Ընկեր
Ջրի կոտրված շիշը
Մկրտություն և հաստատում


«Ջրի կոտրված շիշը», Ընկեր, օգոստոս 2023։

Ջրի կոտրված շիշը

Քեյդին ծարավ էր։ Սոֆյան ինչպե՞ս կարող էր օգնել նրան։

Այս պատմությունը տեղի է ունեցել Սիերա Լեոնեում։

Սոֆյան ուշադիր լսում էր, երբ ուսուցիչը գրատախտակի վրա բացատրում էր մաթեմատիկական խնդիրը։

«Այսպիսով, ինչի՞ է հավասար ինը անգամ չորս», - հարցրեց ուսուցիչը։

Սոֆյան բարձրացրեց ձեռքը։ «Երեսունվեց»,- ասաց նա։

Ուսուցչուհին ժպտաց։ «Ճիշտ է, Սոֆյա»։

Դասից հետո տուն գնալու ժամանակն էր։ Սոֆյան քայլում էր իր ընկերների հետ։ Նրանք բոլորը հանեցին իրենց ջրի շշերը, որպեսզի խմեին մնացած ջուրը։ Այսօր շատ շոգ էր։

Նկար
alt text

Բայց Սոֆյան տեսավ մի տարօրինակ բան։ Նրա ընկերուհին՝ Քեյդին, ջուր չէր խմում։ Նա պարզապես լուռ քայլում էր նրանց կողքով։

«Քեյդի, որտե՞ղ է քո ջրի շիշը», - հարցրեց Սոֆյան։ Դասերի ավարտից հետո բոլորը միշտ ծարավ էին լինում։

«Ես կոտրեցի այն երեկ, իսկ նորը չեմ կարող ձեռք բերել»,- պատասխանեց Քեյդին։ «Ուստի, ես չեմ կարող ջուր բերել դպրոց»։

Սոֆյան նայեց իր ջրի շշին։ Նա շատ կուզեր կիսվել։ Բայց իր ջուրը վերջացել էր։

Ամբողջ օրը Սոֆյան մտածում էր Քեյդիի և նրա կոտրված ջրի շշի մասին։ Հեշտ չէր մաքուր ջուր գտնել այնտեղ, որտեղ նրանք ապրում էին։ Երեխաներից շատերը ստիպված էին ջրի մեկ շիշն օգտագործել ամբողջ տարին։ Նրանք լցնում էին այն տանը մաքուր ջրի մեծ տարայից։ Այլ ջուր խմելով դուք կարող էիք հիվանդանալ։ Եթե Քեյդին չուներ ջրի շիշ, նա չէր կարող ջուր բերել տնից՝ դպրոցում խմելու համար։

Հաջորդ առավոտ Սոֆյան մտածում էր, թե ինչպես կարող էր օգնել Քեյդիին։ Սոֆյայի ընտանիքն ուներ ջրով լի մի քանի պլաստմասե շիշ։ Սոֆյան իր ուսապարկում դրեց դրանցից մեկը՝ իր մետաղյա շշի կողքին։ Պայուսակը մի փոքր ծանրացավ, բայց նրա համար դա խնդիր չէր։

Երբ դպրոց հասավ, նա գտավ Քեյդիին։

«Քեյդի, դու արդեն ունե՞ս ջրի նոր շիշ»,- հարցրեց Սոֆյան։

Քեյդին տարուբերեց գլուխը՝ աչքերը խոնարհած։

«Ոչինչ»,- ասաց Սոֆյան։ «Ես բերել եմ քեզ համար»։

Նա Քեյդիին տվեց ջրի շիշը։ Քեյդին ժպտաց։

«Շնորհակալություն, Սոֆյա»։ Քեյդին ամուր գրկեց իր ընկերուհուն։

Դասերի ժամանակ Քեյդին խմում էր իր ջրի շշից այլ երեխաների հետ միասին։ Սոֆյան ուրախ էր տեսնել, որ իր ընկերուհին ստիպված չէ ծարավ մնալ։

Այդ շաբաթ ամեն օր Սոֆյան ջրի մի լրացուցիչ շիշ էր բերում իր ընկերուհու համար։ Ապա մի առավոտ Սոֆյայի մայրիկը բարձրացրեց նրա պայուսակը։

«Հը՜մ»,- ասաց մայրիկը։ «Այն կարծես սովորականից ծանր է թվում»։ Նա բացեց պայուսակը և հանեց ջրի լրացուցիչ շիշը։

«Դու իսկապե՞ս ուզում ես ջրի այս լրացուցիչ շիշը տանել դպրոց, Սոֆյա», - հարցրեց մայրիկը։

Սոֆյան գլխով արեց։ «Քեյդիի ջրի շիշը կոտրվել է, իսկ նորը նա չի կարող ձեռք բերել։ Ուստի, նա դպրոցում ընդհանրապես ջուր չուներ»։

«Որքա՞ն ժամանակ է, որ դու լրացուցիչ ջուր ես տանում նրա համար»,- հարցրեց մայրիկը։

«Ընդամենը այս շաբաթ»,- ասաց Սոֆյան։ «Ես չէի ուզում, որ Քեյդին ծարավ մնար»։

Մայրիկը ժպտաց։ «Դու շատ բարի ես գտնվել՝ մտածելով քո ընկերոջ մասին։ Դա այն է, ինչ Հիսուսը կաներ։ Երջանիկ եմ տեսնել, որ դու նմանվում ես Հիսուսին»։ Նա գրկեց Սոֆյային։ «Եվ կարծում եմ, որ ես մեկ այլ եղանակ գիտեմ, որով կարող ենք օգնել»։

Մայրիկը Սոֆյային տվեց ջրի մետաղյա շիշ։ «Սա տուր քո ընկերուհուն, որպեսզի նա շարունակ կարողանա օգտագործել այն։ Այդպիսով, դու ստիպված չես լինի ամեն օր տանելու պլաստմասե մի շիշ»։

«Իսկապե՞ս»,- հարցրեց Սոֆյան։

Մայրը գլխով արեց։ «Այո։ Պարզապես խնդրիր նրան լավ պահել սա»։

Սոֆյան ջրի շիշը տարավ դպրոց։ Առաջին բանը, որ նա արեց, շիշը Քեյդիին տալն էր։

«Օ՜հ»,- ասաց Քեյդին։ «Շնորհակալություն, Սոֆյա»։ Քեյդին գրկեց նրան։

Սոֆյան ջերմ զգացումներ ունեցավ։ Նա գիտեր, որ օգնել էր իր ընկերոջը՝ ինչպես Հիսուսը կաներ։

Նկար
alt text
Նկար
alt text here

Նկարները՝ Մելիսա Կաշիվագիի