Նախագահների ուսմունքները
Գլուխ 11. «Իմ կամքը չեմ որոնում, այլ ինձ ուղարկող Հօր կամքը»


Գլուխ 11

«Իմ կամքը չեմ որոնում, այլ ինձ ուղարկող Հօր կամքը»

«Մենք պետք է բերենք մեր կամքը ենթարկելու Հոր կամքին, և զգալ ասելու համար, Հոր կամքով լինի, ում՝ այստեղ ենք աշխարհում, ծառայելու համար: Այդ ժամանակ ամեն մի գործ, որ մենք կատարենք, հաջողությամբ կպսակվի»:

Լորենզո Սնոուի կյանքից

1899 թվականի մարտի 31-ին Նախագահ Լորենզո Սնոուն ուղևորվեց Բիգամ Յանգի Ակադեմիա (այժմ Բրիգամ Յանգի Համալսարան), որտեղ Վերջին Օրերի Սրբերի մի մեծ խումբ հավաքվել էր տոնելու նրա 85-րդ տարեդարձը: Առավոտյան նա ելույթ ունեցավ հավաքված տղամարդկանց համար: Միևնույն ժամանակ կանայք ունեցան նմանտիպ մի ժողով, Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի կանանց ղեկավարությամբ: Կեսօրին բոլորը հավաքվեցին միասին:

Որպես կեսօրվա ժողովի մի մաս 23 երեխաներ «քայլեցին դեպի ամբիոն և նայելով Նախագահ Սնոուին, երգեցին երկու երգ, … որից հետո, յուրաքանչյուր երեխա Նախագահին նվիրեց մի ծաղկեփունջ»: Նախագահ Սնոուն արտահայտեց իր երախտագիտությունը երեխաներին և օրհնություն տվեց նրանց: Այնուհետև Բրիգամ Յանգի Ակադեմիայի ութ ուսանողներ մոտեցան ամբիոնին՝ մեկ առ մեկ: Յուրաքանչյուրը ներկայացնելով համալսարանի մի կազմակերպությունը, ներկայացրեցին խնամքով պատրաստված իրենց հարգանքի տուրքը, իրենց մարգարեին: Ի պատասխան սիրո և հիացմունքի այդ խոսքերի, Նախագահ Սնոուն ասաց.

«Այժմ եղբայրներ և քույրեր, ես չգիտեմ ինչ ասեմ այս բոլորի մասին: Ես կկամենայի տուն գնալ և մտածել այդ մասին, բայց կարծում եմ ակնկալվում է մի քանի բաների մասին արտահայտվել և ես ենթադրում եմ, որ պետք է ասեմ ինչ որ բան, բայց իրականում չգիտեմ թե ինչ ասեմ: Համենայն դեպս կա այս մի բանը: Ես շատ հստակորեն հասկանում եմ, որ դուք չեք ցույց տալիս այս պատիվն ինձ, որպես Լորենզո Սնոուի, այլ այն գործի համար, որ ես ներկայացնում եմ՝ կապված իմ եղբայրների հետ, իմ խորհրդականների և Տասներկուսի Քվորումի անդամների: … Ես զգում եմ, որ այն, ինչ ես իրականացրել եմ, դա ՝ Լորենզո Սնոուն չէ և փորձառությունները, որոնք բերել են ինձ դեպի այս պաշտոնը, որպես Եկեղեցու Նախագահ, դա՝ Լորենզո Սնոուն չէ, այլ Տերն է դա արել: Երբ Հիսուսը երկրի վրա էր, Նա արեց այս նշանավոր արտահայտությունը, ես մտածել եմ այդ մասին և դա իմ մտքում է անընդհատ, բոլոր իմ աշխատանքներում. «Ես ինձանից չեմ կարող ոչինչ անել. ինչպէս լսում եմ՝ այնպէս եմ դատում, եւ իմ դատաստանն արդար է»: Այսպիսով, ինչու է Նա ասում, որ Իր դատաստանն արդար է: Նա ասում է, որովհետև «Իմ կամքը չեմ որոնում, այլ ինձ ուղարկող Հօր կամքը» [տես Հովհաննես Ե.30]: Սա է սկզբունքը, իմ եղբայրներ և քույրեր, ըստ որի ես ջանացել եմ գործել այն ժամանակից ի վեր, երբ ինձ հայտնի դարձվեց, որ իմ Հայրը երկնքում և ձեր Հայրը երկնքում, գոյություն ունի: Ես ջանացել եմ Նրա կամքը կատարել: …

«Տիրոջն է, որ դուք պատվում եք, երբ պատվում եք ինձ և իմ խորհրդականներին և Տասներկուսի Քվորումին: Մենք դա հայտնաբերել ենք երկար ժամանակ առաջ, մեզանից յուրաքանչյուրս, որ մենք ինքնուրույն ոչինչ չենք կարող անել: Միայն այնքանով, որքանով մենք հետևել ենք այն սկզբունքին, որին Հիսուսը հետևեց, երբ Նա աշխարհում էր, մեր ջանքերը պսակվել են հաջողությամբ և դա այդպես կլինի ձեզ հետ»:1

Լորենզո Սնոուի ուսմուքները

Երբ մենք որոնում ենք Աստծո կամքը, մենք հետևում ենք մի ուղղության, որում ոչ մի ձախողում չի լինի:

Կա մի ուղղություն, որին տղամարդիկ և կանայք կարող են հետևել, որում ոչ մի ձախողում չի լինի: Ինչպիսի հուսախաբություններ էլ, որ բարձրանան կամ թվացող ձախողումներ առաջանան, իրականում ոչ մի ձախողում չի լինի, որպես համընդհանուր մի բան: … Եղել են անգամներ, երբ մեզ թվացել է, թե մենք ետ ենք շարժվում, առնվազն դա թվացել է նրանց, ովքեր լիովին լուսավորված չեն եղել Աստծո մտքի և կամքի վերաբերյալ: Եկեղեցին անցել է շատ տարօրինակ փորձառությունների միջով և մարդիկ մեծ զոհաբերություններ են արել:… Բայց մենք անցել ենք այդ զոհաբերությունների միջով, և որպես ժողովուրդ ոչ մի ձախողում չի եղել: Ինչո՞ւ ոչ մի ձախողում չի եղել: Որովհետև ժողովուրդը, որպես ամբողջություն, իրենց մտքերը սևեռած է պահել կյանքի ճշմարիտ սկզբունքների վրա և նրանք կատարել են իրենց պարտավորությունը: … Ժողովուրդն ընդհանրապես ունեցել է Տիրոջ Հոգին և հետևել նրան: Ուստի ոչ մի ձախողում չի եղել: Այսպիսով, դա գուցե եղել է անհատների հետ: Կա ուղի, յուրաքանչյուր մարդու հետևելու համար, որում չի լինի ոչ մի ձախողում: Դա կվերաբերի ինչպես անցողիկ, այնպես էլ՝ հոգևոր հարցերին: Տերը տվել է մեզ մի հիմնական սկզբունք այս հատվածներում, որոնք ես կարդացի Վարդապետություն և Ուխտեր գրքից.

«Եթե ձեր աչքն ուղղված լինի միայն իմ փառքին, ձեր ամբողջ մարմինը լցված կլինի լույսով, և ձեր մեջ չի լինի խավար. Եւ այն մարմինը, որը լցված է լույսով, ըմբռնում է բոլոր բաները: Հետևաբար , սրբագործեք ձեզ, որ ձեր միտքն ուղղված լինի միայն առ Աստված» [ՎևՈՒ 88.67–68]:

Սա է բանալին, որի միջոցով մարդ կարող է միշտ հաջողակ լինել: Պողոսն ասում է.

«Հետևում եմ դէպի նպատակը՝ Աստուծոյ վերին կոչումի մրցանակին Քրիստոս Յիսուսումը»[Փիլիպպեցիս Գ.14]:

Մեծ նպատակ, որը յուրաքանչյուր Վերջին Օրերի [Սուրբ] պարտավոր է ունենալ իր առջև անընդհատ: Ի՞նչ մրցանակ է այդ: … «այն ամենն, ինչ իմ Հայրն ունի, կտրվի նրան» [ՎևՈւ 84.38]:

Փրկիչը մի առիթով տարօրինակ մի միտք է հայտնել: Դա Սբ. Հովհաննեսի Ե գլխում է և ասում է հետևյալը.

«Ես ինձանից չեմ կարող ոչինչ անել» [Հովհաննես Ե.30]:

Զարմանալի է, որ Աստված, ով աշխարհները ստեղծեց, ով ներքև իջավ այստեղ մարմին հագած, կատարեց հզոր հրաշքներ և զոհաբերեց իր կյանքը Գողգոթա լեռան վրա մարդկային ընտանիքի փրկության համար, որ Նա պիտի ասեր՝ «Ես ինձանից չեմ կարող ոչինչ անել»: Եվ Նա շարունակում է ասելով.

«Ինչպէս լսում եմ՝ այնպէս եմ դատում, եւ իմ դատաստանն արդար է. Որովհետեւ իմ կամքը չեմ որոնում, այլ ինձ ուղարկող Հօր կամքը» [Հովհաննես Ե.30]:

Դա հիանալի ասացվածք է և մեծ իմաստ կա դրանում: Այսպիսով, այն ինչ մենք ենք կամենում, այդ ոգին ունենալն է մեր կյանքի յուրաքանչյուր գործում և յուրաքանչյուր ձեռնարկման մեջ, լինի անցողիկ թե հոգևոր և չմտածել եսի մասին: Մենք պետք է հավաստիանանք, թե ինչպես պետք է ծախսենք փողը և այն տեղեկությունը, որ Աստված է տվել մեզ: Պատասխանը պարզ է՝ Աստծո փառքի համար: Մեր աչքը պետք է ուղղված լինի միայն Աստծո փառքին: Դա այն է, ինչի համար մենք թողել ենք մյուս կյանքը և [եկել] այստեղ: Մենք պետք է ձգտենք առաջ մղել Ամենաբարձրյալ Աստծո շահերը և զգալ ինչպես Հիսուսն էր զգում. «Ես ինձանից չեմ կարող ոչինչ անել»: Այնքանով, որքանով մենք գործենք այսօր և վաղը, այս շաբաթ և հաջորդ շաբաթ ի օգուտ Աստծո և ունենանք մեր աչքը ուղղված միայն Նրա փառքին, չի կարող լինել որևէ ձախողում2 [տես առաջարկ 1, էջ 178]:

Երբ մենք հնազանդվում ենք Աստծո կամքին, Նա մեզ ուժ է տալիս հաջողության հասնել Նրա գործում:

Մենք մեզանից ոչինչ չենք կարող անել: Ինչպես Հիսուսն ասաց. «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թե Որդին իրանից կարող չէ ոչինչ անել, թէ որ չտեսնէ Հօրն անելիս. որովհետեւ ինչ որ նա անում է, հէնց Որդին էլ այն բանը նորա նման է անում» [Հովհաննես Ե.19]: Նա այս կյանք էր եկել կատարելու իր Հոր կամքը և ոչ թե իր սեփական կամքը: Մեր ցանկությունն ու վճռականությունը պետք է լինի նույնը: Երբ գալիս են բաներ, որոնք պահանջում են մեր կողմից ուժերի լարում, մենք պետք է ենթարկենք մեր կամքը Հոր կամքին և զգանք ասելու. Հոր կամքով լինի, ում՝ այստեղ ենք աշխարհում ծառայելու համար: Ապա ամեն գործ, որ մենք կատարում ենք հաջող կլինի: Մենք գուցե չտեսնենք դրա հաջողությունն այսօր կամ վաղը, այնուամենայնիվ, այն արդյունքում՝ հաջող կլինի:3

«Ես ո՞վ եմ որ Փարաւոնի մոտ գնամ, եւ Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը հանեմ» [տես Ելից Գ.11]: …

«Եւ Մովսէսն ասեց Եհովային. Ոհ, Տէր իմ, ես ճարտարախօս չեմ, ոչ երեկուտնից ու մէկէլ օրուանից, ոչ էլ ծառայիդ հետ խօսելուցդ յետոյ, այլ ես ծանրախօս եւ ծանրալեզու եմ» [տես Ելից Դ.10]: …

Մենք այս հատվածներում, որ ես կարդացի տեսնում ենք, որ Աստված կանչեց Մովսեսին կատարելու որոշակի աշխատանք, Մովսեսը զգաց իր անկարողությունն ու թերարժեքությունը՝ անելու այն, ինչ պահանջվում էր իրենից: Աշխատանքը խիստ մեծ էր: Այն շատ խորն էր իր էությամբ և բնույթով և այն պահանջում էր այն, ինչ Մովսեսը զգում էր, որ ինքը չուներ զորության և ունակության մեջ, և նա զգում էր իր թուլությունը և նա խնդրեց Աստծուն, որ ուրիշներին դիմի: … Նա առարկեց հուզված լինելով և այդպես խոսեց Տիրոջ հետ, ասելով. Ո՞վ եմ ես, որ պետք է ուղարկվեմ կատարելու այս մեծ աշխատանքը, քանզի անհնարին է, որ այն իրականանա այնպիսի ընդունակություն ունեցող մեկի կողմից, ինչպիսին ես եմ: …

Սրանք են այն զգացմունքներն ու մտքերը, որ Մովսեսն ուներ և նա ցանկանում էր ներգործել Աստծո վրա, նույնով: Այսպիսով դա ի սկզբանե այդպես է եղել, երբ Տերը կանչում էր մարդկանց, նրանք զգում էին իրենց անկարողությունը և նույն ձևով են զգում երեցները, երբ նրանց կանչում են խոսելու ձեզ համար: Այդպես է այն երեցների հետ, երբ նրանք կանչվում են գնալու երկրագնդի ազգերի մոտ, որպես ավետարանի ծառայողներ: Նրաք զգում են իրենց անհամապատասխանությունը: Նրանք զգում են իրենց անկարողությունը: …

Այն ժամանակ, երբ Երեմիան կանչվեց, նա զգաց նույնը, ինչ որ Մովսեսը: Նա ասաց, որ Տերը կանչել էր նրան մարգարե լինելու, ոչ միայն Իսրայելի տան համար, այլ բոլոր շրջապատող ազգերի համար: Նա ընդամենը մի երեխա էր Ջոզեֆ Սմիթի նման, երբ Աստված առաջին անգամ հայտնվեց նրան: Ջոզեֆն ընդամենը 14 տարեկան էր, բայց լինելով երեխա հանրահայտ չէր, ինչ վերաբերում էր աշխարհի իմաստությանն ու գիտությանը, այսպես էր նաև Երեմիայի հետ, երբ առաջին անգամ Աստված կանչեց նրան, նա ասաց.«Ես մանուկ եմ: Ինչպե՞ս կարող եմ իրականացնել այս մեծ գործը, որ դու պահանջում ես իմ ձեռքից, այս մեծ պարտականությունները կատարել, որոնք առաջարկում ես դնել իմ ուսերին»: Նա իր սիրտն ու զգացմունքերը այդ մեծ աշխատանքը կատարելու գաղափարի դեմ դրեց: Բայց Աստված ասաց նրան, … իր հանգստության համար. «Քեզ որովայնում չստեղծած՝ ես քեզ գիտէի»: Նա ասաց, որ Նա գիտեր նրան [նախաերկրային] հոգևոր աշխարհում, որ նա կիրականացներ այն, ինչ Տերը պահանջեր նրա ձեռքից. «եւ արգանդից դեռ դու դուրս չեկած ես քեզ սրբեցի, ես քեզ ազգերի մարգարէ եմ դրել» [տես ԵրեմիաԱ.5-6 ]: Նա առաջ գնաց և Ամենակարողի զորությամբ Երեմիան իրականացրեց այն, ինչ Տերը պահանջեց նրա ձեռքից: …

Այսպիսով, Տերը գործում է մարդկանց գործածներից խիստ տարբեր: Նա տարբեր է գործում: Պողոս Առաքյալը նշում է, որ Նա ասել է. «Դուք կանչված եք: Ոչ թե իմաստուններն են կանչվում, այլ Աստված կանչում է հիմարներին, որ ամաչեցնէ իմաստուններին» [տես Ա Կորնթացիս Ա.25–27]: Եվ առաքյալները, որոնց Աստված կանչեց, որոնց Հիսուսը՝ Աստծո Որդին կանչեց և ձեռնադրեց նրանց և շնորհեց նրանց իր քահանայությունը և իր իշխանությունը՝ իրականացնելու իր աշխատանքը, նրանք կրթված չէին, նրանք չէին հասկանում գիտություններից, նրանք բարձր դիրք չէին զբաղեցնում Հուդայում, նրանք աղքատ էին և անգրագետ, կյանքի համեստ կոչումներով: … Դեհ, ուրեմն Տերը տարբեր է: Նրա կանչելը տարբեր է մարդկանց կատարած կանչերից: Եվ մարդիկ խիստ հակված են [շփոթվելու] Աստծո գործողությունների վերաբերյալ, Նրա կողմից կանչվելիս, լավագույն մարդիկ, մարդկանցից ամենաիմաստունները հաճախակի,շատ դեպքերում [շփոթվում են]: Մովսեսը [շփոթվեց] այն բանի հետ կապված, թե ինչպես էր Աստված իրեն հնարավորություն տալու իրականացնել այն, ինչ ինքը պահանջում էր, բայց նա հրահանգվեց հետագայում: Տերն օգնում էր և աջակցում նրան սքանչելի ձևով, իր եղբայրներին, Իսրայելին, համոզելիս, երբ նա ուղեկցվում էր մեծ Եհովայի կողմից: Նա խորհրդակցում էր նրանց հետ և պատմում իր առաքելության մասին և ի վերջո նրանք համաձայնվեցին: Նրանք ընդունեցին և ստացան նրա խորհուրդները և ղեկավարությունը և նա նրանց դուրս բերեց գերության երկրից՝ Եգիպտոսից: Նա հաջողություն ունեցավ, ոչ թե հաջողակ իր սեփական իմաստությամբ, այլ նա բոլոր իր հաջողությունները վերագրեց Ամենակարող Աստծուն, ով կանչեց իրեն: Եվ մենք էլ ենք այդպես անում: …

Այսպիսով, հավանաբար բավական է նշել, որ Աստված կանչել է մեզ: Մենք չենք քարոզում, [մինչև] Աստված չպահանջի դա: Հազիվ թե Իսրայելի երեցների մեջ լինի մի մարդ, ում մատնացույց կարելի է անել, ում սիրտը չթուլացավ, երբ կանչվեց քարոզելու ավետարանը, կիսվելու իրենց վրա դրված պարտականություններով և պարտավորություններով: Ես նկատել եմ, որ լավագույն խոսնակներից մի քանիսը, ովքեր երբևէ խոսել են այս ամբիոնից, նրանք են, ովքեր կանչվել են, նրանք վախեցել են, նրանք զգացել են հանդիսականների հավատքի և աջակցության կարիքը: Բայց նրանք առաջ են կանգնել Եհովայի զորությամբ և հայտարարել նրա կամքը վախով և դողով, բայց դա նրանց սեփական ուժով և իմաստությամբ չէր, որ նրանք այդպես խոսում էին Վերջին Օրերի Սրբերի համար: Չնայած նրանք գուցե երբեք չեն էլ ունեցել քոլեջի կրթության առավելությունները, այնուամենայնիվ, նրանք առաջ են գալիս, ոչ թե վստահելով իրենց իսկ ուժին, այլ ավետարանի ուժին և զորությանը:4

Մենք միշտ չէ, որ անում ենք այն ինչ կուզենայինք անել, բայց մենք կունենանք ուժ անելու այն, ինչ պետք է անենք: Տերը կտա մեզ ուժ անելու այդ5 [տես առաջարկ 2, էջ 179]:

Մենք կանչվել ենք գործելու Աստծո անունից և մենք ճանաչում ենք Նրա ձեռքը այն բոլոր բարիքում, որ մենք անում ենք:

Ինչ որ մենք անում ենք, կատարում ենք Իսրայելի Տեր Աստծո անունով և հոժարակամ ընդունում ենք Ամենազորի ձեռքը բոլոր բաներում, որ մենք անում ենք: Երբ Մովսեսը առաջ կանգնեց, որպես Իսրայելի զավակների ազատարար, նա իրեն չներկայացրեց որպես սովորական ազատարար, այլ նա գնաց Իսրայելի Տեր Աստծո անունով, պատվիրված լինելով իրականացնելու նրանց փրկագնումը այն զորությամբ և իշխանությամբ, որ ստացել էր Աստծուց: Եվ այն պահից, երբ նա հայտնվեց նրանց առջև այս կարողությամբ, մինչև իր աշխատանքի ավարտը, նա գործեց Տիրոջ անունով և անվան միջոցով, և ոչ թե իր իսկ իմաստությամբ կամ հնարագիտությամբ, ոչ էլ այն պատճառով, որ նա ուներ բացառիկ խելամտություն, մարդկության մնացած մասի համեմատությամբ: Տերը հայտնվեց նրան այրվող մորենու միջից և պատվիրեց նրան գնալ առաջ իրականացնել որոշակի աշխատանք, որը վերաբերում էր մի մեծ ժողովրդի խաղաղությանը, երջանկությանը և փրկությանը, և նրանց հաջողությունը և բարգավաճումը կախված էր այն բաները կատարելուց, որոնք հայտնի էին դարձվել իրեն Երկնքի Աստծո կողմից: Նրա հաջողությունն ու բարգավաճումը կատարելապես հաստատ դարձավ այն փաստից, որ այն աշխատանքը, որը հանձնարարվել էր իրեն, իր իսկ հնարած ինչ որ բան չէր, այլ այն բխում էր Եհովայից: …

Դա այդպես է նաև՝ մեր վերաբերյալ: Այժմ կատարվող վիթխարի աշխատանքը՝ ժողովրդի հավաքումը երկրագնդի ազգերի միջից, չի ծագել որևէ մարդու մտքում կամ որևէ մարդկանց խմբում, այլ դա բխել է Ամենազոր Տիրոջից:6

Մենք կախված ենք Աստծուց, և բոլոր մեր գործերում և աշխատանքներում, և բոլոր այն հաջողությունը, որն ուղեկցել է մեզ մեր աշխատանքներում, մենք զգում ենք, որ Աստված է, որ գործել է դրանք:7

Մենք աշխարհ ենք եկել մեծ նպատակի համար, նույնի համար ինչպես Հիսուսը, մեր ավագ եղբայրը, կատարելու մեր Հոր կամքն ու գործերը, սրանում կա խաղաղություն, ուրախություն և երջանկություն, իմաստության մեծացում, գիտելիք և Աստծո զորությունը, սրանից դուրս չկան խոստացված օրհնություններ: Այսպիսով եկեք մեզ նվիրենք արդարակեցությանը, օգնենք յուրաքանչյուրին և բոլորին լինել ավելի լավը և ավելի երջանիկ, բոլորին բարիք անել և չարը չանել ոչ մեկին, պատվել Աստծուն և հնազանդվել Նրա Քահանայությանը, զարգացնել և պահպանել լուսավորված գիտակցություն և հետևել Սուրբ Հոգուն, չթուլանալ, ամուր բռնել այն, ինչը բարի է, համբերել միչև վերջ և ձեր ուրախության բաժակը լի կլինի, մինչև իսկ դուրս թափվելով, քանզի մեծ կլինի ձեր վարձքը ձեր փորձությունների, գայթակղությունների ներքո ձեր տառապանքների համար, ձեր կրակով փորձությունների, ձեր սրտի կարոտի և արցունքների, այո, մեր Աստվածը ձեզ կտա փառքի անթառամ պսակ8 [տես առաջարկ 3, էջ 179]:

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Խորհեք այս գաղափարների շուրջ, երբ ուսումնասիրեք գլուխը կամ երբ պատրաստվեք ուսուցանելու: Լրացուցիչ օգնության համար տես էջեր viii–x:

  1. Ուսումնասիրեք այն բաժինը, որը սկսվում է էջ 171-ում: Ինչպե՞ս կարող եք իմանալ, երբ է ձեր աչքն ուղղված միայն Աստծո փառքին: Այդքան շատ աշխարհիկ զվարճություններով հանդերձ, ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին, իրենց աչքն ուղղված պահել միայն Աստծո փառքին:

  2. Վերանայեք Նախագահ Սնոուի մեկնաբանությունները Մովսեսի և Երեմիայի մասին (էջեր 174–77): Ինչպե՞ս կարող են այս պատմություններն օգնել մեզ մեր ջանքերում՝ ծառայելու քահանայության քվորումներում, Սփոփող Միությունում և Եկեղեցու այլ կազմակերպություններում:

  3. Նախագահ Սնոուն ուսուցանեց, որ մենք պետք է ծառայենք «Տիրոջ անունով» (էջ 177): Ինչպե՞ս կարող եք նկարագրել մի մարդու, որը գործում է Տիրոջ անունով: Մտածեք Տիրոջ անունով ծառայելու ձեր հնարավորությունների մասին:

  4. Նախագահ Սնոուն այս գլխում օգտագործում է հաջողություն և հաջողակ բառերը մի քանի անգամ: Ինչպե՞ս է հաջողության Աստծո սահմանումը տարբերվում աշխարհիկ սահմանումից: Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել հաջողության մեջ, երբ հետևում ենք Աստծո կամքին:

Առնչվող սուրբ գրություններ. Փիլիպպեցիս Դ.13, 2 Նեփի 10.24, Մոսիա 3.19, Հելաման 3.35, 10.4–5, 3 Նեփի 11.10–11,13.19–24, ՎևՈՒ 20.77, 79, Մովսես 4.2

Օգնություն ուսուցչին. «Մի վախեցեք լռությունից: Մարդիկ հաճախ ժամանակի կարիք ունեն մտածելու և հարցերին պատասխանելու կամ իրենց զգացածը արտահայտելու համար: Դուք կարող եք կանգ առնել հարցը տալուց հետո, հոգևոր փորձառությունով կիսվելուց հետո, կամ՝ երբ մարդը դժվարություն է ունենում արտահայտվել» (Ուսուցում՝ չկա ավելի մեծ կոչում, 67):

Հղումներ

  1. In “Anniversary Exercises,” Deseret Evening News, Apr. 7, 1899, 9–10.

  2. “The Object of This Probation,” Deseret Semi-Weekly News, May 4, 1894, 7.

  3. In Conference Report, Oct. 1899, 2.

  4. Salt Lake Daily Herald, Oct. 11, 1887, 2.

  5. Deseret News, May 15, 1861, 82.

  6. Deseret News, Dec. 8, 1869, 517.

  7. Salt Lake Daily Herald, Oct. 11, 1887, 2.

  8. In Eliza R. Snow Smith, Biography and Family Record of Lorenzo Snow (1884), 487.

Գեթսեմանի պարտեզում Փրկչն ասաց. «Ոչ թե իմ կամքը՝ բայց քո կամքը լինի» (Ղուկաս ԻԲ.42):

Մովսեսը «վերագրեց ողջ իր հաջողությունը Ամենազոր Աստծուն, ով կանչեց իրեն: Եվ մենք էլ ենք այդպես անում»: