Նախագահների ուսմունքները
Գլուխ 18. Եկեղեցու կառավարում և անձնազոհ ծառայություն


Գլուխ 18

Եկեղեցու կառավարում և անձնազոհ ծառայություն

«Մենք քո ծառաներն ենք Տերում և ցանկանում ենք քո բարօրությունը և ողջ մարդկության բարօրությունը»:

Լորենզո Սնոուի կյանքից

1840 թվականի հոկտեմբերից մինչև հունվար Լորենզո Սնոուն նախագահեց Եկեղեցում՝ Լոնդոնում, Անգլիա, և շրջակա տարածքում: Նա այնտեղ վերահսկում էր քահանայության առաջնորդներին, երբեմն նրանց անհատապես ուսուցանելով, և երբեմն էլ գրելով նամակներ, առաջարկելով խորհուրդ: Անգլիայում, իր միսիայի ավարտից ոչ շատ առաջ, նա գրեց երկու «Լոնդոնի Ճյուղերի Նախագահող Երեցների», ովքեր այժմվա ճյուղի նախագաներին շատ նման էին ծառայում: Այս նամակում նա պատմեց մի փորձառության մասին, որն ունեցել էր այդ տարածքում մեկ այլ ճյուղի նախագահի հետ:

Երեց Սնուն նկարագրել է այդ ղեկավարին որպես «արտաքուստ հանցանքներ չունեցող»: Մարդը «նպատակասլաց էր գործն առաջ տանելիս» և ուներ ունակություն հավաստիացնելու, որ «ամեն մեկն իր տեղում էր և կատարում էր պարտականությունը»: Նա ջանասեր էր, «գործում անձնապես ավելի ջանասիրաբար աշխատելով, քան նրանք բոլորը: Բայց չնայած այս մարդու հավատարմության արտաքին երևույթին, ճյուղն անընդհատ խնդիր էր ունենում, որը թվում էր կենտրոնանում էր նրա վրա: Երեց Սնոուն փորձում էր որոշ ժամանակ գտնել խնդիրների աղբյուրը, և նա մեղմորեն նախատեց ճյուղի անդամներին, իրենց ղեկավարին չաջակցելու համար: Հետո նա սկսեց մտածել, որ գուցե այդ ղեկավարը «հավանաբար ուներ ինչ որ գաղտնիք, ներքին գործող ոգի, որին նա տեղյակ չէր, որը բացահայտ չէր դրսևորում իրեն», բայց, որը երբեմն տանում էր դեպի դժվարություններ ճյուղում: Երեց Սնոուն հիշում է.

«Ես աղոթեցի այդ առթիվ, որ Տերն ինձ տար խորաթափանցության պարգևը այս դեպքի առնչությամբ: Իմ աղոթքը պատասխանվեց, ես պարզեցի, որ այդ եղբայրն ուներ ինչ որ քողարկված, ծածուկ մեծամտության ոգի, որն առաջնորդում էր նրան իր արարքներից շատերում: Նա ուղարկում էր որևէ եղբոր հանձնարարություն կատարելու, բայց ուներ խլացված ցանկություն դրա պատիվն իրեն վերցնել, եթե եղբայրը չէր գալիս ճիշտ ժամանակին, նա խրատում էր հանցավորին, ոչ թե այն պատճառով, որ Տիրոջ աշխատանքն էր ինչ որ ձևով տուժվել, կամ՝ այդ եղբայրն էր կորցրել օրհնությունը, այլ որովհետև նա [ինքն] էր արհամարհվել չհնազանդվելով: Այն դեպքում, երբ մի քանիսը մկրտվեցին մի եղբոր կողմից, նրա սիրտը ցնծում էր ոչ այնքան այն պատճառով, որ մարդիկ բերվեցին ուխտի, այլ այն պատճառով, որ դա արվել էր իր ղեկավարության ներքո, գաղտնիորեն ցանկանալով, որ իր պատասխանատվության տակ գտնվող որևէ մեկը, մեծ պատվի չարժանանար, մինչև իր սեփական անունը, չկապվեր դրա հետ:

Երեց Սնոուն նկատեց, որ երբ ճյուղի որևէ անդամ հաջողության էր հասնում որևէ հանձնարարությունում, բայց չէր հետևում ղեկավարի խորհրդին ամենայն մանրամասնությամբ, ղեկավարն ունենում էր «նախանձության ոգի … այն թաքցնելով խոսքով հավանություն տալով,- շարունակում է նա,- Այս ոգին թաքնված էր, դրա պտուղները բացահայտորեն չէին երևում, բայց ակնհայտ կդառնար, եթե չուղղվեր, դա ներսից գործող չարիք էր, որն ի վերջո կկործաներ նրա օգտակարությունը: Դա բերում էր նրա վրա անտեղի անհանգստություն իր պատասխանատվության տակ գտնվող գործերը վարելիս, այն նմանապես առաջացնում էր նրա սեփական մտքում անընդհատ տհաճություններ: Ձգտելով առաջ տանել Աստծո գործը, բայց միշտ այնպիսի ձևով, որ իր սեփական ձեռքը հստակորեն նկատելի լինի բոլոր բաներում: Նպատակասլաց էր լավ հրահանգներ տալիս, բայց ուշադիր՝ ամբողջությամբ,վերևից ներքև՝ դնելու իր ողջ անունը :»

Երեց Սնոուն չգրեց այս նամակը դատապարտելու տեղի ղեկավարին: Գրելու նրա նպատակն էր օգնել մյուս ղեկավարներին, որ այն հպարտության ոգին, որ նա էր նկարագրում «կարողանային տեսնել, ճանաչել և խուսափել» իրենց շարքերում: Նա նախազգուշացրեց, որ շատ մարդիկ «ովքեր անկեղծորեն հավատում են, որ զերծ են մեծամտության այս ոգուց, մոտիկից քննելով իրենց դրդապատճառները, որոնք ոգեշնչում են նրանց իրենց վարքում, հայտնաբերում են ի զարմանս իրենց, որ այս ոգին էր ստիպում նրանց առաջ գնալ, կատարելով իրենց արարքներից շատերը»:

Այս նախազգուշացմամբ կիսվելուց հետո, նա խորհուրդ է տվել. «Որպեսզի դառնանք այնպիսին ինչպիսին Աստված կուզեր, որ մենք լինեինք, մենք պետք է վարժեցնենք մեր միտքը ուրախանալու՝ տեսնելով ուրիշների բարգավաճումը, ինչպես՝ ինքներս մեզ համար, ուրախանալու՝ տեսնելով Սիոնի գործը փառաբանված, ում ձեռքերով էլ Ճակատագիրը պատվիրի, և մեր սրտերը փակենք, որ նախանձությունը մուտք չգործի, երբ մի ավելի թույլ գործիք, քան մենք, կոչվում է ավելի մեծ պատվի, գոհ եղեք ավելի փոքր պաշտոնը մեծարելով, մինչև ավելի բարձրին կանչվելը, բավարարված եղեք՝ անելով փոքր բաներ և մի պահանջեք մեծ բաներ անելու պատիվը: Նա համեմատել է Եկեղեցին մեծ շենքի հետ, անհատ Սրբերն էլ, որպես այդ շենքի մասեր, ասելով, որ մենք պետք է «երբեք խիստ հպարտ չլինենք՝ երբեմն կտրվելու, քառակուսի դարձվելու, քանդակվելու և սղոցվելու, որպեսզի համապատասխանեցվենք այն տեղին, որը մենք պետք է զբաղեցնենք հոգևոր կառուցվածքում»:

Երեց Սնոուն ավարտում է նամակը այս խոսքերով. «Եթե միայն մի նախագահող երեց ձգտի դառնալ ինչպիսին կարող է և պարտավոր է լինել, ազատվելով եսասիրական սկզբունքներից և միշտ գործի իր ժողովրդի բարիքի համար և լինի խոնարհ և չձգտի խիստ շատ բան անել քիչ ժամանակում, կամ լինի խիստ մեծ նախքան աճելը, նա երբեք շփոթության մեջ չի ընկնի, թե ինչպես պատշաճորեն մեծարի իր պաշտոնը, ոչ էլ երբևէ Աստծո զորության պակասություն կունենա՝ իրականացնելու Նրա իմաստուն նպատակները»1 [տես առաջարկ 1, էջ 258]:

Լորենզո Սնոուի ուսմունքները

Տերը Իր Եկեղեցուն աստվածային հանձնարարություն է տվել.«Արածեցրեք իմ ոչխարներին»:

Թող ամեն մարդ, ով կանգնած է պաշտոնական տեղում, ում վրա Աստված շնորհել է իր սուրբ և աստվածային քահանայությունը, մտածի, թե ինչ է Փրկիչն ասել Տասներկու Առաքյալներին հենց իր Հոր ներկայություն գնալուց առաջ. «Արածեցրեք իմ ոչխարները» [Հովհաննես ԻԱ.16–17]: Եվ նա շարունակեց ասել այս, մինչև իր առաքյալները տրտմեցին, երբ նա շարունակեց այդ ձևով նրանց կոչ անել: Բայց նա ասում էր..«Արածեցրեք իմ ոչխարներին»: Այսինքն «Առաջ գնացեք ողջ ձեր սրտով, ամբողջովին նվիրվեք իմ գործին: Այս մարդիկ աշխարհում իմ եղբայրներն ու քույրերն են: Իմ զգացմուները նրանց հանդեպ կայուն են: Հոգ տարեք իմ ժողովրդի մասին: Արածեցրեք իմ հոտը: Առաջ գնացեք և քարոզեք ավետարանը: Ես կպարգևատրեմ ձեզ բոլոր ձեր զոհաբերությունների համար: Մի կարծեք, որ դուք կարող եք կատարել խիստ մեծ զոհաբերություն այս գործն իրականացնելիս»: Նա կոչ արեց նրանց իր սրտի խանդավառությամբ կատարել այդ գործը: Իսկ այժմ ես կոչ եմ անում ձեզ բոլորիդ, ովքեր կրում եք այս քահանայությունը, ցցի նախագահող ծառայողներին, և Եպիսկոպոսներին, և Բարձրագույն խորհրդին, առաջ գնալ և արածեցնել հոտը: Մտահոգվեք նրանցով: … Աշխատեք նրանց համար, և մի սահմանափակեք ձեր մտքերն ու զգացմունքները ձեր անձնական մեծարմամբ: Այդ ժամանակ Աստված կտա ձեզ հայտնություն հայտնության ետևից և կուսուցանի ձեզ, թե ինչպես ապահովեք Սրբերի շահերը աշխարհիկ և հոգևոր բարօրությանը վերաբերող հարցերում2 [տես առաջարկ 2, էջ 258]:

Առաջնորդներն ու ուսուցիչները կանչված են հետևելու Փրկչի օրինակին և ծառայելու սիրով, առանց իրենց մեծարելու:

Ինչո՞ւ է մարդ կանչվում գործելու որպես նախագահ մարդկանց վրա: Մի՞թե նրա համար, որ ազդեցություն ձեռք բերի, իսկ հետո օգտագործի այդ ազդեցությունը՝ ուղղակի իր մեծարման համար: Ոչ՝ ընդհակառակը, նա կանչվում է գործելու այդ պաշտոնում նույն սկզբունքնով ինչպես քահանայությունը տրվեց Աստծո Որդուն, որ նա զոհաբերություններ կատարեր: Իր համա՞ր: Ոչ, այլ ժողովրդի շահերի համար, ում նա նախագահում է: Նրանից կպահանջվի՞ որ նա խաչի վրա բարձրացվի, ինչպես Փրկիչն արեց: Ոչ, այլ դառնա իր եղբայրների ծառան, ոչ թե նրանց տերը, և աշխատի նրանց օգտի ու բարօրության համար: Ոչ թե գործադրի այդպես ձեռք բերված ազդեցությունն իր օգտի համար, իր ընտանիքի և բարեկամների և անձնական ընկերների, այլ բոլորին համարելով իր եղբայրները, հավասար իրավունքներ ունենալով իր հետ և այդ պատճառով ձգտելով օրհնել և օգտակար լինել բոլորին հավասարապես, համաձայն իրենց ունեցած տաղանդների և արժանավորության և այսպիսով, այդպես անելով զարգացնել իր մեջ այն հայրական զգացումը, որը միշտ գոյություն ունի Հոր սրտում: …

… Թող նրանք, ովքեր քարոզում են Սրբերի մեջ, հասկանան թե ինչի համար է Քահանայությունը դրվել նրանց վրա, թող նրանք իմանան և լիովին զգան, թե ինչու էին նշանակվել այս կամ այն պաշտոնում, դրա հետ կապված նրանք պետք է գործեն համաձայն մեր Տիրոջ կամքի՝ բոլորին ծառա, որ նրանք սովորեն հաշվի առնել և գնահատել նույն սիրալիր հոգածությամբ բոլորի բարօրությունը, ինչպես նրանք դա կանեին իրենց համար… Այնուհետև նրանք կհասկանան երկու մեծ պատվիրանների իմաստը, ինչպես Փրկիչն է ասել, որոնցից. «կախված են բոլոր օրենքը եւ մարգարէքը», այսինքն՝ սիրելով Տիրոջը մեր ողջ զորությամբ, մտքով և ուժով և մեր ընկերոջը մեր անձի պես [տես Մատթեոս ԻԲ.37–40]:3

Նախքան [ուսուցանելը] աղոթեք և ահա թե ինչի մասին. Խնդրեք Տիրոջը, որ դուք ասեք մի բան ձեր բացատրությունների ժամանակ, որն օգտակար կլիներ նրանց համար, ում դուք դիմում եք խոսքով: Ուշադրություն մի դարձրեք թե դա կավելացնի որևէ բան ձեր փառքին թե ոչ, այլ պարզապես մտքներումդ պահեք, որ դուք կանչվել եք լսարանին դիմելու համար և որ նրանք ցանկանում են ստանալ մի բան, որը նրանց համար օգտակար կլինի: Սա կարող է գալ միայն Տիրոջից: Մի անհանգստացեք, թե արդյոք … նրանք, ովքեր լսում են ձեզ կասեն գեղեցիկ եք խոսում թե ոչ: Ընդհանրապես այդ մասին մի անհանգստացեք, այլ հեռացրեք ամեն եսասիրություն, որ կարող է լինել ձեր մտքում, որպեսզի Տերը թելադրի ձեզ ինչ որ բան, որը օգտակար կլինի մարդկանց համար4 [տես առաջարկ 3, էջ 259]:

Իմաստուն ղեկավարները գնահատում են մյուսների տաղանդները և տալիս ծառայելու հնարավորություններ:

[Մի ղեկավարի] դեպքից, որը հաստատել էր իրեն մարդկանց սրտերում և նրա անձը ճանաչված լինելով նրանց կողմից իր շիտակությամբ և ազնվությամբ և նրա տրամադրվածությունը աշխատելու Աստծո և ժողովրդի համար, հոժարակամորեն անելու ամեն զոհաբերություն, որը կարող էր պահանջվել իրենից, նա ուներ նրանց վստահությունը և երբ մեկընդմիշտ այդպիսի սրբազան վստահություն է ձեռք բերվում, էլ ինչ պետք է նա աներ, որպեսզի բավարարեր մարդկանց մտքերը, որոնք քիչ թե շատ հակված են առաջադեմ լինելուն: Թող այդպիսի մարդը իրեն օգնության կանչի իր եղբայրներից նրանց, ովքեր ամենաընդունակն են, թույլ տալով կիսվել նրանց հետ իր պարտականություններով: Քանի որ դուք կպարզեք, որպես համընդհանուր մի բան, որ տաղանդը սփռված է լինում շատերի մեջ և հազվադեպ է միակցված լինում առանձին անհատների մեջ և անհրաժեշտ է միայն հնարավորություն, որպեսզի զարգացվի: Նա կարող է ասել. Ահա, Եղբայր այսինչ կամ այնինչ, դուք ավելի հարմար եք այս կամ այն պաշտոնը զբաղեցնելու համար, քան՝ ես», կամ մեկ ուրիշին.«Դուք այն մարդն եք, որ ամենահարմարն եք այս բաժնին» և այլն, մինչև նա բացահայտում է բոլորի տաղանդները, և փոխարեն՝ հասարակության վստահությունը իր հանդեպ նվազեցնելու, այսպիսի ընթացքով, նպաստում գործին5 [տես առաջարկ 4, էջ 259]:

Ղեկավարելու ճիշտ ուղին համեստությունով է, լավ օրինակով և նվիրվածությամբ ուրիշների բարօրությանը:

Իշխանական կառավարումը Սրբերին կառավարելու ճիշտ ձև չէ, այլ ավելի լավ է ձգտել սպասավորել համեստության, իմաստության և բարության ոգով՝ ուսուցանելով ոչ այնքան տեսականորեն, որքան գործով: Չնայած որևէ մեկը կարող է ուսուցանել հրեշտակի պերճախոսությամբ, այնուամենայնիվ մեկ ուրիշի բարի գործերը, լավ օրինակները, գործողությունները, մշտապես դրսևորելով անկեղծություն ժողովրդի շահերի համար, ուսուցանում են շատ ավելի պերճախոսորեն, շատ ավելի արդյունավետորեն:6

Եթե դուք լինեք այնպես հավատարիմ և միասնական, ինչպես Առաջին Նախագահությունը և Տասներկուսն են հավատարիմ և միասնական, և հետևեք մեզ ինչպես մենք ենք հետևում Քրիստոսին, ամեն ինչ լավ կլինի ձեզ համար: Մենք վճռական ենք կատարելու մեր պարտականությունը և ծառայելու Տիրոջն ու աշխատելու Նրա ժողովրդի օգտի համար և Նրա աշխատանքի իրագործման համար: Մենք ձեր ծառաներն ենք Տերում և ցանկանում ենք ձեր բարօրությունը և ողջ մարդկության բարօրությունը:

Տերը չի ընտրել աշխարհի հանրաճանաչներին և կրթվածներին կատարելու Իր աշխատանքը երկրի վրա: Այդ նրանք չեն, ովքեր վարժեցվել են ու կրթվել գիտական քոլեջներում և սեմինարիաներում, այլ խոնարհ մարդիկ՝ Իր գործին նվիրված, ում Նա է ընտրել վարելու Իր Եկեղեցու գործերը, տղամարդիկ, ովքեր հոժար են առաջնորդվել և ուղեկցվել Սուրբ Հոգու կողմից և ովքեր անխուսափելիորեն փառքը կտան Նրան, իմանալով, որ ինքնուրույն իրենք ոչինչ չեն կարող անել: Ես կարող եմ հավաստիացնել ձեզ, եղբայրներ և քույրեր, որ ես ձգտում չունեի վերցնել այն պատասխանատվությունը, որն այժմ դրված է ինձ վրա: Եթե կարողանայի խուսափել պատվով, ես երբեք չէի գտնվի այս պաշտոնում: Ես երբեք չեմ խնդրել դրա համար, ոչ էլ երբևէ օգնություն եմ խնդրել իմ եղբայրներից որևէ մեկից՝ այս պաշտոնը ձեռք բերելու համար, բայց Տերը հայտնի դարձրեց ինձ և իմ եղբայրներին, որ այս էր Նրա կամքը, իսկ ես տրամադրված չեմ խուսափել որևէ պարտականությունից, ոչ էլ՝ մերժել զբաղեցնել որևէ պաշտոն, որը Տերն է պահանջում ինձանից զբաղեցնել:7

Ես կջանամ նվիրված լինել ձեր շահերին և Աստծո թագավորության շահերին: Ես կծառայեմ ձեզ իմ գիտելիքի և հասկացողության լավագույնով, նրա հետ կապված, ինչը կնպաստի ձեր շահերին, կապված՝ Ամենազորի շահերի հետ: Ես կանեմ սա, իսկ Տերը կլինի իմ օգնականը8 [տես առաջարկ 5, էջ 259]:

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Խորհեք այս գաղափարների շուրջ, երբ ուսումնասիրեք գլուխը կամ երբ պատրաստվեք ուսուցանելու: Լրացուցիչ օգնության համար տես էջեր viii–x:

  1. Ինչպե՞ս կարող է Անգլիայի (էջեր 251–53) ղեկավարներին, ուղղված Լորենզո Սնոուի նամակը վերաբերել մեզ: Օրինակ՝ ի՞նչ կարող է առաջանալ, երբ մենք ունենք «մեծամտության ոգի» մեր եկեղեցական կոչումներում: Ինչպե՞ս կարող ենք մեծարել մեր կոչումներն՝ առանց մեծարելու ինքներս մեզ:

  2. Ուսումնասիրեք այն բաժինը, որը գտնվում է էջ 254-ում: Ի՞նչ ձևով կարող են ղեկավարները «արածեցնել հոտը» Քրիստոսի: Ի՞նչ են արել Եկեղեցու ղեկավարները՝ «արածեցնելու» ձեզ: Այդ ղեկավարների ի՞նչ բնավորության գծերով եք դուք հիանում:

  3. Կարդացեք Նախագահ Սնոուի նախազգուշացումները ինքնամեծարման վերաբերյալ (էջեր 254–55): Ապա վերանայեք երկրորդ լրիվ պարբերությունը, էջ 253: Ինչո՞ւ պետք է քննենք մեր դրդապատճառները Եկեղեցում ծառայելու համար:

  4. Խորհեք այն պարբերության մասին, որը սկսվում է էջ 256-ի ներքևում: Ինչպե՞ս է ազդում ծխի կամ ճյուղի վրա, երբ ղեկավարները որոշ պարտականություններով կիսվում են այլ անդամների հետ: Ինչպիսի՞ արդյունքներ եք նկատել, երբ Եկեղեցու տարբեր տաղանդներով և փորձառություններով անդամները աշխատել են ընդհանուր նպատակի համար:

  5. Նախագահ Սնոուն խորհուրդ է տվել. «Իշխանական կառավարումը Սրբերին կառավարելու ճիշտ ձև չէ» (էջ 257): Որոնք են Եկեղեցու ղեկավարների կողմից որոշ իշխանական հնարավոր կառավարման կանոնների արդյունքները:

Առնչվող սուրբ գրություններ. Մատթեոս Զ.24, Ի.25–28, ԻԳ.5, Մարկոս Ժ.42–45, Հովհաննես ԺԳ.13–17, 2 Նեփի 26.29, 28.30–31, Մոսիա 2.11–19, 3 Նեփի 27.27, ՎևՈՒ 46.7–11, 50.26, 121.34–46

Օգնություն ուսուցչին. «Դասից առաջ գրատախտակին գրառված հարցերը կօգնեն սովորողներին սկսել մտածել այդ թեմաների շուրջ, նույնիսկ մինչև դասը սկսելը» (Ուսուցում՝ չկա ավելի մեծ կոչում 93):

Հղումներ

  1. Letter from Lorenzo Snow to William Lewzey and William Major, Nov. 1842, in Lorenzo Snow, Letterbook, 1839–1846, Church History Library.

  2. Deseret News, Jan. 14, 1880, 787.

  3. Deseret News, June 13, 1877, 290–91.

  4. Improvement Era, July 1899, 709.

  5. Deseret News, June 13, 1877, 290.

  6. “Address to the Saints in Great Britain,” Millennial Star, Dec. 1, 1851, 362.

  7. Deseret Semi-Weekly News, Oct. 4, 1898, 1.

  8. In Conference Report, Oct. 1898, 54.

Faithful Church leaders follow the Lord’s admonition to Peter: “Feed my sheep” (John 21:16–17).

«Դուք կպարզեք, որպես համընդհանուր մի բան, որ տաղանդը սփռված է լինում շատերի մեջ և հազվադեպ է միակցված լինում առանձին անհատների մեջ»: