2010–2019 թթ․
Կանանց բարոյական ուժը
Հոկտեմբեր 2013


Կանանց բարոյական ուժը

Դուք բարիք գործելու և բարին լինելու ներգիտակցություն ունեք, և եթե դուք հետևեք Սուրբ Հոգուն, ձեր բարոյական հեղինակությունը և ազդեցությունը կաճի:

Անհիշելի դարերից ի վեր հասարակությունները հիմնվել են կանանց բարոյական ուժի վրա: Չնայած, իհարկե, լինելով հասարակության մեջ ոչ միակ դրական ազդեցությունը, ապացուցվել է, որ կանանց կողմից ցույց տրվող բարոյական հիմքը առանձնապես օգտակար է եղել հասարակական բարիքի համար: Գուցե այն պատճառով, որ այն կարևոր է, կանանց այս ներդրումը հաճախ թերագնահատվել է: Ես կամենում եմ երախտագիտություն արտահայտել լավ կանանց ազդեցության համար, նշել որոշ փիլիսոփայություններ և ուղղություններ, որոնք սպառնում են կանանց ուժին, դիրքին և մի աղերսանքի ձայն ուղղել կանանց, որ մշակեն ներքին բարոյական ուժ իրենց ներսում:

Կանայք իրենց հետ աշխարհ են բերում որոշակի առաքինություն՝ մի աստվածային պարգև, որը նրանց գիտակ է դարձնում ներշնչել այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են՝ հավատքը, քաջությունը, փոխըմբռնումը և փոխհարաբերությունների և մշակույթների հղկումը: Երբ Պողոսը գովեց Տիմոթեոսի «անկեղծ հավատքը», որ նրանում էր, նա նշեց, որ այդ հավատքը. «առաջ քո Լօիդա տատիկումը եւ քո Եւնիկէ մորումը բնակուեցաւ»:1

Տարիներ առաջ, երբ ապրում էի Մեխիկոյում, ես անձնապես նկատեցի, թե ինչ ի նկատի ուներ Պողոսը: Ես հիշում եմ մի որոշակի երիտասարդ մոր՝ Մեխիկոյի Եկեղեցու կանանցից շատերի միջից մեկին, որի հավատքն Աստծո հանդեպ այնքան բնականորեն էր զարդարում նրանց կյանքը, որ թվում էր, թե նրանք հազիվ թե տեղյակ էին դրան: Այդ գեղեցիկ կինը ճառագում էր բարոյական հեղինակություն, որը բխում էր բարությունից, որն ազդում էր շրջապատում գտնվող բոլորի վրա՝ բարու համար: Իր ամուսնու հետ, նա զոհաբերել էր, առանց տատանվելու, մի շարք հաճույքներ և նյութական կարողություններ՝ հանուն իրենց ավելի բարձր առաջնահերթությունների:Իր երեխաներին բարձրացնելու, հսկելու, հավասարակշռելու քայլերի նրա ունակությունը մոտ էր գերմարդկայինին: Նրա պահանջարկը մեծ էր և նրա գործերը հաճախ կրկնվող էին և առօրյա, սակայն այդ բոլորի ետևում կար մի գեղեցիկ խաղաղություն՝ Աստծո գործի մեջ լինելու մի զգացում: Ինչպես Փրկչի դեպքում, նրան ազնվացրել էր ուրիշներին ծառայությամբ և զոհաբերությամբ օրհնելը: Նա սիրո մարմնավորում էր:

Ես նշանակալիորեն օրհնվել եմ կանանց, մասնավորապես իմ մոր և իմ կնոջ բարոյական ազդեցությունից: Այլ կանանց շարքում, որոնց երախտագիտությամբ եմ հիշում Աննա Դեյնսն է: Աննան և նրա ամուսինը՝ Հենրին ու նրանց չորս երեխաները Միացյալ Նահանգներում Նյու Ջերսիի Եկեղեցու ռահվիրաների շարքում էին: Սկսած 1930-ական թվականներից, երբ Հենրին Ռութջերսի Համալսարանի դոկտորական կոչումը պաշտպանող ուսանող էր, նա և Աննան անխոնջ աշխատում էին դպրոցի և հասարակական կազմակերպությունների հետ Մետուչենում, որտեղ նրանք ապրում էին, որպեսզի հաղթահարեն խորապես արմատավորված նախապաշարմունքը Մորմոնների դեմ և դարձնեն համայնքը իրենց երեխաներին մեծացնելու ավելի լավ վայր՝ բոլոր ծնողների համար:

Աննան, օրինակ, դարձավ կամավոր Մետուչենի ԵՏՔՄ-ում (Երիտասարդ տղամարդկանց Քրիստոնեական Միություն) և իրեն դարձրեց անփոխարինելի: Մեկ տարվա ընթացքում նա նշանակվեց Մայրերի Օժանդակ կազմակերպության նախագահ, իսկ հետո, նրան խնդրեցին վարել կանանց երեք պաշտոններից մեկը ԵՏՔՄ-ի տնօրենների խորհրդդում: Նա հաղթեց առանց ընդդիմության և միացավ նույն այն խորհրդին, որն ընդամենը մի քանի տարի առաջ Սրբերին մերժել էր թույլ տալ հանդիպել իրենց շենքում»:2

Իմ ընտանիքը տեղափոխվեց Նյու Բրանսուիք Ծուխը, երբ ես դեռահաս էի: Քույր Դեյնսը նկատեց ինձ և հաճախ էր իր վստահությունն արտահայտում իմ ունակությունների և ներուժի վերաբերյալ, որը ոգեշնչում էր ինձ՝ հասնել բարձրի, ավելի բարձրի, որը չէի կարողանա առանց նրա խրախուսանքի: Մի անգամ նրա կողմից խորիմաստ և ճիշտ ժամանակին նախազգուշացման շնորհիվ, ես խուսափեցի մի իրավիճակից, որն, անկասկած, կտաներ դեպի զղջում: Չնայած նա այլևս այստեղ չէ, Աննա Դեյնսի ազդեցությունը շարունակվում է զգացվել և արտացոլվել իր հետնորդների և անհամար ուրիշների, ներառյալ իմ կյանքում:

Իմ Ադենա Վարնիք Սուենսոն տատիկն ուսուցանել է ինձ բարեխիղճ լինել քահանայության ծառայության մեջ: Նա խրախուսեց ինձ անգիր սովորել հացի և ջրի հաղորդության օրհնությունները, բացատրելով, որ այդ ձևով ես կկարողանայի դրանք ավելի մեծ ըմբռնումով և զգացումով արտահայտել: Տեսնելով, թե ինչպես էր նա աջակցում իմ պապիկին՝ ցցի հայրապետին, իմ մեջ ակնածանք առաջացավ սրբազան բաների հանդեպ: Սուենսոն տատիկը երբեք չսովորեց մեքենա վարել, բայց նա կարողանում էր ուսուցանել տղաներին, թե ինչպես լինեին քահանայության տղամարդիկ:

Կնոջ բարոյական ազդեցությունը ոչ մի տեղում այնպես հզոր չի զգացվում կամ ավելի օգտակար ձևով գործածվում, քան տանը: Չկա ավելի լավ տեղ աճող սերնդին մեծացնելու համար, քան ավանդական ընտանիքը, որտեղ հայրը և մայրը ներդաշնակորեն աշխատում են ապահովելու, ուսուցանելու և դաստիարակելու համար իրենց երեխաներին: Որտեղ այս կատարելատիպը գոյություն չունի, մարդիկ ձգտում են կրկնօրինակել դրա օգուտները այնքան լավ, որքան կարող են՝ իրենց որոշակի հանգամանքներում:

Բոլոր իրադարձություններում մայրը կարող է ազդեցություն գործել՝ որևէ այլ անձնավորության կամ որևէ այլ փոխհարաբերության հետ իր հավասարը չունենալով: Նրա օրինակի և ուսուցման ուժով նրա որդիները սովորում են հարգել կանանց և հաստատել կարգուկանոն և բարձր բարոյական չափանիշներ իրենց իսկ կյանքում: Նրա դուստրերը սովորում են զարգացնել իրենց իսկ առաքինությունը և կանգնել կրկին և կրկին հանուն նրա ինչը ճիշտ է, որքան էլ այն հասարակական համակրանք չվայելի: Մոր սերը և բարձր ակնկալիքներն առաջնորդում են իրենց երեխաներին պատասխանատվությամբ գործելու, առանց արդարացումների, լինել լուրջ կրթության և անձնական զարգացման հարցում և կատարել անընդհատ ներդրումներ բոլորի համար, ովքեր իրենց շրջապատում են: Երեց Նիլ Ա. Մաքսվելը մի անգամ հարցրել է. «Երբ մարդկության իսկական պատմությունը լիովին բացահայտվի արդյոք այն կբնորոշվի հրացանի կրակոցների արձագանքներով, թե՞ օրորոցային երգերի ոգեշնչող հնչյուններով: Զինվորականների կողմից իրականացված մեծ զինադադարներով, թե տանը և հարևանության մեջ խաղաղություն հաստատող կանանցով: Գուցե պարզվի, որ այն ինչ տեղի է ունեցել օրորոցներում և խոհանոցներում, ավելի մեծ ազդեցություն է ունեցել, քան այն, ինչ տեղի է ունեցել կոնգրեսներում»:3

Կնոջ դերը սրբազան է կյանքի ստեղծման ժամանակ: Մենք գիտենք, որ մեր ֆիզիկական մարմինները աստվածային ծագում ունեն4 և մենք պետք է տանենք ինչպես ֆիզիկական ծնունդ, այնպես էլ հոգևոր վերածնունդ՝ հասնելու Աստծո սելեստիալ արքայության բարձրագույն ոլորտներին:5 Այսպիսով՝ կանայք անփոխարինելի դեր ունեն (երբեմն վտանգի ենթարկելով իրենց իսկ կյանքը) Աստծո գործում և փառքում՝ «իրականացնելու մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»:6 Որպես ընդօրինակման արժանի տատիկներ և մայրեր՝ կանայք եղել են կյանքի ակունքների պահապաններ՝ ուսուցանելով յուրաքանչյուր սերնդի սեռական մաքրության կարևորությունը՝ մաքրաբարոյություն նախքան ամուսնությունը և հավատարմություն ամուսնության մեջ: Այս ձևով նրանք եղել են քաղաքակրթող ազդեցություն հասարակության մեջ, նրանք բացահայտել են տղամարդկանց մեջ լավագույնը. նրանք պահպանել են ողջամիտ միջավայր, որոնցում մեծացրել են ապահով և առողջ երեխաներ:

Քույրեր, ես չեմ ուզում չափից շատ գովաբանել ձեզ, ինչպես, երբեմն, անում ենք Մայրերի Օրվա ելույթներում, որը ձեզ անհարմար վիճակի մեջ է դնում: Դուք պետք չէ, որ կատարյալ լինեք7, ես չեմ պնդում, որ դուք կատարյալ եք (մեկ հնարավոր բացառությամբ, ով նստած է մոտակայքում այս պահին): Այն ինչ կամենում եմ ասել, այն է, որ անկախ նրանից ամուսնացած եք, թե միայնակ, արդյոք երեխաներ եք ծնել թե ոչ, անկախ նրանից ծեր եք, թե երիտասարդ, թե միջին տարիքի, ձեր բարոյական հեղինակությունը կենսական է և, թերևս, մենք սկսել ենք չգնահատել այն: Իհարկե, կան գործող միտումներ և ուժեր, որոնք կթուլացնեն և նույնիսկ կվերացնեն ձեր ազդեցությունը՝ ի մեծ վնաս անհատների, ընտանիքների և ընդհանրապես հասարակության: Թույլ տվեք նշել դրանցից երեքը, որպես զգուշացում և նախազգուշություն:

Մի վտանագավոր փիլիսոփայություն, որը քայքայում է կանանց բարոյական ազդեցությունը՝ ամուսնության և մայրության ու տնարարության արժեզրկումն է, որպես կարիերա: Ոմանք նայում են տնարարությանը ուղղակի արհամարհանքով, փաստելով, որ այն նվաստացնում է կանանց և որ անընդհատ աճող երեխաների պահանջները շահագործման մի ձև է:8 Նրանք ծաղրում են, ինչպես իրենք են կոչում «մայրիկի աշխատանքը» որպես կարիերա: Սա ազնիվ չէ կամ ճիշտ: Մենք չենք նվազեցնում կանանց, ոչ էլ տղամարդկանց ձեռքբերումների արժեքը արժանավոր որևէ նախաձեռնության կամ մասնագիտական զարգացման բնագավառում, – բոլորս էլ օգտվում ենք այդ ձեռքբերումներից, – բայց, այնուամենայնիվ, ընդունում ենք, որ չկա ավելի բարձր բարիք, քան մայրությունը և հայրությունը ամուսնության մեջ: Չկա ավելի գերադաս կարիերա և ոչ մի փողի քանակություն, իշխանություն կամ հասարակական դրվատանք, որ կարողանա գերազանցել ընտանիքի բարձրագույն պարգևին: Ինչ էլ որ կինը իրականացնի, նրա բարոյական ազդեցությունը ոչ մի այլ տեղ չի կարող ավելի արդյունավետ կիրառվել, քան ընտանիքում:

Մարդկային սեռական կյանքի հանդեպ վերաբերմունքը սպառնում է կանանց բարոյական հեղինակությանը մի քանի կողմերից: Անձնական կամ հասարակական հարմարավետությունից բխող արհեստական վիժումը հարվածում է կանանց ամենասրբազան ուժերի հենց սրտին և կործանում նրա բարոյական հեղինակությունը: Նույնը ճշմարիտ է սեռական անբարոյականության և կիսամերկ զգեստների հարցում, որոնք ոչ միայն նսեմացնում են կանանց, այլ ամրացնում այն սուտը, որ կնոջ սեռական հմայքն է, որ բնորոշում է նրա արժեքը:

Շատ երկար ժամանակ գոյություն ուներ մշակութային «կրկնակի չափանիշ», որն ակնկալում էր կանանցից լինել մաքրաբարո, մինչդեռ ներում էր տղամարդու անբարոյականությունը: Այդպիսի «կրկնակի չափանիշի» անարդարությունը ակնհայտ է և դա արդարացիորեն քննադատվել է և մերժվել: Այդ մերժումով հույս կար, որ տղամարդիկ կբարձրանային ավելի բարձր՝ դեպի եզակի չափանիշը, բայց ճիշտ հակառակն է տեղի ունեցել՝ կանանց և աղջիկներին այժմ խրախուսվում է լինել այնքան տարասեռ, որքան «կրկնակի չափանիշը» պահանջում էր տղամարդկանցից: Եթե մի ժամանակ կանանց ավելի բարձր չափանիշները պահանջում էին պարտավորություն և պատասխանատվություն տղամարդկանցից, այժմ հակառակն է՝ սեռական հարաբերություններ՝ առանց խղճի խայթի, անհայր ընտանիքներ և աճող աղքատություն: Հավասար հնարավորությամբ արտամուսնական հարաբերությունները ուղղակի կողոպտում է կանանցից իրենց բարոյական ազդեցությունը և այլասերում է ողջ հասարակությունը:9 Այս սնամեջ գործարքի արդյունքում, տղամարդիկ «ազատագրվում են», իսկ ամենաշատը տառապում են կանայք և երեխաները:

Մտահոգության երրորդ մասը գալիս է նրանցից, ովքեր հավասարության անվան տակ կամենում են ջնջել արականի և իգականի միջև բոլոր տարբերությունները: Հաճախ սա ընդունում է կանանց արական հատկանիշներ որդեգրելու հարկադրանքի ձև՝ լինել ավելի հարձակողական, կոպիտ և հակառակվող: Այժմ կինոնկարներում և վիդիոխաղերում ընդունված է կանանց սոսկալի մոլեգին դերերում տեսնել, թողնելով մեռած մարմիններ և ավերումներ իրենց գործողությունների հետևանքով: Հոգու համար կործանարար է տեսնել տղամարդկանց այդպիսի դերերում և, իհարկե, ոչ պակաս, երբ կանայք են բռնարարքներ և տառապանք իրականացնողները:

Նախկին Երիտասարդ Կանանց գերագույն նախագահ Մարգարետ Նադոլդն ուսուցանել է. «Աշխարհը բավականաչափ կանայք ունի, ովքեր կոպիտ են, մենք կարիք ունենք կանանց, ովքեր քնքուշ են: Կան բավականաչափ կանայք, ովքեր կարծր են, մենք կարիք ունենք կանանց, ովքեր բարի են:Կան բավականաչափ կանայք, ովքեր գռեհիկ են, մենք կարիք ունենք կանանց, ովքեր նուրբ են: Մենք բավականաչափ կանայք ունենք, ովքեր հանրահայտ են և հարուստ, մենք կարիք ունենք ավելի շատ հավատքի կանանց: Մենք ունենք բավականաչափ ագահություն, մենք կարիք ունենք ավելի շատ բարության: Մենք ունենք բավականաչափ սնապարծություն, մենք կարիք ունենք ավելի շատ առաքինության: Մենք ունենք բավականաչափ հանրաճանաչություն, մենք ավելի շատ մաքրության կարիք ունենք»:10 Աղավաղելով իգականի և արականի տարբերությունները, մենք կորցնում ենք կանանց և տղամարդկանց որոշակի, լրացուցիչ պարգևները, որոնք միասին առաջացնում են ավելի մեծ ամբողջություն:

Այսօր կանանց և աղջիկներին ուղղված իմ աղերսանքն է՝ պաշտպանել և մշակել այն բարոյական ուժը, որը ձեր ներսում է: Պահպանեք այդ ներքին առաքինությունը և եզակի պարգևները, որոնք դուք ձեզ հետ աշխարհ եք բերում: Դուք բարիք գործելու և բարին լինելու ներգիտակցություն ունեք, և եթե դուք հետևեք Սուրբ Հոգուն, ձեր բարոյական հեղինակությունը և ազդեցությունը կաճի: Երիտասարդ կանանց ես ասում եմ. Մի կորցրեք այդ բարոյական ուժը, նույնիսկ, լրիվ չափով նախքան այն ունենալը: Առանձնապես հոգ տարեք, որ ձեր լեզուն մաքուր լինի, ոչ կոպիտ, որ ձեր զգեստը արտացոլի համեստություն, ոչ թե սնապարծություն. և որ ձեր վարվելակերպը ցույց տա մաքրաբարոյություն, ոչ թե անբարոյություն: Դուք չեք կարող մարդկանց բարձրացնել դեպի առաքինություն և միևնույն ժամանակ զվարճանալ չարով:

Քույրեր, ձեր բոլոր փոխհարաբերություններից, Աստծո՝ մեր Երկնային Հոր հետ ձեր փոխհարաբերությունն է ձեր բարոյական ուժի աղբյուրը, որը դուք պետք է միշտ առաջինը դնեք ձեր կյանքում: Հիշեք, որ Հիսուսի ուժը եկավ Հոր կամքին Նրա ողջ մտքով նվիրվածությունից: Նա երբեք չէր անում տարբեր բան նրանից, ինչ գոհացնում էր Իր Հորը:11 Ձգտեք լինել Հոր և Որդու այդպիսի աշակերտ և ձեր ազդեցությունը երբեք չի թուլանա:

Եվ մի վախեցեք այդ ազդեցությունը կիրառել առանց երկյուղի կամ ներողության: «Միշտ պատրաստ եղէք հեզութեամբ եւ երկիւղածութեամբ պատասխան տալու ամենին [տղամարդու, կնոջ և երեխայի], որ ձեր մէջ եղած յոյսի համար պատճառ հարցնէ»:12 «Խոսքը քարոզիր. վերայ հասիր թէ ժամանակին լինի թէ ժամանակից դուրս, յանդիմանիր, սաստիր, յորդորիր ամեն երկայնամտութիւնով եւ վարդապետութիւնով»:13 «Մեծացրեք ձեր երեխաներին լույսի և ճշմարտության մեջ»:14 «Ուսուցանեք [նրանց] աղոթել և ուղիղ քայլել Տիրոջ առաջ»:15

Կանանց ուղղված այս հորդորներում, թող ոչ ոք կամովին սխալ չհասկանա: Գովաբանելով և խրախուսելով կանանց մեջ բարոյական ուժ, ես չեմ ասում, որ տղամարդիկ և տղաները ինչ-որ ձևով ազատվում են ճշմարտությունը և արդարակեցությունը պաշտպանելու իրենց սեփական պարտականությունից, որ նրանց ծառայելու, զոհաբերելու և սպասավորելու պատասխանատվությունն ինչ-որ չափով ավելի քիչ է, քան կանանց կամ կարող է թողնվել կանանց: Տղամարդիկ, եկեք կանգնենք կանանց կողքին, կիսենք նրանց բեռները և մշակենք մեր զուգընկերոջ մեջ բարոյական հեղինակություն:

Սիրելի քույրեր, մենք ապավինում ենք այն բարոյական ուժին, որ դուք բերում եք աշխարհ, ընտանիք, Եկեղեցի: Մենք ապավինում ենք օրհնություններին, որ դուք վար եք բերում երկնքից ձեր աղոթքներով և հավատքով: Մենք աղոթում ենք ձեր ապահովության, բարօրության և երջանկության համար և նրա համար, որ ձեր ազդեցությունը պահպանվի: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Բ Տիմոթեոս Ա.5:

  2. Orson Scott Card, “Neighborliness: Daines Style,” Ensign, Apr. 1977, 19.

  3. Neal A. Maxwell, “The Women of God,” Ensign, May 1978, 10–11.

  4. Տես Մովսես 2.27:

  5. Տես Մովսես 6.57–60:

  6. Մովսես 1.39:

  7. «Մեկ դար առաջ, մոր և երեխայի միջև կապվածության գիտակ Ջոն Բոուլին, հայտնաբերեց, որ կապը, որը ստեղծվում է անհամար հոգատարության փոխհարաբերությունների միջոցով մոր և մանկան միջև, հասարակության մեջ ուրիշների հետ փոխհարաբերությունների զարգացման բուն հիմնաքարն է: Իսկ կանանց գիտակ Սառա Ռուդիկը բնորոշել է մայրական «ուշադիր սերը» որպես արդյունավետ ծնող լինելու միջուկը: «Սիրո համբերատար աչքի» միջոցով մայրերը զարգացնում են հատուկ գիտելիք իրենց երեխաների մասին, մի գիտելիք, որը նրանց տալիս է եզակի ներըմբռնում, թե յուրաքանչյուր երեխայի համար, որոնք պետք է լինեն արդարև «լավագույն փորձառությունները» (Jenet Jacob Erickson, “Love, Not Perfection, Root of Good Mothering,” Deseret News, May 12, 2013, G3):

  8. Ճշմարիտ է, որ բազմաթիվ կանայք շատ սերունդների ընթացքում շահագործվել են կամ ծանրաբեռնվել անարդար բեռներով ինչպես ընտանիքում այնպես էլ աշխատավայրում, բայց անեսասիրությունը չպետք է դառնա վիրավորական կամ շահագործող: Երեց Բրյուս Կ. Հեյֆենը նկատել է. « Եթե անեսասեր լինելը նշանակում է, որ կինը պետք է հրաժարվի իր սեփական ներքին ինքնությունից և անձնական աճից, անեսասիրության այդ ըմբռնումը սխալ է: … Բայց մյուս կողմից այսօրվա ազատամտության մոդելը խիստ հեռուն է գնում՝ ծայրահեղորեն կանանց ամբողջովին անկախ դասելով իրենց ընտանիքներից: Մեկ ավելի ողջամիտ տեսակետ կա, որ ամուսիններն ու կանայք փոխկախված են միմյանցից: … Քննադատները, ովքեր փոխեցին մայրերի կախվածությունը անկախությամբ բաց թողեցին փոխկախվածության արգասավոր միջին հիմնավորումը: Նրանք ովքեր մայրերին անեսասիրությունից տեղափոխեցին դեպի եսասիրություն, բաց թողեցին ինքնակամ ծառայության միջին հիմնավորումը, որը նպաստում է կնոջ անձնական աճին: Այս ծայրահեղությունների պատճառով, մայրության արժեքի վերաբերյալ քննարկումները հեգնանքով ստիպել են ընդհանրապես հասարկությանը արժեզրկել ոչ միայն մայրերին, այլ կանանց ընդհանրապես:» (“Motherhood and the Moral Influence of Women” [remarks to the World Congress of Families II, Geneva, Plenary Session IV, Nov. 16, 1999], http://worldcongress.org/wcf2_spkrs/wcf2_hafen.htm):

  9. Մի մայր Wall Street Journal-ի խմբագրականում նկատել է. «Բացառությամբ որոշ մորմոնների, ավետարանչականների և ուղղափառ հրեաների մեզանից մեծամասնությունը չգիտեն, թե ինչպես ուսուցանենք մեր իսկ որդիներին և դուստրերին, որ իրենք այդքան պատրաստակամորեն անձնատուր չլինեն: … Այնուամենայնիվ, իմ ընկերուհիների շրջանակում ետ հրելու ցանկությունը ուժեղ է: Ես չգիտեմ նրանցից որևէ մեկին, ով մնայուն անհարմարավետության զգացումներ չունենա իր իսկ սեռական կյանքի անցյալի վերաբերյալ: Եվ ոչ մի կին, որին ես երբևէ այդ թեմայի շուրջ հարցրել եմ, չի ասել, որ կկամենար ավելի շատ «փորձարկել» (Jennifer Moses, “Why Do We Let Them Dress Like That?” Wall Street Journal, Mar. 19, 2011, C3):

  10. Margaret D. Nadauld, “The Joy of Womanhood,” Liahona, Jan. 2001, 18.

  11. Տես Հովհաննես Ը.29:

  12. Ա Պետրոս Գ.15:

  13. Բ Տիմոթեոս Դ.2:

  14. Վարդապետություն և Ուխտեր 93.40:

  15. Վարդապետություն և Ուխտեր 68.28: