Ընկեր
Ի՞նչ է աղոթքը
Մկրտություն և հաստատում


«Ինչպե՞ս ենք մենք աղոթում» Ընկեր, օգոստոս 2023, 24։

Ինչպե՞ս ենք մենք աղոթում

Նկար
alt text

Աղոթել նշանակում է խոսել Երկնային Հոր հետ։ Նա միշտ ցանկանում է, որ դուք խոսեք Իր հետ, և Նա միշտ լսում է։ Նա պատասխանում է ձեր աղոթքներին բազմաթիվ եղանակներով։ Նա կարող է ձեզ հուշում կամ զգացողություն տալ Սուրբ Հոգու միջոցով։ Կամ Նա կարող է հուշել մեկ ուրիշին օգնել ձեզ։

Ինչպես աղոթել

  • Փակեք ձեր աչքերը, խոնարհեք գլուխը և ծալեք ձեռքերը։

  • Սկսեք ասելով․ «Թանկագին Երկնային Հայր»։

  • Խոսեք Երկնային Հոր հետ հարգանքով և ակնածանքով։

  • Վերջում ասեք՝ «Հիսուս Քրիստոսի անունով, ամեն»։

  • Դուք կարող եք աղոթել բարձրաձայն կամ մտքում` ցանկացած ժամանակ։

Ահա մի քանի բաներ, որոնց համար դուք կարող եք աղոթել․

  • Շնորհակալություն հայտնեք Երկնային Հորը այն բաների համար, որոնց համար դուք երախտապարտ եք։

  • Պատմեք Նրան օրվա ընթացքում տեղի ունեցած դժվարությունների կամ լավ բաների մասին։

  • Խնդրեք Նրան օգնել ձեզ, երբ վախենում եք կամ չգիտեք, թե ինչ անել։

  • Խնդրեք Նրան օրհնել մեկ ուրիշին, ով օգնության կարիք ունի։

Շնորհակալ եմ Քեզ …

Նկար
alt text here