Ընկեր
Ընտանեկան պատմության միջոցառում
Մկրտություն և հաստատում


«Ընտանեկան պատմության միջոցառում», Ընկեր, օգոստոս 2023, 30-31։

Ընտանեկան պատմության միջոցառում

«Կարո՞ղ եք ինձ մեկ այլ ընտանեկան պատմություն պատմել»,- Խնդրեց Լորենը։

Այս պատմությունը տեղի է ունեցել Վանուատուում։

Լորենը ժպտաց, երբ երգում էր երգի վերջին բառերը։ Նրանք նոր էին ավարտել Երեխաների միության երգեցողության ժամը։ Այժմ դասի ժամն էր։

Բայց նախ քույր Թալեոն ոտքի կանգնեց։ «Ցանկանում եմ ձեզ պատմել Երեխաների միության միջոցառման մասին, որը շուտով տեղի կունենա», - ասաց նա։ «Մենք ցանկանում ենք, որ ձեզանից յուրաքանչյուրը որևէ բան սովորի իր ընտանիքի մասին։ Հարցրեք ձեր ծնողներին իրենց ընտանեկան պատմությունների մասին։ Այնուհետև, միջոցառման ժամանակ ձեզանից յուրաքանչյուրը կարող է կիսվել իր սովորածով»։

Երբ Լորենը եկեղեցուց վերադարձավ տուն, նա ոգևորված էր։ Նա գտավ մի մեծ թուղթ և դրեց սեղանին։ Անհամբեր սպասում էր, որ տեղեկություններ իմանար իր ընտանիքի մասին։

Լորենը թղթի վրա նկարեց տոհմածառ։ Մայրիկն ու հայրիկը օգնեցին նրան գրել բոլոր անունները։ Հետո նա պաստառի վրա սոսնձեց իր ընտանիքի անդամների նկարները։

Նկար
alt text

«Քո մեծ տատի անունը նույնպես Լորեն էր», - ասաց մայրիկը։ «Մենք քեզ նրա անունով ենք կոչել»։

«Օ՜հ», - գոչեց Լորենը։

«Լորեն տատիկը շատ սիրալիր անձնավորություն էր»։ Մայրիկը ժպտաց։ «Երբ գյուղի մյուս մարդկանց վառելափայտը վերջանում էր, Լորեն տատիկը կիսվում էր նրանց հետ»։

Իր ընտանիքի մասին սովորելը զվարճալի էր։ «Կարո՞ղ եք ինձ մեկ այլ ընտանեկան պատմություն պատմել»,- խնդրեց Լորենը։

«Հայրիկը կարող է պատմել քեզ առաջին անգամ տաճար գնալու մասին», - ասաց մայրիկը։ «Նա ընդամենը վեց տարեկան էր։ Նա իր ծնողների հետ երկար ճամփորդեց դեպի Նոր Զելանդիայի տաճար»։

Լորենին դուր էր գալիս լսել տաճարի մասին։ «Պատմիր ինձ այդ պատմությունը, հայրիկ»,- ասաց նա։

«Սկզբում մենք ինքնաթիռ նստեցինք Նոր Զելանդիա հասնելու համար։ Ապա ավտոբուս նստեցինք։ Դա երկար ճամփորդություն էր»։ Հայրիկը Լորենին ցույց տվեց տաճարի նկարը։ «Վերջապես ես ու ծնողներս ներս մտանք։ Մենք կնքվեցինք որպես ընտանիք։ Դա նշանակում է, որ մենք կարող ենք հավերժ միասին լինել»։

Այդ լսելով՝ Լորենը ջերմ զգացողություններ ունեցավ։ Նա ուրախ էր, որ կարողացավ պատմություններ լսել իր ընտանիքի մասին։

Վերջապես եկավ Երեխաների միության միջոցառման օրը։ Լորենը օգնեց մայրիկին և քույր Թալեոյին ամեն ինչ պատրաստել եկեղեցու շենքում։

Ապա նրանք լսեցին մի քանի հրաշալի նորություններ։ Իրենց կղզում տաճար էր կառուցվելու։

Լորենը շատ երջանիկ էր։ Երբ նա բավականաչափ մեծանար տաճար մտնելու համար, ընդհանրապես ստիպված չէր լինի հեռու ճամփորդել։

Այդ երեկո Լորենի բոլոր ընկերները ներկա էին Երեխաների միության միջոցառմանը։ Երեխաները հերթով կիսվում էին իրենց ընտանիքի մասին սովորածով։ Երբ եկավ Լորենի հերթը, նա ցուցադրեց իր տոհմածառի պաստառը։

«Ինձ շատ դուր եկավ իմ ընտանիքի մասին նոր բաներ իմանալը», - ասաց նա։ «Ես իմացա, որ ինձ կոչել են իմ մեծ տատի անունով։ Ես նաև իմացա, թե ինչպես է իմ ընտանիքն առաջին անգամ տաճար գնացել։ Տաճարը կարող է օգնել մեր ընտանիքներին հավերժ միասին լինել»։ Ջերմ զգացումները վերադարձան։ «Ես անչափ ուրախ եմ, որ մենք տաճար կունենանք այստեղ՝ Վանուատուում»։

Լորենը դեմքի լայն ժպիտով վերադարձավ ու նստեց իր տեղը։ Նա երախտապարտ էր, որ կարողացավ ավելի նմանվել Հիսուսին։ Եվ նա երախտապարտ էր տաճարի համար։ Անհամբեր սպասում էր, որ մի օր պիտի ներս մտներ տաճար։

Նկար
alt text
Նկար
alt text here

Նկարների հեղինակ՝ Էմիլի Դեյվիս