Ընկեր
Կարևոր օր Ջորջիայի համար
Մկրտություն և հաստատում


«Կարևոր օր Ջորջիայի համար», Ընկեր, օգոստոս 2023, 8-9։

Կարևոր օր Ջորջիայի համար

«Ես պատրաստվում եմ շուտով մկրտվել»,- ասաց Ջորջիան։ «Ճիշտ, ինչպես Հիսուսը մկրտվեց»։

Այս պատմությունը տեղի է ունեցել Ավստրալիայում։

Նկար
alt text

Ջորջիան վազեց դեպի իր սենյակը, իսկ Մաթիլդան կրնկակոխ հետևեց նրան։ Օրը միշտ զվարճալի էր անցնում, երբ նրա ընկերը գալիս էր խաղալու։

«Կարո՞ղ ենք խաղալ քո ռոբոտի հետ»,- հարցրեց Մաթիլդան։

«Այո»,- ասաց Ջորջիան։ Դա նրա սիրելի զբաղմունքներից էր։

Մինչ Ջորջիան հանում էր ռոբոտը, Մաթիլդան դիտում էր Ջորջիայի պատին փակցված նկարները։ Նա մատնացույց արեց կենտրոնի նկարը։

«Ի՞նչ է սա»,- հարցրեց նա։

«Դա Հիսուս Քրիստոսի մկրտությունն է»,- ասաց Ջորջիան։ «Ես պատրաստվում եմ շուտով մկրտվել։ Ճիշտ, ինչպես Հիսուսը մկրտվեց»։

«Ինչո՞ւ ես դու մկրտվում», - հարցրեց Մաթիլդան։

«Որովհետև ես ուզում եմ հետևել Հիսուսին»,- ասաց Ջորջիան։ «Երբ ես մկրտվեմ, ես խոստանալու եմ դա անել»։

Ապա Ջորջիայի մոտ մի միտք ծագեց։ «Կցանկանայի՞ր գալ իմ մկրտությանը»։

«Ես կհարցնեմ մայրիկիս», - ասաց Մաթիլդան։

Մոտենում էր Ջորջիայի մկրտության օրը։ Նա կարդում էր իր սուրբ գրությունների պատմությունների գրքից և ամեն շաբաթ հաճախում Երեխաների միություն։ Քնելուց առաջ աղոթելուց հետո նա նայում էր Հիսուսի նկարին։ Նրան դուր էր գալիս պատկերացնել, թե ինչպես է մկրտվում։

Իր մկրտությանը նախորդող կիրակի օրը Ջորջիան մկրտության հարցազրույց անցավ։ Նա և իր ծնողները խոսեցին եպիսկոպոսի հետ նրա գրասենյակում։ Նա որոշ հարցեր տվեց Ջորջիային, որպեսզի համոզվի, որ նա պատրաստ է մկրտվելու։

Նկար
alt text

«Դու հավատո՞ւմ ես, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է», - հարցրեց եպիսկոպոսը։

Նա հավատում էր։ «Այո»,- ասաց նա։

Եպիսկոպոսը ժպտաց նրան։ «Մկրտությունը շատ կարևոր ընտրություն է։ Դու ուզո՞ւմ ես մկրտվել»։

Ջորջիան մտածեց, թե ինքը որքան շատ է սիրում Հիսուսին և ցանկանում հետևել Նրան։ «Այո», - ասաց նա։

Վերջապես, եկավ Ջորջիայի համար կարևոր օրը։ Երբ մտավ ջրի մեջ, նա տեսավ, որ իր ընկերներն ու ընտանիքը նայում էին իրեն։ Մաթիլդան նույնպես այնտեղ էր։

Երբ նրա հայրն ասաց մկրտության աղոթքը, այդ խոսքերից Ջորջիան ներքուստ խաղաղ և երջանիկ զգաց իրեն։ Ապա նա զգուշությամբ ամբողջովին ընկղմեց նրան ջրի մեջ և անմիջապես դուրս բերեց։ Երբ Ջորջիան դուրս եկավ ջրից, երջանիկ և մաքուր զգաց իրեն։

Հայրը ամուր գրկեց նրան։ Մայրիկը սրբիչը ձեռքին և ժպիտով սպասում էր նրան աստիճանների վերևում։

Ջորջիան ջերմ զգացումներ ունեցավ։ Դա հատուկ օր էր։ Նա ընտրել էր հետևել Հիսուսին։ Եվ նա ուզում էր շարունակել հետևել Նրան ամեն օր։

Նկար
alt text
Նկար
alt text here

Նկարները՝ Շանա Քիգանի