Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 92


Բաժին 92

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին, Կիրթլենդում, Օհայո, 1833թ. մարտի 15-ին (History of the Church, 1.333): Այս հայտնությունն ուղղված էր Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին, որը վերջերս խորհրդական էր նշանակվել Առաջին Նախագահությունում:

1–2՝ Տերը պատվիրան է տալիս Միացյալ Միաբանության մեջ ընդունվելու վերաբերյալ:

1 Ճշմարիտ, այսպես է ասում Տերը. Ես մի հայտնություն և պատվիրան եմ տալիս ամիացյալ միաբանությանը, որը կազմակերպվել է նախկինում տրված պատվիրանի համաձայն, իմ ծառա Ֆրեդերիկ Գ. Վիլյամսի վերաբերյալ, որ դուք պետք է նրան վերցնեք միաբանության մեջ: Այն, ինչ ես ասում եմ մեկին, ասում եմ բոլորին:

2 Եվ բացի այդ, ես ասում եմ քեզ, իմ ծառա՛ Ֆրեդերիկ Գ. Վիլյամս, որ դու գործունյա անդամ պետք է լինես այդ միաբանության մեջ. և որքան որ հավատարիմ լինես նախկին բոլոր պատվիրանները պահելիս, դու հավիտյան պիտի օրհնվես: Ամեն: