Նախագահների ուսմունքները
Գլուխ 1. Սովորել հավատքով


Գլուխ 1

Սովորել հավատքով

«Եղբայրներ և քույրեր, եկեք շարունակենք աշխատել մեր Տեր Աստծո անունով, օրեցօր կուտակելով իմաստություն և խելամտություն, որպեսզի ամեն դեպք, որ տեղի է ունենում կարողանա ծառայել մեր օգտի համար»:

Լորենզո Սնոուի կյանքից

Երբ պատանի Լորենզո Սնոուն չէր կատարում իր ամենօրյա գործերը ընտանեկան ագարակում, նա սովորաբար կարդում էր —«իր գրքի ետևում թաքնված», ինչպես նրա ընտանիքի անդամներն էին ասում: Ըստ նրա քույր Էլիզայի «նա հավերժ ուսանող էր, ինչպես տանը այնպես էլ դպրոցում»:1 Ուսման հանդեպ նրա սերն աճեց, երբ նա մեծացավ: Նա ասել է, որ փաստորեն կրթությունը նրա պատանեկության «առաջնորդող աստղն» էր:2 Միջնակարգ դպրոց հաճախելուց հետո, նա սովորեց Օբերլին քոլեջում՝ մասնավոր դպրոց Օհայո, Կիրթլենդում, որտեղ նա ուսումնասիրեց եբրայերեն մի դասարանում, ուր ընդգրկված էին Մարգարե Ջոզեֆ Սմիթը և շատ Առաքյալներ:

Մկրտվելուց և հաստատվելուց հետո, նա վերջնականապես իր հետաքրքրությունն ուղղեց ավելի շատ «Հոգու կրթության»,3 քան՝ «գրքային ուսումնառության» վրա:4 Այս զբաղմունքում նա երբեք չկորցրեց ուսման հանդեպ իր ծարավը: Օրինակ, նա 80 տարեկան էր և ծառայում էր որպես Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ, երբ նա կանգնեց Սրբերի առջև 1894 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի ժամանակ: Խոսելով իր ավելի քիչ փորձառու եղբայրների այդ օրվա ավելի վաղ ունեցած ելույթների մասին, նա ասաց.«Ուսուցանվեցին որոշ գաղափարներ, որոնց մասին ես երբեք չէի մտածել նախկինում և դրանք շատ օգտակար էին»:5 Վեց տարի անց, երբ նա Եկեղեցու Նախագահն էր, նա մասնակցում էր մի համաժողովի, որը վարում էր Կիրակնօրյա Դպրոցի կազմակերպությունը: Մյուսների խոսքը լսելուց հետո, նա վերջապես կանգնեց ամբիոնում: Իր ուղերձը նա սկսեց ասելով. «Ես կատարելապես հրճվում եմ և զարամացած եմ իմ տեսածի և լսածի վրա »… Ես իսկապես կարող եմ ասել, որ ինքս ուսուցանվեցի և եթե ես՝ ութսունվեց տարեկան մարդ լինելով, կարողացա ուսուցանվել, չեմ տեսնում պատճառ, թե ինչու ընդհանրապես չափահասները ևս չեն կարող օգուտ, և նաև՝ բավականություն ստանալ ձեր ժողովներին մասնակցելուց»6 [տես առաջարկ 1, էջ 51]:

Լորենզո Սնոուի ուսմունքները

Ուսումնառությունը պահանջում է հավատք, ուժերի լարում և հաստատակամություն

Կրոնի այս համակարգում, որը ես և դուք ընդունել ենք, կա հրաշալի և փառահեղ մի բան և ամեն օր սովորելու մի նոր բան, որը մեծ արժեք ունի: Եվ դա չէ միայն մեր արտոնությունը, այլ անհրաժեշտ է, որ մենք յուրացնենք այս բաները և կուտակենք այս նոր գաղափարները:7

Մորմոնիզմի ողջ գաղափարը բարելավումն է՝ մտավորապես, ֆիզիկապես և հոգևորապես: Ոչ մի կիսավարտ կրթություն բավարար չէ Վերջին Օրերի Սրբի համար:8

Այս երկրի վրա երկար ապրելն ու փորձառություն և գիտելիք ձեռք բերելն օգտակար է, որը գալիս է այդ անելուց, քանզի Տերն ասել է մեզ, որ ինչ գիտելիք մենք ձեռք բերենք այս կյանքում մեզ հետ կբարձրանա հարության ժամանակ և որքան ավելի շատ գիտելիք և խելամտություն է մարդ ձեռք բերում այս կյանքում, ավելի մեծ առավելություն նա կունենա գալիք կյանքում [տես ՎևՈՒ 130.18-19]:9

Կան ոմանք, ովքեր չեն սովորում և չեն բարեփոխվում այնքան արագ, որքան կարող էին, որովհետև նրանց աչքերն ու սրտերը Աստծո վրա չեն, նրանք չեն մտածում, ոչ էլ ունեն այն գիտելիքը, որը կարող էին ունենալ, նրանք խիստ շատ բան են բաց թողնում, որը նրանք կկարողանային ստանալ: Մենք պետք է ձեռք բերենք գիտելիք նախքան մշտատև երջանկություն ձեռք բերելը, մենք պետք է շատ լավ տեղյակ լինենք Աստծո բաներին:

Չնայած մենք կարող է անտեսենք մեր ժամանակի կարգավորումը, մեր մտավոր ընդունակությունների պայծառացումը, մենք ինչ որ մի ժամանակ ստիպված կլինենք դա անել: Մենք այնքան շատ ճանապարհ ունենք անցնելու և եթե մեզ չի հաջողվում այսօր ճանապարհորդել, մենք ստիպված կլինենք նույնքան ավելի շատ ճանապարհորդել՝ վաղը:10

Պետք է լինի մտքի աշխատանք, այն տաղանդների ուժերի լարում, որոնք Աստված է տվել մեզ, դրանք պետք է գործի դրվեն: Ապա լուսավորված լինելով Սուրբ Հոգու պարգևով և զորությամբ, մենք կարող ենք ստանալ այդ գաղափարները և այն խելամտությունը և այն օրհնությունները, որոնք անհրաժեշտ են նախապատրաստելու մեզ ապագայի համար, այն իրադարձությունների համար, որոնք պիտի գան:

Նույն սկզբունքը կկիրառվի Աստծո բաների հետ կապված բոլոր մեր գործողություններում: Մենք պետք է լարենք մեր ուժերը: … Առանց ինքներս մեզ գործի դնելու, այս պարապ մնալը ոչ մի օգուտ չունի, եթե մենք մնանք կատարելապես չեզոք, ոչինչ չի իրականանա: Յուրաքանչյուր սկզբունք, որը հայտնի է դարձվում երկնքից մեր օգտի համար է, մեր կյանքի համար, մեր փրկության և մեր երջանկության համար:11

Մենք կարծում ենք, որ գուցե անհրաժեշտ չէ, որ մենք լարենք մեր ուժերը՝ պարզելու համար թե ինչ է Աստված պահանջում մեր ձեռքից, կամ այլ խոսքով ասած որոնել այն սկզբունքները, որոնք Աստված է հայտնել, որոնց միջոցով մենք կարող ենք ստանալ շատ կարևոր օրհնություններ: Կան պարզորեն և հստակորեն հայտնի դարձված սկզբունքներ, որոնք հաշվի են առնված Վերջին Օրերի Սրբերին վեհացնելու և նրանց մեծ նեղությունից և անախորժությունից պահպանելու համար, սակայն մեր կողմից դրանք սովորելու և համապատասխանեցնելու հաստատակամության բացակայության պատճառով, մենք ձախողվում ենք ստանալ այն օրհնությունները, որոնք կապված են դրանց հնազանդվելու հետ:12

Եկեք շարունակենք եղբայրներ և քույրեր, աշխատել Տիրոջ, մեր Աստծո անունով, կուտակելով իմաստություն և խելամտություն օրեց -օր, որ յուրաքանչյուր դեպք, որը պատահում է, կարողանա ծառայել մեր օգտին և աճեցնել մեր հավատքն ու խելամտությունը13 [տես առաջարկ 2, էջ 51]:

Հոգու դաստիարակությունը արժանի է մեր մեծագույն ուշադրությանը:

Կա մի տեսակի դաստիարակություն, որը բոլորի մեծագույն ուշադրությանն է արժանի և որով բոլորն են պարտավոր զբաղվել՝ դա Հոգու դաստիարակությունն է:14

Մի փոքրիկ հոգևոր գիտելիքը շատ ավելի լավ է, քան սոսկ կարծիքներն ու հասկացությունները և գաղափարները, կամ էլ նույնիսկ խիստ մանրամասնորեն մշակված փաստարկները, մի փոքրիկ հոգևոր գիտելիքը առավել կարևոր է և արժանի մեծագույն ուշադրության:15

Մենք չպետք է անտեսենք մեր հոգևոր բարեփոխումները, մինչ ձգտում ենք աշխարհիկ հարստությունների: Մեր պարտքն է ամեն ջանք գործադրել լույսի և գիտելիքի սկզբունքներում մեր առաջխաղացման նպատակի համար, ինչպես նաև մեծացնելով մեր շուրջը աշխարհիկ օրհնություններ և այս կյանքի հարմարությունները:16

Եթե մեր մտքերը խիստ միակողմանի են, չափից ավելի ուշադրություն դարձնելով երկրային բարիքների ձեռքբերմանը, ի անտեսումն հոգևոր հարստության, մենք իմաստուն տնտեսներ չենք17 [տես առաջարկ 3, էջ 51]:

Մենք օգուտ ենք քաղում լսելով ավետարանի սկզբունքները կրկին ու կրկին:

Դուք հավանաբար լսել եք (որոշ սկզբունքներ) հարյուրավոր անգամներ, և այնուամենայնիվ թվում է անհրաժեշտ է, որ այս բաներն ուսուցանվեն մեզ կրկին և կրկին: Մյուս կողմից դա ինչ որ տեղ նման է նրան, ինչ ես գտնում եմ Վարդապետություն և Ուխտեր Գիրքը կարդալիս: Ամեն անգամ, երբ ես կարդում եմ որևէ հայտնություն այդ գրքում ես ինչ որ նոր գաղափար եմ ստանում, չնայած ես կարող է կարդացած լինեմ այն շատ և շատ անգամներ: Ենթադրում եմ որ սա նաև ձեր փորձառությունն է, եթե դա այդպես չէ, այն խիստ տարբեր է իմից:18

Մենք նույն վիճակում ենք, ինչպես այբուբեն սովորող երեխան է: Ուսուցիչն ասում է երեխային.«Ահա ա տառը, փորձիր և հիշիր այն: Երեխան պատասխանում է. «Այո, ես կփորձեմ հիշել այն»: Ուսուցիչն անցնում է մյուս տառին, և ասում «Սա բ տառն է, ապա նայիր դրան և փորձիր հիշել այն: «Օ, այո»,- ասում է երեխան: Ապա ուսուցիչը վերադառնում է ա տառին «Ի՞նչ տառ է սա»: Երեխան մոռացել է այն: Ուսուցիչը մեկ անգամ ևս ասում է երեխային, որ սա ա տառն է և վերադառնում բ տառին և հայտնաբերում, որ երեխան դա էլ է մոռացել և կրկին պետք է սովորեցնի բ տառը: Սա առավոտյան է: Կեսօրին երեխային նորից են կանչում և հարցնում և ուսուցիչը դարձյալ գտնում է, որ երեխան մոռացել է տառերը և կրկին պետք է ուսուցանվի: Այսպիսով դասը պիտի կրկնվի նորից ու նորից, այնքան շատ մինչև, եթե ուսուցիչը փորձառություն ունեցած չլիներ և իմանար ինչ ակնկալեր, նա անպայման պիտի հուսալքվեր: Դա նույնն է Վերջին Օրերի Սրբերի հետ: Չնայած մենք գուցե հոգնենք նույն բաները կրկնվելուց, դա պետք է լինի, որպեսզի մենք կարողանանք խորապես յուրացնել: Մենք պետք է սովորենք դրանք: Ես գիտեմ, որ Վերջին Օրերի Սրբերը ի վերջո կսովորեն Աստծո բոլոր օրենքներն ու պատվիրանները և կսովորեն խստորեն հետևել դրանց: Բայց մենք դեռ չենք հասել այդ կետին19 [տես առաջարկ 4, էջ 51]:

Երբ հավաքվում ենք սովորելու ավետարանը, ինչպես ուսուցիչը այնպես էլ ուսանողը, Հոգու առաջնորդության կարիքն ունեն:

Երբ [ուսուցիչը] կանգնում է մարդկանց առջև նա պետք է դա անի հասկանալով, որ նա կանգնած է նրանց առջև գիտելիք հաղորդելու նպատակով, որ նրանք կարողանան ստանալ ճշմարտություն իրենց հոգիներում և շենանան արդարակեցությամբ՝ շարունակելով ստանալ լույս, առաջադիմելով սրբության սկզբունքների իրենց դաստիարակության մեջ:

Սա չի կարող արվել, բացի մտքի աշխատանքից, հավատքի էներգիայով և որոնելով ողջ մեր սրտով Տիրոջ, մեր Աստծո Հոգին: Դա նույնն է լսողների համար, մինչև հատուկ ուշադրություն չդարձվի նրան, ինչ պահանջվում է իրենցից ժամանակ առ ժամանակ նրանց կողմից, ովքեր դիմում են մարդկանց այս ամբիոնից, և մինչև մարդիկ չաշխատեն իրենց մտքերում ողջ իրենց զորությամբ և ողջ իրենց ուժով իրենց աղոթքներում Տիրոջ առջև, նրանք չեն ստանա այն բարին և օգուտը իրենց համար, որը նրանք պարտավոր են ստանալ:20

Այն, ինչ կամենում եմ Վերջին Օրերի Սրբերից, այն է, որ այս համաժողովի ընթացքում, երբ Երեցները վեր կենան դիմելու մեզ, մեր հավատքն ու մեր աղոթքները գործադրվեն յուրաքանչյուրի համար, ով խոսում է, որ նա ասի այնպիսի բաներ, իսկ մենք կարողանանք ունենալ հոգին ընդունելու այդպիսի բաները, ինչպես օգտակար կլինի բոլորիս համար: Սա մեր արտոնությունն է և մեր պարտականությունը: Մենք պատահականորեն չենք եկել այստեղ, մենք եկել ենք այս համաժողովին ակնկալելով ստանալ որոշ բան, որը շահավետ կլինի մեզ համար:21

Դուք պետք է խնդրեք Տիրոջը թույլ տալ [խոսնակներին] ասել այն բաները, որոնք դուք կամենում եք իմանալ, որ նրանք կարողանան առաջարկել ձեզ մի բան, որը ձեզ համար որոշ չափով շահավետ կլինի: Եթե դուք որևէ ցանկություն ունեք իմանալու որոշակի հարցեր, որոնք դուք չեք հասկանում, աղոթեք, որ [նրանք] ասեն որոշ բան, որը կլուսավորի ձեր միտքն այն բանի վերաբերյալ, որն անհանգստացնում է ձեզ, և մենք կունենաք հրաշալի և փառահեղ Համաժողով, ավելի լավը, որ երբևիցե ունեցել ենք նախկինում: Որքան էլ որ տարօրինակ թվա, մեր վերջին Համաժողովը միշտ թվում է լավագույնը և թող որ դա այդպես լինի, իսկ դուք եղբայրներ և քույրեր, թող ձեր սրտերը բարձրանան դեպի Տերը և գործադրեք հավատք, մինչ մեր եղբայրները խոսում են ձեզ հետ: Մենք չենք հիասթափվի, իսկ դուք չեք գնա տուն, դուք չեք հեռանա այս Համաժողովից, առանց զգալու, որ դուք մեծապես և առատորեն օրհնվել եք:22

Կարծում եմ ունկնդիրներից շատերը, ովքեր այժմ իմ առջևում են, կտրել անցել են երկար տարածություն հանդիպելու մեզ հետ այս գերագույն համաժողովում, և բոլորը մղվել են հավաքվելու այստեղ մաքուր դրդապատճառներից՝ իրենց բարեփոխելու և կատարելագործելու ցանկությունից՝ այն հարցերի վերաբերյալ, որոնք կապված են Աստծո թագավորությունում իրենց օգտակարության հետ: Որպեսզի մենք չհիասթափվենք սրանում, անհրաժեշտ է դառնում, որ մենք նախապատրաստենք մեր սրտերն ընդունելու և օգուտ քաղելու այն առաջարկներից, որոնք կարող են արվել խոսնակների կողմից Համաժողովի առաջընթացին համընթաց, որոնք կարող են հուշվել Տիրոջ Հոգու կողմից: Ես մտածել եմ և դեռևս մտածում եմ, որ մեր խրատված լինելն այնքան կախված չէ խոսողից, որքան մեզանից:23

Երբ հավաքվում ենք միասին, … մեր արտոնությունն է դառնում հրահանգ ստանալ այն անձանցից, ովքեր դիմում են մեզ, և եթե մենք չենք ստանում, մեղավորությունն ընդհանուր առմամբ մերն է:24

Ես նկատել եմ մարդկանց մոտ, ինչը վերագրել եմ թուլության, որ նրանցից ոմանք հավաքվում են միասին ավելի շատ այն նպատակով, որ բավականություն ստանան խոսնակի հռետորությունից, հիանան այն ոճով, որով նա դիմում է իրենց, կամ գալիս են այն նպատակով որ տեսնեն խոսողին կամ խորհրդածություններ անեն նրա բնավորության վերաբերյալ, … քան հրահանգներ ստանալու նպատակով, որը նրանց բարիք կանի և կշենացնի նրանց արդարակեցության մեջ …

… Եթե մենք չենք գործադրում այն ընդունակությունները, որոնք տրվել են մեզ և ստանում Տիրոջ Հոգին, ուրեմն քիչ տեղեկություններ կստացվեն խոսնակներից, չնայած մեծ նշանակության և արժեքի գաղափարներ կարող են հաղորդվել: Չնայած գաղափարները կարող են հաղորդվել խիստ ջարդված ոճով, եթե մարդիկ լարեն իրենց ուժերը, … նրանք շուտով կիմանան, որ նրանք երբեք չեն վերադառնա ժողովից առանց իրենց մտքերի պատասխանի, առանց օգուտ քաղելու խոսողներից:25

Ոչ միշտ է երկար ելույթը տալիս Վերջին Օրերի Սրբերին այն, ինչ ամենաօգտակարն է, բայց տրված տարբեր ելույթներից մենք կարող ենք կուտակել որոշ գաղափար կամ որևէ սկզբունք կարող է առկայծել մեր հասկացողության մեջ, որը մեզ արժեքավոր կերևա հետագայում:26

Մենք հավաքվել ենք Աստծուն երկրպագելու նպատակով և այն գործերը կատարելու, որոնք անհրաժեշտ են ճշմարտության գործն առաջ տանելու համար երկրի վրա: Հրահանգների բնույթը կախված կլինի մեծապես մեր մտքերի վիճակից: Մենք այնտեղից պետք է հանենք մեր աշխարհիկ գործերը և նվիրենք մեր ուշադրությունը այս Համաժողովի նպատակին:27

Մեր տեղեկության և հոգևոր գիտելիքի համար մենք կախված ենք ամբողջովին, այնքան կախված ենք զգում Տիրոջից: Եվ համաձայն մեր հավատքի կիրառման չափի, մենք ստանում ենք տեղեկություն Տիրոջ ծառաների հետ հաղորդակցվելու միջոցով: … Նա դիմում է մեզ իր ծառաների միջոցով, ովքեր դիմում են մեզ այս բնույթի առիթներով, երբ մենք հավաքվում ենք միասին երկրպագելու մեր Աստծուն28 [տես առաջարկ 5, էջ ստորև]:

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Խորհեք այս գաղափարների շուրջ, երբ ուսումնասիրեք գլուխը կամ երբ նախապատրաստվեք ուսուցանելու: Լրացուցիչ օգնության համար տես էջեր viii–x:

  1. Վերանայեք էջեր 43–44-ը, որոնք նկարագրում են Նախագահ Սնոուի կյանքի ընթացքում սովորելու համար գործադրած ջանքերը: Ի՞նչն է մարդուն մղում շարունակել ուսումը իր ողջ կյանքի ընթացքում: Մտածեք ուսման նկատմամբ ձեր սեփական մոտեցման մասին և խորհեք ուղիներ, որոնց միջոցով դուք կկարողանաք շարունակել ուսումը ձեր ողջ կյանքի ընթացքում:

  2. Ուսումնասիրեք Նախագահ Սնոուի խորհուրդը ավետարանի յուրացման ժամանակ ուժերը լարելու և հաստատակամության մասին (էջեր 44–45): Ի՞նչ ուղիներով է ձեր անձնական յուրացումը փոխվում, երբ դուք իսկապես լարում եք ձեր ուժերը: Ինչպե՞ս կարող ենք օգնել երիտասարդությանը լարել իրենց ուժերը սովորելու համար:

  3. Նախագահ Սնոուն քաջալերեց Սրբերին հետամուտ լինել «Հոգու դաստիարակությանը» (էջ 46): Ի՞նչ է նշանակում սա ձեզ համար: Ի՞նչ արդյունք կարող է լինել, երբ մեր դաստիարակությունը խիստ կենտրոնացած է աշխարհիկ հարստությունների վրա:

  4. Ինչպե՞ս է այբուբենը սովորելու երեխայի օրինակը (էջեր 47–48) կապված ավետարանը սովորելու մեր ջանքերի հետ:

  5. Ինչպե՞ս կարող ենք նախապատրատել մեր սրտերը սովորելու Եկեղեցու դասընթացներում և ժողովներում: Ինչպե՞ս կարող ենք լարել մեր ուժերը սովորելու, նույնիսկ, երբ մենք պարզապես լսում ենք մի ելույթ հաղորդության ժողովում կամ համաժողովում ( օրինակների համար տես էջեր 48–50):

Առնչվող Սուրբ գրություններ. 2 Նեփի 9.28–29, 28.30, Մոսիա 2.9, ՎևՈՒ 50.13–22, 88.118, 122, 136.32–33

Օգնություն ուսուցչին. «Սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեների խոսքերը ուսուցանելիս մեզ օգնելու համար, Եկեղեցին լույս է ընծայել դասագրքեր և այլ նյութեր: Բացատրությունների և այլ տեղեկատվական նյութերի համար խիստ անհրաժեշտություն չկա» (Ուսուցում՝ չկա ավելի մեծ կոչում: A Resource Guide for Gospel Teaching [1999], 52):

Հղումներ

  1. Eliza R. Snow Smith, Biography and Family Record of Lorenzo Snow (1884), 3.

  2. In Biography and Family Record of Lorenzo Snow, 28.

  3. Deseret News: Semi-Weekly, Mar. 31, 1868, 2.

  4. In Biography and Family Record of Lorenzo Snow, 28.

  5. “Glory Awaiting the Saints,” Deseret Semi-Weekly News, Oct. 30, 1894, 1

  6. “Tithing,” Juvenile Instructor, Apr. 1901, 214–15.

  7. In Conference Report, Apr. 1898, 13.

  8. “‘Mormonism’ by Its Head,” The Land of Sunshine, Oct. 1901, 257.

  9. In “Old Folks Are at Saltair Today,” Deseret Evening News, July 2, 1901, 1; message prepared by Lorenzo Snow and read by his son LeRoi.

  10. Deseret News, Oct. 21, 1857, 259.

  11. Deseret News, Jan. 28, 1857, 371.

  12. Deseret News: Semi-Weekly, July 16, 1878, 1.

  13. Deseret News: Semi-Weekly, Dec. 7, 1869, 7.

  14. Deseret News: Semi-Weekly, Mar. 31, 1868, 2.

  15. Deseret News, Nov. 22, 1882, 690.

  16. Deseret News, July 19, 1865, 330.

  17. Deseret News, July 19, 1865, 330.

  18. Deseret Semi-Weekly News, Mar. 30, 1897, 1.

  19. Deseret Semi-Weekly News, July 28, 1899, 10; italics added.

  20. Deseret News, Jan. 28, 1857, 371.

  21. In Conference Report, Oct. 1899, 2.

  22. In Conference Report, Oct. 1900, 5.

  23. In Conference Report, Oct. 1898, 1–2.

  24. In Conference Report, Apr. 1898, 61.

  25. Deseret News, Jan. 28, 1857, 371.

  26. In Conference Report, Apr. 1899, 2.

  27. Deseret News, Apr. 11, 1888, 200; from a detailed paraphrase of a discourse Lorenzo Snow delivered in the April 1888 general conference.

  28. Salt Lake Daily Herald, Oct. 11, 1887, 2.

Իր կյանքի ընթացքում Նածագահ Լորենզո Սնոուն ձգտում էր ուսման «ուսումնասիրելով և նաև հավատքով» (ՎևՈւ 88.118):

Մենք պետք է «նախապատրաստենք մեր սրտերն ընդունելու և օգուտ քաղելու» այն ուղերձներից, որոնք տրվում են գերագույն համաժողովներում և մյուս ժողովներում:

«Հոգու դաստաիարակությունը» արժանի է մեր «մեծագույն ուշադրությանը»: