Ընկեր
Եկեք իմ մկրտությանը
Մկրտություն և հաստատում


«Եկեք իմ մկրտությանը» Ընկեր, օգոստոս 2023, 14։

Եկեք իմ մկրտությանը

Նկար
alt text here

Նկարը՝ Աննա Օլդրոյդի

Պատրաստեք գունավոր բացիկներ՝ մարդկանց ձեր մկրտությանը հրավիրելու համար։ Ո՞ւմ եք ցանկանում հրավիրել։ Դուք կարող եք աղոթել և լսել Սուրբ Հոգուն որոշ գաղափարների համար։

  1. Յուրաքանչյուր թերթիկը ծալեք մեջտեղից։ Բացիկի դիմերեսին կամ ներսում գրառում կատարեք՝ հրավիրելով մարդկանց ձեր մկրտությանը։

  2. Ավելացրեք ձեր մկրտության ամսաթիվը, ժամը և հասցեն։

  3. Թաթախեք ձեր մատը ներկի մեջ՝ զարդեր ավելացնելու համար։ Ստուգեք այս էջի գաղափարները։

  4. Տվեք բացիկները ձեր ընկերներին և նրանց ընտանիքներին։

Ես ուզում էի հայտնել իմ մկրտության մասին այն մարդկանց, ում սիրում էի։ Այսպիսով, մայրիկիս օգնությամբ ես և քույրս մեր ընկերներին և դասընկերներին հրավիրեցինք իմ մկրտությանը։ Իմ մկրտության օրը ամեն ինչ լավ անցավ։ Շատ մարդիկ կային այնտեղ։ Ես շատ երջանիկ եմ, որ մկրտվեցի։

Եվա Օ․, 8 տարեկան, Ֆոր դը Ֆրանս (Մարտինիկա)