Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 83


Բաժին 83

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Ինդիփենդենսում, Միսսուրի, 1832թ. ապրիլի 30-ին (History of the Church, 1.269–270): Այս հայտնությունը ստացվեց, երբ Մարգարեն իր եղբայրների հետ խորհրդի էր նստել:

1–4՝ Կանայք և երեխաներն իրավունք ունեն աջակցվելու իրենց ամուսինների ու հայրերի կողմից. 5–6՝ Այրիներն ու որբերն իրավունք ունեն աջակցվելու Եկեղեցու կողմից:

1 Ճշմարիտ, այսպես է ասում Տերը, ի լրումն կանանց և երեխաների վերաբերյալ եկեղեցու օրենքի, նրանց, ովքեր պատկանում են եկեղեցուն, ովքեր կորցրել են իրենց ամուսիններին կամ հայրերին.

2 Կանայք իրենց ապրուստի համար իրավունք ունեն աջակցվելու իրենց ամուսինների կողմից, քանի դեռ նրանց ամուսինները չեն վերցվել. և եթե նրանք չեն համարվում օրինազանցներ, նրանք ընկերակցություն կունենան եկեղեցում:

3 Եվ եթե նրանք հավատարիմ չեն, նրանք ընկերակցություն չեն ունենա եկեղեցում. սակայն նրանք կարող են մնալ իրենց ժառանգությունների վրա՝ համաձայն երկրի օրենքների:

4 Բոլոր երեխաները, մինչ չափահաս դառնալը, իրենց ապրուստի համար իրավունք ունեն աջակցվելու իրենց ծնողների կողմից:

5 Եվ դրանից հետո, նրանք իրավունք ունեն աջակցվելու եկեղեցու կողմից, կամ, այլ խոսքով, Տիրոջ շտեմարանից, եթե նրանց ծնողները չունեն, որ ժառանգություն տան նրանց:

6 Եվ շտեմարանը պետք է պահվի եկեղեցու նվիրաբերումների միջոցով. և այրիներն ու որբերը պետք է ապահովվեն, ինչպես նաև աղքատները: Ամեն: