Ընկեր
Միջադեպ այգում
Մկրտություն և հաստատում


«Միջադեպ այգում», Ընկեր, օգոստոս 2023, 46-47։

Միջադեպ այգում

Հանթերը խոր շունչ քաշեց։ «Ես չեմ օգտագործում նման բառեր»։

Այս պատմությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում։

Հանթերն իր ընկերների հետ վազում էր այգում։ Նա կկոցեց աչքերը, երբ զգաց քամու սուլոցը։ Նա շատ արագ էր վազում և իրեն շատ թեթև էր զգում։

Քայլին առաջինը դիպավ ցանկապատին։ «Ես հաղթեցի»,- բղավեց նա։

Նրանից անմիջապես հետո ցանկապատին հասավ Հանթերը։ «Արդար չէ։ Դու առաջինն էիր սկսել»։

«Այո»,- ասաց Միգելը։ «Եկեք մրցենք մինչև ծառը»։

Հանթերը նորից սկսեց վազել։ Այս անգամ նա առաջինը դիպավ ծառին։ Իսկ Միգելն անմիջապես հետևեց նրան։

«Ես հաղթեցի»,- ասաց Միգելը։

«Ոչ, Հանթերը հաղթեց», - ասաց Պիպերը։

«Այո», - ասաց Քայլին։

Միգելը ծալեց ձեռքերը։ Ապա վատ բառ ասաց։

Տղաները ծիծաղեցին։ Միգելը կրկնեց բառը, իսկ նրանք ավելի շատ ծիծաղեցին։

Հանթերը ներքուստ տխրեց։ Նա գիտեր, որ լավ չէր նման բառ ասելը։ Սակայն նա չէր ուզում, որ իրեն ծաղրեն։ Նա ոչինչ չասաց։

Պիպերը մեկ այլ վատ բառ ասաց։ Ապա Քայլին ասաց մեկ ուրիշը։

«Այժմ դու մի բան ասա, Հանթեր»,- ասաց Քայլին։

«Այո, ասա»,- պնդեց Միգելը։ «Մի նոր հայհոյանք ասա»։

Հանթերը խորը շունչ քաշեց։ «Ես չեմ օգտագործում նման բառեր»։

«Մի բառ ասելը քեզ չի վնասի»,- ասաց Քայլին։

«Ես չեմ ուզում», - ասաց Հանթերը։

«Շա՞տ ես վախենում», - ծիծաղեց Միգելը։

Հանթերը կարմրել էր։ «Ես գնում եմ մեկ այլ տեղ խաղալու»։

Մնացած երեխաները շարունակեցին ծիծաղել և վատ բառեր ասել։ Հանթերն ուզում էր հեռանալ։ Այգին այլևս ուրախ չէր թվում։ «Մինչև նոր հանդիպում», - փնթփնթաց նա։

Նկար
alt text

Հանթերը ձեռքերը դրեց գրպանը և դանդաղ անցավ մնացած բոլոր երեխաների կողքով։ Այլևս արագ չէր ընթանում և իրեն թեթև չէր զգում։ Ծանրացած էր զգում իրեն։

Նա գտավ մայրիկին ու հայրիկին նստարանին նստած։ Հայրը ցած դրեց գիրքը։ «Լա՞վ ես»։

Հանթերը թոթվեց ուսերը։ «Նրանք սկսեցին վատ բառեր ասել։ Ես չէի ցանկանում անել դա, ուստի՝ հեռացա»։

Մայրիկը ժպտաց։ «Դա համարձակ քայլ է»։

«Մենք հպարտ ենք քեզնով», - ասաց հայրիկը։ «Դժվար է լավ ընտրություն կատարել, երբ մեզ շրջապատող մարդիկ այդպես չեն վարվում»։

Հանթերը հոգոց հանեց։ Նա ուրախ էր, որ ճիշտ ընտրություն կատարեց, բայց դեռ լավ չէր զգում իրեն։

«Ուզո՞ւմ ես տուն գնալ», - հարցրեց մայրիկը։

Հանթերը մտածեց այդ մասին։ «Դեռ ոչ», - ասաց նա։ Նա նայեց երեխաների մեկ այլ խմբի, որոնք խաղում էր ճոպաններով։ «Ես գնում եմ այնտեղ»։

Մինչ Հանթերը մոտենում էր, տղաներից մեկը ձեռքով արեց նրան։ «Ողջույն, ես Դավիթն եմ»։

«Ես Հանթերն եմ։ Կարո՞ղ եմ ցատկել ձեզ հետ»։

«Իհարկե»։

Հանթերը բռնեց ճոպանը և զգաց քամու սուլոցը։ Մինչ նա խաղում էր Դավիթի և մյուսների հետ, արագ ընթանալիս նա կրկին թեթևություն զգաց։ Նա արել էր այն, ինչը ճիշտ էր, չնայած դժվար էր։ Նա ուրախ էր, որ լավ ընտրություն էր կատարել։

Նկար
alt text
Նկար
alt text here

Նկարները՝ Շոն Ջ. Ք.Թեննեյի