2010–2019 թթ․
Կապեք նրանց վերքերը
Հոկտեմբեր 2013


Կապեք նրանց վերքերը

Իմ աղոթքն է, որ մենք կարողանանք պատրաստվել կատարելու ինչ քահանյության ծառայություն էլ որ Տերը դնի մեր առջև մեր մահկանացու ճամփորդության ընթացքում:

Մենք բոլորս օրհնված ենք ուրիշների համար պատասխանատվությամբ: Կրել Աստծո Քահանայությունը նշանակում է պատասխանատվություն կրել Աստծո կողմից Նրա զավակների հավերժական կյանքի համար: Դա իրական է, դա սքանչելի է և, երբեմն, դա կարող է ճնշող թվալ:

Կան երեցների քվորումի նախագահներ, ովքեր այս երեկո լսում են, ովքեր գիտեն, թե ինչ ի նկատի ունեմ ես: Ահա թե ինչ է պատահել ձեզանից մեկի հետ: Դա, հավանաբար, պատահել է ձեզանից շատերի հետ և մեկից ավելի անգամ: Մանրամասները կարող են տարբերվել, բայց իրավիճակը նույնն է:

Մի երեց, որին դուք լավ չեք ճանաչում, ձեզանից օգնություն խնդրեց: Նա հենց նոր էր պարզել, որ պետք է տեղափոխեր իր կնոջն ու փոքրիկ մանկիկին այդ օրը այն բնակարանից, որտեղ նրանք ապրում էին մոտակա մեկ ուրիշ բնակարան:

Նա և նրա կինը արդեն խնդրել էին մի ընկերոջ, թե արդյոք կարող էին մեկ օրով վերցնել բեռնատարը տեղափոխելու իրենց տան անդամներին և անձնական իրերը: Ընկերը տրամադրել էր նրանց բեռնատարը: Երիտասարդ հայրը սկսել էր բեռնել այն ամենը, ինչ ունեին բեռնատարի մեջ, բայց առաջին մի քանի րոպեների ընթացքում, նա վնասել էր իր մեջքը: Ընկերը, ով տրամադրել էր բեռնատարը, խիստ զբաղված էր օգնելու համար: Երիտասարդ հայրը հուսահատված էր զգում: Նա մտածել էր ձեր մասին՝ իր երեցների քվորումի նախագահի մասին:

Մինչ նա օգնություն կխնդրեր, օրը կեսօրից անցավ: Այդ երեկո Եկեղեցու ժողովների օրն էր: Դուք արդեն խոստացել էիք օգնել ձեր կնոջը ընտանեկան ծրագրերում այդ օրը: Ձեր երեխաները խնդրել էին ձեզ ինչ-որ բան անել իրենց հետ, բայց դուք դեռ դա չէիք հասցրել անել:

Դուք նաև գիտեիք, որ ձեր քվորումի անդամները, առանձնապես ամենահավատարիմները, նրանց, ում դուք սովորաբար օգնության եք կանչում, հավանաբար, ձեր նման դժվարին կացության մեջ են գտնվում:

Տերը գիտեր, որ դուք կունենաք այդպիսի օրեր, երբ նա կանչեց ձեզ այս կոչման, այնպես որ Նա տվեց ձեզ մի պատմություն՝ ձեզ քաջալերելու համար: Սա մի առակ է գերծանրաբեռնված քահանյություն կրողների մասին: Մենք երբեմն կոչում ենք այն բարի Սամարացու պատմություն: Բայց այն իսկապես հիանալի քահանայություն կրողի պատմությունն է այս մշտազբաղ դժվարին վերջին օրերում:

Պատմությունը կատարելապես սազում է գերբեռնված քահանայության ծառայողին: Ուղղակի հիշեք, որ դուք Սամարացին եք և ոչ թե Ղևտացի քահանան, ով անցավ վիրավոր մարդու կողքով:

Դուք երևի այդպիսի մարտահրավերների հանդիպելիս չեք մտածում այդ պատմության մասին: Բայց ես խնդրում եմ, որ դուք հիշեք, երբ այդպիսի օրեր կրկին գան, քանի որ դրանք անկասկած կգան:

Մեզ չի ասվում սուրբ գրությունում, թե ինչու էր Սամարացին ճանապարհորդում Երուսաղեմից Երիքով տանող ճանապարհով: Անհավանական է, որ նա միայնակ քայլեր, քանի որ նա պետք է, որ իմացած լիներ, որ ավազակները սպասում են անզգույշներին: Նա լուրջ ճամփորդության մեջ էր և սովորականի պես նա ուներ իր հետ բեռնակիր անասուն, ինչպես նաև ձեթ ու գինի:

Տիրոջ խոսքերի համաձայն, երբ Սամարացին տեսավ վիրավոր մարդուն կանգ առավ, որովհետև «գթաց»:

Բացի միայն գթություն զգալուց, նա գործեց: Միշտ հիշեք պատմության առանձնահատկությունները.

«Եվ [նա] մօտ եկաւ՝ նորա խոցերը փաթաթեց՝ վերան ձէթ եւ գինի ածելով և իր անասունի վերայ դրած տարավ նորան մի իջեւան, եւ նորան հոգ տարաւ:

Եւ հետեւյալ օրն երբոր այն տեղիցը դուրս էր գնում, երկու դահեկան հանեց եւ իջեւանի տիրոջը տուաւ եւ ասեց նորան.Դորան հոգ տար, եւ ինչ որ աւելի ծախք անես, ես միուսանգամ ետ դառնալիս կվճարեմ քեզ»:1

Դուք և քահանյություն կրողները, որոնց դուք կանչված եք առաջնորդելու, կարող են ունենալ առնվազն երեք համոզմունք: Առաջինը՝ Տերը կտա ձեզ, եթե խնդրեք, գթության զգացումներ, որ Նա է զգում կարիքավորների հանդեպ: Երկրորդը՝ Նա կապահովի ուրիշների, իջևանի տիրոջ նման, միանալու ձեզ հետ ձեր ծառայությունում: Եվ երրորդը՝ Տերը, բարի Սամարացու նման, ավելի շատ կփոխհատուցի բոլորին, ովքեր կմիանան օգնություն ցույց տալով նրանց, ովքեր կարիքի մեջ են:

Դուք, Քվորումի նախագահներ, հավանաբար մեկ անգամից ավելի եք գործել այդ համոզմունքների վրա հենվելով: Դուք խնդրել եք Տիրոջ քահանայություն կրողներին օգնել, վստահ լինելով, որ նրանք կարձագանքեն գթությամբ: Դուք չեք վախեցել խնդրել նրանց, ովքեր արձագանքել են ամենահաճախը անցյալում, որովհետև դուք գիտեիք, որ նրանք հեշտորեն էին զգում գթություն: Դուք խնդրել եք նրանց, գիտենալով որ անցյալում նրանք զգացել են Տիրոջ առատաձեռնությունը, երբ ընտրել են օգնել: Դուք խնդրել եք արդեն իսկ խիստ ծանրաբեռնվածների, իմանալով, որ որքան մեծ է զոհաբերությունը, այնքան ավելի մեծ է փոխհատուցումը, որ նրանք կստանան Տիրոջից: Նրանք, ովքեր օգնել են անցյալում, զգացել են Փրկչի հորդառատ երախտագիտությունը:

Ձեր ոգեշնչումը, հնարավոր է, չի եղել ինչ-որ մեկին խնդրելը, որ օգնի բեռնել, իսկ հետո բեռնաթափել բեռնատարը: Որպես առաջնորդ՝ դուք լավ գիտեք ձեր քվորումի անդամներին և նրանց ընտանիքներին: Տերը նրանց կատարելապես գիտի:

Նա գիտի, թե ում կինը քիչ է մնում կոտրվի, որովհետև ամուսինը չի գտել ժամանակ՝ անելու տան տղամարդու գործերը, որի կարիքը կար: Նա գիտի, թե որ երեխաները կօրհնվեն՝ տեսնելով իրենց հորը ևս մեկ անգամ ուրիշներին օգնելիս, կամ արդյոք երեխաները կարիք ունե՞ն այն զգացման, որ իրենք կարևոր են իրենց հոր համար այնքան, որ նա ժամանակ անցկացնի իրենց հետ այդ օրը: Բայց Նա նաև գիտի, թե ով կարիք ունի ծառայելու հրավերի, բայց, հավանաբար, հավանական կամ պատարստակամ թեկնածու չի թվում:

Դուք բոլոր ձեր քվորումի անդամներին չեք կարող կատարելապես լավ իմանալ, բայց Աստված գիտի: Այսպիսով, ինչպես որ դուք արել եք այդքան շատ անգամներ, դուք աղոթում եք իմանալու, թե ում խնդրեք օգնելու ծառայել մյուսներին: Տերը գիտի թե ով կօրհնվի, երբ խնդրեն օգնել և ում ընտանիքը կօրհնվի առանց խնդրվելու: Դա է հայտնությունը, որին կարող եք սպասել, որ տրվի ձեզ, երբ դուք ղեկավարում եք քահանայությունում:

Ես դա տեսել եմ գործելիս, երբ երիտասարդ էի: Ես քահանաների քվորումի առաջին օգնական էի: Մի օր Եպիսկոպոսը զանգահարեց ինձ մեր տուն: Նա ասաց, որ ուզում էր, որ ես գնայի իր հետ՝ այցելելու մի այրու, որը մեծ կարիքի մեջ էր: Նա ասաց, որ իմ կարիքն ունի:

Երբ ես սպասում էի նրան, որ ինձ վերցներ մեր տնից, ես անհանգիստ էի: Ես գիտեի, որ եպիսկոպոսը ուժեղ և իմաստուն խորհրդականներ ունի: Մեկը հայտնի դատավոր էր: Մյուսը մի մեծ ընկերություն էր ղեկավարում և հետագայում դառնալու էր Բարձրագույն Իշխանավոր: Եպիսկոպոսը ինքն էլ մի օր ծառայելու էր որպես Բարձրագույն Իշխանավոր: Ինչո՞ւ էր եպիսկոպոսն ասում մի անփորձ քահանայի. «Ես քո օգնության կարիքն ունեմ»:

Դե՜հ, ես այժմ ավելի լավ գիտեմ, թե ինչ կարող էր նա ասել ինձ. «Տերը կամենում է օրհնել քեզ»: Այրու տանը ես տեսա, ի զարմանս ինձ, թե ինչպես նա ասաց կնոջը, որ նա օգնություն չի ստանա Եկեղեցուց մինչևչլրացնի բյուջեի ձևաթուղթը, որը եպիսկոպոսը թողել էր նրա մոտ անցյալ անգամ: Տունդարձի ճանապարհին, նկատելով, թե որքան ցնցված էի ես, նա ժպտաց իմ զարմանքի վրա և ասաց. «Հա՛լ, երբ նա սովորի վերահսկել իր ծախսերը, նա կկարողանա օգնել ուրիշներին»:

Մեկ այլ առիթով իմ եպիսկոպոսը ինձ տարավ իր հետ հարբեցող ծնողների տուն, ովքեր ուղարկեցին երկու վախեցած փոքրիկ աղջիկների՝ հանդիպելու մեզ դռան մոտ: Երկու աղջիկներին այցելելուց հետո, մենք շրջվեցինք դուրս գալով և նա ասաց ինձ. «Մենք դեռ չենք կարող փոխել ողբերգությունը նրանց կյանքում, բայց նրանք զգում են, որ Տերը սիրում է իրենց»:

Մեկ այլ երեկո նա տարավ ինձ մի մարդու տուն, ով եկեղեցի չէր եկել տարիներ շարունակ: Եպիսկոպոսն ասաց նրան, թե որքան շատ էր սիրում նրան և թե որքան շատ է ծուխը նրա կարիքը զգում: Դա կարծես ոչ մի ազդեցություն չէր գործում այդ մարդու վրա: Բայց այդ ժամանակ, ամեն անգամ երբ, եպիսկոպոսը ինձ իր հետ էր տանում, դա մեծ ազդեցություն էր թողնում ինձ վրա:

Չկա միջոց, որով կարողանայի պարզել արդյոք եպիսկոպոսն աղոթում էր իմանալու, թե որ քահանան կօրհնվի իր հետ այցելություն կատարելով: Նա շատ հնարավոր է ուրիշ քահանաների էլ էր տարել իր հետ շատ անգամներ: Բայց Տերը գիտեր, որ մի օր ես եպիսկոպոս էի լինելու, հրավիրելով նրանց, ում հավատքը սառել էր՝ ետ գալու դեպի ավետարանի ջերմությունը: Բայց Տերը գիտեր, որ ես մի օր կրելու էի քահանայության պարտականություն հարյուրավորների և նույնիսկ Երկնային Հոր հազարավոր զավակների համար, ովքեր նյութական խիստ կարիքի մեջ էին:

Երիտասարդներ, դուք չեք կարող իմանալ, թե քահանայության ծառայության ինչ գործեր է Տերը պատրաստվում ձեզ տալ: Բայց յուրաքանչյուր քահանայություն կրողի համար ավելի մեծ մարտահրավեր է հոգևոր օգնություն ցույց տալը: Մենք բոլորս ունենք այդ պարտականությունը: Այն գալիս է քվորումի անդամ լինելուց: Այն գալիս է ընտանիքի անդամ լինելուց: Եթե ձեր քվորումից կամ ընտանիքից որևէ մեկի հավատքը հարձակման է ենթարկվում սատանայի կողմից, դուք կզգաք գթություն: Միշտ ինչպես Սամարացու կողմից տրված ծառայությունն ու ողորմածությունն էր, դուք ևս կսպասավորեք նրանց վերքերը՝ ապաքինող սպեղանիով նրանց կարիքի դեպքում:

Ձեր ծառայությունում որպես լիաժամկետ միսիոներ, դուք կգնաք մեծ հոգևոր կարիքի մեջ գտնվող հազարավոր մարդկանց մոտ: Շատերը, մինչև դուք նրանց չուսուցանեք, նույնիսկ չեն իմանա, որ իրենք հոգևոր վերքեր ունեն, որոնք եթե թողնվեն առանց բուժման, կբերեն անվերջ թշվառության: Դուք կգնաք Տիրոջ հանձանարարությամբ փրկելու նրանց: Միայն Տերը կարող է կապել նրանց հոգևոր վերքերը, երբ նրանք ստանան արարողությունները, որոնք տանում են դեպի հավերժական կյանք:

Որպես քվորումի անդամ, որպես տնային ուսուցիչ և որպես միսիոներ, դուք չեք կարող օգնել մարդկանց վերականգնել հոգևոր վնասը, մինչև ձեր սեփական հավատքն ուժեղ չլինի: Դա նշանակում է շատ ավելին, քան սուրբ գրությունները կանոնավորապես կարդալը և դրանց վերաբերյալ աղոթելը: Աղոթքը պահի տակ և արագ հայացք նետելը սուրբ գրությունների վրա բավականաչափ չեն նախապատրաստության համար: Այդ հավաստիացումը, թե ինչի կարիքը դուք կունենաք, գալիս է Վարդապետություն և Ուխտերի 84 բաժնի այս խորհրդից «Ոչ էլ նախօրոք հոգ արեք, թե ինչ եք ասելու. Բայց շարունակ ձեր մտում գանձեք կյանքի խոսքերը, և հենց նույն պահին ձեզ կտրվի ամեն մարդու համար չափված բաժինը»:2

Այս խորհուրդը կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե մենք «գանձենք» կյանքի խոսքեր և անենք դա շարունակաբար: Այդ սուրբ գրության գանձելու մասը ինձ համար նշանակում է ինչ որ մի զգացում խոսքերի հանդեպ: Օրինակ, երբ ես գնացել եմ, փորձելով ինչ-որ մեկին օգնել, ով տատանվում էր Մարգարե Ջոզեֆ Սմիթի աստվածային կոչման հետ կապված իր հավատքում, զգացումները վերադաձել են ինձ մոտ:

Դրանք միայն բառեր չեն Մորմոնի Գրքից: Դա ճշմարտության համոզվածության զգացումն է, որը գալիս է, երբ կարդում եմ նույնիսկ մի քանի տող Մորմոնի Գրքից: Ես չեմ կարող խոստանալ, որ այն կգա ամեն մարդու, ով վարակված է Մարգարե Ջոզեֆի կամ Մորմոնի Գրքի հանդեպ կասկածով: Բայց ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը Վերականգման Մարգարեն է: Ես գիտեմ, որ Մորոմնի Գիրքը Աստծո խոսքն է, որովհետև ես գանձել եմ այն իմ սրտում:

Ես գիտեմ փորձառությամբ, որ դուք կարող եք համոզվածություն ստանալ ճշմարտության վերաբերյալ Հոգուց, որովհետև այն տրվել է ինձ: Դուք և ես պետք է ունենանք այդ համոզվածությունը նախքան Տերը մեզ կդնի որևէ ճամփորդի ճանապարհին, ում մենք սիրում ենք, ով վիրավորվել է ճշմարտության թշնամիների կողմից:

Կա ևս մեկ նախապատրաստություն, որ մենք պետք է կատարենք: Ուրիշների ցավերի հանդեպ կարծրանալը մարդկային բնորոշ հատկանիշ է: Դա էր պատճառներից մեկը, թե ինչու Փրկիչն այդքան շատ բան արեց՝ պատմելով Իր Քավության մասին և մեր Երկնային Հոր բոլոր զավակների ցավերն ու վշտերը Իր վրա վերցնելու մասին, որպեսզի իմանա, թե ինչպես օգներ նրանց:

Նույնիսկ Երկնային Հոր լավագույն մահկանացու քահանայություն կրողները հեշտորեն չեն բարձրանում մինչև գթության այդ չափանիշը: Մեր մարդկային միտումն է անհամբեր լինել այն մարդու հետ, ով չի կարողանում տեսնել ճշմարտությունը, որն այնքան պարզ է մեզ համար: Մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի մեր անհամբերությունը չմեկնաբանվի որպես դատապարտում կամ մերժում:

Երբ պատրաստվում ենք օգնություն հասցնել Տիրոջ փոխարեն՝, որպես Նրա քահանայության ծառաներ, կա մի սուրբ գրություն, որն առաջնորդում է մեզ: Այն պարունակում է մի պարգև, որի կարիքը մենք կունենանք, ուր էլ Տերը մեզ ուղարկի: Բարի Սամարացին ուներ այդ պարգևը: Մենք դրա կարիքն ունենք և Տերն ասել է մեզ, թե ինչպես մենք կարող ենք գտնել այն.

«Ուստի իմ սիրելի եղբայրներ, եթե դուք չունեք գթություն, դուք ոչինչ եք, քանզի գթությունը երբեք չի խափանվում: Ուստի հարեք գթությանը, որը բոլորից մեծ է, քանզի բոլոր բաները պիտի խափանվեն,

Բայց գթությունըՔրիստոսի մաքուր սերն է և այն տևում է հավերժ. և ով որ օժտված լինի դրանով վերջին օրը, նրա համար լավ կլինի:

Ուստի, իմ սիրելի եղբայրներ, աղոթեք Հորը, սրտի ողջ կորովով, որ դուք կարողանաք լցված լինել այդ սիրով, որը նա շնորհել է բոլոր նրանց, ովքեր նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն են. որ դուք կարողանաք դառնալ Աստծո որդիները. որպեսզի երբ նա հայտնվի, մենք լինենք նրա նման. քանզի մենք պիտի տեսնենք նրան, ինչպես որ ինքն է. որ մենք կարողանանք ունենալ այդ հույսը. որ մենք կարողանանք մաքրվել, ճիշտ ինչպես նա է մաքուր»:3

Իմ աղոթքն է, որ մենք կարողանանք պատրաստվել կատարելու ինչ քահանյության ծառայություն էլ որ Տերը դնի մեր առջև մեր մահկանացու ճամփորդության ընթացքում:Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: