Նախագահների ուսմունքները
Գլուխ 22. Բարիք անել ուրիշներին


Գլուխ 22

Բարիք անել ուրիշներին

«Զարգացրեք գթության ոգի, պատրաստ լինելու ուրիշների համար անելու ավելին, քան կսպասեիք նրանցից, եթե հանգամանքները փոխվեին հակադարձ ուղղությամբ»:

Լորենզո Սնոուի կյանքից

Լորենզո Սնոուն և նրա ընտանիքը Նավույից, Իլինոյս, առաջին գաղթի մասնակիցների թվում էին: Այլ ընտանիքներից կազմված մի խմբի հետ՝ 1846 թվականի փետրվարին, նրանք ուղևորվեցին դեպի արևմուտք՝ Այովայի նահանգ: Եղանակային պայմանները նրանց ճանապարհորդությունը դժվարին էին դարձնում՝ օրեցօր նրանք մաքառում էին անձրևի, ձյան և ցեխի միջով:

Երբ Սնոուների ընտանիքը ճամփորդում էր, մի օր իրենց խմբի անդամներից մեկը նրանցից օգնություն խնդրեց: Լորենզո Սնոուն գրել է իր օրագրում, որ մի մարդ «խնդրեց, որ ես թույլ տայի, որ նա դներ իր ճամպրուկը իմ կառքում, ասելով, որ չէր կարողանում այն որևէ ուրիշ տեղ դնել»: Կառքը «ամբողջովին լիքն էր բազմաթիվ բաներով, որոնք հնարավորին չափով կարողացել էինք տեղավորել, հիշում էր Լորենզոն, բայց, այնուամենայնիվ, ասացի, որ դներ ներսում և գար ու մեզ հետ ժամանակ անցկացներ»:

Հաջորդ գիշեր ընտանիքին, ինչպես Լորենզոն կոչեց, «շատ տհաճ դեպք» պատահեց, կառքի սռնիներից մեկը կոտրվեց: Նա հիշում էր.«Այդ ժամանակ շատ ուժեղ անձև էր գալիս և բավականին ցուրտ էր: Մենք անմիջապես խփեցինք մեր վրանը [և] ընկուզենու փայտով մի լավ խարույկ վառեցինք: Ջուրն ու ցեխը շատ խորն էին և մենք չէինք կարողանում հասնել կառքին առանց դրա միջով անցնելու. … Աժմ մենք տասնհինգ մղոն հեռու էինք ճամբարից և ինը կամ տասը մղոն հեռու մինչև առաջին տունը ու մեզանից ոչ մեկը մեխանիկ չէր և կառքը վերանորոգելու հեռանկարն այնքան էլ խոստումնալի չէր:

Մխիթարությունն անսպասելիորեն եկավ այն մարդուց, ում նրանք օգնել էին նախորդ օրը: «Ես սուգ էի անում իմ ձախորդ բախտի համար, ասաց Լորենզոն, երբ նա մոտեցավ ինձ և տեղեկացրեց, որ իր արհեստը կառքեր սարքելն է և կարող էր շատ հեշտորեն վերանորոգել իմ կառքը:…Հենց որ եղանակը լավացավ, եղբայր Ուիլսոնը (այդ էր վերում նշված եղբոր անունը) սկսեց աշխատել և սարքեց շատ ավելի լավ սռնակ քան այն մեկը, որը ես կոտրել էի: Մեր կառքը վերանորոգվելուց հետո, մենք հեռացանք այդ վայրից, անձրևի և ցեխի պատճառով մի քանի օր այնտեղ մնալուց հետո»:

Լորենզո Սնոուի համար այս փորձառությունը ամրացրեց ծառայության և ընկերասիրության վերաբերյալ արժեքավորր դասը: Նա գրեց իր օրագրում. «Մի բարեհաճություն անելը տանում է մեկ ուրիշը ստանալուն»1 [տես առաջարկ 1, էջ 306]:

Լորենզո Սնոուի ուսմուքները

Մենք նույն Երկնային Հոր զավակներն ենք և մենք ուղարկվել ենք աշխարհ՝ բարիք անելու միմյանց:

Մենք սելեստիալ աշխարհների նույն Հորից ենք: … Եթե մենք իմանայինք միմյանց այնպես, ինչպես պետք է, … մեր համակրանքն ավելի ուժեղ կլիներ, քան դա ներկայումս է և ցանկություն կլիներ յուրաքանչյուր անձնավորության կողմից իրենց իսկ մտքում ուսումանսիրել, թե ինչպես իրենց եղբայրներին բարիք անեին, ինչպես թեթևացնեին նրանց ցավերը և շենացնեին նրանց ճշմարտությամբ, ինչպես [կարողանային] հեռացնել խավարը նրանց մտքերից: Եթե մենք հասկանանք միմյանց և իսկական կապը, որը մենք ունենք միմյանց հանդեպ, մենք տարբեր կզգայինք նրանից, ինչ անում ենք, բայց այս գիտելիքը կարելի է ձեռք բերել միայն, երբ մենք ձեռք ենք բերում կյանքի Հոգին, և երբ մենք ցանկանում ենք շենացնել մեկս մյուսին արդարակեցությամբ:2

Մենք աշխարհ ենք ուղարկվել բարիք անելու ուրիշներին և բարիք անելով ուրիշներին մենք բարիք ենք անում ինքներս մեզ: Մենք միշտ պետք է դա պահենք մեր տեսադաշտում՝ ամուսինը իր կնոջ հանդեպ, կինը՝ ամուսնու հանդեպ, երեխաները իրենց ծնողների հանդեպ և ծնողներն իրենց երեխաների հանդեպ: Միշտ էլ կա միմյանց բարիք անելու հնարավորություն:3

Ես աղոթում եմ Աստծուն Հիսուսի անունով, որ դուք և ես փորձենք ամեն օր մի փոքր ավելի հավատարիմ լինել, որ մենք փորձենք մի փոքր ավելի լավը դառնալ քան երեկ էինք, որ փորձենք մի փոքր ավելի շատ սեր ունենալ և համակրանք մեր մերձավորների հանդեպ, քանի որ մեզ ասված է, որ սրանից է կախված օրենքն ու մարգարեները. «սիրել մեր Տեր Աստծուն բոլոր մեր սրտովը մեր բոլոր անձովը եւ մեր բոլոր մտքովը և բոլոր մեր ուժովը և մեր ընկերին մեր անձի պես» [տես Մատթեոս ԻԲ.37–40]: «Ամեն ինչ որ կամենում էք՝ թե ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նորանց. Որովհետեւ այս է օրէնքը եւ մարգարէները» [տես Մատթեոս Է.12]: Սրանք սկզբունքներ են, որոնք մենք պարտավոր ենք և պետք է սովորենք:… Մենք պետք է լինենք ընկերներ ամենուրեք և ամեն մեկին: Չկա Վերջին Օրերի Սուրբ, որն ատի աշխարհը, այլ մենք ընկերներ ենք աշխարհին, մենք պարտավոր ենք լինել, այնքանով որքանով դա նրանց է վերաբերում: Մենք պետք է սովորենք մեր գթությունը և աշխատանքը տարածել հանուն ողջ մարդկության շահերի: Սա է Վերջին Օրերի Սրբերի առաքելությունը, ոչ թե սահմանափակվենք մեզանով, այլ տարածենք դա ամենուրեք, քանի որ անհրաժեշտ է, որ այն տարածվի ողջ մարդկության մեջ:4

Եղեք ուղղամիտ, արդար և ողորմած, գործադրելով ազնվության և բարեպաշտության ոգի ձեր բոլոր մտադրություններում և որոշումներում՝ բոլոր ձեր գործողություններում և ընկերական հարաբերություններում: Զարգացրեք գթության ոգի, պատրաստ եղեք ուրիշների համար անել ավելին, քան դուք կակնկալեիք նրանցից, եթե հանգամանքները փոխվեին հակադարձ ուղղությամբ: Ձգտեք մեծ լինել, ոչ թե աշխարհիկ մտածողության չափանիշներով, այլ Աստծո աչքում և մեծ լինել այս իմաստով «սիրել մեր Տեր Աստծուն բոլոր մեր զորությամբ, մեր բոլոր մտքովը և բոլոր մեր ուժովը և մեր ընկերին մեր անձի պես»: Դուք պետք է սիրեք ողջ մարդկությանը, որովհետև նրանք ձեր եղբայրներն են՝ Աստծո զավակները: Ջանասիրաբար աղոթեք մարդասիրության այս ոգու համար, մտքի և զգացմունքի այս ընդլայնման համար և ի շահ Մեսիայի թագավորության լրջորեն աշխատելու զորության և ունակության համար5 [տես առաջարկ 2, էջ 306]:

Մեր երջանկությունը մեծանում է, երբ մենք օգնում ենք ուրիշներին գտնել երջանկություն:

Մենք պետք է մեր մեջ ուրիշներին բարիք անելու ուժեղ ցանկություն ունենանք: Այնքան էլ ուշադրություն չդարձնենք ինքներս մեզ: Բարին կգա մեզ անհապաղ, եթե մեր մտքերը որոշ չափով մեզանից հեռու պահենք և փորձենք ուրիշներին ավելի երջանիկ դարձնել և նրանց մի փոքր ավելի մոտեցնել Տիրոջը: … Երբ ձեզ մի քիչ տխուր եք զգում, նայեք ձեր շուրջը և գտեք մեկին, որն ավելի վատ վիճակում է քան դուք ինքներդ, գնացեք նրա մոտ և պարզեք, թե ինչումն է խնդիրը, ապա փորձեք վերացնել այն իմաստությամբ, որը Տերը կշնորհի ձեզ և առաջին բանը, որ կզգաք այն է, որ ձեր տխրությունն անցել է, դուք թեթև եք զգում, Տիրոջ Հոգին ձեր վրա է և ամեն ինչ լուսավոր է թվում6 [տես առաջարկ 3, էջ 306]:

Երբ մենք առաջինը հոգ ենք տանում ուրիշների շահերի համար, մենք ավելի արագ ենք բարեփոխվում:

Լավագույն բաներից մեկը, որ որևէ երիտասարդ տղամարդ կամ երիտասարդ կին կարող է աչքի առաջ ունենալ՝ փորձելով մեծ լինել, մյուսներին էլ մեծ դարձնելն է և դեմ չլինելը՝ մի քիչ ժամանակ ծախսել ուրիշներին բարեփոխելու համար: Ինքներս մեզ բարեփոխելու լավագույն ուղին՝ ուրիշներին բարիք անելուն մեզ վարժեցնելն է: Սա անընդհատ պահեք ձեր մտքում:7

Զբաղվելով որևէ տեսակի ուսումնասիրությամբ, մարդը պետք է շարունակի աշխատել և մեկ դասընթաց անցնելուց հետո, նա պետք է կրկին անցնի այն և շարունակի աշխատել, որպեսզի վարպետ դառնա դրանում, և նա երբեք չի տիրապետի դրան այնքան լավ մինչև նա չկիսվի այն տեղեկությամբ, որն ինքը ձեռք է բերել: Թող նա գործի անցնի և հավաքի իր ընկերներին և ջանա նրանց տալ նույն գիտելիքը, ինչ ինքն է ստացել և նա այդ ժամանակ կսկսի իրեն լուսավորված զգալ այն բաների վերաբերյալ, որոնք նա երբեք չէր իմանա, մինչև նա չհետապնդեր ուսուցանելու և կիսվելու իր ունեցած տեղեկությամբ ուրիշների հետ: Ամեն մեկը, ով ուսուցիչ է եղել դպրոցում, լավ կհասկանա ինձ այս հարցում: …

Թող ամեն մարդ հիշի, որ կան ուրիշները խավարի մեջ և որ նրանք չեն առաջադիմել այնքան խորը գիտելիքի, իմաստության և խելամտության մեջ և թող նա հաղորդի այդ գիտելիքը, խելամտությունը և զորությունը իր ընկերներին և եղբայրներին, այնքանով որքանով նա առաջադիմել է ավելի խորը, քան նրանք և այդ անելով նա շուտով կզգա, որ իր միտքն ընդարձակվում է և այն լույսն ու գիտելիքը որը նա ձեռք է բերել կաճի և կբազմապատկվի, ավելի բուռն ձևով: …

Եթե կամենում եք ապահովել ձեր ընկերների ընկերասիրությունն ու համակրանքը ջանացեք նրանց մխիթարել այն լույսով, որը դուք եք ստացել, հիշելով այն օրհնությունները, որոնք վար եկան Աստծուց և որ այս բաներն անելով դուք ընդամենն անում եք այն, ինչ յուրաքանչյուր մարդ պիտի անի: …

Այսպիսով անձնավորությունը, որպեսզի ապահովի բարձրագույն օրհնություններն իր համար, որպեսզի ապահովի Ամենազորի հավանությունը և որպեսզի շարունակաբար բարելավվի արդարակեցությանը վերաբերող բաներում, նա պետք է անի բոլոր բաները իր հնարավորությունների լավագույնով: Թող նա գործի անցնի և հոժար լինի զոհաբերել հանուն իր ընկերների: Եթե ուզում է շենացնել իրեն, լավագույն սկզբունքը, որով նա կարող է անել դա, իր ընկերներին շենացնելն է: …

… Թող ձեր մտքերն ընդարձակվեն ըմբռնելու և որոնելու ձեր ընկերների շահը, որոնք ձեր շրջապատում են և որտեղ որ դուք զորություն ունեք ապահովել օգուտներ ձեր ընկերներին, արեք այդպես և այդպես անելով դուք կտեսնեք , որ այն բաները, որոնց կարիքն ունեք կգան ձեր ձեռքն ավելի արագ, քան եթե դուք աշխատեիք ամբողջապես ապահովելու դրանք ձեզ համար, անկախ ձեր ընկերների շահերը հաշվի առնելու: Ես գիտեմ, որ սա լավ և կարևոր սկզբունք է8 [տես առասջարկ 4, էջ 306]:

Երբ մենք զոհաբերում ենք ուրիշների բարու համար, մենք մեր մեջ ենք ունենում երկինքը:

Մենք ուղղակի պետք է զգանք… որ կան այլ մարդիկ բացի մեզանից, մենք պետք է նայենք ուրիշների սրտերի և զգացմունքների ներսը և դառնանք ավելի բարեպաշտ, քան այժմ ենք:

Պետք է ինքնազոհողություն արվի հանուն նրանց շահերի, ում հետ մենք հաղորդակցվում ենք: Մենք տեսնում ենք սա Փրկչի մեջ և եղբայր Ջոզեֆի մեջ և մենք տեսնում ենք սա նաև մեր Նախագահի [Բրիգամ Յանգի] մեջ: Հիսուսը, եղբայր Ջոզեֆը և եղբայր Բրիգամը միշտ պատրաստ են եղել զոհաբերել այն ամենը, ինչ իրենք ունեցել են մարդկանց բարիքի համար, դա այն է, ինչը եղբայր Բրիգամին ուժ էր տալիս Աստծո հետ և ուժ՝մարդկանց հետ, դա ինքնազոհողության զգացումն է, որը նա ցուցաբերում է ողջ ժամանակ: Դա այդպես է նաև ուրիշների դեպքում, ճիշտ նույնքանով, որքանով որ նրանք պատրաստ են զոհաբերել հանուն ուրիշների, այդքանով նրանք ստանում են Աստծուն իրենց մեջ և հավերժական աշխարհների օրհնությունները նրանց վրա են և այդ նրանք են, ովքեր կապահովեն ոչ միայն այս աշխարհի իրավունքները, այլ կապահովեն հավերժության օրհնությունները: Ճիշտ նույնքանով որքանով դուք… կզոհաբերեք միմյանց համար, ճիշտ նույնքանով էլ դուք կառաջադիմեք Աստծո բաներում: Այսպիսով, եթե դուք ուզում եք երկինքն ունենալ ձեր մեջ և գնալ երկինք, դուք կամենում եք հետևել այն կուրսին, որին հետևում են հրեշտակները, ովքեր երկնքում են: Եթե դուք կամենում եք իմանալ, թե ինչպես դուք պետք է աճեք, ես կասեմ ձեզ, դա ձեր մեջ բարեպաշտություն զարգացնելու միջոցով է:

… Մարդիկ կարող են վայելել երկինքն իրենց շրջապատում բոլոր վայրերում: Մենք պետք է ջանք գործադրենք և անենք այս, մենք պետք է ջանք գործադրենք և հաստատենք երկինքը այս երկրագնդի վրա, չնայած այն չարիքներին, որ կան մեր շրջապատում, դևերին, որ կան մեր շրջապատում և չնայած այն ամբարշտությանը, որ գոյություն ունի, այնուամենայնիվ մենք պետք է ջանք գործադրենք և հիմնադրենք երկինքը՝ այս երկրի վրա:

Մարդ երբեք չի կարող վայելել երկինքը, մինչև չսովորի, թե ինչպես ստանա այն և գործի դրա սկզբունքների հիման վրա: Այժմ վերցրեք որոշ անձանց և մտքով անդրադարձեք այն հանգամանքներին, որոնք շրջապատում էին նրանց 20 տարի առաջ, … երբ նրանք ունեին որոշ չափով ուրախություն, խաղաղություն, երջանկություն, չնայած կյանքը հարմարավետ չէր այն ժամանակ: Այժմ նրանք գուցե ապահովել են հարմարավետ պայմաններ և նյութական միջոցներ, որոնք կծառայեն նրանց ֆիզիկական կարիքներին և պահանջներին, բայց եթե նրանք չեն ապահովել ընկերներ, իրենց եղբայրների բարի զգացումները, նրանք դժբախտ են և ավելի, քան 20 տարի առաջ էին:

… Թող Տերն օրհնի ձեզ եղբայրներ և քույրեր, և թող որ դուք մտածեք այս բաների մասին և թող որ մենք սիրենք միմյանց, և ապրենք այնպես, որ մեզ վեհացնենք այնքանով, որքանով Տերն իմաստություն կտա մեզ և ունակություն ու կապահովի վստահություն միմյանց հանդեպ9[տես առաջարկ, 5 էջ 264]:

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Խորհեք այս գաղափարների շուրջ, երբ դուք ուսումնասիրեք այս գլուխը կամ երբ պատրաստվեք ուսուցանելու: Լրացուցիչ օգնության համար տես էջեր viii–x:

  1. Վերանայեք 299 և 301 էջերի պատմությունը: Երբ եք տեսել, որ «Մի բարեհաճություն անելը տանում է մեկ ուրիշը ստանալուն»:

  2. Նախագահ Սնոուն հիշեցրել է մեզ, որ բոլորն Աստծո զավակներն են (էջեր 301–302): Ինչպե՞ս պետք է այս գիտելիքն ազդի միմյանց հանդեպ, մեր վերաբերմունքի վրա: Ինչպիսի՞ հնարավորություններ է ընձեռում Սփոփող Միությունը կանանց՝ ուրիշներին բարիք անելու համար: Ինչպիսի՞ հնարավորություններ է ընձեռում քահանայության քվորումը տղամարդկանց՝ ուրիշներին բարիք անելու համար:

  3. Խորհեք 303 էջի վերջին պարբերության մասին: Ինչո՞ւ է մեր երջանկությունն աճում, երբ օգնում ենք ուրիշներին երջանկություն գտնել: Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին սովորել այս ճշմարտությունը:

  4. Ինչո՞ւ եք կարծում, որ մենք աճում ենք իմաստության մեջ, երբ կիսվում ենք մեր գիտելիքով ուրիշների հետ (օրինակների համար տես էջեր 302–304): Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որոնք ցույց են տվել ձեզ՝ այս սկզբունքի ճշմարտության մասին:

  5. Ուսումնասիրեք 304 էջում սկսվող բաժինը: Ինչո՞ւ եք կարծում, որ ծառայության պարզ գործողությունները ուժ ունեն մեզ ավելի մոտեցնելու երկնքին: Երբ խորհեք այս գլխի ուղերձի մասին, մտածեք այն ուղիների մասին, որոնցով կկարողանաք ձեր տունը դարձնել ավելի երկնային մի վայր:

Առնչվող սուրբ գրություններ. Մատթեոս ԻԵ.31–45, Ղուկաս Զ.36–38, Մոսիա 2.17, 4.14–27, ՎևՈՒ 81.5, 82.3

Օգնություն ուսուցչին. «Ավելի լավ է ուղղակի մի քանի լավ գաղափարներ վերցնել և լավ քննարկում ծավալել և լավ ուսուցում, քան թե մոլեգնած փորձել ուսուցանել ձեռնարկի յուրաքանչյուր բառ: …Խաղաղ մթնոլորտը և անշտապողականությունը բացարձակապես անհրաժեշտ են, եթե դուք պետք է Տիրոջ Հոգին ներկա ունենաք ձեր դասարանում» (Jeffrey R. Holland, “Teaching and Learning in the Church,” Ensign, June 2007, 91):

Հղումներ

  1. Journal of Lorenzo Snow, 1841–47, Church History Library, 39–42.

  2. Deseret News, Jan. 28, 1857, 371.

  3. In Conference Report, Apr. 1899, 2.

  4. Salt Lake Daily Herald, Oct. 11, 1887, 2.

  5. In Eliza R. Snow Smith, Biography and Family Record of Lorenzo Snow (1884), 486–87.

  6. In Conference Report, Apr. 1899, 2–3.

  7. Improvement Era, July 1901, 714.

  8. Deseret News, Mar. 11, 1857, 3; in the original source, page 3 is incorrectly labeled as page 419.

  9. Deseret News, Mar. 11, 1857, 4.

Ճանապարհորդելով Այովայի Նահանգով, Սնոուների ընտանիքն օգնություն ստացավ մեկից, ում նրանք օգնել էին մեկ օր առաջ:

«… Թող ձեր մտքերն ընդարձակվեն ըմբռնելու և որոնելու ձեր ընկերների շահը, որոնք ձեր շրջապատում են»: