսիայի նախագահ: Այդ ծառայության երեք տարիների ընթացքում, Ֆրենսիսը նախագահում էր այդ հսկայական տարածքի ողջ Սփոփող Միության վրա, որն ընդգրկում էր Օնտարիոյի և Քվեբեկի տարածքները: Այդ ծառայության շնորհիվ մի շարք բարեկամական կապեր ստեղծվեցին, ինչպես նաև մեր ծխի Սփոփող Միությունում ծառայելու ընթացքում: Նա մեր Երկնային Հոր հավատարիմ դուստրն էր, իմ սիրելի զուգընկերը և իմ սիրելի ընկերը: Ես նրան այնքան շատ եմ կարոտում, որ բառերով չեմ կարող նկարագրել:

    Ես նույնպես սիրում եմ Սփոփող Միությունը: Ես վկայում եմ ձեզ, որ այն ստեղծվել է ոգեշնչմամբ և այն Տիրոջ Եկեղեցու կարևոր մասն է այստեղ՝ Երկրի վրա: Անհնար է հաշվարկել այն բոլոր բարիքը, որը գալիս է այս կազմակերպությունից, և այն կյանքերը, որոնք օրհնվել են դրա շնորհիվ:

    Սփոփող Միությունը կազմված է տարբեր կանանցից: Ձեր մեջ կան նրանք, ովքեր ամուրի են, միգուցե դպրոցում են կամ աշխատում են և կրում են լիարժեք և հարուստ կյանք: Ձեզանից ոմանք մեծացող երեխաների զբաղված մայրեր են: Նաև ձեզանից ոմանք բաժանության կամ մահվան պատճառով կորցրել են ամուսիններին և մաքառում են, դաստիարակելով երեխաներին առանց հոր և ամուսնու: Ձեզանից ոմանք մեծացրել են երեխաներին և զգում են, որ շարունակապես կունենա ձեր օգնության կարիքը: Ձեզանից ոմանք ունեն ծերացող ծնողներ, ովքեր ձեր հոգատար սիրո կարիքն ունեն:

    Ուր էլ լինենք մենք կյանքում, կլինեն ժամանակներ, երբ մենք բոլորս էլ կունենանք դժվարություններ և մաքառումներ: Թեև յուրաքանչյուրի համար դրանք տարբեր են, ընդհանուր են՝ բոլորի համար:

    Մեզ հանդիպած դժվարություններից շատերը գոյություն ունեն, քանի որ մենք ապրում ենք մահկանացու կյանքում, բնակեցված տարբեր տեսակի մարդկանցով: Երբեմն հուսահատության մեջ գտնվելով մենք հարցնում ենք «Ինչպե՞ս կարող եմ իմ հայացքը կենտրոնացնել սելեստիալի վրա, երբ ապրում եմ այս թելեստիալ աշխարհում»:

    Կլինեն պահեր, երբ դուք կքայլեք փշոտ և մաքառումներով լեցուն ճանապարհով: Կլինեն պահեր, երբ դուք կզգաք առանձնացված, նույնիսկ մեկուսացված Աստծո տված բոլոր բարիքներից: Դուք վախենում եք, որ կքայլեք միայնակ: Վախը փոխարինում է հավատքին:

    Երբ դուք հայտնվեք այդպիսի իրավիճակներում, ես աղերսում եմ, որպեսզի դուք հիշեք աղոթքը: Ես սիրում եմ Նախագահ Էրզրա Թավտ Բենսոնի խոսքերն աղոթքի մասին: Նա ասել է.

    «Ողջ իմ կյանքի ընթացքում, աղոթքից կախված լինելու խորհուրդը միշտ գնահատվել է ավելին բոլոր այն խորհուրդներից, որ ես … ստացել եմ: Այն դարձել է իմ անբաժանելի մասնիկը՝ խարիսխը, ուժի մշտական աղբյուրը, և աստվածային բաների մասին իմ գիտելիքների հիմքը: …

    … Անհաջողությունների ժամանակ աղոթքի մեջ մենք կարող ենք գտնել հավաստիացում, որ Աստված հոգու հետ խոսում է խաղաղությամբ: Այդ խաղաղությունը, այդ պարզության ոգին կյանքի ամենամեծ օրհնությունն է»:2

    Պողոս Առաքյալը հորդորել է.

    «Ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն:

    Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը»:3

    Ինչպիսի՜ փառավոր խոստում: Խաղաղությունը այն է, ինչ մենք փնտրում ենք, այն է, ինչին ձգտում ենք:

    Մենք չենք եկել այս երկիր, որպեսզի միայնակ քայլենք: Զորության, ուժի և սփոփանքի ինչպիսի հիանալի աղբյուր է մատչելի յուրաքանչյուրիս: Նա, ով գիտի մեզ ավելի լավ, քան մենք ինքներս գիտենք մեզ, Նա ով տեսնում է պատկերը ամբողջովին և գիտե ավարտը ի սկզբանե, հավաստիացրել է մեզ, որ կօգնի մեզ, եթե մենք հարցնենք: Մենք ունենք խոստում. «Փնտրեք ջանասիրաբար, աղոթեք անդադար և եղեք հավատացող, և բոլոր բաները միաժամանակ կգործեն ձեր բարիքի համար»:4

    Երբ մեր աղոթքները բարձրանում են երկինք, եկեք չմոռանանք այն խոսքերը, որոնք ուսուցանել է Փրկիչը: Գեթսեմանի ու խաչելիության տառապալից հոգեվարքի մեջ Նա աղոթեց Հորը. «Ոչ թե իմ կամքը, այլ քոնը թող լինի»:5 Դժվարությունները, որոնք ժամանակ առ ժամանակ կլինեն, նույնպես մեզ համար են, որպեսզի վստահենք մեր Երկնային Հորը, թե ինչպես, երբ և ինչ ձևով տրամադրի մեզ անհրաժեշտ օգնությունը:

    Ես սիրում եմ բանաստեղծի խոսքերը.

    Ես չգիտեմ, որ ձևն է բացառիկ,

    Բայց գիտեմ. Աստված պատասխանում է աղոթքներին:

    Ես գիտեմ, որ նա տվել է Իր Խոսքը,

    Որում ասվում է, որ աղոթքն է միշտ լսվում,

    Եվ այն կպատասխանվի՝ վաղ, թե ուշ,

    Եվ այսպիսով ես աղոթում ու հանգիստ սպասում:

    Ես չգիտեմ, թե փնտրած օրհնությունները

    Կգան ուղղակի իմ մտածած ձևով,

    Բայց ես միայն աղոթում եմ Նրան,

    Ում կամքը իմ կամքից է իմաստուն,

    Գիտեմ՝ Նա կպատասխանի իմ աղերսին,

    Կամ պատասխանը կլինի մեծ օրհնություն:6

    Իհարկե, աղոթքը ոչ միայն դժվարին ժամանակների համար է: Սուրբ գրություններում պարբերաբար ասվում է «աղոթել միշտ»7 և պահել աղոթքը մեր սրտերում:8 Սիրելի և հայտնի օրհներգի բառերը առաջացնում է մի հարց, որին մեզանից յուրաքանչյուրը ամեն օր պետք է պատասխան տա. «Մտածե՞լ աղոթելու մասին»:9

    Ի հավելումն աղոթքի, մի բան, որը մեզ օգնում է հաղթահարել այս դժվարին կյանքը, դա սուրբ գրություններն են: Սուրբ գրություններում տեղ գտած ճշմարտության և ոգեշնչման խոսքերը թանկարժեք են ինձ համար: Ես երբեք չեմ հոգնում դրանք կարդալուց: Սուրբ գրություններն ուսումնասիրելիս ես միշտ լցվում եմ հոգեպես: Ճշմարտության և սիրո այս խոսքերը ուղեցույց են իմ կյանքում և ցույց են տալիս հավեժական կատարելիության ճանապարհը:

    Երբ մենք կարդանք ու մեկնաբանենք սուրբ գրությունները, մենք կզգանք Հոգու քաղցր հուշումները մեր հոգում: Մենք կարող ենք գտնել մեր հարցերի պատասխանները: Մենք իմանաում ենք այն օրհնությունների մասին, որոնք գալիս են Աստծո պատվիրանները պահելուց: Մենք ձեռք ենք բերում հաստատուն վկայություն մեր Երկնային Հոր և մեր Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի և մեր հանդեպ Նրանց սիրո մասին: Երբ սուրբ գրությունների ուսումնասիրությունը և մեր աղոթքները զուգորդվում են, մենք կարող ենք հաստատ իմանալ, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը ճշմարիտ է:

    Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է. «Թող որ Տերը օրհնի մեզանից յուրաքանչյուրին սնվելու իր սուրբ [խոսքերով] և ստանալու [նրանցից] այն ուժը, այն խաղաղությունը և այն գիտելիքը, որը «գերազանցում է ամեն հասկացությունը» (Փիլիպպ. 4.7)»:10

    Երբ մենք աղոթենք ու ժամանակ գտնենք սուրբ գրությունները կարդալու համար, մեր կյանքը անսահման կօրհնվի և մեր բեռը կդարձվի թեթև:

    Թույլ տվեք ձեզ հետ կիսվել մի պատմությամբ, թե ինչպես է Երկնային Հայրը պատասխանել մի կնոջ աղոթքներին և տվել նրան խաղաղություն և ապահովություն, որին նա այնքան ձգտում էր:

    Տիֆանիի դժվարությունները սկսվեցին անցած տարի, երբ նա Շնորհակալության օրվա և ապա կրկին Սուրբ ծննդյան օրվա կապակցությամբ հյուրեր ընդունեց իր տանը: Նրա ամուսինը բժշկական ուսումնարանում էր սովորում և այժմ նրա երկրորդ տարին էր այդ հաստատությունում: Քանի որ նրա դասերը երկար էին տևում, նա չեր կարողանում կնոջը օգնել այնքան, որքան նրանք երկուսն էլ ցանկանում էին, և այն ամեն պատրաստությունները, որոնք անհրաժեշտ էին տոնական օրերին ի հավելումն իրենց չորս մանուկ երեխաների խնամքի, ընկած էին Տիֆանիի վրա: Նա շատ ծանրաբեռնված էր, իսկ հետո նա իմացավ, որ այն անձը, ում նա սիրում էր, քաղցկեղով հիվանդ էր: Սթրեսը և անհանգստությունը նրան մեծապես ճնշեցին և նա ընկավ հուսահատության և դեպրեսիայի մեջ: Նա ստացավ բժշկական օգնություն, բայց ոչինչ չփոխվեց: Նա կորցրեց ախորժակը և սկսեց նիհարել, ինչը նրա հյուծված մարմնում կարող էր հիվանդություն առաջացնել: Նա փնտրեց խաղաղություն սուրբ գրություների միջոցով և աղոթեց իրեն պատած խավարից ազատման համար: Երբ, կարծես, ոչ խաղաղությունը, ոչ էլ օգնությունը չէր գալիս, նա զգաց իրեն լքված Աստծո կողմից: Նրա ընտանիքն ու ընկերները աղոթեցին նրա համար և փորձեցին հուսահատորեն օգնել: Նրանք բերում էին նրա սիրելի ուտելիքը, որպեսզի փորձեին նրան առողջ պահել, սակայն նա չէր կարողանում ուտել:

    Այդ դժվարին օրերից մեկի ժամանակ մի ընկեր զուր փորձեց հրապուրել նրան իր սիրած ուտելիքով: Երբ ոչինչ չօգնեց, ընկերն ասաց. «Պետք է լինի մի բան, որը դու ցանկանում ես»:

    Տիֆանին մի րոպե մտածեց ու ասաց. «Միակ բանը, որ ես ցանկանում եմ, դա տան պատրաստած հացն է»:

    Բայց այդ պահին այն չկար:

    Հաջորդ առավոտյան Տիֆանիի դռան զանգը հնչեց: Նրա ամուսինը տանն էր և բացեց դուռը: Երբ նա վերադարձավ, իր ձեռքին ուներ մի բոքոն տնական հաց: Տիֆանին զարմացավ, երբ իմացավ, որ այն բերել էր Շերի անունով մի կին, ում նրանք հազիվ էին ճանաչում: Նա Տիֆանիի քրոջ՝ Նիկոլի ընկերուհին էր, ապրում էր Դենվերում, Կոլորադո: Շերիին ծանոթացրել էին Տիֆանիին և նրա ամուսնուն մի քանի ամիս առաջ, երբ Նիկոլը և նրա ամուսինը շնորհակալության տոնի առթիվ հյուրընկալվել էին Տիֆանիի մոտ: Շերին, ով ապրում էր Օմահայում, այցելեց Նիկոլին Տիֆանիի տանը:

    Այժմ, մի քանի ամիս անց, համեղ հացը ձեռքին Տիֆանին զանգահարեց Իր քրոջը՝ Նիկոլին, շնորհակալություն հայտնելու Շերիին ուղարկելու համար, որն այդ գթասիրտ արարքն արեց: Փոխարենը նա իմացավ, որ Նիկոլը չեր կազմակերպել այդ այցելությունը և որ նա ոչինչ չգիտեր այդ մասին:

    Ողջ պատմությունը բացահայտվեց, երբ Նիկոլը ճշտեց իր ընկերուհի Շերիից, թե ինչն էր նրան հուշել բերելու այդ մի բոքոն հացը: Այն, ինչ նա իմացավ, դարձավ ոգեշնչում Տիֆանիի և Շերիի համար, և այն ոգեշնչում է ինձ համար ևս:

    Հացը բերելու առավոտյան, Շերին դրդվել է իր նախատեսված մեկ բոքոնի փոխարեն պատրաստել երկու բոքոն: Նա ասաց, որ այդ օրը ինքը զգացում էր ունեցել վերցնելու այդ երկրորդ բոքոնը իր հետ մեքենա, չնայած չէր իմանում, թե ինչու: Ընկերուհու տանը ճաշից հետո, նրա մեկ տարեկան դուստրը սկսեց լացել և պետք էր նրան տուն տանել քնացնելու համար: Շերին վարանեց, երբ ակնհայտ զգացում պատեց նրան, որ նա պետք էր տանել այդ լրացուցիչ բոքոն հացը Նիկոլի քրոջ՝ Տիֆանիի տուն, ով ապրում էր 30 րոպե հեռու, քաղաքի մյուս ծայրում, և ում նա հազիվ էր ճանաչում: Նա փորձեց հեռու վանել միտքը, ցանկանալով իր շատ հոգնած դստերը տանել տուն և միևնույն ժամանակ ամաչելով տանել բոքոն հացը այն մարդկանց, ովքեր գրեթե օտար էին իրեն: Այնուամենայնիվ, Տիֆանիի տուն գնալու զգացումը այնքան ուժեղ էր, որ նա հետևեց այդ դրդմանը:

    Երբ նա եկավ, Տիֆանիի ամուսինը բացեց դուռը: Շերին հիշեցրեց նրան, որ նա Նիկոլի ընկերուհին էր, ում նրանք կարճ ժամանակով տեսել էին շնորհակալության օրվա ժամանակ, տվեց նրան բոքոն հացը և հեռացավ:

    Այսպիսով, Տերն ուղարկեց անծանոթ օտարականի քաղաքի մյուս կողմը, որպեսզի առաքի ոչ միայն բաղձալի տնական հացը, այլ նաև Տիֆանիի հանդեպ սիրո պարզ ուղերձը: Այն, ինչ պատահեց նրա հետ, ոչ մի այլ կերպ չի կարելի բացատրել: Նա շտապ կարիք ուներ զգալու, որ միայնակ չէր, որ Աստված տեղյակ էր իրենից և չի լքել իրեն: Այդ հացը՝ այն, ինչ նա ցանկանում էր, առաքվեց իրեն այն մարդու կողմից, ում նա հազիվ թե ճանաչում էր, այն մարդու կողմից ով չգիտեր նրա կարիքների մասին, բայց ով լսեց Հոգու հուշումը և հետևեց դրան: Դա Տիֆանիի համար եղավ ակնհայտ նշան, որ նրա Երկնային Հայրը տեղյակ է նրա կարիքներից և այնքան է սիրում նրան, որ ուղարկում է օգնություն: Նա պատասխանեց նրա օգնության կանչերին:

    Իմ սիրելի քույրեր, ձեր Երկնային Հայրը սիրում է ձեզ՝ յուրաքանչյուրիդ: Այդ սերը երբեք չի փոխվում: Այն կախված չէ ձեր արտաքինից, ձեր ունեցվածքից կամ գումարի քանակից, որ դուք ունեք ձեր բանկային հաշվում: Այն կախված չէ ձեր տաղանդներից կամ ունակություններից: Այն ուղակի առկա է: Այն առկա է ձեզ համար, երբ դուք տխուր եք կամ ուրախ, հուսահատված կամ հույսով լեցուն: Աստծո սերը առկա է ձեզ համար, անկախ նրանից՝ դուք զգումեք, թե ոչ, որ արժանի եք դրանք: Այն ուղակի առկա է:

    Երբ մենք փնտրում ենք մեր Երկնային Հորը եռանդուն, անկեղծ աղոթքի և սուրբ գրությունների ջանասեր, նվիրված ուսումնասիրության միջոցով, մեր վկայություններն ամրապնդվում են և ձեռք են բերում հզոր հիմք: Մենք զգում ենք Աստծո սերը մեր հանդեպ: Մենք հասկանում ենք, որ երբեք մենակ չենք քայլել: Ես խոստանում եմ ձեզ, որ մի օր դուք հետ կնայեք ձեր դժվար ժամանակներին և կհասկանաք, որ Նա միշտ եղել է ձեր կողքին: Ես գիտեմ, որ դա ճշմարիտ է, իմ հավերժական զուգընկերոջ՝ Ֆրենսիս Բեվերլի Ջոնսոն Մոնսոնի մահվան կապակցությամբ:

    Ես իմ օրհնությունն եմ թողնում ձեզ: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ այն բոլոր լավ բաների համար, որ դուք անում եք, և այն կյանքերի, որոնց առաջնորդում եք: Որ դուք օրհնվեք ամեն մի բարի պարգևով, իմ աղոթքն է մեր Փրկիչ և Քավիչ, Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: