Ընկեր
Ընդունենք հաղորդությունը
Մկրտություն և հաստատում


«Ընդունենք հաղորդությունը», Ընկեր, օգոստոս 2023, 33։

Ընդունենք հաղորդությունը

Նկար
alt text here

Նկարները՝ Բարբարա Բոնգինիի

Ամեն շաբաթ մենք ընդունում ենք հաղորդությունը։ Այն օգնում է մեզ հիշել Հիսուս Քրիստոսին ու խոստանալ, որ կհետևենք Նրան։

Նախքան հաղորդություն ընդունելը՝ ես կարող եմ.

  • Երգել օրհներգ

  • Հետևել, թե ինչպես են նախապատրաստում հացն ու ջուրը

  • Լսել հաղորդության աղոթքները

Հաղորդության ընթացքում ես կարող եմ.

  • Ակնածանքով ընդունել հացն ու ջուրը

  • Մտածել, թե ինչ արեց Հիսուսն ինձ համար, և որքան շատ է Նա սիրում ինձ

  • Վերհիշել իմ մկրտության ուխտը

Հաղորդությունից հետո ես կարող եմ հիշել և հետևել Հիսուսին ողջ շաբաթվա ընթացքում.

  • Պահելով Նրա պատվիրանները

  • Բարի լինելով ուրիշների հանդեպ

  • Հետևելով Սուրբ Հոգու հուշումներին

  • Ինքս ինձ հարցնելով. «Ի՞նչ կաներ Հիսուսը»։