Նախագահների ուսմունքները
Գլուխ 10. «Եկեք տաճարներ»


Գլուխ 10

«Եկեք տաճարներ»

«Այն հեռանկարները, որոնք Աստված է բացել մեր տեսողությանը, սքանչելի են և վիթխարի, երևակայությունը չի կարող հասկանալ դա: Եկեք տաճարներ և մենք ցույց կտանք ձեզ»:

Լորենզո Սնոուի կյանքից

Իր մկրտությունից և հաստատումից հետո, շուտով Լորենզո Սնոուն սկսեց հաճախել ժողովների Կիրթլենդի Տաճարում: Այնտեղ Մարգարե Ջոզեֆ Սմիթի և Եկեղեցու մյուս ղեկավարների հետ նա ստացավ մեծ հոգևոր օրհնություններ: Իր օրագրում նա գրում է. «Այնտեղ մենք ունեինք մարգարեության պարգևը, լեզուների պարգևը, լեզուների թարգմանության պարգևը, պատմվում էին տեսիլքներ և սքանչելի երազներ, լսվում էր երկնային երգչախմբերի երգեցողությունը, և ականատես եղանք բժշկող զորության սքանչելի դրսևորումների՝ Երեցների սպասավորման միջոցով: Հիվանդները բժշկվեցին, խուլերը լսեցին, կույրերը տեսան և կաղերը քայլեցին խիստ շատ դեպքերում: Հստակորեն երևում էր, որ սրբազան և աստվածային ազդեցություն, հոգևոր մի մթնոլորտ էր տարածված ողջ այդ սուրբ շինությունում»:1

Լորենզո Սնոուն սիրում էր Կիրթլենդի Տաճարը՝ իմանալով, որ «Աստծո Որդին Իր փառքով պատվել էր այն Իր արքայական ներկայությամբ»: Հետևաբար նա լի էր երկյուղածությամբ, երբ առաջին անգամ կանգնեց այնտեղ ամբիոնի մոտ ուսուցանելու: «Ոչ մի լեզու չի կարող նկարագրել իմ զգացումները,-ասել է նա,- երբ առաջին անգամ կանգնեցի այդ ամբիոններից մեկի մոտ դիմելու լսարանին՝ ամբիոն, որի բազրիքին, ընդամենը կարճ ժամանակ առաջ կանգնած էր այդ սուրբ անձնավորությունը «նրա գլխի մազերը ճերմակ էին, ինչպես մաքուր ձյունը. նրա աչքերը կարծես կրակի բոցեր լինեին», որտեղ նաև Մովսեսը, Եղիասը և Եղիան էին եկել և հանձնել իրենց տնտեսության բանալիները Ջոզեֆ Սմիթին [տես ՎևՈՒ 110]2

Շատ տարիներ անց՝ 1892 թվականի ապրիլի 6-ին,Նախագահ Լորենզո Սնոուն կանգնած էր մեկ ուրիշ հավաքի առջև, այս անգամ գրեթե ավարտված Սոլթ Լեյքի Տաճարի առջևում: Մոտ 40,000 Վերջին Օրերի Սրբեր ամբոխվել էին Տաճարային Հրապարակի շուրջ բոլորը և մոտ 10,000 մարդ ևս «զբաղեցրել էին կից տների գագաթները և այն տեղերը, որտեղից ինչ որ բան կարելի էր տեսնել»:3 Բազմությունը հավաքվել էր մի ծիսակատարության համար, որի ժամանակ վերնաքարն էր տեղադրվում տաճարի ամենաբարձր աշտարակի գագաթին: Առաջին Նախագահության հանձնարարությամբ Նախագահ Սնոուն, որը Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն էր, պետք է ղեկավարեր Սրբերին Օվսաննայի բացականչության ժամանակ: Երբ նա բացատրում էր Օվսաննայի Բացականչությունը բազմությանը, նա արտահայտեց իր սերն ու խանդավառությունը, տաճարային աշխատանքի հանդեպ:

«Օվսաննա բացականչության խոսքերը, - ասաց նա, - որոնք պիտի արտասանվեն այսօրվա վերնաքարի տեղադրելուց առաջ կամ հետո, ներկայացվել է Նախագահ Ջոզեֆ Սմիթի կողմից Կիրթլենդի Տաճարում և ասվել է հանդիսավոր ժողովի ժամանակ, որտեղ Աստծո զորությունն է դրսևորվել և Ամենակարողի տեսիլքն է բացվել եղբայրներին: Սա սովորական հայտարարություն չէ, այլ սրբազան բացականչություն, և մենք ուզում ենք, որ դուք հստակորեն հասկանաք, որ այն կիրառվում է միայն արտասովոր դեպքերում, ինչպիսին այս մեկն է, որն այժմ մեր առջևում է: Եվ մենք ուզում ենք նաև, որ հստակորեն հասկանաք, որ մենք ուզում ենք որ եղբայրներն ու քույրերը ոչ միայն արտահայտեն բառերը, այլ որ նրանց սրտերը լի լինեն գոհությամբ առ երկնքի Աստվածը, ով իրականացրել է մեր ազատ կամքի միջոցով այս հզոր և արտասովոր աշխատանքը: Երեսունինը տարի առաջ այս օրը դրվեց Տաճարի հիմնաքարը՝ անկյունաքարը և մտածելով և խորհրդածելով այն սքանչելի օրհնությունների մասին, որոնք Աստված շնորհել է մեզ՝ Իր ժողովրդին այս մի շարք անցած տարիների ընթացքում այդ ժամանակից սկսած, մենք ուզում ենք, որ Սրբերը զգան, երբ արտասանեն այս բացականչությունը, որ այն գա իրենց սրտերից: Թող ձեր սրտերը լցված լինեն շնորհակալությամբ»: Նա ցույց տվեց Օվսաննա Բացականչությունը և ապա ասաց.«Այժմ երբ մենք գնանք Տաճարի առջև և այս բացականչությունը գնա առաջ, մենք ուզում ենք յուրաքանչյուր տղամարդ և յուրաքանչյուր կին բացականչի այս խոսքերը իրենց ձայնի ամենբարձր աստիճանով, որպեսզի ամեն տուն այս քաղաքում դողա, մարդիկ այս քաղաքի բոլոր մասերում լսեն այն, և այն կարողանա հասնել հավերժական աշխարհներին»:4

Վերնաքարի ծիսակատարության հետևյալ հաղորդագրությունը ցույց է տալիս Սրբերի ակնածանքը և հուզմունքը այդ իրադարձության ընթացքում:

«Հենց որ մոտեցավ կեսօրվա ժամը, Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը առաջ եկավ հարթակի վրա՝ հավաքված բազմության լրիվ տեսադաշտում, որոնց մեջ հանդիսավոր լռություն էր տիրում: Դող անցավ մարդկանց սրտերով, երբ նա խոսեց.

«Ուշադրություն, բոլոր դուք Իսրայելի տուն և բոլոր դուք երկրագնդի ազգեր: Այժմ մենք կդնենք մեր Աստծո Տաճարի վերնաքարը, որի հիմքը դրվել է և նվիրագործվելՄարգարե, Տեսանող և Հայտնող Բրիգամ Յանգի կողմից»:

Այնուհետև Նախագահ Վուդրուֆը սեղմեց մի էլեկտրական կոճակ և Տաճարի վերնաքարը ապահով շարժվեց դեպի իր դիրքը: Տեսարանը, որը հետևեց խոսքերին՝ զորությունից վեր է նկարագրելու համար: Տասներկուսի պատկառելի Նախագահ, Առաքյալ Լորենզո Սնոուն առաջ եկավ և ղեկավարեց քառասուն հազար Սրբերի միաձայն բացականչությունը.

«Օվսաննա, օվսաննա, օվսաննա Աստծուն և Գառին: Ամեն, ամեն ու ամեն:

Օվսաննա, օվսաննա, օվսաննա Աստծուն և Գառին: Ամեն, ամեն ու ամեն:

Օվսաննա, օվսաննա, օվսաննա Աստծուն և Գառին: Ամեն, ամեն ու ամեն»:

Յուրաքանչյուր բացականչություն ուղեկցվում էր թաշկինակների ծածանումով: … Հազարավորների աչքերը թաց էին արցունքներից իրենց լիակատար ուրախությունից:Գետինը թվում է դողում էր ձայնի բարձրությունից, որն արձագանքներ էր առաջացնում դեպի շրջակա բլուրները: Ավելի վիթխարի և ազդեցիկ ներկայացում քան Տաճարի վերնաքարի տեղադրման այս ծիսակատարությունը, պատմության մեջ չի արձանագրվել: Օվսաննաները հազիվ էին դադարել, երբ այդ վիթխարի բազմությունը պոռթկաց փառահեղ ոգեշնչող «Աստծո Հոգին կրակի պես վառվում է» օրհներգից»:5

Նախագահ Վուդրուֆը նվիրագործեց Սոլթ Լեյքի Տաճարը ուղիղ մեկ տարի հետո՝ 1893 թվականի ապրիլի 6-ին, այն վերջացնելու համար 40 տարի Սրբերի աշխատելուց հետո: Նախագահ Լորենզո Սնոուն կանչվեց ծառայելու որպես այդ տաճարի առաջին նախագահ, և նա կատարեց այդ կոչումը, մինչև դարձավ Եկեղեցու Նախագահ՝ 1898 թվականի սեպտեմբերին: Նախագահ Սնոուի դիմանկարը կախված է Սոլթ Լեյքի Տաճարում այսօր , ի հիշատակ նրա նվիրվածության այն աշխատաքին, որը կոչում էր «հզոր աշխատանք, որն իրականացնում ենք մենք» Տիրոջ տանը6 [տես առաջարկ 1, էջ 167]:

Լորենզո Սնոուի ուսմունքները

Տաճարներում մենք սովորում ենք այն սքանչելի օրհնությունների մասին, որոնք Աստված պատրաստել է հավատարիմների համար:

Այն հեռանկարները, որոնք Աստված է բացել մեր տեսողությանը սքանչելի են և վիթխարի, երևակայությունը չի կարող հասկանալ դա: Եկեք տաճարներ և մենք ցույց կտանք ձեզ: Ձեզանից շատերը, կարծում եմ, եղել են այնտեղ, և լսել են սքանչելի բաներ, որոնք Աստված պատրաստել է նրանց համար, ովքեր սիրում են Նրան և շարունակում հավատարիմ՝ մինչև վերջ: …

… Նա պատրաստել է ամեն ինչ Վերջին Օրերի Սրբերի համար, որոնք նրանք հնարավորինս կցանկանային կամ կպատկերացնեին, որպեսզի իրականացնի նրանց լիակատար երջանկությունը անսահման հավերժությունների ընթացքում7 [տես առաջարկ 2, էջեր 167]:

Տաճարային արարողությունների միջոցով մենք ստեղծում ենք սրբազան կապեր, որոնք կարող են ընտանիքներին միմյանց կապել ժամանակի և հավերժության համար:

Մտածեք այն խոստումների մասին, որոնք տրվում են ձեզ գեղեցիկ և փառահեղ ծիսակատարության ժամանակ, որն օգտագործվում է Տաճարում ամուսնական ուխտ կապելիս: Երբ երկու Վերջին Օրերի Սրբեր միավորվում են միմյանց հետ ամուսնությամբ, նրանց խոստումներ են տրվում իրենց ժառանգների վերաբերյալ, որոնք հասնում են հավերժությունից հավերժություն:8

Մենք ստացել ենք մեծ իմաստություն և գիտություն բաների մասին, որոնք ապշեցնում են աշխարհին, երբ մենք խոսում են դրանց մասին: Մենք իմանում ենք, որ տաճարներում մենք կարող ենք ստեղծել կապեր, որոնք չեն քանդվում մահվան ժամանակ, բայց որոնք հասնում են հավերժություն, սրբազան կապեր, որոնք ընտանիքները միմյանց են կապում՝ ժամանակի և հավերժության համար9 [տես առաջարկ 3, էջ 167]:

Տաճարներում մենք ստանում ենք վեհացման արարողություններ մեր մահացած ազգականների համար:

Աստծո յուրաքանչյուր որդի և դուստր կունենա անհրաժեշտ հնարավորություն վեհացման և փառքի համար: … Կա միայն մեկ ուղի, որով վեհացումն ու փառքը կարելի է ապահովել: Մենք պետք է մկրտվենք մեղքերի թողության համար և ձեռնադրվենք Սուրբ Հոգին ստանալու համար: Այս և մյուս արարողությունները բացարձակապես անհրաժեշտ են վեհացման և փառքի համար և որտեղ ապրել են մարդիկ, երբ Ավետարանը մատչելի չէր, այս բաները կարող են արվել նրանց ընկերների կողմից: Մենք եկել ենք այժմ աշխարհ, որպեսզի անենք այս բաները, համենայն դեպս, սա մեր գալու գլխավոր նպատակներից մեկն է: Բավական չէ միայն խիստ մեծ շեշտ դնել այս աշխատանքի կարևորության վրա:10

Մենք պատահականորեն չենք եկել այս աշխարհ: Մենք հատուկ նպատակով ենք եկել և որ մենք եկել ենք այս կյանք անկասկած որոշակի նախապատրաստություններով է եղել մյուս կյանքում, որտեղ մենք կենում էինք: Դեհ, Տաճարներում մենք իրականացնում ենք մեծ աշխատանք մեր մահացած ազգականների համար: Ժամանակ առ ժամանակ մենք կարևոր դրսևորումներ ենք ունենում, որ Աստված հավանություն է տալիս այս աշխատանքին, որ մենք կատարում ենք մեր Տաճարներում: Ամենաարտասովոր դրսևորումները զգացել են այն անձինք, որոնք աշխատում են իրենց նախնիների համար: Սա հզոր աշխատանք է, որ մենք կատարում ենք: Տաճարներում հազարավոր մարդիկ են մկրտվել իրենց մահացածների համար, մեր աշխատանքների առաջընթացի ժամանակ: …

Այժմ մենք թույլ ենք տալիս մարդկանց մտնել մեր Տաճարները, իրենց նախնիներին հայտնաբերելուց հետո, անկախ նրանից, թե որքան են ետ գնացել տոհմագծով, և մկրտվել իրենց մահացած հոր, պապի և նախապապի համար և այդպես շարունակ, ուղղակի այքան որքան կարողացել են հայտնաբերել իրենց տոհմագիծը: Ապա մենք թույլ ենք տալիս, որ նրանց կանայք կնքվեն իրենց ամուսինների հետ, ողջ տոհմագծի երկայնքով, այնքանով որքանով նրանք կարողացել են հայտաբերել այն: Վերցնենք օրինակ, մի առաքինի երիտասարդի, ով ապրել է մինչև Ավետարանի ներկայացվելը մարդկանց զավակներին: … Նա ամուսնացավ մի կնոջ հետ և մեծացրեց ընտանիք, բայց նա երբեք արտոնություն չունեցավ ընդունելու Ավետարանը, ինչպես ես և դուք ենք արել: Սակայն նա ուսուցանեց իր ընտանիքին բարոյականության սկզբունքները և նա սիրում էր և բարի էր իր կնոջ և երեխաների հանդեպ: Էլ ի՞նչ կարող էր նա անել: Նա չպետք է դատապարտվի, որովհետև նա չէր ընդունել Ավետարանը, քանի որ չկար Ավետարան, որ ընդուներ: Նա չպետքէ կորցնի իր կնոջը, որովհետև, երբ նա ամուսնացավ նրա հետ, նա չկարողացավ գնալ Տաճար և նրա հետ կնքվել ժամանակի և հավերժության համար: Նա գործեց համաձան այն լավագույն գիտելիքի, որն ինքն ուներ և նա[կինը] ամուսնացավ նրա հետ ժամանակի համար համաձայն երկրի սովորույթի: Մենք հարգում ենք այդ ամուսնությունը, օրինականացված համաձայն իր երկրի օրենքների: … Մենք կնքում ենք երեխաներին իրենց ծնողների հետ և կանանց իրենց ամուսինների հետ, ողջ տոհմագծի երկայնքով:11

Փրկիչն ասել է մի հատուկ առիթով. «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ թէ ժամանակ կգայ՝ եւ հիմա է, որ մեռելներն Աստուծոյ Որդու ձայնը կլսեն», և նա շարունակում է և կատարում հետևյալ նշանավոր արտահայտությունը. «եւ լսողները կապրին» [Հովհաննես Ե.25]: Ես հավատում եմ, որ կլինեն շատ քչերը, ովքեր չեն ընդունի ճշմարտությունը: Նրանք կլսեն Աստծո Որդու ձայնը, նրանք կլսեն Աստծո Որդու Քահանայության ձայնը, և նրանք կընդունեն ճշմարտությունը և կապրեն: Այս եղբայրներն ու քույրերը, որոնք այնպես ջանասիրաբար աշխատում են տաճարներում կունենան պատիվ ՝լինելու փրկիչներ իրենց ազգականների և ընկերների համար, ում համար նրանք սպասավորել են այս արարողությունները12 [տես առաջարկ 4, էջ 167]:

Մենք պետք է ձգտենք կատարել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք, եթե նույնիսկ դա պահանջում է զոհաբերություն մեր կողմից:

Այժմ, սա պետք է լինի մի նպատակ յուրաքանչյուր տղամարդու և կնոջ մտքում՝ գալ մեր Տաճարները և կատարել այս աշխատանքը: Սա մեծ աշխատանք է և նաև շատ կարևոր: Երբ մենք ետ գնանք մյուս կյանք և գտնենք այնտեղ ապրող մեր մահացած ընկերներին, եթե մենք կատարած չլինենք անհրաժեշտ աշխատանքը նրանց վեհացման և փառքի համար, մենք երջանիկ չենք զգա և դա չի լինի հաճելի հանդիպում:

Մենք պարտավոր ենք միշտ չսպասել հաճելի և ընդունելի առիթների, այլ պետք է ձգտենք, եթե նույնիսկ մի փոքր զոհաբերություն է պահանջվում մեր կողմից, տրամադրելով մեզ կատարելու այս աշխատանքը: … Մենք շատ ենք ցանկանում, որ եղբայրներն ու քույրերը չանտեսեն այս կարևոր աշխատանքը: Արդյոք գիտե՞ք, թե որն է լինելու գլխավոր աշխատանքը հազար տարիների հանգստի ընթացքում [Հազարամյակ]: Դա կլինի այն, ինչ մենք փորձում ենք համոզել Վերջին Օրերի Սրբերին կատարել ներկա ժամանակաշրջանում: Տաճարներ կկառուցվեն ողջ այս երկրով մեկ և եղբայրներն ու քույրերը կգնան այնտեղ և հավանաբար կաշխատեն օր ու գիշեր, որպեսզի արագացնեն աշխատանքը և իրականացնեն անհրաժեշտ աշխատանքները, նախքան Մարդու Որդին կներկայացնի Իր թագավորությունը Իր Հորը: Այս աշխատանքը պետք է ավարտվի, նախքան Մարդու Որդին գա և ընդունի Իր թագավությունը, ներկայացնելու այն Իր Հորը13 [տես առաջարկ 5, էջ 167]:

Երբ մենք տաճար ենք մտնում մաքուր սրտով, Տերն օրհնում է մեզ՝ համաձայն այն բանի, ինչը Նա գիտի, լավագույնն է մեզ համար:

Մենք զգում ենք, երբ ներս ենք մտնում տաճարներ, որ մենք վայելում ենք Տիրոջ Հոգին ավելի լիովին, քան որևէ այլ վայրում: Դրանք Տիրոջ շենքերն են և Նրա ամենակարևոր աշխատանքը կատարվում է դրանց պատերի ներսում: …

… Ես բավարարված եմ, որ երբ մարդիկ մտնում են տաճար, նրանք չեն [հեռանում] առանց ավելի լավ զգալու և առանց վճռականության իրենց մտքում մի քիչ ավելի լավ անել, քան իրենք արել են: Դա այն զգացումն է, որ մենք կամենում ենք, որ Սրբերը ստանան: …

… Եղեք հավատարիմ, եղբայրներ և քույրեր և հաստատակամությամբ եկեք տաճար ու կատարեք ձեր աշախատանքն այնտեղ, և դուք ինքներդ բավականություն կստանաք, և ավելի լավ կնախապատրաստվեք աշխարհի տհաճություններին դիմակայելու համար:14

Նրանք, ովքեր Տաճար են [մտնում] մաքուր սրտով և ապաշխարող հոգով, դուրս չեն գա այնտեղից առանց ստանալու հատուկ օրհնություններ, չնայած որոշ դեպքերոմ կամ հավանաբար շատ դեպքերում կարող է տարբեր լինել նրանից, ինչ ոմանք են ակնկալում: … Որոշ Սրբեր հավանական է սպասեն ծառայող հրեշտակների երևալուն … կամ՝ սպասեն տեսնել Աստծո դեմքը: Ձեզ համար օգտակար չի լինի կիսվել այդպիսի դրսևորումների մասին: Տերը գիտի, թե ինչն է լավագույնը յուրաքանչյուր անձնավորության համար և կհարմարեցնի Իր պարգևները մեծագույն բարիք առաջացնելու նրանց համար, ովքեր ստանում են դրանք: Կարելի է ապահով սպասել, որ ամեն մի հավատարիմ Սուրբ, ով մտնում է այդ Տունը կստանա մի օրհնություն, որը մեծ բավարարվածություն կառաջացնի ստացողի մեջ: Նախքան նրանք, ովքեր տաճար են մտել [հեռանան] այնտեղից, ինչ որ բան կբարձրանա նրանց սրտերում և հասկացողությունում, որն օգտակար կլինի նրանց համար, իրենց ապագա կյանքերում: Որպես ճշմարիտ Վերջին Օրերի Սրբեր նրանք սրա իրավունք ունեն15 [տես առաջարկ 6, էջ 168]:

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Խորհեք այս գաղափարների շուրջ, երբ ուսումնասիրեք գլուխը կամ երբ պատրաստվեք ուսուցանելու: Լրացուցիչ օգնության համար տես էջեր viii–x:

  1. Կարդացեք Սոլթ Լեյքի Տաճարի համար վերնաքարի ծիսակատարության պատմությունը (էջեր 159–161): Եթե դուք մասնակցել եք որևէ տաճարի նվիրագործման, մտածեք. թե ինչ էիք զգում այդ ժամանակ: Երբ մենք մասնակցում ենք Օվսաննա Բացականաչությանը, ի՞նչ ենք մենք արտահայտում Տիրոջը:

  2. Վերանայեք Նախագահ Սնոուի «եկեք Տաճարներ» հրավերը ( էջ 161): Մտածեք. թե ինչպես կարող եք ընդունել այս հրավերը և այն մասին թե ինչպես կարող եք տարածել այս հրավերը ընտանիքի անդամներին և ընկերներին:

  3. Երբ ուսումնասիրեք երկրորդ բաժինը, էջ 162, խորհեք այն օրհնությունների մասին, որոնք կարող են գալ տաճարային արարողություններ ընդունելու միջոցով և տաճարային ուխտեր կապելով: Ինչպե՞ս են այս օրհնություններն ազդել ձեր և ձեր ընտանիքի վրա:

  4. Կարդացեք էջ 162-ում սկսվող բաժինը: Ինչպե՞ս ենք մենք գործում որպես «փրկիչներ [մեր] ազգականների և ընկերների համար», երբ մենք կատարում ենք այս աշխատանքը: Ինչպիսի՞ ռեսուրսներ է Եկեղեցին ապահովել օգնելու մեզ:

  5. Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի տաճարային և ընտանեկան պատմության աշխատաքին հատկացնենք այն ուշադրությունն ու ժամանակը, որին դրանք արժանի են (վերանայեք էջ165-ի վերևում սկսվող բաժինը):

  6. Որո՞նք են որոշ անձնական, հոգևոր օրհնությունները, որոնք մենք կարող ենք ստանալ, երբ մասնակցենք տաճարային աշխատանքի: (Մի քանի օրինակների համար տես էջեր 166–67):

Առնչվող սուրբ գրություններ. ՎևՈՒ 97.15–17, 109.1–23, 128.15–18, 132.19, 138.57–59

Օգնություն ուսուցչին. «Դուք կարող եք օգնել նրանց, ում դուք ուսուցանում եք ավելի վստահ զգալ քննարկմանը մասնակցելու իրենց ունակության վերաբերյալ, եթե դուք դրականապես արձագանքեք ամեն մի անկեղծ մեկնաբանությանը: Օրինակ, կարող եք ասել. «Շնորհակալություն պատասխանի համար: Այն շատ իմաստալից էր, … կամ՝ «Դա լավ օրինակ էր», կամ էլ՝«Շնորհակալ եմ այն ամենի համար ինչ դու այսօր ասացիր» (Ուսուցում՝ չկա ավելի մեծ կոչում, 64):

Հղումներ

  1. In Eliza R. Snow Smith, Biography and Family Record of Lorenzo Snow (1884), 11.

  2. In Biography and Family Record of Lorenzo Snow, 11–12.

  3. Տես J. H. A., Millennial Star, May 2, 1892, 281:

  4. Millennial Star, July 4, 1892, 418.

  5. Millennial Star, May 2, 1892, 281–82.

  6. Millennial Star, June 27, 1895, 403.

  7. Deseret Semi-Weekly News, Mar. 30, 1897, 1.

  8. Deseret Semi-Weekly News, Mar. 30, 1897, 1.

  9. In “Funeral Services of Apostle Erastus Snow,” Millennial Star, July 2, 1888, 418.

  10. Millennial Star, June 27, 1895, 405.

  11. Millennial Star, June 27, 1895, 403–4; see also Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (2004), 177.

  12. Deseret Weekly, Nov. 4, 1893, 609.

  13. Millennial Star, June 27, 1895, 404–5.

  14. Deseret Semi-Weekly News, Mar. 30, 1897, 1.

  15. Adapted from a detailed paraphrase of an address by President Snow in Deseret Weekly, April 8, 1893, 495.

1892 թվականի ապրիլի 6-ին հազարավոր մարդիկ էին հավաքվել ականատես լինելու Սոլթ Լեյքի Տաճարի ամենաբարձր աշտարակին վերնաքարի տեղադրմանը:

Ծնողները կարող են օգնել պատրաստվել իրենց երեխաներին ընդունել տաճար գնալու հրավերը: