Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 37


Բաժին 37

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին և Սիդնի Ռիգդոնին, Ֆայեթի մոտակայքում, Նյու Յորք, 1830թ. դեկտեմբերին (History of the Church, 1.139): Այստեղ արդի տնտեսության ժամանակ առաջին պատվիրանն է տրվում հավաքվելու վերաբերյալ:

1–4՝ Սրբերին կոչ է արվում հավաքվել Օհայոյում:

1 Ահա, ես ասում եմ ձեզ, որ ինձ նպատակահարմար չէ, որ դուք աթարգմանեք ավելին, մինչև չգնաք Օհայո, և դա՝ թշնամու պատճառով, և ձեր օգտի համար:

2 Եվ բացի այդ, ես ասում եմ ձեզ, որ դուք չպետք է գնաք, մինչև չքարոզեք իմ ավետարանն ու չամրապնդեք եկեղեցին՝ որտեղ որ այն հիմնված է, և հատկապես աՔոլսվիլում. քանզի, ահա, նրանք աղոթում են առ ինձ՝ մեծ հավատքով:

3 Եվ բացի այդ, եկեղեցուն ես մի պատվիրան եմ տալիս, որ ինձ նպատակահարմար է, որ նրանք հավաքվեն աՕհայոյում, մինչև այն ժամանակը, երբ իմ ծառա Օլիվեր Քաուդերին կվերադառնա իրենց մոտ:

4 Ահա, այստեղ է իմաստությունը, և թող ամեն մարդ իր համար աընտրի, մինչև որ ես գամ: Ճիշտ այդպես: Ամեն: