2010–2019 թթ․
Զորություն քահանայությունում
Հոկտեմբեր 2013


Զորություն քահանայությունում

Տղամարդը կարող է բացել վարագույրները, որպեսզի արևի լույսի ջերմ շողերը թափանցեն սենյակ, սակայն արևը կամ լույսը, կամ դրա բերած ջերմությունը չեն պատկանում տղամարդուն:

Քահանայության օրհնությունները բոլորի համար են

Մինչ երեխաները հաղորդության ժողովի ժամանակ սիրով երգում էին «Այտեղ խոսվում է սիրո մասին» Երեխաների Խմբի երգը, բոլորը հավանությամբ ժպտում էին: Մի համարձակ մայր, ով մեծացնում էր հինգ երեխաներ, ուշադրությամբ լսեց երկրորդ տողը. «Իմ տան [ամեն] ժամը օրհնված է քահանայության [զորության] ուժով»:1 Տխրությամբ նա մտածեց. «Իմ երեխաները երբեք չեն ունեցել այսպիսի տուն»:2

Իմ ուղերձն այս հավատարիմ կնոջը և բոլորին այն է, որ մենք կարող ենք ապրել ամեն ժամ «օրհնված քահանայության զորության ուժով», անկախ մեր պայմաններից:

Մենք երբեմն չափազանցնելով զուգակցում ենք քահանայության զորությունը Եկեղեցու տղամարդկանց հետ: Քահանայությունը Աստծո զորությունն ու իշխանությունն է՝ տրված բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաների փրկության և օրհնության համար:

Տղամարդը կարող է բացել վարագույրները, որպեսզի արևի լույսի ջերմ շողերը թափանցեն սենյակ, սակայն արևը կամ լույսը, կամ դրա բերած ջերմությունը չեն պատկանում տղամարդուն: Քահանայության օրհնությունները շատ ավելի մեծ են, քան մեկը, ում խնդրում են տալ այդ պարգևը:

Այս և հաջորդ կյանքում քահանայության օրհնությունները, զորությունը և խոստումները ստանալը մահկանացության մեծ հնարավորություններից և պարտականություններից մեկն է: Երբ մենք արժանի ենք, քահանայության արարողությունները հարստացնում են մեր կյանքը երկրի վրա և նախապատրաստում են մեզ գալիք աշխարհի փառահեղ խոստումներին: Տերն ասել է. «Արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը»:3

Աստծո կողմից հատուկ օրհնություններ են նախատեսված ամեն արժանի անձնավորության համար, ով մկրտվել է, ստացել Սուրբ Հոգին և մշտապես ճաշակում է հաղորդությունից: Տաճարը բերում է լրացուցիչ լույս և ուժ՝ հավերժական կյանքի խոստումի հետ միասին:4

Բոլոր արարողությունները հրավիրում են մեզ մեծացնել մեր հավատքն առ Հիսուս Քրիստոսը և կապել ու պահել ուխտեր Աստծո հետ: Երբ մենք պահում ենք այս սրբազան ուխտերը, մենք ստանում ենք քահանայության զորությունը և օրհնությունները:

Արդյո՞ք չենք զգում քահանայության այս զորությունը մեր իսկ սեփական կյանքում և տեսնում այն Եկեղեցու ուխտ պահող անդամների մեջ: Մենք տեսնում ենք այն նորադարձների մեջ, երբ նրանք դուրս են գալիս մկրտության ջրերից՝ զգալով ներված և մաքուր: Մենք տեսնում ենք մեր զավակներին և պատանիներին ավելի զգայուն Սուրբ Հոգու հուշումների և առաջնորդության հանդեպ: Մենք տեսնում ենք, թե ինչպես են տաճարային արարողությունները դառնում ուժի և լույսի փարոս աշխարհով մեկ գտնվող տղամարդկանց և կանանց համար:

Նախորդ ամիս ես ականատես եղա, թե ինչպես մի երիտասարդ զույգ հսկայական ուժ ստացավ տաճարի կնքման խոստումներից, երբ նրանց թանկագին փոքրիկ տղան ծնվեց, սակայն ապրեց միայն մեկ շաբաթ: Այդ երիտասարդ զույգը և մենք բոլորս քահանայության արարողությունների միջոցով ստանում ենք մխիթարություն, ուժ, պաշտպանություն, խաղաղություն և հավերժական խոստումներ:5

Ինչ մենք գիտենք Քահանայության մասին

Ոմանք կարող են անկեղծորեն տալ այս հարցը. «Եթե քահանայության զորությունը և օրհնությունները բոլորի համար են, ինչո՞ւ են քահանայության արարողությունները կատարում տղամարդիկ»:

Երբ հրեշտակը հարցրեց Նեփիին. «Գիտե՞ս դու Աստծո բարեհաճության մասին»: Նեփին անկեղծորեն պատասխանեց.- «Ես գիտեմ, որ նա սիրում է իր զավակներին. սակայն ես չգիտեմ բոլոր բաների մասին»:6

Երբ մենք խոսում ենք քահանայության մասին, կան շատ բաներ, որոնք մենք գիտենք:

Բոլորը նման են

Մենք գիտենք, որ Աստված սիրում է Իր բոլոր զավակներին և անաչառ է: «Նա չի մերժում ոչ մեկին, որ գալիս են դեպի իրեն, … այր [կամ] կին. … և բոլորը նույնն են Աստծո համար»:7

Ճիշտ ինչպես մենք գիտենք, որ Աստծո սերը «նույնն» է Իր որդիների և Իր դուստրերի հանդեպ, մենք նաև գիտենք, որ Նա չի ստեղծել տղամարդկանց և կանանց ճիշտ նույնությամբ: Մենք գիտենք, որ սեռը մեր մահկանացու և հավերժական ինքնության և նպատակի հիմնական բնութագիրն է: Սրբազան պարտականություններ են տրված յուրաքանչյուր սեռին:8

Ի սկզբանե

Մենք գիտենք, որ ի սկզբանե Տերը հաստատել է, թե ինչպես պետք է սպասավորվի Իր քահանայությունը: «Քահանայությունը առաջինը տրվել էր Ադամին»:9 Նոյը, Աբրահամը և Մովսեսը՝ բոլորն էլ կատարել են քահանայության արարողությունները: Հիսուս Քրիստոսն էր և է Մեծ Քահանայապետը: Նա կանչեց Առաքյալներ: «Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք»,- ասաց Նա,- «այլ ես ընտրեցի ձեզ, և ձեզ դրի»:10 Մեր օրերում երկնային սուրհանդակներ են ուղարկվել Աստծո կողմից: Հովհաննես Մկրտիչը, Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը վերականգնեցին քահանայությունը երկրի վրա Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով:11 Այս եղանակով մեր Երկնային Հայրը տվեց Իր քահանայությունը:12

Շատ պարգևներ Աստծուց

Մենք գիտենք, որ սուրբ քահանայության զորությունը չի գործում հավատքից, Սուրբ Հոգուց և հոգևոր պարգևներից առանձին: Սուրբ գրությունները զգուշացնում են. «Մի ուրացեք Աստծո պարգևները, քանզի դրանք շատ են: … Եվ կան զանազան ուղիներ, որոնցով այս պարգևները տրվում են. բայց դա նույն Աստվածն է, որ գործում է [դրանք] ամենի մեջ»:13

Արժանավորություն

Մենք գիտենք, որ արժանավորությունը կարևոր է քահանայության արարողություններ կատարելու և ստանալու համար: Սփոփող Միության գերագույն նախագահ Քույր Լինդա Ք. Բըրթընն ասել է. «Արդարակեցություն է պահանջվում, … որ հրավիրենք քահանայության զորությունը մեր կյանք»:14

Օրինակ, խորհեք այն մասին, որ պոռնոգրաֆիան անվերահսկելիորեն աճում է՝ տարածվելով ողջ աշխարհով մեկ: Արժանավորության Տիրոջ չափանիշը թույլ չի տալիս պոռնոգրաֆիան նրանց մեջ, ովքեր կատարում են քահանայության արարողությունները: Փրկիչն ասել է.

«Ապաշխարեք ձեր … գաղտնի պղծություններից»:15

«Մարմնի ճրագն աչքն է: … Թէ որ քո աչքը չար լինի, քո բոլոր մարմինը խաւար կլինի»:16

«[Քանզի] ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար, նա արդէն շնացաւ նորա հետ իր սրտի մէջ»:17

Անարժանորեն հաղորդությունն օրհնելը կամ բաժանելը, հիվանդներին օրհնելը կամ այլ քահանայության արարողությունների մասնակցելը, ինչպես ասել է Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը, Աստծո անունը զուր տեղը օգտագործել է:18 Եթե մեկը արժանի չէ, նա պետք է հեռու մնա քահանայության արարողություններ կատարելուց և աղոթի ու դիմի իր եպիսկոպոսին, որպես ապաշխարելու և պատվիրաններին վերադառնալու առաջին քայլ:

Խոնարհություն

Մենք գիտենք, որ քահանայության օրհնություններն առատ են այն ընտանիքներում, որտեղ արդար մայրը և հայրը միասին առաջնորդում են իրենց երեխաներին: Սակայն մենք նաև գիտենք, որ Աստված սիրով տալիս է այս նույն օրհնությունները նրանց, ովքեր գտնվում են շատ այլ իրավիճակներում:19

Մի մայր, ով տանում էր իր ընտանիքի համար և հոգևորապես, և նյութապես հոգալու բեռը, նրբանկատորեն բացատրեց, որ իր տնային ուսուցիչներին կանչելը, որ օրհնեն իր երեխաներից մեկին, պահանջում է իր խոնահությունը: Սակայն, նա խորաթափանցությամբ ավելացրեց, որ դա չի պահանջում ավելի շատ խոնարհություն, քան իր տնային ուսուցիչներինը, երբ նրանք պատրաստվում են, որ օրհնեն իր երեխային:20

Քահանայության բանալիները

Մենք գիտենք, որ Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների կողմից կրվող քահանայությունը ղեկավարում է Տիրոջ աշխատանքը երկրի վրա: Յուրահատուկ քահանայության բանալիներ են հաստատվում ցցի նախագահների և եպիսկոպոսների վրա՝ իրենց տարածքներում պարտականություններ կատարելու համար: Եվ նրանք հայտնությամբ կանչում են տղամարդկանց և կանանց, ովքեր հաստատվում են և կարգվում, որ գործադրեն լիազորված իշխանությունը սովորեցնելու և ծառայելու համար:21

Չնայած, որ մենք շատ բան գիտենք քահանայության մասին, մահկանացության ոսպնյակներով դիտելը միշտ չէ, որ մեզ տալիս է Աստծո գործերի լիարժեք հասկացողություն: Սակայն Նրա մեղմ հիշեցումը՝ «Իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն»,22 հավաստիացնում են մեզ, որ ժամանակի ընթացքում և հավերժության հեռանկարում մենք կտեսնենք «բաները, ինչպես դրանք իրականում կան»23 և ավելի լիարժեքորեն կհասկանանք Նրա կատարյալ սերը:

Մենք բոլորս պատրաստակամորեն ենք ծառայում: Երբեմն թվում է ոգևորվում ենք մեր կոչումով և ցանկանում ենք, որ մեզ խնդրեն ավելին անել: Երբեմն էլ երախտապարտ ենք լինում, երբ կոչումից ազատվելու պահն է գալիս: Մեր կոչումները մենք չենք որոշում:24 Ես սովորեցի այս դասը իմ ամուսնության վաղ շրջանում: Երբ երիտասարդ զույգ էինք, իմ կինը՝ Քեյթին, և ես ապրում էինք Ֆլորիդայում: Մի կիրակի ցցի նախագահությունից մի խորհրդական բացատրեց ինձ, որ նրանք ոգեշնչում էին ստացել կանչել Քեյթիին որպես վաղ առավոտյան սեմինարիայի ուսուցիչ:

«Ինչպե՞ս ենք մենք դա անելու,- հարցրեցի ես,- Մենք ունենք փոքր երեխաներ, սեմինարիան սկսվում է առավոտյան ժամը 5.00-ին, և ես ծխի Երիտասարդ Տղամարդկանց նախագահն եմ»:

Խորհրդականը ժպտաց և ասաց. «Ամեն բան լավ կլինի, եղբայր Անդերսեն: Մենք կկանչենք նրան, և մենք կազատենք ձեզ»:

Եվ հենց այդպես էլ եղավ:

Կանանց ավանդը

Անկեղծորեն հարցնելը և լսելը կանանց մտքերը և մտահոգություններն արժեքավոր է կյանքում, ամուսնության մեջ և Աստծո թագավորությունը կառուցելիս:

Քսան տարի առաջ, գերագույն համաժողովի ժամանակ, Երեց Մ. Ռասսել Բալլարդը պատմեց մի զրույցի մասին, որ ունեցել էր Սփոփող Միության գերագույն նախագահի հետ: Հարց էր բարձրացված միսիա ծառայելու համար նախապատրաստվող երիտասարդների արժանավորությունը բարձրացնելու մասին: Քույր Էլեյն Ջաքը ժպտալով ասել էր. «Դուք գիտեք, Երեց Բալլարդ, որ Եկեղեցու [կանայք] կարող են որոշ լավ առաջարկություններ ունենալ, եթե նրանց հարցնեն: Ի վերջո, … մենք նրանց մայրերն ենք»:25

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը կանանց մտահոգությունների մասին հարցնելու և դրանց պատասխանելու մեծ փորձ ունի: Այն կինը, ով ամենամեծ ազդեցությունն է ունեցել նրա վրա, Քույր Ֆրանցիս Մոնսոնն է: Մենք բոլորս էլ կարոտում ենք նրան: Նախագահ Մոնսոնը նաև վերջերս հիշեցրեց Բարձրագույն Իշխանություններին, թե որքան բան է նա սովորել իր ծխի 84 այրի կանանցից: Նրանք մեծ ազդեցություն են ունեցել իր ծառայության և իր ողջ կյանքի վրա:

Զարմանալի չէ այն, որ նախքան միսիոներական ծառայության համար տարիքի փոփոխության վերաբերյալ Նախագահ Մոնսոնը աղոթքով որոշում կկայացներ, շատ քննարկումներ են անցկացվել Սփոփող Միության, Երիտասարդ Կանանց և Երեխաների Խմբի գերագույն նախագահությունների հետ:

Եպիսկոպոսներ, երբ դուք հետևեք Նախագահ Մոնսոնի օրինակին, նույնիսկ ավելի առատորեն կզգաք, որ Տիրոջ առաջնորդող ձեռքն օրհնում է ձեր սուրբ աշխատանքը:

Մի քանի տարի մենք ապրել ենք Բրազիլիայում: Ժամանելուց կարճ ժամանակ անց ես հանդիպեցի Ադելսոն Պարելլային, ով ծառայում էր որպես Յոթանասունական, և նրա եղբայր Ադիլսոնին, ով ծառայում էր մեր ցցի նախագահությունում: Ավելի ուշ ես հանդիպեցի նրանց եղբայր Ադալտոնին, ով ծառայում էր որպես ցցի նախագահ Ֆլորիանոպոլիսում, և ևս մեկ եղբայր Ադելմոյին, ով ծառայում էր որպես եպիսկոպոս: Ինձ զարմացրեց այս եղբայրների հավատքը, և ես հարցրեցի նրանց ծնողների մասին:

Ընտանիքը մկրտվել էր Սանտոսում, Բրազիլիա, 42 տարի առաջ: Ադիլսոն Պարելլան ասաց. «Նախ թվաց, թե հայրս շատ ոգևորված էր Եկեղեցուն միանալու մտքից: Ինչևիցե, նա [շուտով] դարձավ քիչ ակտիվ և խնդրեց մեր մորը, որ նա եկեղեցի չհաճախեր»:

Ադիլսոնը պատմեց ինձ, որ իր մայրը հագուստ էր կարում հարևանների համար, որ վճարեր իր երեխաների ավտոբուսի համար եկեղեցի հաճախելու վարձը: Չորս փոքրիկ տղաները միասին քայլում էին մոտ մեկ մղոն մեկ այլ քաղաք հասնելու համար, 45 րոպե երթևեկում էին ավտոբուսով, և հետո ևս 20 րոպե քայլում էին դեպի աղոթատուն:

Չնայած, որ նա չէր կարողանում եկեղեցի գնալ իր զավակների հետ, Քույր Պարելլան կարդում էր սուրբ գրություններն իր որդիների և դուստրերի հետ, սովորեցնում էր նրանց ավետարանը և աղոթում էր նրանց հետ: Նրանց համեստ տունը լցված էր քահանայության զորության հարուստ օրհնություններով: Փոքրիկ տղաները մեծացան, միսիա ծառայեցին, կրթություն ստացան և ամուսնացան տաճարում: Քահանայության օրհնությունները լցրեցին նրանց տները:

Տարիներ անց, որպես ամուրի քույր, Վենի Պարելլան մուտք գործեց տաճար իր անձնական օժտման համար և ավելի ուշ երեք միսիա ծառայեց Բրազիլիայում: Այժմ նա 84 տարեկան է, և նրա հավատքը շարունակում է օրհնել սերունդներին, որոնք հետևել են իրեն:

Վկայություն և խոստում

Աստծո սուրբ քահանայության զորությունը գտնվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Ես վկայում եմ, որ եթե դուք արժանիորեն մասնակցեք քահանայության արարողություններին, Տերը կտա ձեզ ավելի մեծ ուժ, խաղաղություն և հավերժական հեռանկար: Ինչ իրավիճակում էլ որ դուք լինեք, ձեր տունը կլինի «օրհնված քահանայության զորության ուժով» և ձեր մտերիմները ավելի շատ կցանկանան այս օրհնություններն իրենց համար:

Որպես տղամարդիկ և կանայք, քույրեր և եղբայրներ, Աստծո որդիներ և դուստրեր, մենք միասին առաջ ենք շարժվում: Սա մեր հնարավորությունն է, մեր պարտականությունը և մեր օրհնությունը: Սա մեր ճակատագիրն է, որ նախապատրաստենք Աստծո թագավորությունը Փրկչի վերադարձի համար: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. «Այստեղ խոսվում է սիրո մասին», Երեխաների երգարան, 190–91:

  2. Անձնական հաղորդագրություն, օգոստոսի 5-ին, 2013թ.:

  3. Վարդապետություն և Ուխտեր 84.20:

  4. Տես Վարդապետություն և Ուխտեր 138.37, 51:

  5. Տես Վարդապետություն և Ուխտեր 84.35, 109.22:

  6. 1 Նեփի 11.16–17:

  7. 2 Նեփի 26.33:

  8. Տես «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», Լիահոնա, նոյ. 2010, 129:

  9. Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 104, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 84.16; 107.40–53; 128.18, 21, Ռասսել Մ. Նելսոն, “Lessons from Eve,” Ensign, Nov. 1987, 86–89:

  10. Հովհաննես ԺԵ.16:

  11. Տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.72, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 13; 27:

  12. Տես Մ. Ռասսել Բալլարդ, “Let Us Think Straight” (BYU Campus Education Week devotional, Aug. 20, 2013); speeches.byu.edu. Երեց Բալլարդը նշել է. «Ինչո՞ւ են տղամարդիկ կարգվում քահանայության պաշտոններում, և ոչ կանայք: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին բացատրել է, որ Տերը և ոչ թե մարդն է «սահմանել, որ տղամարդիկ Իր Եկեղեցում պետք է կրեն քահանայություն» և որ նաև Տերն է օժտել կանանց «այս մեծ և հրաշալի կազմակերպության համար հոգալու ունակություններով, որն Աստծո Եկեղեցին և թագավորությունն է» (“Women of the Church,” Ensign, Nov. 1996, 70): Ամեն բան ասելուց և անելուց հետո, Տերը չի հայտնել, թե ինչու է Նա հիմնել Իր Եկեղեցին այնպես, ինչպես հիմնել է»:

  13. Մորոնի 10.8:

  14. Linda K. Burton, “Priesthood: ‘A Sacred Trust to Be Used for the Benefit of Men, Women, and Children’” (Brigham Young University Women’s Conference address, May 3, 2013); ce.byu.edu/cw/womensconference/pdf/archive/2013/lindaBurtonTalk.pdf.

  15. 3 Նեփի 30.2:

  16. Մատթեոս 6.22–23:

  17. Մատթեոս Ե.28, տես նաև Ալմա 39.9: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Պոռնոգրաֆիան հատկապես վտանգավոր և հակում առաջացնող է: Պոռնոգրաֆիայի հանդեպ դրսևորած հետաքրքրությունը կարող է դառնալ համակող սովորույթ, որը կտանի դեպի ավելի գռեհիկ նյութեր և սեռական մեղք: Ամեն գնով խուսափեք պոռնոգրաֆիայից» («Պատրաստվածությունը օրհնություններ է բերում», Լիահոնա, մայիս 2010, 65):«Ծայրահեղ անհանգստացնող են այն փաստերը, որ բազմաթիվ մարդիկ օգտագործում են ինտերնետը չար և կործանարար նպատակներով, որոնցից առավել գերակշռողը պոռնոգրաֆիա դիտելն է: Իմ եղբայրներ և քույրեր, նման հակումը բառացիորեն կործանում է հոգին: Եղեք ամուր: Եղեք մաքուր: Ամեն գնով խուսափեք նման քայքայիչ և կործանարար նյութերից, որտեղ էլ որ դրանք լինեն: Ես այս նախազգուշացումը հնչեցնում եմ բոլորի համար, ամենուրեք» («Մինչև նոր հանդիպում», Լիահոնա, մայիս 2009, 113):«Խուսափեք պոռնոգրաֆիայի որևէ նշույլից: Այն կանզգայացնի հոգին և կխեղի խիղճը: Վարդապետություն և Ուխտերում մեզ ասվել է. «Այն, ինչ չի շենացնում, Աստծուց չէ, և խավար է» [Վարդապետություն և Ուխտեր 50.23]» («Հավատքին հավատարիմ», Լիահոնա, մայիս 2006, 18–19):

  18. Տես Դեյվիդ Ա. Բեդնար, Գործել ըստ Վարդապետության (2012), 53:

  19. Տես Դալլին Հ. Օուքս, “Priesthood Authority in the Family and the Church,” Լիահոնա, նոյեմբեր 2005, 24–27:

  20. Անձնական հաղորդագրություն, օգոստոսի 5-ին, 2013թ., տես Հակոբոս Ե.14:

  21. Տես Եբրայեցիս Ե.4:

  22. Եսայիա ԾԵ.8:

  23. Հակոբ 4.13:

  24. Տես Վարդապետություն և Ուխտեր 81.4–5: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է. «Ձեր պարտավորությունը նույնքան լուրջ է ձեր պարտականության ոլորտում, որքան իմ պարտավորությունը իմ ոլորտում: Այս եկեղեցու ոչ մի կոչում փոքր կամ փոքր նշանակություն ունեցող չէ» (“This Is the Work of the Master,” Ensign, May 1995, 71).

  25. M. Russell Ballard, “Strength in Counsel,” Ensign, Nov. 1993, 76.