Նախագահների ուսմունքները
Գլուխ 8. «Քննիր ինձ, ով Աստուած, եւ ճանաչիր իմ սիրտը»


Գլուխ 8

«Քննիր ինձ, ով Աստուած, եւ ճանաչիր իմ սիրտը»

Արդարակյաց Վերջին Օրերի Սրբերը ձգտում են «հաստատել մի բնավորություն Աստծո առջև, որի վրա կարելի է հույս դնել փորձության ժամին»:

Լորենզո Սնոուի կյանքից

1899 թվականի դեկտեմբերի 15-ին Նախագահ Լորենզո Սնոուն՝ այդ ժամանակ Եկեղեցու Նախագահը, խոսեց Նախագահ Ֆրանկլին Դ. Ռիչարդսի թաղմանը, որը ծառայել էր որպես Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ: Իր քարոզի ավարտի մոտ Նախագահ Սնոուն ասաց. «Ես խնդրում եմ Իսրայելի Տիրոջն օրհնել Վերջին Օրերի Սրբերին, որպեսզի մենք կարողանանք նախապատրաստվել մոտ ապագայի իրադարձություններին, մեր սրտերն ուղիղ պահելով Տիրոջ առաջին»:

Բացատրելով «մեր սրտերն ուղիղ Տիրոջ առաջին» պահելու անհրաժեշտությունը, Նախագահ Սնոուն պատմեց մի փորձառության մասին, որն ինքն ու Նախագահ Ռիչարդսն ունեցել էին 1850-ական թվականներին, երբ նրանք նոր Առաքյալներ էին: Այդ ժամանակ Նախագահ Բրիգամ Յանգը մի վերփոխում էր անում Եկեղեցում, կոչ անելով Վերջին Օրերի Սրբերին ամենուրեք ապաշխարել և նորոգել արդարակյաց կյանքի իրենց պարտավորությունները:

«Երբ Նախագահ Յանգը բարձրացավ կոչ անելու ժողովրդին ապաշխարել և վերափոխվել,- հիշում էր Նախագահ Սնոուն,- նա շատ խիստ խոսեց այն մասին, թե ինչ պետք է արվեր որոշ մարդկանց հետ, որ նրանց Քահանայությունը պետք է վերցվեր նրանցից, այն մեծարելու, ինչպես պետք է արած լինեին՝ իրենց ձախողման պատճառով: Եղբայրները, ովքեր ապրում էին այդ օրերում կհիշեն, թե որքան վճռական նա խոսեց այդ ուղղությամբ: Դեհ, դա հուզեց Եղբայր Ֆրանկլինի սիրտը և այն իմ սիրտն էլ հուզեց և մնենք միասին քննարկեցինք այդ հարցը: Մենք եզրակացրեցինք, որ գնանք Նախագահ Յանգի մոտ և առաջարկենք նրան մեր Քահանայությունը: Եթե նա զգար Տիրոջ անունով, որ մենք չէինք մեծարել մեր Քահանայությունը, մենք կհրաժարվեինք դրանից: Մենք գնացինք նրա մոտ, նրան տեսանք մենակ և ասացինք այդ մասին: Կարծում եմ նրա աչքերում արցունքներ կային, երբ նա ասաց. «Եղբայր Լորենզո, Եղբայր Ֆրանկլին, դուք բավականաչափ մեծարել եք ձեր Քահանայությունը Տիրոջ առաջին: Աստված օրհնի ձեզ»:1

Ողջ իր կյանքում Նախագահ Սնոուն ցանկանում էր, որ իր սիրտն ուղիղ լիներ Տիրոջ առաջին և նա նաև քաջալերում էր Սրբերին քննել իրենց սեփական արժանավորությունը: Նա խոսեց «մեր հասկացողությունն ավելի մեծացնելու ուղու մասին», անհրաժեշտություն հաստատելու «ճիշտ բնավորություն, որպես Վերջին Օրերի Սրբեր, Աստծո՝ մեր Հոր առաջին»2 [տես առաջարկ 1, էջ 144]:

Լորենզո Սնոուի ուսմունքները

Եթե մենք ճիշտ բնավորություն հաստատենք, մենք կարող ենք վստահորեն հրավիրել Աստծուն քննել մեր սրտերը:

Ես ուժեղագույն տպավորության տակ եմ, որ ամենաարժեքավոր միտքը և այն ինչը կլինի ամենամեծ ծառայությունն այն է, որ երբ մենք վերադառնանք հոգևոր աշխարհ, որ մենք այս փորձնական վիճակում հաստատած լինենք ճիշտ և լավ ձևավորված բնավորություն, որպես հավատարիմ ու հետևողական Վերջին Օրերի Սրբեր:

Այն դեպքերում, երբ որևէ օտարական դիմում է աշխատանքի կամ վստահելի պաշտոնի համար, հաճախ պահանջվում է, որ նա ներկայացնի իր արժանավորությունը հաստատող թղթեր վստահելի մարդկանցից, երաշխավորագրեր կամ բնութագրեր, որոնք չափազանց օգտակար են իրենց բնույթով, նպաստելով բարեհաճություն կամ արտոնություն ձեռք բերելուն, որն այլապես դժվար կլիներ ապահովել: Այնուամենայնիվ, համեմատաբար հեշտ է ձեռք բերել այսպես կոչված գրված բնութագիր, մի բնութագիր, որը կարելի է դնել գրպանում և իրականում, համաձայն իմ դիտարկումների, հաճախ են պատահում դեպքեր, երբ մարդիկ գրված այնպիսի բնութագրերի կրողներ են, որոնք իրենց իրական և ճշմարիտ բնավորությունը ձախողվում է հաստատել:

Մեր շարքերում կան այնպիսիք, ովքեր հայտնի են որպես այս Եկեղեցու անդամներ, ովքեր մեծ ջանքեր են գործադրում լավ տպավորություն թողնելու իրենց շրջապատում գտնվողների վրա, բայց իրենց իրական բնավորությունը, կամ՝ այդպիսի մարդկանց այսպես ասած ներքինը, վարագուրված է, կամ՝ թաքնված: … Այսպիսով այս աղոթքը, որը ես [ակնարկեցի]. «Քննիր ինձ, ով Աստուած, եւ ճանաչիր իմ սիրտը. փորձիր ինձ եւ ճանաչիր իմ մտածմունքները.Եւ տես, թէ որ չար ճանապարհում լինեմ, եւ առաջնորդիր ինձ դէպի յաւիտենական ճանապարհը»[Սաղմոս ՃԼԹ.23–24] շատ կարևոր է, դա մի աղոթք է, որ Դավիթը խղճմտանքով և որոշ չափով վստահությամբ իր կյանքի գլխավոր անցքերի ընթացքում հղեց առ Տերը: Բայց եղան ժամանակներ, երբ նա զգաց թուլության փոփոխական և դողացնող զգացում՝ այս տիպի աղոթք մատուցելու համար:

Ես պատճառ ունեմ հավատալու, որ շատ Վերջին Օրերի Սրբեր իրենց կյանքի մեծ մասի ընթացքում, կարող էին մոտենալ Տիրոջը ողջ վստահությամբ և այս նույն աղոթքը հղել. «Քննիր ինձ, ով Աստուած, եւ ճանաչիր իմ սիրտը, և տես, թէ որ չար ճանապարհում լինեմ», բայց եթե մենք որպես ժողովուրդ կարողանայինք ապրել այնպես, որ կարողանայինք բոլոր դեպքերում խոնարհվել Տիրոջ առջև և մատուցել այսպիսի աղոթք, ինչպիսի սքանչելի բան կարող էր լինել, ինչպիսի նվաճում ձեռք բերած կլինեինք արդարության և բարի գործերի մեջ: … Ես խորհուրդ կտայի, որ [յուրաքանչյուր մարդ] որդեգրեր Դավթի այս աղոթքը և տեսներ, թե որքան մոտիկ կարող է նա ապրել համաձայն այն լույսին, որն ինքն ունի, որպեսզի դարձնի դա ողջ անկեղծությամբ Աստծո երկրպագության իր մասը: Շատերը ձախողվում են հասնել գերազանցության այդ չափանիշին, որովհետև նրանք գաղտնի բաներ են անում, ուր չի կարող ներթափանցել մահկանացու մարդու աչքը, որոնք ուղղակի միտում ունեն օտարացնել նրանց Ամենազորից և տրտմեցնել Աստծո Հոգին: Այդպիսի մարդիկ չեն կարող իրենց առանձին սենյակում օգտագործել այս աղոթքը, նրանք չեն կարողանա, մինչև չապաշխարեն իրենց մեղքերից և ուղղեն այն անիրավությունը, որ իրենք գործել են և վճռեն ավելի լավ վարվել ապագայում, քան նրանք արել են անցյալում և հաստատել այնպիսի բնավորություն Աստծո առջև, որի վրա կարելի լինի հույս դնել փորձության ժամին և որը կհամապատասխանեցնի նրանց ընկերակցելու սուրբ էակների հետ և հենց Հոր հետ, երբ նրանք անցնեն հոգևոր աշխարհ:

… Մենք պետք է իսկական տղամարդիկ և իսկական կանայք լինենք , մենք պետք է մեծապես զարգացնենք հավատքը և պետք է արժանի լինենք Սուրբ Հոգու ընկերակցությանը՝ օգնելու մեզ արդարակեցության գործում ողջ օրը, ի վիճակի դարձնելու մեզ զոհաբերելու մեր սեփական կամքը Հոր կամքին, պայքարելու մեր ընկած էության հետ և գործելու ճիշտը՝ ճիշտը գործելու սիրո համար, պահելով մեր աչքը ուղղված միայն դեպի Աստծո պատվին ու փառքին: Այդ անելու համար պետք է լինի մտքի ներքին զգացում, որը պարտականության գիտակցումն է, որի ներքո ենք մենք, որն ընդունում է փաստը, որ Աստծո աչքը մեզ վրա է և որ մեր ամեն մի քայլը և դրդապատճառները, որոնք հուշում են, որ դա պետք է հաշվի առնենք և մենք անընդհատ պետք է հաշվետու լինենք , [ներդաշնակության մեջ] լինենք Տիրոջ Հոգու հետ3 [տես առաջարկ 2, էջ 145]:

Սուրբ գրության օրինակներն ուսուցանում են մեզ, թե ինչպես բարելավենք մեր բնավորությունը:

Կան շատ բաներ մարգարեների բնավորության մեջ, որոնցով ես հիանում եմ, հատկապես հիանում եմ Մովսեսով: Ես հիանում եմ նրա վճռականությամբ Իսրայելի հետ կապված Աստծո կամքն ու խոսքն իրականացնելիս, և նրա պատրաստակամությամբ՝ անելու ամեն ինչ, ինչ մարդու ուժում էր, որն աջակցվում էր Ամենազորի կողմից և ամենից շատ, ես հիանում եմ Տիրոջ հանդեպ նրա հավատարմությամբ և նվիրվածությամբ: …

Այսօր Աստված հիանում է տղամարդկանցով և կանանցով, ովքեր հետամուտ են շիտակության ուղուն և, չնայած սատանայի զորություններին, որ ուղղված են նրանց դեմ, կարողանում են ասել. Գնա յետս, սատանայ [տես Ղուկաս Դ.8], և ովքեր ապրում են արդար. Աստվածային կյանքով և այսպիսի մարդիկ ազդեցություն ունեն Աստծո մոտ և նրանց աղոթքները շատ օգուտ են բերում [տես Հակոբոս Ե.16]: Օրինակ Մովսեսն ուներ այդպիսի զորություն Ամենակարողի հետ, որ փոխեր Նրա [Աստծո] նպատակը որոշակի առիթով: Հիշում եք, որ Տերը բարկացավ Իսրայելացիների վրա և հայտարարեց Մովսեսին, որ Նա կործանելու էր նրանց և վերցնելու էր Մովսեսին և դարձնելու էր նրան մեծ ժողովուրդ և նրան ու նրա ժառանգներին էր շնորհելու այն, ինչ խոստացել էր Իսրայելին: Բայց այդ մեծ առաջնորդն ու օրենսդիրը հավատարիմ իր պարտավորությանը, կանգնեց կիրճում և աղերսեց իր ժողովրդի համար, այն ուժով, որով նա կարողանում էր գործադրել և իսկապես գործադրում էր, նա էր միջոցը ժողովրդին փրկելու սպառնացող կործանումից [տես Ելից ԼԲ.9–11, Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ելից 32.12]: Որքան ազնիվ և փառահեղ պետք է Մովսեսը երևար Տիրոջ աչքին և ինչպիսի բավարարվածության աղբյուր պետք է որ լիներ Նրա համար գիտենալ, որ Իր ընտրյալ ժողովուրդը իր կամակոր և տգետ վիճակում իրեն գլխավորող այդպիսի մարդ ուներ:

Հովնանի մեջ մենք կրկին գտնում ենք բնավորության հետաքրքիր գիծ: Երբ կատաղի ջրերի վրա նավաստիները վախ հայտնեցին, որ չէին կարողանա փրկել նավը, Հովնանը խղճի խայթ զգալով այն ուղու համար, որ ինքն էր բռնել՝ չգնալով Նինվե, ինչպես հրամայվել էր Տիրոջ կողմից, առաջ եկավ և խոստովանեց, որ ինքն էր այն աղետի պատճառը, որը պետք է պատահեր նրանց և հոժարակամություն ցույց տվեց զոհաբերվել հանուն նավի վրա գտնվողների [տես Հովնան Ա.4–12]: Մյուս մարգարեների և Աստծո մարդկանց մեջ էլ, չնայած որոշ հանգամանքներում Հովնանի նման թուլություն էին հանդես բերում, բայց՝ կա ինչ որ մեծ և հիացմունքի արժանի բան նրանց բնավորությունում4 [տես առաջարկ 3, էջ 145]:

Բնավորության արդար գծերը աստիճանաբար զարգանում են մեր մեջ, երբ մենք հավատք ենք գործադրում և ապաշխարում մեր սխալներից:

Բնավորության այնպիսի գծեր, որոնք մենք հայտնաբերում ենք հնադարյան արժանի մարդկանց մոտ, պատահականության կամ դիպվածի արդյունք չեն, ոչ էլ դրանք ձեռք են բերվում մեկ օրում, մեկ շաբաթում, մեկ ամսում կամ տարում, այլ աստիճանական զարգացման հետևանքով՝ Աստծուն անընդհատ հավատարմության միջոցով, անկախ մարդկանց հավանությունից կամ քննադատությունից:

… Կարևոր է որ մենք՝ որպես Վերջին Օրերի Սրբեր հասկանանք և մեր մտքում պահենք, որ փրկությունը գալիս է Աստծո շնորհի միջոցով և մեր մեջ այն սկզբունքների զարգացման շնորհիվ, որոնցով առաջնորդվում էին վերոհիշյալ արդար մարդիկ: Գաղափարն այն չէ, որ բարիք անենք մարդկանց գովասանքի համար, այլ բարիք անենք, որովհետև բարիք անելով մենք զարգացնում ենք բարեպաշտություն, որը ժամանակի ընթացքում կդառնա մեր էության անբաժանելի մասը: …

Մի՞թե չեն լինում դեպքեր, երբ մենք անում ենք ինչ որ բաներ, որոնց համար զղջում ենք: Ամեն ինչ լավ կլինի, եթե մենք դադարենք այդ բաներն անելուց, երբ իմանում ենք, որ դրանք սխալ են, երբ տեսնենք չարը և փոխվենք, դա այն բոլորն է, ինչ կարող ենք անել և այդ բոլորը կարող է պահանջվել բոլոր մարդկանցից: Բայց անկասկածորեն, դա հենց նույն դեպքն է որոշ մարդկանց դեպքում, որ նրանք ավելի շատ հաշվի են առնում և վախենում այդ սխալի հասարակայնացումից, որ կատարել են, քան ինքնին սխալը կատարելուց, նրանք անհանգստանում են, թե ինչ կասեն մարդիկ, երբ լսեն այդ մասին, և այլն: Իսկ մյուս կողմից, ոմանք դրդվում են անել որոշ բաներ, որպեսզի ստանան իրենց ընկերեների հավանությունը և եթե իրենց գործերը նպաստավոր արձագանքներ չեն առաջացնում կամ չեն ընդունվում, նրանք այնպես են զգում, որ իրենց աշխատանքը զուր կորավ և այն բարիքը, որ իրենք կատարել են, լիակատար ձախողում էր:

Այսպիսով, եթե մենք իսկապես ուզում ենք ավելի մոտենալ Աստծուն, եթե մենք ուզում ենք մեզ ներդաշնակության մեջ դնել հավերժական աշխարհների լավ հոգիների հետ, եթե կամենում ենք մեր մեջ հաստատել այնպիսի հավատք, որի մասին մենք կարդում ենք և որի միջոցով հնադարյան Սրբերը կատարեցին այնպիսի սքանչելի գործեր, մենք պետք է Սուրբ Հոգին ձեռք բերելուց հետո, ականջ դնենք նրա շշունջներին և համաձայնվենք նրա առաջարկներին և մեր կյանքի ոչ մի վարմունքով չհեռացնենք նրան մեզանից: Ճիշտ է, որ մենք թույլ, սխալական արարածներ ենք՝ հակված ամեն ժամանակ տրտմեցնելու Աստծո Հոգին, բայց հենց որ մենք հայտնաբերում ենք ինքներս մեզ հանցանքի մեջ, մենք պետք է ապաշխարենք այդ սխալը գործելուց և որքան հնարավոր է ուղղենք կամ դարձնենք բարի այն սխալը, որը մենք գործել ենք: Այդ ուղղությունը բռնելով մենք ուժեղացնում ենք մեր բնավորությունը, մենք առաջ ենք տանում մեր նպատակը և զորացնում մեզ գայթակղության դեմ և ժամանակի ընթացքում այդքանով մենք կհաղթահարենք այնքան շատ բաներ, որ կապշենք այն առաջընթացի վրա, որ մենք ենք հասել ինքնակառավարման և բարեփոխման մեջ5 [տես առաջարկ 4, էջ 145]:

Երբ մենք պահպանում ենք մեր արդար բնավորությունը, մենք ավելի ենք մոտենում Տիրոջը:

Մենք ստացել ենք մի Ավետարան, որը սքանչելի է իր ներգործությամբ. նրա պահանջներին ենթարկվելու միջոցով մենք կարող ենք ստանալ ամենաընտիր օրհնությունները, որոնք երբևէ խոստացվել են շնորհվել մարդկությանը աշխարհի որևէ դարաշրջանում: Բայց խաղալիքով կամ խաղալու որևէ բանով տարվող երեխայի նման, մենք խիստ հաճախ բավարարում ենք մեզ ժամանակի անցողիկ բաներով, մոռանալով մեր մեջ կյանքի և ճշմարտության հավերժական սկզբունքներ զարգացնելու հնարավորությունների մասին: Տերը ցանկանում է հաստատել ավելի մոտիկ և ավելի մտերիմ հարաբերություններ Իր և մեր միջև, Նա կամենում է բարձրացնել մեզ գոյության և բանականության աստիճաններով, իսկ սա կարող է արվել միայն հավիտենական Ավետարանի միջոցով, որը պատրաստվել է այս նպատակով: Հովհաննես Առաքյալն ասում է.«Եւ ամեն ով որ այս յոյսն ունի իրանում, սրբում է իր անձն ինչպէս որ Նա [Քրիստոսը] սուրբ է» [Ա Հովհաննես Գ.3]: Արդյոք Վերջին Օրերի Սրբերը կիրառո՞ւմ են Ավետարանի սկզբունքներն իրենց կյանքում և այդպիսով իրականացնում Աստծո ծրագիրը:

… Ի՞նչ կարող ենք մենք անել այս հանգամանքներում՝ մեզ, էլ ավելի վեր բարձրացնելու մեր Աստծո արդարության մեջ: Ինչպիսի՞ առավելություններ, օրհնություններ և արտոնություններ է ընձեռում փրկության այս համակարգը, որին մենք ենք հնազանդվել, և ի՞նչ միջոցներ պետք է գործածվեն՝ դրանք իրականացնելու համար: Եթե զոհաբերություն է պահանջվում, դա շատ հարմար կլինի բոլոր նրանց համար, ովքեր կամենում են դարձնել իրենց կրոնը ուսումնասիրության առարկա, և ովքեր ջանում են ենթարկվել դրա պահանջներին, ապրելով դրանով իրենց ամենօրյա կյանքում, ցույց տալու իրենց հոժարակամությունը խոնարհվելու Եհովայի կամքին, ճանաչելով նրա ձեռքը ինչպես ձախորդության, այնպես էլ՝ բարգավաճման մեջ:

… Լավ կլիներ քննեինք ինքներս մեզ, ինքներս մեզ հետ զրուցեինք առանձին սենյակում, հավաստիանալու թե ինչպես ենք կանգնած … Տիրոջ առջև, որպեսզի երբ կարիք լինի մենք կարողանանք նորոգել մեր ջանասիրությունը և հավատարմությունը և առատացնենք մեր բարի գործերը:

Կասկած չկա՝ խոսելով ժողովրդի մասին որպես ամբողջություն, որ մենք մեծապես բարելավվում ենք Աստծո աչքում: Բայց չնայած գործն անկասկած սրանում է, ես համոզված եմ, որ մեր մեջ կան մարդիկ, ովքեր օժտված են հոգևոր պարգևներով, լինելով զարգացման համար ընկալունակ, որոնք կարող էին գործադրվել, եթե նրանք ընտրեին, շատ ավելի մեծ չափով գործադրել դրանք, քան անում են, և ովքեր կարող էին շատ ավելի արագ շարժվել սրբության ուղիներում և շատ ավելի մոտենալ Տիրոջը: Բայց այս աշխարհի բաներին հետևելու ոգին ներգործում է նրանց վրա այն չափով, որ նրանք չեն զարգացնում այդ հոգևոր ուժերն ու օրհնությունները, նրանք չեն դնում իրենց այն մոտիկ հարաբերության մեջ Տիրոջ հետ, որի արտոնությունը նրանք ունեն:6

Մեր բնավորությունը, որպես Վերջին Օրերի Սրբեր պետք է պահպանվի սրբազան, ինչպիսին էլ որ լինի գինը կամ զոհաբերությունը: Բնավորությունը, որը հավանության է արժանանում Աստծո կողմից, արժե ամրացնել, նույնիսկ, ողջ կյանքի ժամանակաընթացքում անընդհատ ինքնահրաժարմամբ:

Այսպես ապրելով մենք կարող ենք առաջ նայել … … , լիակատար համոզվածությամբ, որ … մենք կթագադրվենք Աստծո որդիների և դուստրերի հետ և կտիրանանաք Սելեստիալ արքայության հարստությանն ու փառքին7 [տես առաջարկ 5, էջ 145]:

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Խորհեք այս գաղափարների շուրջ, երբ ուսումանսիրեք գլուխը կամ երբ պատրաստվեք ուսուցանելու: Լրացուցիչ օգնության համար տես էջեր viii–x:

  1. Վերանայելով 135 և 137 էջերը, ի՞նչ եք սովորում Երեց Լորենզո Սնոուի և Երեց Ֆրանկլին Դ. Ռիչարդսի գործողություններից: Խորհեք, թե ինպես կարող եք կիսվել այս սկզբունքներով ընտանիքի անդամների կամ ուրիշների հետ:

  2. Նախագահ Սնոուն ասել է. «Մենք պետք է իսկական տղամարդիկ և կանայք լինենք» (էջ 139): Ի՞նչ եք կարծում, ինչ է նշանակում լինել իսկական տղամարդ կամ իսկական կին:

  3. Խորհեք Մովսեսի և Հովնանի օրինակների վերաբերյալՆախագահ Սնոուի դիտարկումների մասին (էջեր 139–141): Ի՞նչ եք տեսնում այս պատմություններից յուրաքանչյուրում, որոնք կարող են օգնել մեզ բարելավել մեր բնավորությունը:

  4. Մտածեք էջ 142-ում երկրորդ լրիվ պարբերության մասին: Ինչո՞ւ եք կարծում, որ մենք պետք է տեղյակ լինենք մեր հանցանքների մասին, որպեսզի ուժեղացնենք մեր բնավորությունը: Ինչպե՞ս կարող ենք առանց հուսալքվելու, թույլ տալ ինքներս մեզ տեսնել մեր իսկ թերությունները:

  5. Վերանայեք Նախագահ Սնոուի խորհուրդը գլխի վերջին բաժնում (էջեր 143–44): Մտածեք ժամանակ գտնել ինքներդ ձեզ քննելու և որոշելու, թե ինչպե՞ս եք կանգնած Տիրոջ առջև:

Առնչվող սուրբ գրություններ. Սաղմոս ԻԴ.3–5, Բ Պետրոս Ա.2–11, Մոսիա 3.19, Ալմա 48.11–13, 17, Եթեր 12.25–28, ՎևՈՒ 11.12–14, 88.63–68

Օգնություն ուսուցչին. Խնդրեք մասնակիցներին գլխից ընտրել մեկ բաժին և այն կարդալ անձայն: Հրավիրեք նրանց հավաքվել երկու կամ երեք հոգուց կազմված խմբերով, ովքեր ընտրել են նույն բաժինը, և քննարկեք այն, ինչ նրանք սովորեցին:

Հղումներ

  1. Deseret Semi-Weekly News, Dec. 19, 1899, 5.

  2. Deseret News: Semi-Weekly, Aug. 15, 1882, 1.

  3. Deseret News: Semi-Weekly, Aug. 15, 1882, 1.

  4. Deseret News: Semi-Weekly, Aug. 15, 1882, 1.

  5. Deseret News: Semi-Weekly, Aug. 15, 1882, 1.

  6. Deseret News: Semi-Weekly, Aug. 15, 1882, 1.

  7. Deseret News: Semi-Weekly, Feb. 9, 1886, 1.

Նախագահ Ֆրանկլին Դ. Ռիչարդս

Չնայած Հովնանը «ցույց տվեց թուլություններ», մենք կարող ենք սովորել նրա «սքանչելի և հիացմունքի արժանի» բնավորության գծերից: