Նախագահների ուսմունքները
Գլուխ 17. Քահանայություն` «մարդկության ընտանիքի փրկության համար»:


Գլուխ 17

Քահանայություն՝ «մարդկության ընտանիքի փրկության համար»

«Քահանայությունը, որը մենք կրում ենք, հայտնի է դարձվել մարդկության ընտանիքի փրկության համար: Մենք պետք է վառ պահենք դա մեր մտքերում»:

Լորենզո Սնոուի կյանքից

Երեց Լորենզո Սնոուն Առաքյալ կարգվեց 1849 թվականի փետրվարի 12-ին: Ութ ամիս անց նա կանչվեց՝ հիմնադրելու միսիա Իտալիայում: Մյուս եղբայրների հետ, ովքեր կանչվել էին ծառայելու, նա մեկնեց այդ միսիային՝ 1849 թվականի հոկտեմբերի 19-ին: Նա և նրա ընկերակիցները այդ երկար ճանապարհորդությունն անցան ոտքով, ձիով և նավով:

1850 թվականի հունիսին, հասնելով Իտալիա, նա և նրա ընկերակիցները պարզեցին, որ Իտալիայի մեծ քաղաքներում ժողովուրդը դեռ պատրաստ չէր ընդունելու ավետարանը: Բայց մի ժողովուրդ, որը կոչվում էր Վալդենսիաններ, գրավեց նրա ուշադրությունը և նա ոգեշնչում զգաց, աշխատելու նրանց մեջ: Վալդենսիաններն ապրել էին դարերի ընթացքում մեկուսացած Պիեդմոնտ շրջանում՝ լեռնահովիտ հենց Իտալիա-Շվեյցարիա սահմանի հարավային մասում և Իտալոիա- Ֆրանսիա սահմանի արևելյան մասում: Կազմակերպելով իրենց միությունը կրոնական բարեփոխման ցանկության պատճառով, նրանք նվիրվեցին Աստվածաշնչի ուսումասիրությանը և հետևելով Փրկչի Առաքյալների օրինակին:

Երեց Սնոուն ասել է, որ երբ նա մտածում էր ավետարանը Վալդենսիանների մոտ քարոզելու մասին «թվաց թե լույսի մի հեղեղ հորդեց մտքումս»:1 Բայց չնայած այս հավաստիացումներին, նա զգում էր, որ իմաստուն չէր անմիջապես սկսել ակտիվ միսիոներական աշխատանք, որովհետև Եկեղեցու թշնամիները բաժանել էին հրատարակություններ ժողովրդի մեջ, տարածելով ստեր Եկեղեցու մասին:2 Երեց Սնոուն հաղորդել է. «Երբ ես զգացի, որ Հոգու մտադրությունն էր, որ մենք սկսեինք սկզբում դանդաղ և զգուշավոր քայլերով, ես ենթարկվեցի երկնքի կամքին»:3

Չնայած միսիոներները անմիջապես չսկսեցին քարոզել, Երեց Սնոուն հոգ տարավ իտալերեն և ֆրանսերեն գրքույկների հրատարակման մասին: Բացի այդ, նա և նրա ընկերակիցները, ընկերացան շրջապատի մարդկանց հետ: «Մենք ջանք գործադրեցինք հիմք դնել ապագայում այն օգտակար դարձնելու նպատակով,- ասել է նա,- լուռ նախապատրաստելով մարդկանց միտքը Ավետարանի ընդունման համար, ընկերական զգացմունքներ զարգացնելով նրանց սրտերում, որոնցով շրջապատված էինք մենք: Այնուամենայնիվ, ես բավականին անսովոր էի զգում և համբերությունս կարծես փորձվում էր, շաբաթներ և ամիսներ լինել հետաքրքիր մի ժողովրդի մեջ, առանց ակտիվորեն և հասարակայնորեն զբաղվելու այն մեծ սկզբունքների հաղորդմամբ, որոնք ես եկել էի քարոզելու»:4

Եկեղեցու վերաբերյալ Վալդենսիանների զգացումները սկսեցին բավականին փոխվել, հետո, երբ Երեց Սնոուն քահանայության օրհնություն տվեց մի տղայի, որը շատ հիվանդ էր: Երեց Սնոուն իր օրագրում գրել է հետևյալը.

«Սեպտ.6.— Այս առավոտ իմ ուշադրությունն ուղղվեց դեպի Ջոզեֆ Գայը՝ երեք տարեկան մի տղա, մեր տանտիրոջ ամենափոքր երեխան: Շատ ընկերեներ եկել էին տեսնելու երեխային, քանի որ բոլոր մարդկանց թվում էր, նրա վերջը մոտ էր: Ես գնացի նրան տեսնելու կեսօրին՝ մահը ավերում էր նրա մարմինը, նրա նախկին առողջ կառուցվածքից մնացել էր կմախքը և միայն մոտիկից զննելով մենք կարողացանք նկատել, որ նա ողջ էր»:

Անհանգստացած ավետարանը քարոզելու ընդդիմությունից և մտահոգված փոքրիկ Ջոզեֆ Գայի համար, Երեց Սնոուն այդ երեկոյան դիմեց Տիրոջն օգնության համար: Նա ավելի ուշ վերհիշում է. «Հանգստի գնալուց մի քանի ժամ առաջ, ես կանչեցի առ Տերը՝ մեզ աջակցելու այս անգամ: Իմ զգացումները այս առիթով, հեշտորեն չեն ջնջվի հիշողությունից:

«Սեպտ. 7: — Այս առավոտ ես առաջարկեցի … որ պետք է ծոմ պահեինք և հեռանայինք դեպի լեռները և աղոթեինք: Երբ մենք մեկնում էինք, այցելեցինք և տեսանք երեխային՝ աչքերը վերև էին շրջված, կոպերը փոս ընկած ու փակված, նրա դեմքն ու ականջները նիհարել էին և ստացել էին գունատ մարմարի գույն, որը ցույց էր տալիս, որ նա շուտով մահանալու էր: Մահվան սառը քրտինքը պատել էր նրա մարմինը և կյանքը գրեթե սպառվել էր: Տիկին Գայը և մյուս կանայք հեկեկում էին, մինչ Պարոն Գայը կախել էր գլուխը»: Շշնջալով Երեց Սնոուին և մյուս միսիոներներին, Պարոն Գայն ասաց. «Նա մահանում է: Նա մահանում է:»

Երեց Սնոուն շարունակում է. «Լեռներում մի քիչ հանգստանալուց հետո, հեռու որևէ խանգարող հանգամանքներից, մենք այնտեղ կանչեցինք առ Տերը հանդիսավոր աղոթքով, որ նա խնայեր երեխայի կյանքը: Երբ ես մտածեցի այն ուղղության վերաբերյալ, որին մենք պատրաստվում էինք հետևել և այն պահանջները, որոնք մենք շուտով ներկայացնելու էինք աշխարհին, ես այս հանգամանքը համարում էի խիստ կարևորներից մեկը: Ես չգիտեի մի զոհաբերություն, որ ես չկարողանայի անել, որը ես հոժար չլինեի կատարել, որպեսզի Տերը մեր խնդրանքները շնորհեր»:

Երբ նրանք վերադարձան Գայերի ընտանիք այդ կեսօրին, Երեց Սնոուն Ջոզեֆին քահանյության օրհնություն տվեց: Նրանք գնացին տեսնելու ընտանիքին մի քանի ժամ անց և Ջոզեֆի հայրը «շնորհակալական ժպիտով» ասաց նրանց, որ տղան շատ ավելի լավ էր:

«Սեպտ.8. Երեխան այնքան լավ էր, որ ծնողները կարողացան թույլ տալ իրենց հանգստանալ, որը նրանք չէին արել նախորդ օրերի ընթացքում: Այսօր նրանք կարողացան թողնել նրան և զբաղվել իրենց գործով»: Երբ Ջոզեֆի մայրն արտահայտեց իր ուրախությունը տղայի ապաքինման առթիվ, Երեց Սնոուն պատասխանեց. «Երկնքի Աստվածն արեց սա ձեզ համար»:

«Այդ ժամից նա սկսվեց լավանալ,- հիշում էր Երեց Սնոուն,- և երախտագիտությամբ լցված սրտով մեր Երկնային Հոր հանդեպ, ես երջանիկ եմ ասել, որ մի քանի օրից նա թողեց իր անկողինը և միացավ իր փոքրիկ ընկերակիցներին»:5

Այս փորձառությունից հետո, Երեց Սնոուն զգաց, որ հանգամանքները «այնքան նպաստավոր էին, ինչպես կարելի էր սպասել» ժողովրդի մեջ Տիրոջ աշախատանքն առաջ տանելու համար: 1850 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ուղիղ 11 ամիս հետո այն ժամանակից, ինչ նա թողել էր տունը ծառայելու Իտալիայում, նա ասաց իր ընկերկիցներին, որ նրանք պետք է «սկսեն [իրենց] հասարակական գործունեությունը»: Նրանք կրկին բարձրացան մի լեռ, որտեղ Երեց Սնոուն նվիրագործեց երկիրը, վերականգված ավետարանի քարոզման համար:6

Երեց Սնոուի խոսքերը Տիկին Գային՝ «Երկնքի Աստվածն արեց դա ձեզ համար», արտացոլում են իր ողջ կյանքի ընթացքում քահանայության մասին ուսմունքները: Նա հիշեցնում էր Սրբերին, որ քահանայություն կրողների աշխատանքով «Աստծո փառքն ու զորությունն է ցույց տրվում» ի օգուտ ուրիշների7 [տես առաջարկ 1, էջ 248]:

Լորենզո Սնոուի ուսմունքները

Քահանայություն կրողները Ամենազորի սուրհանդակներն են, երկնքից լիազորված իշխանությամբ՝ սպասավորելու սուրբ արարողությունները:

Մենք՝ Վերջին Օրերի Սրբերս, պնդում ենք, որ Աստծուց ստացել ենք հավիտենական ավետարանի լրիվությունը, մենք պնդում ենք, որ ունենք սուրբ Քահանայությունը՝ Աստծո լիազորած իշխանությունը մարդուն, որը մեզ իրավունք է տվել սպասավորելու դրա արարողությունները, որոնք ընդունելի են նրա համար:8

Ամեն մարդ, ով կխոնարհեցնի իրեն Աստծո առջև և ապաշխարությունից հետո մեղքերի թողության համար կընկղմվի ջրում, ձեռնադրման միջոցով կընդունի Սուրբ Հոգին: Արդյոք ես այն կարո՞ղ եմ տալ նրան: Ոչ, ես ուղղակի որպես Ամենազորի սուրհանդակ, որին լիազորված է եղել իշխանություն, սպասավորում եմ ընկղմում՝ մեղքերի թողության համար, ես ուղղակի ընկղմում եմ նրան ջրում, ունենալով այդ անելու իշխանություն: Ես պարզապես դնում եմ ձեռքերս նրա վրա Սուրբ Հոգին ստանալու համար, ապա Աստված իր ներկայությունից, ընդունում է իմ իշխանությունը, ընդունում է, որ ես նրա սուրհանդակն եմ և շնորհում է Սուրբ Հոգին այդ անձնավորությանը :9

Երբ [ես] մկրտել եմ մարդկանց և սպասավորել այս սուրբ քահանայության արարողությունները, Աստված հաստատել է այդ սպասավորումները, ուղարկելով Սուրբ Հոգին, տալով գիտելիք մարդկանց, ում ես սպասավորել եմ, համոզելով նրանց, որ իշխանությունը լիազորված էր երկնքից: Եվ յուրաքանչյուր Երեց, ով գնում է քարոզելու այս հավիտենական Ավետարանը և գործում է իր կոչման ոգով, կարող է բերել նույն վկայությունը , որ այդ սուրբ արարողությունների իրենց սպասավորումների ընթացքում, Աստծո փառքն ու զորությունը դրսևորվել է համոզեցուցիչ կերպով, նրանց գլուխների վրա, ում նրանք սպասավորել են: Սա մեր վկայությունն է, սա որոշակի անձնավորության վկայությունն էր [1830 թվականին], ով առաջ կանգնեց և հայտարարեց իր իրավունքը, որ Աստված լիազորել էր իրեն մկրտելու մարդկանց մեղքերի թողության համար և ձեռնադրելու նրանց Սուրբ Հոգին ընդունելու համար, որը նրանց գիտելիք կտար հավերժական աշխարհներից, որ նա ուներ այս իշխանությունը: Այդ անձնավորությունը Ջոզեֆ Սմիթն էր և նա շնորհեց այս իշխանությունը, որը տրվեց նրան սուրբ հրեշտակների կողմից, ուրիշների վրա, ովքեր առաջ էին ուղարկվել բերելու վկայություն աշխարհին, որ նրանք ովքեր ստանան այդ սուրբ արարողությունները, պետք է ստանային վկայություն Ամենազորից, որ իրենք այդպես էին լիազորված՝ այսպես սպասավորելու: Եվ սա է մեր վկայությունը և սա է իմ վկայությունն այս ժողովրդի առաջև և աշխարհի առջև:10

Որտե՞ղ ողջ աշխարհում կարող եք գտնել որևէ սպասավորների մի խումբ, ովքեր կհամարձակվեն հանձն առնել այն պաշտոնը, որոնք մեր Երեցներն են կատարում: Ո՞ւր է այն մարդը կամ մարդկանց խումբը, ում կարելի է գտնել, ովքեր կհամարձակվեն ներկայացնել իրենց աշխարհի առջև և ասել, որ նրանք լիազորված են Աստծո կողմից սպասավորելու որոշակի արարողություններ մարդկանց, որոնց միջոցով նրանք կարող են ստանալ հայտնություն՝ Աստծուց: Որևէ մեկը, ով հայտարարեր այսպիսի վարդապետություն շուտով կպարզվեր, թե նա ինքնակոչ էր թե ոչ, նա կդներ իրեն շատ վտանգավոր վիճակում և շուտով կհայտնաբերվեր, եթե նա այդպիսի լիազորություն չէր կրում: Մեր Երեցները, այնուամենայնիվ, համարձակվում են հանձն առնել այս պաշտոնը: … Աստված ուղարկել է իր սուրբ հրեշտակներին երկնքից և մարդկանց համար վերականգնել լիազորություն՝ սպասավորելու ավետարանի արարողությունները11 [տես առաջարկ 2, էջ 248]:

Քահանայությունն օգնում է մեզ երջանկություն գտնել այս կյանքում և ողջ հավերժության ընթացքում:

Քահանայությունը վերականգվել է, այն շնորհվել է մարդուն, որպեսզի այդ միջոցով, բոլոր նրանք, ովքեր կկամենան լինել բարի և երջանիկ, ունենան արտոնություն: Ավետարանն ասում է մեզ ինչպես լինել մեծահոգի, բարի և երջանիկ: Քրիստոսի ավետարանի հոգին ուսուցանում է բոլոր բաները, որոնք անհրաժեշտ են մեր ներկա և ապագա բարօրության համար:

Մենք այս նպատակներն ունենք մեր տեսադաշտում և մենք անընդհատ պետք է մեր առջևում պահենք դրանք: Ետ նայեք քսանհինգ տարի, կամ ետ նայեք ընդամենը տասը տարի և շատերն են եղել եկեղեցու այդ ժամանակաշրջանում, և տեսեք թե ինչ է իրագործվել: Մենք ավելի հեռուն ենք տեսնում և ավելի լավ ենք հասկանում շատ բաներ, ուստի մենք ավելի լավ ենք նախապատրաստված այն բաների համար, որոնք գալիս են երկրի վրա, քան՝ մենք տասը, տասնհինգ, քսան կամ քսանհինգ տարի առաջ էինք՝ գիտենալով, թե ինչպես օգտակար լինել, գիտենալով ինչպես անել բաներ, երբ դրանք պետք է արվեն: …

… Քահանայության նպատակն է բոլոր [մարդկանց] երջանիկ դարձնել, տարածել տեղեկություն, իրենց հերթին բոլորին դարձնել ճաշակողներ նույն օրհնությունների:12

Հենց այս նպատակի համար է Սուրբ Քահանայությունը շնորհվել մեր այս օրերում, առաջնորդելու և կատարելագործելու Աստծո սրբերին այստեղ և ճիշտ նույնքան, ինչպես ձեռք են բերել խելամտություն այս աշխարհում և նվիրվածություն ու հավատարմություն … , այնպես էլ կլինի վեհացած վիճակում, որում մենք կհայտնվենք վարագույրի ետևում:13

Տերն ասել է, որ Նա կտա մեզ այն բոլորը, ինչ Նա ունի, և սա՝ ըստ այն երդման և ուխտի, որը պատկանում է Քահանայությանը [տես ՎևՈՒ 84.33–44]: Ոչ ոք չպիտի կասկածի նրան, ինչ Հիսուսն է ասել, և Նա հայտարարել է, ինչպես արձանագրված է Սրբ.Հովհաննեսի Հայտնությունում. «Ով որ յաղթում է, կտամ նորան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վերայ, ինչպէս ես էլ յաղթեցի եւ նստեցի իմ Հօր հետ նորա աթոռի վերայ»: [Հայտնություն Գ.21]: Կարո՞ղ է որևէ ավելի մեծ բան ասվել քան այդ: Մի՞թե դա չի ընդգրկում ամեն ինչ:14

Այս ավետարանը, որ մենք ստացել ենք, հայտնի է դարձվել երկնքից, իսկ քահանայությունը, որ մենք կրում ենք, հայտնի է դարձվել մարդկության ընտանիքի փրկության համար: Մենք պետք է մեր մտքում վառ պահենք այդ:15 [տես առաջարկ 3, էջ 248]:

Քահանայության արդար կրողները ջանասիրաբար և եռանդուն ձգտում են հոգևոր պարգևների՝ օգնելու դրանք ուրիշներին ծառայեցնելու համար:

Իմ Քահանայության եղբայրներին ես կկամենայի մի քանի խորհրդի, հրահանգի և հորդորանքի խոսքեր առաջարկել: Ձեր վրա են դրված բարձր և սրբազան պարտականություններ, որոնք կապված են ոչ միայն այս սերնդի փրկության հետ, այլ անցյալի շատ սերունդների և շատ եկող սերուդների հետ: Էմանուելի թագավորության փառահեղ դրոշը, որը մեկ անգամ ևս հաստատվել է աշխարհում, պետք է ծածանվի յուրաքանչյուր ազգում, թագավորությունում և կայսրությունում, նախազգուշացման ձայնը … պետք է սլանա բոլոր մարդկանց, դուք նրանք եք, ում Տերն ընտրել է այս նպատակի համար, այսինքն Հովսեփի եղջյուրը՝ հրելով ի մի ժողովելու մարդկանց [տես Երկրորդ Օրինաց ԼԳ.13–17]: Անշուշտ դուք չեք կարող խիստ անհանգստանալով, ոչ էլ խիստ ջանասիրաբար ներգրավված լինելով, չձգտել թե ինչպես լավագույնս, ամենաօգտակար ձևով մեծարեք ձեր սուրբ և նվիրական պաշտոնները՝ ձեզ համար և մարդկության համար:16

Այս Եկեղեցում կան մարդիկ, ովքեր նույնքան հիանալի են իրենց սրտերում և զգացմունքներում, որքան մարդիկ երբևէ եղել են, բայց զուրկ են հավատքից և եռանդից և ձեռք չեն բերում իրականում այն, ինչն իրենց արտոնությունն էր ստանալ: Եթե նրանց հավատքը, նրանց եռանդը և վճռականությունը հավասար լինեին նրանց բարի զգացումներին և ցանկություններին, նրանց ազնվությանն ու բարությանը, նրանք իսկապես հզոր մարդիկ կլինեին Իսրայելում, և տկարությունն ու հիվանդությունը և այն չար մեկի զորությունը կփախչեր նրանց առջևից, ինչպես հարդը քամու առաջից: Այնուամենայնիվ, մենք ասում ենք, որ լավ ժողովուրդ ենք և մենք ոչ միայն հավասար ենք պահում մեզ ուրիշների հետ այլ մեծ հաջողություններ ունենում արդարակեցության մեջ Աստծո առջև և կասկած չկա, որ մենք լավ ժողովուրդ ենք: Բայց ես ուզում եմ շեշտել ձեզ համար, իմ եղբայրներ և քույրեր, որ կան մեր շարքերում հոգևոր պարգևներով օժտված Երեցներ, որոնց կարելի է գործի մեջ դնել Սուրբ Հոգու օգնության միջոցով: Ավետարանի պարգևները պետք է զարգացվեն ջանասիրությամբ և հետևողականությամբ: Հնադարյան Մարգարեները, երբ ցանկանում էին ինչ որ հատուկ օրհնություն կամ կարևոր գիտելիք, հայտնություն կամ տեսիլք, երբեմն ծոմ էին պահում և աղոթում օրերով և նույնիսկ շաբաթներով՝ այդ նպատակի համար:17

Իմ երիտասարդ եղբայրներ, երբ գործերը ձեզ հակառակ են գնում, երբ ամեն ինչ սև է երևում, կատարեք ձեր պարտականությունը և դուք կդառնաք ուժեղ մարդիկ, հզոր մարդիկ, հիվանդները կբժշկվեն ձեր ծառայությունների միջոցով, դևերը կփախչեն ձեզանից, մահացածները կբարձրանան և այն ամենը ինչ, որ երբևէ արվել է մարդու կողմից Ադամի օրերից սկսած, դուք կկարողանաք անել Աստծո զորությամբ և համապատասխան նպատակասլացության միջոցով:18

Մաքրությանը, առաքինությանը, հավատարմությանը, բարեպաշտությանը պետք է ձգտել նպատակասլացությամբ, այլապես թագը հնարավոր չի լինի շահել: Այդ սկզբունքները պետք է միախառնվեն մեր ներսում, միահյուսվեն մեր էությանը, դառնալով մեր մի մասնիկը, դարձնելով մեզ կենտրոն, ճշմարտության, ազնվության, արդարության և ողորմածության աղբյուր, այն ամենի, ինչ բարի է ու հրաշալի, որպեսզի մեզանից հորդի լույս, կյանք, զորություն և ուղղորդող օրենք, կառավարելու և աջակցելու մոլորյալ աշխարհի փրկությանը, գործելով որպես Աստծո որդիներ՝ հանուն մեր Երկնային Հոր և անունով [Նրա]: Մենք սպասում ենք հարությանը գործի դնելու մեր քահանայության զորությունները —մենք կարող ենք գործադրել դրանք միայն այնքանով որքանով ապահովել ենք դրա արդարությունը և արժանիքները, այս որակավորումներին կարելի է միայն հասնել, երբ դրանց ձգտում են և ձեռք բերում, որպեսզի հարության առավոտյան մենք ունենանք այդ ձեռքբերումները միայն, որոնք մենք ապահովել ենք այս աշխարհում: Բարեպաշտությունը չի կարող տրվել, այլ պետք է ձեռք բերվի, մի փաստ, որին կրոնական աշխարհը թվում է տարօրինակորեն և ողբալիորեն անտեղյակ: Ձգտեք օգտակար լինել ուրիշներին և ուրիշներն էլ օգտակար կլինեն ձեզ և նա, ով կլինի մեծ, թող նա լինի բարի, ուսումնասիրելով բոլորի հետաքրքրությունները, դառնալով բոլորի ծառան:19

Որպես Աստծո Սրբեր, Իսրայելի Երեցներ, մենք պետք է հոժար լինենք ժամանակ և աշխատանք հատկացնել, կատարելով ամեն մի անհրաժեշտ զոհաբերություն, որպեսզի ձեռք բերենք համապատասխան հոգևոր որակավորումները, որպեսզի բարձր ձևով օգտակար լինենք մեր մի քանի կոչումներում: Եվ թող Տերը ոգեշնչի ամեն սիրտ այս հարցերի կարևորությամբ, որպեսզի մենք ջանասիրաբար և եռանդագին ձգտենք Ավետարանում խոստացված այն պարգևներին և զորություններին, որոնց մենք հնազանդվել ենք20 [տես առաջարկ 4, էջ 248]:

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Մտածեք այս գաղափարների շուրջ, երբ ուսումնասիրեք գլուխը կամ երբ պատրաստվեք ուսուցանելու: Լրացուցիչ օգնության համար տես էջեր viii–x:

  1. Վերանայեք 237–40 էջերում գտնվող պատմությունը: Ինչպե՞ս կարող են Մելքիսեդեկյան Քահանայություն կրողները պատրաստվել քահանայության օրհնություններ տալուն: Ի՞նչ կարող ենք մենք բոլորս անել՝ նախապատրաստվելու քահանայության օրհնություններ ստանալուն:

  2. Կարդացեք 242 էջի ներքևում գտնվող պարբերությունը: Ինչպե՞ս են քահանայության արարողությունները ցույց տալիս Աստծո զորությունը մեր կյանքում:

  3. Ինչպե՞ս են քահանայության արարողություններն ու օրհնություններն օգնում մեզ բոլորին գտնել երջանկություն այս կյանքում: Ինչպե՞ս են դրանք օգնում մեզ ապահովել հավերժական երջանկություն: Այս հարցերի հետ կապված, խորհեք Նախագահ Սնոուի ուսմունքները, էջ 244:

  4.  245–47 էջերում քննարկեք այն հոգևոր պարգևները, որոնք Նախագահ Սնոուն հորդորեց քահանայություն կրողներին զարգացնել: Ի՞նչ եք կարծում, ինչ է նշանակում զարգացնել հոգևոր պարգև: Ինչպե՞ս է այս խորհուրդը կապված Եկեղեցու բոլոր անդամների ջանքերի հետ:

Առնչվող սուրբ գրություններ. Հակոբոս Ե.14–15, Ալմա 13.2–16, ՎևՈՒ 84.19–22, 128.8–14, Հավատո Հանգանակ 1.3, 5

Օգնություն ուսուցչին. «Օգնելու համար սովորողներին նախապատրաստվել հարցերին, կարող եք նախքան ինչ որ բան կարդալը կամ ներկայացնելը ասել նրանց, որ դուք նրանցից պատասխաններ եք պահանջելու:… Օրինակ՝ դուք կարող եք ասել. «Լսեք, երբ կարդամ այս հատվածը, որպեսզի դուք կարողանաք կիսվել, թե ինչն է ձեզ ամենաշատը հետաքրքրում սրա վերաբերյալ, կամ՝ «Երբ կարդաք այս սուրբ գրությունը, տեսեք թե կարողանում եք հասկանալ, ինչ է ասում Տերը մեզ հավատքի մասին» (Ուսուցում՝ չկա ավելի մեծ կոչում, 69):

Հղումներ

  1. Տես letter to Brigham Young, in The Italian Mission (1851), 11:

  2. Տես “Organization of the Church in Italy,” Millennial Star, Dec. 15, 1850, 371:

  3. Letter to Brigham Young, in The Italian Mission, 14.

  4. Letter to Brigham Young, in The Italian Mission, 14.

  5. Quoted in “Organization of the Church in Italy,” 371.

  6. Տես letter to Brigham Young, in The Italian Mission, 15:

  7. In Conference Report, Apr. 1880, 81.

  8. Deseret News: Semi-Weekly, Jan. 23, 1877, 1.

  9. Deseret News, Jan. 24, 1872, 598.

  10. In Conference Report, Apr. 1880, 81–82.

  11. Deseret News: Semi-Weekly, Dec. 2, 1879, 1.

  12. Deseret News, May 15, 1861, 81–82.

  13. Deseret Evening News, Oct. 6, 1880, 2; from a detailed paraphrase of a discourse Lorenzo Snow delivered at the October 1880 general conference.

  14. “The Object of This Probation,” Deseret Semi-Weekly News, May 4, 1894, 7.

  15. In Journal History, July 11, 1865, 2.

  16. “Address to the Saints in Great Britain,” Millennial Star, Dec. 1, 1851, 362.

  17. Deseret News: Semi-Weekly, Aug. 15, 1882, 1.

  18. In “Anniversary Exercises,” Deseret Evening News, Apr. 7, 1899, 9.

  19. “Address to the Saints in Great Britain,” 362–63.

  20. Deseret News: Semi-Weekly, Aug. 15, 1882, 1.

Իտալիայի Պիեդմոնթ շրջանի մի ժամանակակից լուսանկար, որտեղ Երեց Լորենզո Սնոուն ծառայել է որպես միսիոներ 1850-ական թվականների սկզբին:

Բոլոր Եկեղեցու հավատարիմ անդամներն օրհնվում են քահանայության արարողությունների և ուխտերի միջոցով:

Հնադարյան մարգարեներ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը շնորհեցին Մելքեսեդեկյան Քահանայություն Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին: