Ընկեր
Միասին հետևենք Հիսուսին
Մկրտություն և հաստատում


«Միասին հետևենք Հիսուսին», Ընկեր, օգոստոս 2023, 49։

Միասին հետևենք Հիսուսին

Նկար
alt text

Ես ընտրեցի քայլել նոր ճանապարհով և հետևել Հիսուս Քրիստոսին, երբ մկրտվեցի։ Իմ մկրտությունը պարզ էր, բայց զգացմունքներով հարուստ, և ես ինձ նոր մարդ զգացի։ Ես ցանկանում եմ ծառայել լիաժամկետ միսիա։

Հափինես Դ., 9 տարեկան, Ակկրա (Գանա)

Նկար
alt text

Ես փորձում եմ հետևել Հիսուսին, քանի որ մկրտվել եմ՝ բարի լինելով իմ փոքրիկ քրոջ հանդեպ։ Ես օգնում եմ՝ հրելով նրա մանկասայլակը։ Ես ինձ երջանիկ եմ զգում, երբ բարի եմ, և գիտեմ, որ դա ուրախացնում է նաև Հիսուսին։

Սայմոն Պ., 9 տարեկան, Մասսաչուսեթս (ԱՄՆ)

Նկար
alt text

Ես հետևում եմ Հիսուսին՝ աղոթելով, սիրելով ուրիշներին և հավատք ունենալով։

Յորելի Տ., 6 տարեկան, Զումպանգո (Մեքսիկա)

Նկար
alt text

Սուրբ ծնունդի օրը ես ու հայրս սնունդ էինք առաքում անտուն մարդկանց։ Զվարճալի փորձառություն էր։ Հիսուսին հետևելը ինձ երջանկացնում է։

Ակարի Ֆ., 9 տարեկան, Չիբա (Ճապոնիա)

Նկար
alt text

Ես հետևում եմ Հիսուսին՝ կարդալով իմ սուրբ գրությունները և հետևելով Նրա պատվիրաններին։

Լուկ Վ., 9 տարեկան, Վայոմինգ (ԱՄՆ)

Նկար
alt text

Ես հետևում եմ Հիսուսին՝ սիրելով իմ ընտանիքը և լինելով մայրիկիս փոքրիկ օգնականը։

Քլոե Դ․, 4 տարեկան, Ազգային մայրաքաղաքային շրջան (Ֆիլիպիններ)

Նկար
alt text

Ամեն անգամ, երբ ես աղոթում եմ, կարդում սուրբ գրությունները կամ ինչ-որ լավ բան անում, ես ինձ երջանիկ եմ զգում։ Կարծես գրկախառնվում եմ մեկի հետ, ում սիրում եմ։ Ես գիտեմ՝ դա Սուրբ Հոգին է։

Սելին Դ․, 6 տարեկան, Ազգային մայրաքաղաքային շրջան (Ֆիլիպիններ)

Նկար
alt text

Ես զգում եմ Սուրբ Հոգին, երբ դժվար ժամանակներ եմ ապրում։ Դա ինձ օգնում է ավելի լավ զգալ։

Հանթեր Օ., 11 տարեկան, Հյուսիային Կարոլինա (ԱՄՆ)

Նկար
alt text

Ես զգում եմ Սուրբ Հոգին, երբ հանգստացնում եմ միտքս և ընտրում ճիշտը։ Երբ ես լսում եմ մայրիկիս և հայրիկիս, զգում եմ, որ Սուրբ Հոգին մոտ է։

Օլիվեր Բ., 10 տարեկան, Վաշինգտոն (ԱՄՆ)

Նկար
alt text

Սուրբ Հոգին ջերմ ու զորացնող զգացում է փոխանցում։ Սուրբ Հոգին ձեր կողքին է, երբ դրա կարիքն ունեք, ինչն այն առանձնահատուկ է դարձնում։

Աիսեա Ա., 9 տարեկան, Կենտրոնական շրջան, (Ֆիջի)

Նկար
alt text

Սուրբ Հոգին օգնում է ինձ զգալ երջանիկ, ուրախ և ուժեղ։

Հեյլի Ջ., 7 տարեկան, Սանտա Կրուզ (Բոլիվիա)

Նկար
alt text

Երբ մկրտվեցի, մրսում էի սառը ջրի պատճառով։ Հետո, երբ ամեն ինչ ավարտվեց, ինձ պարուրված էի զգում ջերմությամբ ու մաքրությամբ։ Մկրտվելով՝ ես շատ մեծ քայլ արեցի դեպի Քրիստոսը և մեր Երկնային Հայրը։

Մալայլա Ս., 8 տարեկան, Յուկոն (Կանադա)