Ընկեր
Հատուկ պարգև
Մկրտություն և հաստատում


«Հատուկ պարգև», Ընկեր, օգոստոս 2023, 18-19։

Հատուկ պարգև

«Սա պետք է որ Սուրբ Հոգին լինի», - մտածեց Մեհրիման։

Այս պատմությունը տեղի է ունեցել Ֆրանսիայում։

«Մեհրիմա։ Ֆաթիմա։ Միսիոներներն այստեղ են», - կանչեց մայրը։

Մեհրիման փակեց սուրբ գրությունների պատմությունների գիրքը և վազեց հյուրասենյակ։ Միսոներներն ուսուցանում էին նրանց ընտանիքին Հիսուս Քրիստոսի մասին։ Մեհրիման և նրա ընտանիքը պատրաստվում էին շուտով մկրտվել։ Նա անհամբեր սպասում էր այդ օրվան։

Մեհրիման նստեց իր ընտանիքի հետ։

Նկար
alt text

«Այսօր մենք խոսելու ենք Սուրբ Հոգու մասին», - ասաց Երեց Մոյին։ «Նա օգնում է մեզ խաղաղություն և մխիթարություն զգալ Երկնային Հոր կողմից»։

«Նա նաև խրախուսում է մեզ լավ գործեր կատարել», - ավելացրեց Երեց Քեմբելը։ «Եվ Նա օգնում է մեզ իմանալ, թե ինչն է ճշմարիտ։ Դուք հավանաբար նախկինում զգացել եք Սուրբ Հոգին»։

Մեհրիման վերհիշեց այն պահը, երբ իմացավ Մորմոնի Գրքի մասին։ Նա իրեն խաղաղ ու երջանիկ էր զգում։ Այդպիսով նա գիտեր, որ այն ճշմարիտ է։ Արդյո՞ք դա Սուրբ Հոգին էր։

«Ձեր մկրտվելուց հետո ձեզ կտրվի Սուրբ Հոգու պարգևը», - ասաց Երեց Մոյին։ «Դա նշանակում է, որ Նա կարող է միշտ ձեզ հետ լինել, օգնել և առաջնորդել ձեզ»։

«Այս շաբաթ ուշադրություն դարձրեք ձեր մտքերին և զգացողություններին», - ասաց Երեց Քեմբելը։ «Ուշադիր եղեք, երբ Սուրբ Հոգին խոսում է ձեզ հետ»։

Այդ երեկո ընտանեկան աղոթքի ժամանակ Մեհրիման ուշադրություն դարձրեց, թե ինչ է զգում ներքուստ։ Նա իրեն հանգիստ և խաղաղ էր զգում։ Այնպիսի զգացողություն էր, կարծես մեկը ամուր գրկում էր իրեն։ Սա պետք է որ Սուրբ Հոգին լինի, մտածեց նա։

Կիրակի օրը եկեղեցում Մեհրիման երգ լսեց Հիսուս Քրիստոսի մասին։ Նա երջանիկ էր։ Այն ցանկություն առաջացրեց նրա մեջ օգնել ուրիշներին։ Սա պետք է որ Սուրբ Հոգին լինի, մտածեց նա։

Քնելուց առաջ Մեհրիման կարդաց սուրբ գրությունների պատմությունների գիրքը։ Նրա քույրը՝ Ֆաթիման, սպասում էր իր հերթին։ Մեհրիման նրան հերթ չէր տալիս։

Նա շարունակում էր կարդալ։ Սակայն նա իրեն վատ զգաց, որ չզիջեց քրոջը։

«Կներես»,- ասաց նա Ֆաթիմային։ «Ուզո՞ւմ ես միասին կարդանք»։

Ֆաթիման նստեց նրա կողքին։ Նրանք հերթով կարդում էին։ Մեհրիման ջերմ զգացողություն ունեցավ․ նա երջանիկ էր։ Սա պետք է որ Սուրբ Հոգին լինի, մտածեց նա։

Վերջապես եկավ նրանց մկրտության օրը։ Մեհրիման և իր ընտանիքը գնացին Եկեղեցի և հագան սպիտակ հագուստներ։

Մեհրիման առաջինը մկրտվեց։ Ջուրը սառն էր, բայց նա ուրախ էր Երկնային Հոր հետ ուխտ կապելու համար։ Մայրիկը սրբիչով փաթաթեց նրան։ Հետո նա տեսավ, թե ինչպես են մայրիկը, հայրիկը և Ֆաթիման մկրտվում։

Մեհրիման նորից հագավ իր չոր հագուստը։ Հիմա ժամանակն էր, որ նա հաստատվեր։

Նկար
alt text

Միսիոներներն իրենց ձեռքերը դրեցին Մեհրիմայի գլխին։ «Մենք քեզ հաստատում ենք որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ», - ասաց Երեց Քեմբելը, - «և ասում ենք քեզ՝ ընդունիր Սուրբ Հոգին»։ Մեհրիման պարուրվեց ջերմությամբ, երբ լսեց օրհնության մնացած մասը։

Մեհրիմայի հաստատումից հետո մայրիկը գրկեց նրան։ «Ինչպե՞ս ես»։

«Շատ լավ»,- ասաց Մեհրիման։ «Երբ նրանք ձեռքերը դրեցին գլխիս, ես ինչ-որ բան զգացի և դա խաղաղություն էր»։ Նա ժպտաց։ «Զգում էի, որ ինչ-որ մեկն ինձ ասում էր՝ ապրիր լավ կյանքով, օգնիր մարդկանց և պահիր պատվիրանները»։

«Գիտե՞ս, թե ինչ էիր զգում», - հարցրեց մայրիկը։

«Այո, գիտեմ», - ասաց Մեհրիման՝ փայլող աչքերով։ «Դա Սուրբ Հոգին էր»։

Նկար
alt text here

Նկարները՝ Ալիսա Փիթերսենի