Ընկեր
Լսենք Սուրբ Հոգուն
Մկրտություն և հաստատում


«Լսենք Սուրբ Հոգուն», Ընկեր, օգոստոս 2023, 21։

Լսենք Սուրբ Հոգուն

Alt text

Նկարը՝ Քսավիեր Բոնեթի

Անցյալ ամառ ընտանիքով գնացել էինք արշավի։ Արահետը տանում էր առվակի մոտ։ Ես, մեծ քույրս և կրտսեր եղբայրս հանեցինք կոշիկները և մտանք ջուրը։

Երբ ջուրը մի փոքր անցավ իմ ծնկներից, մենք կանգ առանք։ Մենք տեսանք մի խումբ ավելի մեծ երեխաների, որոնք ավելի շատ էին առաջացել և խաղում էին ավելի խոր ջրի մեջ։ Քույրս ժպտաց և ասաց. «Մենք պետք է ավելի խորը գնանք»։

Բայց մի ներքին ձայն հուշեց ինձ, որ հետ մնամ փոքր եղբորս հետ։ Ես գիտեի, որ դա Սուրբ Հոգին էր։ Ես քրոջս ասացի, որ նա կարող է գնալ ստուգելու, բայց ես և փոքր եղբայրս կսպասենք նույն տեղում։

Երբ քույրս վերադարձավ, ասաց, որ ջուրն իսկապես շատ ալեկոծ էր և դժվար էր քայլելը։ Երբ նա ասաց դա, ես գիտեի, որ ճիշտ ընտրություն էի կատարել՝ ապահով տեղում մնալով փոքր եղբորս հետ։