2010–2019 թթ․
Ապավինեք Տիրոջը
Հոկտեմբեր 2013


Ապավինեք Տիրոջը

Ներգրավվեք անելու ինչ դուք կարող եք՝ կիսվելով Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգման հրաշալի ուղերձով:

Քույր Բալլարդը և ես Եվրոպայի հինգ երկրներում հանձնարարություն կատարելուց վերջերս ենք վերադարձել: Այնտեղ մենք արտոնություն ունեցանք հանդիպել մեր միսիոներներից շատերի, հավանաբար, ձեր որդիներից և ձեր դուստրերից ոմանց հետ: Այն ժամանակից ի վեր ինչ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հայտարարեց մեր երիտասարդ տղաների և երիտասարդ ազջիկների ծառայելու տարիքային սահմանը իջեցնելու մասին, ես արտոնություն եմ ունեցել հանդիպել նրանցից ավելի քան 3000-ի հետ: Քրիստոսի Լույսը շողում է նրանց դեմքին և նրանք ցանկանում են առաջ տանել աշխատանքը՝ գտնել և ուսուցանել, մկրտել և ակտիվացնել և զորացնել ու կառուցել Աստծո արքայությունը: Այնուամենայնիվ, հանդիպելով նրանց հետ, մարդ արագ սկսում է հասկանալ, որ նրանք չեն կարող այս աշխատանքը միայնակ անել: Այսօր ես կամենում եմ խոսել Եկեղեցու բոլոր անդամների հետ, որովհետև խիստ անհրաժեշտություն կա յուրաքանչյուրի համար՝ զբաղվել ավետարանով կիսվելով:

Ինչպես բազմիցս վկայակոչվել է՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է, որ «այն բոլորից հետո ինչ ասվել է, մեծագույն և ամենակարևոր պարտականությունը Ավետարանը քարոզելն է» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 330):

1974թ. Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ասել է հետևյալը. «Հավանաբար, մեծագույն պատճառը միսիոներական աշխատանքի համար՝ աշխարհին ավետարանը լսելու և ընդունելու հնարավորություն տալն է: Սուրբ գրությունները լցված են հրամաններով և խոստումներով և ավետարանն ուսուցանելու համար կանչերով և պարգևներով: Ես դիտավորյալ օգտագործում եմ հրաման բառը, քանի որ այն թվում է հաստատակամ հրահանգ, որից մենք, անհատապես և հավաքականորեն չենք կարող խուսափել» (“When the World Will Be Converted,” Ensign, Oct. 1974, 4):

Այդ նույն տարվա հուլիսին, Քույր Բալլարդը և ես մեկնեցինք մեր երեխաների հետ նախագահելու Կանադայի Տորոնտո Միսիայում: Նախագահ Քիմբալի խոսքերը զնգում էին ականջներումս, հատկապես, երբ նա ասաց. «Իմ Եղբայրներ, ինձ անհանգստացնում է, թե մենք արդյոք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք: Միթե՞ մենք բավարարված ենք ողջ աշխարհին ուսուցանելու մեր մոտեցմամբ: Մենք քարոզում ենք արդեն 144 տարի: Արդյոք պատրաստ ե՞նք լայնացնել մեր քայլերը: Մեծացնել մեր տեսադաշտը» (Ensign, Oct. 1974, 5):

Նա խնդրեց մեզ նաև արագացնել մեր քայլվածքը, միասնաբար աշխատելով՝ Եկեղեցին և Աստծո արքայությունը կառուցելու համար:

Այս անցած հունիսին Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը նույն կոչը կրկնեց Եկեղեցու անդամների համար: Նա ասաց. «Այժմ է միավորվելու ժամանակը անդամների և միսիոներների համար … [և] աշխատելու Տիրոջ այգում բերելու հոգիներ Նրա համար: Նա պատաստել է միջոցներ մեզ համար՝ կիսվելու ավետարանով բազմաթիվ ուղիներով և Նա կօգնի մեզ մեր աշխատանքներում, եթե մենք գործենք հավատքով՝ Նրա աշխատանքը կատարելու համար» … (“Faith in the Work of Salvation” [address given at a special broadcast, June 23, 2013]; lds.org/broadcasts):

Լավ է եղբայրներ և քույրեր մտածել մարգարեների ուսմունքների մասին Ջոզեֆ Սմիթի ժամանակից սկսած մինչև այսօր: Նրանք խրախուսել են և կոչ արել ղեկավարությանը և Եկեղեցու անդամներին ջերմեռանդ զբաղվել ավետարանի վերականգման ուղերձը բոլոր մեր Երկնային Հոր զավակներին ողջ աշխարհում տարածելով:

Իմ այս հետկեսօրյա ուղերձն է, որ Տերն արագացնում է Իր աշխատանքը: Մեր օրերում սա միայն կարող է արվել, երբ Եկեղեցու յուրաքանչյուր անդամ օգնության է հասնում սիրով՝ Հիսուս Քրիստոսի վերականգված ավետարանի ճշմարտություններով կիսվելու համար: Մենք պետք է աշխատենք միասին համագործակցելով՝ այժմ մեր ծառայող մոտ 80000 միսիոներների հետ: Այս սքանչելի աշխատանքի վերաբերյալ տեղեկությունները, հատկապես ցցի և ծխի խորհրդի ղեկավարների համար հանձնարարությունները՝ հստակորեն ներկայացված են LDS.org կայքէջում, որը կոչվում է. «Արագացնել Փրկության աշխատանքը»:

Մենք մեր հետազոտություններից գիտենք, որ Եկեղեցու ամենաակտիվ անդամները կամենում են, որ ավետարանի օրհնությունները մաս լինեն մյուսների կյանքում, ում նրանք սիրում են, նույնիսկ նրանց, ում նրանք երբեք չեն հանդիպել: Բայց մենք գիտենք նաև, որ շատ անդամներ տատանվում են կատարել միսիոներական աշխատանք և կիսվել ավետարանով երկու հիմնական պատճառներով:

  • Առաջինը վախն է: Շատ անդամներ նույնիսկ չեն աղոթում ավետարանով կիսվելու հնարավորությունների համար, վախենալով, որ իրենք կստանան աստվածային հուշումներ՝ անելու բաներ, որոնք իրենք կարծում են ընդունակ չեն անել:

  • Երկրորդ պատճառը թյուրըմբռնումն է, թե ինչ է միսիոներական աշխատանքը:

Մենք գիտենք, որ երբ ինչ-որ մեկը վեր է կենում ելույթ ունենալու հաղորդության ժողովի ժամանակ և ասում. «Այսօր ես կխոսեմ միսիոներական աշխատանքի մասին» կամ գուցե, նույնիսկ, երբ Երեց Բալլարդն է վեր կենում գերագույն համաժողովի ժամանակ և ասում նույն բանը, ձեզանից ոմանք, ովքեր լսում են, կարող է մտածեն. «Օ՜ ոչ, չարժե նորից, մենք դա նախկինում լսել ենք»:

Այսպիսով, մենք գիտենք, որ ոչ ոք չի սիրում մեղավոր զգալ: Գուցե դուք զգում եք, որ ձեզ խնդրելու են անիրական բաներ անել ձեր ընկերների և հարևանների փոխհարաբերություններում: Տիրոջ օգնությամբ թույլ տվեք հեռացնել ամեն վախ, որ դուք կամ լիաժամկետ միսիոներներից որևէ մեկը կարող է ունենան ուրիշների հետ ավետարանով կիսվելիս:

Որոշում ընդունեք անել այն, ինչ Հիսուս Քրիստոսն է խնդրել ձեզ անել: Փրկիչն ասել է.

«Խնդրեք եւ կտրուի ձեզ. որոնեցէք եւ կգտնէք, դուռը թակեցէք եւ կբացուի ձեզ.

Որովհետեւ ամեն խնդրող առնում է, եւ որոնողը գտնում է. Եւ դուռը թակողին կբացուի:

Կամ ո՞վ է ձեզանից այն մարդը, որ եթե նորանից իր որդին հաց ուզէ, մի՞թէ քար կտայ նորան:

Եւ եթե ձուկ ուզէ, մի՞թե օձ կտայ նորան:

Եթե դուք … գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը. ո՞րքան աւելի ձեր Հայրը, որ երկնքումն է, բարիքներ կտայ նորանց, որ խնդրում են իրանից» (Մատթես Է.7–11):

Եղբայրներ և քույրեր վախը կվերափոխվի հավատքի և վստահության, երբ անդամները և լիաժամկետ միսիոներները ծնկի իջնեն և խնդրեն Տիրոջից օրհնել իրենց միսիոներական հնարավորություններով: Հետո, մենք պետք է դրսևորենք մեր հավատքը և որոնենք հնարավորություններ ներկայացնելու Հիսուս Քրիստոսի ավետարանը մեր Երկնային Հոր զավակներին և, անկասկած, հնարավորությունները կգան: Այդ հնարավորությունները երբեք չեն պահանջի ստիպողական կամ հարկադրված պատասխան: Դրանք կհոսեն որպես մեր եղբայրների և քույրերի հանդեպ մեր սիրո բնական արդյունք: Ուղղակի եղեք լավատես և նրանք, ում հետ դուք կխոսեք, կզգան ձեր սերը: Նրանք երբեք չեն մոռանա այդ զգացումը, նույնիսկ, եթե այդ ժամանակը ճիշտ չլինի իրենց համար ընդունելու ավետարանը: Դա կարող է նաև փոխվել ապագայում, երբ նրանց հանգամանքները փոխվեն:

Անհնարին է ձախողվել, երբ անում ենք մեր լավագույնը, երբ Տիրոջ հանձնարարության տակ եք: Չնայած արդյունքն ազատ կամքի գործադրման հետևանք է, ավետարանով կիսվելը մեր պարտականությունն է:

Վստահեք Տիրոջը: Նա Բարի Հովիվն է: Նա գիտի իր ոչխարներին և Նրա ոչխարները ճանաչում են Նրա ձայնը, իսկ այսօր Բարի Հովվի ձայնը ձեր ձայնն է և իմ ձայնը: Եվ եթե մենք չենք մասնակցում, շատերը, ովքեր կլսեին Վերականգման ուղերձը, կանցնեն կողքով: Պարզ ասած, դա հավատքի և գործի հարց է մեր կողմից: Սկզբունքները բավականին պարզ են՝ աղոթք անհատապես և ձեր ընտանիքում՝ միսիոներական հնարավորությունների համար: Տերն ասել է Վարդապետություն և Ուխտերում, որ շատ մարդիկ ճշմարտությունից հեռու են պահվել, միայն «որովհետև չգիտեն որտեղ գտնեն այն» (ՎևՈՒ 123.12):

Դուք պարտադիր չէ, որ կենսուրախ անձնավորություն կամ պերճախոս համոզիչ ուսուցիչ լինեք: Եթե դուք ունեք մնայուն սեր և հույս ձեր մեջ, Տերը խոստացել է՝ եթե դուք «բարձրացնեք ձեր ձայնը դեպի այս ժողովուրդը, ասեք այն մտքերը, որոնք ես կդնեմ ձեր սրտում, … դուք ամոթով չեք մնա մարդկանց առաջ:

«[Եվ] … այն նույն պահին տրվելու է ձեզ, թե ինչ պիտի ասեք» (ՎևՈւ 100.5–6):

Քարոզիր Իմ Ավետարանը հիշեցնում է մեզ բոլորիս, որ «ոչինչ տեղի չի ունենում միսիոներական աշխատանքում մինչև [մենք] չենք գտնում որևէ մեկին ուսուցանելու համար: Խոսեք այնքան շատ մարդկանց հետ, որքան կարող եք ամեն օր: Բնական է, որ ինչ-որ չափով վախենալի է խոսել մարդկանց հետ, բայց դուք կարող եք աղոթել հավատքի և ուժի համար, որ ավելի համարձակ լինեք վերականգված ավետարանը հռչակելու նպատակով ձեր բերանը բացելիս ([2004], 156–57): Ձե՛զ, լիաժամկետ միսիոներներ, եթե դուք կամենում եք ավելի շատ ուսուցանել, դուք պետք է խոսեք ավելի շատ մարդկանց հետ, ամեն օր: Սա միշտ եղել է այն, ինչ Տերն է առաջ ուղարկել միսիոներներին անել:

Տերը գիտի մեզ: Նա գիտի, որ մենք ունենք մեր մարտահրավերները: Ես հասկանում եմ, որ ձեզանից ոմանք կարող է զգան խիստ ծանրաբեռնված, բայց ես աղոթում եմ, որ ձեզանից ոչ մեկը երբևէ չզգա, որ բնական, հաճելի ձևով ավետարանով կիսվելը երբևէ կարող է բեռ լինել: Ավելի շուտ, այն արտոնություն է: Չկա ավելի մեծ ուրախություն կյանքում, քան Տիրոջ ծառայությանը ջերմեռանդ մասնակցելը:

Բանալին այն է, որ դուք ոգեշնչվեք Աստծուց, որ դուք Նրանից ուղղություն խնդրեք և հետո գնաք և անեք ինչպես Հոգին կհուշի ձեզ: Երբ անդամները նայում են փրկության աշխատանքի վրա միայն որպես պարտականություն, դա կարող է երկյուղալի թվալ: Երբ նրանք նայում են դրան որպես Տիրոջը հետևելու հրավեր՝ դեպի Նա հոգիներ բերելու ուսուցանվելու լիաժամկետ երեցների և քույրերի կողմից, այն ոգեշնչող է, կենսատու և վեհացնող:

Մենք չենք խնդրում ամեն մեկին անել ամեն ինչ: Մենք պարզապես խնդրում ենք բոլոր անդամներին՝ աղոթել, իմանալով որ, եթե յուրաքանչյուր անդամ, երիտասարդ, թե ծեր, ճիգ գործադրի հաղորդակցվել ընդամենը «մեկի» հետ այժմվանից սկսած մինչև Սուրբ Ծնունդ, միլիոնավոր մարդիկ կզգան Տեր Հիսուս Քրիստոսի սերը: Ինչպիսի՜ սքանչելի նվեր կլինի Փրկչին:

Վեց շաբաթ առաջ ես մի նամակ ստացա մի շատ հաջողակ անդամ միսիոներական ընտանիքից, Մունների ընտանիքից՝ Ֆլորիդայից: Նրանք գրել են.

«Սիրելի Երեց Բալլարդ, փրկության աշխատանքն արագացնելու վերաբերյալ համաշխարհային հեռարձակումից 30 րոպե հետո, մենք հրավիրեցինք մեր ընտանեկան միսիոներական խորհուրդը: Մենք խորապես հուզվեցինք՝ պարզելով, որ մեր դեռահաս թոռները նույնպես ցանկացան մասնակցել: Մենք երջանիկ ենք հաղորդել, որ մեր խորհրդի ժողովից սկսած մենք մեծացրել ենք մեր ընտանեկան ուսուցման ծավալը 200 տոկոսով:

Մեր թոռները եկեղեցի բերեցին ընկերների, մենք վայելեցինք հաղորդության ժողովը մեր քիչ ակտիվ ընկերների հետ և մեր նոր ծանոթներին պարտավորեցրեցինք միսիոներական զրույցներ լսել: Մեր քիչ ակտիվ քույրերից մեկը ոչ միայն վերադարձավ եկեղեցի, այլ իր հետ բերեց նոր հետաքրքրվողներ:

Ոչ ոք չմերժեց միսիոներական զրույցներ լսելու հրավերը: Ինչպիսի հուզումնալի ժամանակ է լինել այս Եկեղեցու անդամը: Ինչպիսի հուզումնալի պահ՝ այս Եկեղեցու անդամը լինել» (անձնական նամակ, օգոստ. 15, 2013):

Ուշադրություն դարձրեք Հոգու հուշումներին: Աղերսեք Տիրոջը հզոր աղոթքով: Ներգրավվեք անելու ինչ դուք կարող եք՝ կիսվելով Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգման հրաշալի ուղերձով:

Ես վկայակոչում եմ մեկ այլ հաջողակ անդամ միսիոներից՝ Քլեյթոն Քրիսչենսենից. «Ամեն անգամ, երբ դուք փոխաբերական ձևով բռնում եք ինչ-որ մեկի ձեռքը և ներկայացնում նրան Հիսուս Քրիստոսին, դուք կզգաք, թե որքան խորապես է մեր Փրկիչը սիրում ձեզ և սիրում այն մարդուն, ում ձեռքը դուք բռնած եք (The Power of Everyday Missionaries: The What and How of Sharing the Gospel [2013], 1):

Աստված օրհնի ձեզ եղբայրներ և քույրեր, գտնելու այն մեծ ուրախությունը, որը գալիս է ձեր հավատքի միջոցով հրաշքների փորձառություններ ունենալուց: Ինչպես մեզ ուսուցանվել է Մորոնիի 7-րդ գլխում.

«Քրիստոսն ասել է. Եթե դուք հավատք ունենաք առ ինձ, ապա զորություն կունենաք անելու ինչ-որ նպատակահարմար է ինձ … .

… Քանզի հավատքով է, որ հրաշքներ են գործվում և հավատքով է, որ հրեշտակներ են հայտնվում և սպասավորում մարդկանց. Ուստի, եթե այս բաները դադարել են, վայ լինի մարդկանց զավակներին, քանզի դա անհավատության պատճառով է և բոլորը զուր է» (Մորոնի 7.33, 37):

Իմ փորձառությունից ելնելով՝ ես կարող եմ վկայել ձեզ, որ Տերը կլսի ձեր աղոթքները և դուք կունենաք մեծ հնարավորություններ այժմ և գալիք տարիների ընթացքում՝ ներկայացնելու Հիսուս Քրիստոսի ավետարանը մեր Երկնային Հոր թանկագին զավակներին: Աղոթում եմ, որ մենք բոլորս կարողանանք զգալ այն մեծ ուրախությունը, որը գալիս է միսիոներական ծառայությունից, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: