Նախագահների ուսմունքները
Գլուխ 19. Միսիոներական աշխատանք.«Հասնել յուրաքանչյուր մարդկային սրտին»


Գլուխ 19

Միսիոներական աշխատանք. «Հասնել յուրաքանչյուր մարդկային սրտին»

«Կա ուղի հասնելու յուրաքանչյուր մարդկային սրտին և ձեր գործն է գտնել ուղին դեպի նրանց սրտերը, ում մոտ դուք կանչված եք»:

Լորենզո Սնոուի կյանքից

Լորենզո Սնոուն մկրտվեց Կիրթլենդում, Օհայո, որտեղ նա սովորում էր եբրայերեն մի դասարանում Մարգարե Ջոզեֆ Սմիթի և Եկեղեցու մյուս ղեկավարների հետ: Նա հույս ուներ մի օր ստանալ «դասական կրթություն» քոլեջում, Միացյալ Նահանգների արևելյան մասում:1: Բայց երբ նա աշխատում էր հասնելու այդ նպատակին, նրան սկսեց գրավել մեկ այլ նպատակ: Նա հետագայում հիշում էր.

«Ես ստացա [ավետարանի ճշմարտությունները] բաց սրտով, և ես վճռել էի չհանգստանալ այդտեղ: …Ես սկսեցի մի քիչ անհանգստանալ մտքումս, թե արդյոք այս սքանչելի գիտելիքը ստանալուց հետո, ճի՞շտ էր ինձ համար մնալ առանց վկայելու դրա վերաբերյալ: Երիտասարդները, ովքեր միսիայի էին գնացել վերադառնում էին և վկայում այն օրհնությունների մասին, որոնք ուղեկցել էին նրանց … , և ես սկսեցի մտածել, որ արևելյան [լեզուների] քոլեջի կամ համալսարանի նախապատրաստվելու փոխարեն ես պարտավոր եմ դուրս գալ և վկայություն բերել, այն մասին ինչի վերաբերյալ Տերն այնքան լիարժեք գիտելիք էր տվել ինձ: Միևնույն ժամանակ, ես չէի ուզում ձեռք քաշել կրթության իմ հեռանկարներից, որովհետև ես դա ունեի մտքումս երկար ժամանակ և ես այդ ժամանակ ունեի հնարավորություն և միջոցներ դա իրագործելու համար»:

Մաքառելով իր զգացմունքների հետ, նա խորհուրդ հարցրեց մի վստահելի ընկերոջից.«Ես պատմեցի նրան թե ինչ էի ուզում և նա ասաց,- Եղբայր Սնոու, ես այդպիսի խորհուրդ չէի տա ուրիշ որևէ մեկին, որը ես զգում եմ, որ պիտի տամ քեզ այս հանգամանքներում: Եթե քո փոխարեն լինեի, ես կգնայի առաջ կրթություն ստանալու իմ մտադրություններում»: Դա հենց այն էր, ինչ ես կամենում էի, որ նա ասեր և դա գոհացրեց ինձ: Ես որոշ ժամանակ բավարարված էի, բայց ձմռան սեզոնում, լսելով այդ երիտասարդ Երեցների վկայություններն Ավետարանը քարոզելիս իրենց հաջողությունների մասին, ես սկսեցի ավելի շատ մտածել այդ մասին: Տերն ինձ գիտելիք էր տվել, որ Նա գալիս էր երկիր և որ անհրաժեշտ էր նախապատրաստություն տեսնել. Նա տվել էր ինձ այն ամենը, ինչ ես խնդրել էի և դեռ ավելին, քանի որ այն մկրտությունը, որ ես ստացա Սուրբ Հոգուց և կատարյալ այն գիտելիքը, որ այդ ժամանակ տրվեց ինձ, ավելի իրական էր և համոզիչ, քան սառը ջրում իմ ընկղմվելը, և ես զգացի, որ պատասխանատվություն կար դրված ինձ վրա: Այսպիսով ես փակեցի գրքերս [և] մի կողմ դրեցի լատիներենն ու հունարենը»:2

Այդ որոշումն ընդունելուց հետո, Լորենզո Սնոուն միսիա ծառայեց Օհայոում՝ 1837 թվականին: Նա հետագայում ծառայեց ուրիշ միսիաներ՝ առաջինը Միսսուրի, Իլինոյս, Կենտուկի և Օհայո նահանգներում, ապա ՝Անգլիայում, Իտալիայում, Հավայան կղզիներում, Միացյալ Նահանգների հյուսիսարևմտյան մասում և Վայոմինգ նահանգում: Երբ նա Անգլիայում էր, նա մի նամակ գրեց իր հորաքրոջը, բացատրելով, թե ինչու էր կամենում թողնել տունը և ծառայել, որպես միսիոներ. «Այն միտքը, որ ես մոտավորապես չորս կամ հինգհազար մղոն հեռու եմ իմ մանկության և բոլոր իմ վաղեմի սիրելի մտերիմներից, շատ բնական հարց է հուշում. Ինչո՞ւ եմ այստեղ … Ես այստեղ եմ, որովհետև Աստված է խոսել և բարձրացրել Մարգարե, ում միջոցով Նա վերականգնել է հավիտենական Ավետարանի լրիվությունը, բոլոր իր պարգևներով, զորություններով, արարողություններով և օրհնություններով, հայտարարությամբ բոլոր ժողովուրդներին. «Ապաշխարեք, քանզի երկնքի արքայությունը մոտ է»:Աստծո նախախնամությամբ ես կանչվել եմ որպես դեսպան՝ տանելու այս ուղեձը երկրագնդի ազգերին, որը ես հասկանում եմ, որ մեծ պատասխանատվություն է դնում ինձ վրա, որը ես չեմ կարող կատարել, առանց Ամենազորի աջակցության»:3

Նախագահ Սնոուն միշտ երախտապարտ էր որպես միսիոներ Տիրոջը ծառայելու իր որոշման համար: 1901 թվականի սեպտեմբերին, 87 տարեկան հասակում, նա ասաց. «Ես ուրախություն եմ զգում, նույնիսկ այժմ մտածելով իմ միսիոներական աշխատանքների օրերի մասին: Այս առանձնահատուկ փորձառություններից առաջացած զգացումները դարձել են իմ իսկ էության անբաժանելի մասը»4 [տես առաջարկ 1, էջ 272]:

Լորենզո Սնոուի ուսմունքները

Ստանալով ավետարանի լրիվությունը, մենք ցանկանում ենք օգնել ուրիշներին ուրախանալ նույն օրհնություններով:

Երբ մարդ գիտելիք է ստանում, նրան հուշվում է հաղորդել դա ուրիշներին, երբ մարդ երջանիկ է դառնում, հոգին, որը շրջապատում է նրան, սովորեցնում է նրան ձգտել ուրիշներին էլ երջանիկ դարձնել:…Մարդու համար արդյոք կա՞ հնարավորություն առանց Քրիստոսի ավետարանի վերաբերյալ գիտության երջանիկ դառնալ: …Չնայած աշխարհում [մարդիկ] փորձում են իրենց երջանիկ դարձնել, այնուամենայնիվ, նրանց չի հաջողվում իրագործել այն, ինչին ձգտում են: Նրանք չեն կարող երջանիկ լինել, բացառությամբ մեկ ուղով և դա ավետարանի լրիվությունն ընդունելն է, որն ուսուցանում է մեզ չսպասել մինչև հավերժության հասնենքև հետո միայն սկսենք ինքներս մեզ երջանիկ դարձնել, այլ՝ ուսուցանում է մեզ ձգտել այստեղ ուրախ դարձնել մեզ և մեր շրջապատում գտնվողներին, Ամենազորի օրհնություններով:

Ուրեմն սա պետք է լինի մեր նպատակն ու մտադրությունը՝ սովորենք ինքներս մեզ օգտակար դարձնել, լինել մեր մերձավորների փրկիչը, սովորել, թե ինչպես փրկել նրանց, հաղորդել նրանց այն անհրաժեշտ սկզբունքների գիտելիքը, որը կբարձրացնի նրանց խելամտության այն նույն աստիճանին, որը մենք ինքներս ունենք:5

Գնացեք և ընկերներ գտեք այն մարդկանց մեջ, ում կողմից դուք շրջապատված եք, կամ ընտրեք մեկին և փորձեք ոգեշնչել նրա զգացմունքները, նրա հավատքը, նրա նյութական վիճակը և նրա միտքը, և փորձեք լուսավորել նրանց, և եթե նրանք մեղավորներ են, ջանացեք փրկել նրանց իրենց մեղքերից և նրանց դուրս բերեք իրենց գերությունից, որի մեջ են գտնվում, մասնակցելու այն լույսին և ազատությանը, որին դուք եք մասնակից, քանզի այս ուղով դուք կարող եք բարիք անել այն տեղեկության միջոցով, որը Տերն է հաղորդել ձեզ6 [տես առաջարկ 2, էջ 272]:

Միսիոներները հոժար են զոհաբերություններ կատարել՝ օգնելու ուրիշներին գալ ճշմարտության գիտությանը:

Հենց որ Սրբերը բարեհաջող տեղավորվեցին [Յուտայի] այս հովիտներում, Տիրոջ ծառաները կրկին նրանց ուշադրությունը կենտրոնացրեցին դեպի միսիոներական մեծ աշխատանքը, որը դրված էր Եկեղեցու վրա:

Մենք աղքատության մեջ էինք և մաքառում էինք երկիրը բնակելի դարձնել, բայց մենք չէինք կարող անտեսել Ավետարանն արտասահմանում տարածելու պարտականությունը, որի ներքո էինք մենք, քանզի Տերը հրաման էր տվել, որ այն պետք է քարոզվեր ողջ աշխարհում: Դա այս աշխատանքի աստվածայնության ապացույցներից մեկն էր, որ բոլոր իրենց բռնի տեղահանումների և հալածանքների ընթացքում, Վերջին Օրերի Սրբերը հավատարմորեն ձգտում էին իրագործել Տիրոջ այս հրամանը:

Եկեղեցու գերագույն համաժողովի ժամանակ, որը տեղի ունեցավ 1849 թվականի հոկտեմբերին՝ ընդամենը երկու տարի անց [Սոլթ Լեյքի] հովիտ մտնելուց հետո, մի շարք Երեցներ կանչվեցին միսիաներ բացելու երկրագնդի տարբեր մասերում: Տասներկու Առաքյալներից չորսը, նշանակվեցին նախաձեռնությունը վերցնել իրենց վրա: Առաքյալ Էրաստս Սնոուն կանչվեց գնալու Սկանդինավիա, Առաքյալ Ջոն Թեյլորը՝ Ֆրանսիա, ինքս՝ Իտալիա և Առաքյալ Ֆրանկլին Ռիչարդսը՝ Անգլիա, որտեղ միսիա արդեն հիմնադրվել էր: Աղքատիկ պայմաններում, որոնցում հայտնվել էինք մենք, մեր ընտանիքները լինելով գրեթե չքավոր, դա դժվարին նախաձեռնություն էր մեզ համար, բայց Տերը կանչել էր, և մենք զգացինք, որ պետք է արձագանքեինք անկախ նրանից, թե ինչ զոհաբերություն էր պահանջվելու7:

Մենք նվիրաբերում ենք մեր կյանքն աշխատանքին այնքան շատ, որ թվում է մենք չենք հոգում մեր կյանքի մասին, որպեսզի աշխարհը հասկանա, որ կա Աստված հավերժական աշխարհներում, որպեսզի նրանք կարողանան հասկանալ, որ Աստված ինչ որ բան ունի ներկայումս անելու մարդկանց զավակների գործերի հետ: Աշխարհն անցնում է այն զգացումներին և կարծիքներին, որ անհավատությունը վատ բան չէ: Նույնիսկ մարդկության ընտանիքի Քրիստոնեական մասի մեջ, հազարավորներ և տասնյակ հազարավորներ, չնայած նրանք չեն կամենում խոստովանել դա, որովհետև դա հասարակական համակրանք չի վայելում, չեն հավատում, որ Աստված որևէ բան ունի անելու մարդկանց զավակների հետ: Մենք պետք է առաջ կանգնենք և զոհաբերություններ կատարենք, որպեսզի այդ հավատքը և գիտելիքը կարողանա գալ մարդկանց զավակներին:8

Երբ մենք կանչում ենք մեր երիտասարդ միսիոներներին գնալ աշխարհի ազգերի մոտ, նրանք մտածում են այդ հարցի մասին, և լսած լինելով նրանց փորձառությունների մասին, ովքեր եղել են աշխարհում որպես միսիոներներ, դա ամենասքանչելի բաներից մեկը չէ մարդու համար ակնկալել անցնել փորձությունների և դժվարությունների միջով, որոնց միջով, նրանք հասկանում են, որ ստիպված են լինելու անցնել: Բայց առաքինությունը կայանում է սկսելու և պահանջներին հնազանդվելու նրանց հոժարակամության մեջ:9

Միսիայի վերաբերյալ կան բաներ, որոնցից բոլորի հետ չէ, որ մեր երիտասարդ Երեցները համաձայն են: Նրանք գիտակցում են, որ պետք է զոհաբերեն իրենց օջախի հաճույքները և նրանք հասկանում են, որ նրանք գնում են ժողովրդի մեջ, ովքեր միշտ չէ որ երախտապարտ կզգան այն բաների համար, որ իրենք պետք է ասեն նրանց, սակայն մյուս կողմից, նրանք զգում են, որ ունեն կյանքի սերմերը և երբ նրանք կարողանան գտնել որևէ ազնիվ տղամարդու կամ կնոջ, Տիրոջ Հոգին կներգործի նրանց սրտերում և գուցե ընդունեն այս փառահեղ ուղերձը, որը նրանք պետք է հաղորդեն: Սա նրանց հաճույք և բավականություն է պատճառում: Մեկ այլ բան, որ նրանք տեսնում են այս փորձառության մեջ, իրենց ապագա պարտականություններում այն բանի ապահվումն է, որը մեծ արժեք կունենա իրենց համար: Տարօրինակ բան է, որ հազարավոր նամակներից, որ ես ստացել եմ նրանցից, ովքեր կանչվել են գնալու միսիա՝ հիմնականում երիտասարդները, կարողանում եմ հիշել միայն մեկ դեպք, որտեղ մերժում էր տրված: Ինչո՞ւ է այդպես: Դա այն պատճառով է, որ սիրո և անմահության ոգին, Ամենազորի Հոգին այս երիտասարդ Երեցների վրա է, և նրանք ստացել են դրսևորումներ, որոնք ոգեշնչում են նրանց, անելու այն, ինչն այլապես ոչ մի դրդապառճառ չէր կարող նրանց հուշել, որ անեն10 [տես առաջարկ 3, էջ 272]:

Միսիոներները պետք է երբեք չմոռանան, որ իրենք երկնքի դեսպաններն են՝ բարի և ուրախ լուրեր բերողներ:

Մենք Երեցներ ենք ուղարկում քարոզելու Ավետարանը: Ո՞վ է ուղարկում նրանց:… Իսրայելի Աստվածն է ուղարկում: Սա Նրա աշխատանքն է: Չկա որևէ մահկանացու մարդ, որն այնքան հետաքրքրված լինի որևէ Երեցի հաջողությամբ, երբ Նա քարոզում է Ավետարանը, ինչպես Տերը, որն ուղարկել է նրան՝ քարոզելու մարդկանց, ովքեր Տիրոջ զավակներն են: Նրանք նրա զավակներն են ուրիշ աշխարհից, և նրանք եկել են այստեղ, որովհետև Տերն է կամեցել, որ նրանք գան:11

Մենք զգում ենք, որ դուք [միսիոներներդ], մեծ հաջողություն կունենաք, որովհետև մենք զգում ենք և գիտենք, որ դուք կանչված եք Աստծուց: Մարդկային իմաստությունը երբեք չէր մտածի այսպիսի աշխատանքի մասին, ինչպիսին սա է: Ես զարմանում եմ, երբ մտածում եմ դրա վիթխարիության մասին: Ես կարող եմ ասել, որ սա հենց այն աշխատանքն է, որն անհրաժեշտ է այս ժամանակաընթացքում, և ես զգում եմ, որ դուք կմտնեք դրա մեջ ձեր ողջ հոգով: Զարգացրեք Հիսուսի Հոգին, երբ նա ասաց, որ չի կարող անել ոչինչ, բացի նրանից, ինչ իր Հայրն իրեն տվեց [տես Հովհաննես Ե.30]:

Ուշադրություն մի դարձրեք ձեր դժվարություններին և ակնհայտ կորուստներին, մի անհանգստացեք ձեր սեփական շահերի մասին և ձեր հաջողությունը կլինի հսկայական ու փառահեղ և ողջ Եկեղեցին կզգա ձեր աշխատանքների արդյունքները:

Ուշադրություն մի դարձրեք ոմանց անտարբերությանը, ում մեջ դուք կաշխատեք և փոքրիկ հիասթափություններին, որոնց դուք կհանդիպեք, Տիրոջ Հոգին կլինի ձեր վրա և դուք հետաքրքրություն կառաջացնեք նրանց հոգիներում, ում դուք կծառայեք, և կհաղթեք նրանց անտարբերությանը: … Դուք բավարարված կլինեք, որ իրականացրեցիք աշխատանքը, որին դուք ուղարկվել էիք կատարելու: …

Դուք ունեք ձեզ շնորհված ամենալիարժեք լիազորությունը, բայց դուք ընդհանրապես չպետք է խոսեք այդ մասին: Դուք կբացահայտեք, որ դրա մասին կարիք չկա խոսելու, Տիրոջ Հոգին կհաստատի դա և մարդիկ կզգան, որ դուք կրում եք այն և այս հաստատումն ու զգացումը կլինի ձեր լիազորությունը:

Դուք կգտնեք ոմանց, ովքեր կարծում են, թե գիտեն ավելին, քան դուք, բայց եթե դուք կատարեք ձեր պարտքը, ինչպես առաջարկվել է, նախքան դուք նրանցից հեռանաք, դուք կզգաք, որ ունեք մի փոքր ավելին, քան նրանք ունեն և որ դուք օրհնել եք նրանց և օգնել …

Փորձեք ընդունելի դառնալ նրանց, ում մոտ ուղարկվում եք: Համեստությունը, որ դուք կդրսևորեք, և Տիրոջ Հոգին, որը կմնա ձեզ հետ, ցույց կտան ձեր համապատասխանությունը, այն պաշտոնին, որ դուք կանչվել եք զբաղեցնելու: Փորձեք հասկանալ մարդկային էությունը և գործեք համապատասխանաբար, որպեսզի ամենքին երջանիկ և ամեն ինչ ընդունելի դարձնեք: …

Կա ուղի հասնելու յուրաքանչյուր մարդկային սրտին, և ձեր գործն է գտնել ուղի դեպի նրանց սրտերը, ում մոտ կանչվել եք: …

Սրտումս ես զգում եմ, որ պետք է ասեմ՝ Աստված օրհնի ձեզ: Դուք կձեռնադրվեք նախքան ձեր գնալը և մենք կաղոթենք ձեզ համար և խորապես կմտահոգվենք ձեզ համար: Եղեք սրտով հեզ և խոնարհ: Երբ նայեք ունկնդիրներին, ձեզ կարող են երկու դրդապատճառներ ոգեշնչել, առաջինը, որ դուք լավ խոսեք և լավ տպավորություն գործեք ունկնդիրների վրա, որպես հռետոր, հաջորդը՝ կառաջանա հարց, ինչի՞ համար եմ ես այստեղ: Ցանելու կյանքի սերմեր նրանց սրտերում, ովքեր այս ունկնդիրների մեջ են և պետք է աղոթք բարձրանա ձեր սրտում. «Ով Տեր, թող այնպես լինի, որ ես զորություն ունենամ քո Հոգու միջոցով հուզել քո այս ժողովրդի սրտերը»: Այդ շատ կարճ աղոթքն այն ամենն է, ինչ երեցը պետք է ասի: Սա է այն ամենը ինչ պետք է ասեք: «Կարո՞ղ եմ ասել մի բան, որ փրկեմ այս հոգիները»: Սա այն է, ինչ Առաջին Նախագահությունը … և բոլոր ձեր եղբայրները ուզում են, որ դուք անեք:12

Ձեր ուշադրությունը դարձրեք հոգևոր ձեր զրահի պայծառացմանը: Ես գտնում եմ, որ երբ աշխարհիկ հոգսերը մի կողմ են դրված, աչքս ուղղված է միայն դեպի հոգևոր բաները: Աղոթեք, եղբայրներ, և վնասակար մի համարեք ծոմ պահելը:… Չափից շատ մի կատակեք, [և] զգույշ եղեք, որ Հոգին չտրտմեցնեք: Ես զգացել եմ, երբ միսիայում էի գտնվում, մեկ կամ երկու շաբաթից ես կարող էի մոռանալ տունը և Աստծո Հոգին քաջալերում էր ինձ: Հոգին մղվում է դեպի ազատություն և զվարթություն, բայց խիստ շատ մի տարվեք զվարթությամբ: … Շարունակեք աղոթքով, որպեսզի Աստծո Հոգին լինի ձեզ վրա՝ ձեր գլխի գագաթից մինչև ձեր ոտքերի ծայրերը:13

Այգում աշխատող Երեցները երբեք չպետք է աչքաթող անեն այն փաստը, որ նրանք երկնքի դեսպաններն են, բարի և ուրախալի լուրեր բերողներ ազգերին, ովքեր չեն ճանաչում Տիրոջը: …

Երբ մարգարե Ջոզեֆ Սմիթն ուղարկեց առաջին Երեցներին օտար երկրներ, նա տեսավ այն ընդունելությունը, որը սպասվում էր նրանց, և նա ասաց նրանց, որ չնայած համեմատաբար քչերը կընդունեն նրանց որպես Աստծո ծառաներ, մարդկանց մեծամասնությունը կմերժի նրանց և ուշադրություն չի դարձնի նրանց ուղերձին: Այսպիսին է եղել Աստծո ծառաների ճակատագիրը ժամանակների սկզբից ի վեր և մենք պետք է բավարարվենք հավատարիմ աշխատանքների արդյունքներով, եթե նույնիսկ քչերը բերվեն ճշմարտության իմացությանը: …

Ես իսկապես հուսով եմ և աղոթում եմ, որ ոչ մի Երեց, աշխատելիս … այնքան իրեն չմոռանա, որպեսզի զոհ դառնա աշխարհիկ մոլորություններին: Կա միայն մի ապահով ուղի դրանցից խուսափելու համար՝ և դա չարից հեռու կենալն է: Գայթակղություն այս կամ այն ձևով կներկայացվի նրանց: Դա մեր փրկության թշնամու գործն է, բայց Իսրայելի Երեցների գործն է վեր բարձրանալ գայթակղությունից, և որպեսզի դա արվի հաջողությամբ, նրանք պետք է իրենց անբիծ պահեն աշխարհից: … Քանի դեռ նրանք կզարգացնեն և կփայփայեն իրենց միսիայի ոգին և կհասկանան իրենց բարձր կոչման կարևորությունը Քրիստոս Հիսուսում և կապրեն այդ նույն հոգով, նրանք կկարողանան կանգնել որպես մարդկանց ուղեկցորդներ և փրկիչներ, արտացոլելով նրանց համար երկնքի լույսը և կլինեն մյուս մարդկանցից տարբեր, բայց եթե նրանք անցնեն թշնամու տարածք և ճաշակեն աշխարհի ոգուց, նրանք կզրկվեն իրենց ուժից և կդառնան այլ մարդկանց նման, արժանի միայն վերադառնալու տուն և տանելու ընկած մարդու վիշտը և ստիպելու իրենց սիրելիների սիրտը սգալու՝ իրենց վիճակի պատճառով: … Քանի դեռ նրանք կշարունակեն խոնարհությամբ որոնել Տիրոջը, ուղղված ունենալով իրենց աչքը միայն դեպի Նրա պատիվն ու փառքը և կցանկանան իրենց սրտերում մարդկանց հոգիների փրկությունը և կանեն այն ամենն ինչ կարող են՝ իրականացնելու նրանց փրկությունը, նրանք կունենան անսահման ուրախություն մարմնում իրենց կատարած գործերում, և վերջապես կդառնան ճաշակողներ Հոր և Որդու հետ այն խիստ մեծ և փառահեղ բաների, որ մահկանացու կյանքում դժվար է հասկանալ կամ մտածել14 [տես առաջարկներ 4 և 5, էջ 272]:

Մեր սրտերն ուրախանում են, երբ մենք օգնում ենք ուրիշներին ստանալ ավետարանի լրիվությունը:

Մենք սպասում ենք… մեր կողմից, որ այս աշխատանքն իրականցնելու համար, անհրաժեշտաբար պետք է գործի դրվի և կիրառվի մեծ համբերություն, հավատք, ջանասիրություն, հաստատակամություն և երկայնամտություն, բայց քաղաքներում … որտեղ հազարավորներ ի վերջո ընդունեցին Ավետարանը, մի քանի դեպքերում շատ ամիսներ անցան անպտուղ թվացող աշխատանքներում, մինչև ապահովվեց պատշաճ ուշադրություն և հնազանդություն այդ սկզբունքների հանդեպ:… Որոշ դեպքերում մենք ոչ թե ամիսներ ենք աշխատում, այլ գուցե նույնիսկ տարիներ, բայց մենք համոզված ենք զգում, որ հավատքի, աղոթքի, աշխատանքների և Տիրոջ օրհնությամբ, մենք ի վերջո այս բոլոր դժվարությունները կհաղթահարենք և հաղթանակի կհասնենք Աստծո պատվի ու փառքի համար, և բացի այդ մենք էլ կունենանք գոհունակություն, որ կատարել ենք մեր պարտքը և մաքրել մեր հանդերձները բոլոր մարդկանց արյունից:15

Մի առիթով, նախքան Իտալիա գնալը, ես այցելեցի Մանչեստր, Մակլեսֆիլդ, Բիրմինգհեմ, Չելթենհեմ, Լոնդոն, Սաութամփթոն և Սաութ Քոնֆերենսում [Անգլիայում]: … Ես հաճույք ստացա հանդիպելով շատերի հետ, ում համար ես միջոց էի եղել գալու Եկեղեցի [ութ տարի առաջ] և կարիք չկա ասել, որ կրկին նրանց հանդիպելը իսկական ուրախություն էր ինձ համար և միշտ հրճվանք է պատճառում ինձ այդ մասին մտածելիս: Հովհաննես Առաքյալն իր օրերում նշել է. «Մենք գիտենք որ մահիցը ի կեանք փոխուեցանք. Որովհետև եղբայրներին սիրում ենք» [Ա Հովհաննես Գ.14]: Այս սերը, որ մեր Եկեղեցու միսիոներ Երեցների սրտերում է ծնվում երկրագնդի ժողովուրդների հանդեպ, ովքեր համեմատաբար օտարական են նրանց համար, իսկ ժողովրդի սրտերում Երեցների հանդեպ, ովքեր բերում են Ավետարանի ուղերձը նրանց, ինքնին վկայություն է, որը բավարար է համոզելու համար ազնիվ սրտին, որ դրա աղբյուրը աստվածային է և որ Աստված մեզ հետ է: Այս սրբազան և նվիրական զգացումը, որն արթանում է մեր մեջ Սուրբ Հոգու միջոցով, արդեն զանազանում է մեզ, որպես համայնք, մարդկության մնացած ընտանիքից և սա է այն զգացումը, որը դեռ կհեղափոխի ողջ աշխարհը, և կհամոզի անհավատ մարդկանց, որ Աստված ոչ միայն մեր բոլորի Հայրն է, այլ որ մենք Նրա ընկերներն ենք և ծառաները:16

Տիրոջ ծառայությանն եմ ես նվիրել իմ կյանքը, իմ ամեն ինչը դրվել է զոհասեղանի վրա, որպեսզի ես կարողանամ պատվել նրան, կատարեմ նրա կամքը ընդունելի ձևով, և տարածեմ կյանքի սկզբունքները մարդկանց զավակների մեջ: Երբ ես մտածում եմ անցյալի մասին և նկատում Տիրոջ ձեռքը հրաշագործ ձևով իմ ճանապարհը բացելիս և ամեն բանում ինձ բարգավաճեցնելիս՝ կապված այս միսիաների հետ, ամենաբարձր սպասումներից էլ վեր, ես կրկնակի քաջալերված եմ զգում առաջ գնալու, առաջ մղվելու դեպի ապագան, լեզուն իսկապես չի կարող արտահայտել իմ սրտի այդ խորը երախտագիտությունը նրա օրհնությունների համար:Այն եղբայրներն ու Սրբերը, ում հոգու շռայլությունը և հետաքրքրությունը Աստծո աշխատանքի հանդեպ հատկապես դրսևորվել են այդ միսիաներում, նրանց վրա, թող Ամենաբարձրայալի օրհնությունները թափվեն կրկնակի առատաձեռնությամբ և երբ տարիներ հետո, նրանք լսեն հազարավորների քաղցր ձայնը և այն ազգերից տասնյակ հազարավորների Ամենազորին գովքեր բացականչելիս հայտնության լույսի համար, նրանց սրտերը նույնպես կցնծան ուրախ խղճմտանքով, որ իրենք նմանապես մասնակցել են փառահեղ փրկագնման իրագործմանը17 [տես առաջարկ 6, էջ 273]:

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Խորհեք այս գաղափարների շուրջ, երբ ուսումնասիրեք գլուխը կամ երբ պատրաստվեք ուսուցանելու: Լրացւոցիչ օգնության համար տես էջեր viii–x.

  1. Կարդացեք 261–63 էջերը և մտածեք «Ինչո՞ւ եմ ես այստեղ» հարցի Լորենզո Սնոուի պատասխանները: Ինչպե՞ս կարող է այս հարցն ազդել բոլոր Եկեղեցու անդամների վրա՝ ավետաարանով կիսվելու մեր հնարավորությունների առկայությամբ:

  2. Խորհեք Նախագահ Սնոուի խորհրդի մասին 263 էջի վերևում սկսվող բաժնում: Մտածեք, թե ինչպես կկարողանայիք հետևել այս խորհրդին, օգնելու համար որևէ մեկին իսկապես երջանիկ լինել:

  3. Նախագահ Սնոուն պատմեց զոհաբերությունների մասին, որոնք նա և մյուսները կատարեցին, որպեսզի կարողանային կիսվել ավետարանով (էջեր 264–66): Մարդկանց կատարած զոհաբերությունների ի՞նչ օրինակներ եք տեսել՝ ավետարանով կիսվելու համար: Ի՞նչ եք կարծում, ինչու են մարդիկ կամենում զոհաբերություններ կատարել:

  4. Ինչպե՞ս կարող են 266–67 էջերի հավաստիացումներն օգնել որևէ լիաժամկետ միսիոների: Ինչպե՞ս կարող են դրանք օգնել մեզանից յուրաքանչյուրին, երբ մենք կիսվենք ավետարանով: Ինչպե՞ս կարող ենք օգտագործել այս ուսմուքները՝ օգնելու համար որևէ մեկին, ով տատանվում է միսիա ծառայել:

  5. Երբ վերանայեք Նախագահ Սնոուի խորհուրդը 267–70 էջերում, մտածեք այն մասին, թե ինչպես է այն վերաբերում բոլոր Եկեղեցու անդամներին: Օրինակ՝ ի՞նչ եք կարծում, ինչ է նշանակում «մի անհանգստացեք ձեր սեփական շահերի մասին»: Ի՞նչ տարբեր ուղիներ կան, որոնցով մենք կարող ենք «հասնել յուրաքանչյուր մարդու սրտին»:

  6. Կարդացեք գլխի վերջին պարբերությունը, որում Նախագահ Սնոուն պատմում է միսիոներական աշխատանքի հարատև ուրախության մասին: Ե՞րբ եք զգացել միսիոներական աշխատանքի ուրախությունը: Ինչո՞ւ պետք է երբեմն համբերատար լինենք, մինչև կարողանանք լիովին զգալ այդ ուրախությունը:

Առնչվող սուրբ գրություններ. Ալմա 26.1–8, 35–37, ՎևՈՒ 12.7–8, 18.10–16, 84.88

Օգնություն ուսուցչին. «Խնդրեք մասնակիցներին ընտրել մեկ բաժին և կարդալ այն մտքում: Հրավիրեք նրանց հավաքվել երկու կամ երեք մարդուց բաղկացած խմբերով, ովքեր ընտրել են նույն բաժինը և քննարկել, թե նրանք ինչ են սովորել» (էջ ix այս գրքում):

Հղումներ

  1. Journal and Letterbook, 1836–1845, Church History Library, 33; see also “The Grand Destiny of Man,” Deseret Evening News, July 20, 1901, 22.

  2. “The Grand Destiny of Man,” 22.

  3. In Eliza R. Snow Smith, Biography and Family Record of Lorenzo Snow (1884), 48.

  4. “Letter from President Snow,” Millennial Star, Sept. 12, 1901, 595.

  5. Deseret News, May 15, 1861, 82.

  6. Deseret News, Mar. 11, 1857, 3; in the original source, page 3 is incorrectly labeled as page 419.

  7. In “Scandinavians at Saltair,” Deseret Evening News, Aug. 17, 1901, 8.

  8. In “Laid to Rest: The Remains of President John Taylor Consigned to the Grave,” Millennial Star, Aug. 29, 1887, 549.

  9. In “Report of the Funeral Services Held over the Remains of Daniel Wells Grant,” Millennial Star, June 20, 1895, 386.

  10. In Conference Report, Apr. 1901, 2–3

  11. Deseret Weekly, May 12, 1894, 637.

  12. “Instructions to Missionaries,” Improvement Era, Dec. 1899, 126–29; Լորենզո Սնոուն տվել է այս խորհուրդը եղբայրներին, ովքեր նոր էին կանչվել ծառայելու որպես միսիոներներ Փոխադարձ Բարելավման Միությունում: Նրա քարոզները ներառվեցին Improvement Era թերթում մի բացատրությամբ, որ դա «հանուն գործի աշխատող յուրաքանչյուր աշխատողի համար լի էր օգտակար խորհրդով»:

  13. In Journal History, Apr. 9, 1862, 4.

  14. “Letter from President Snow,” 595–96.

  15. “The Malta Mission,” Millennial Star, June 5, 1852, 237.

  16. “Letter from President Snow,” 595.

  17. “Address to the Saints in Great Britain,” Millennial Star, Dec. 1, 1851, 365.

«Երբ մարդ գիտելիք է ստանում, նրան հուշվում է հաղորդել դա ուրիշներին, երբ մարդ երջանիկ է դառնում, հոգին, որը շրջապատում է նրան, սովորեցնում է նրան ձգտել ուրիշներին էլ երջանիկ դարձնել»:

«Մի անհանգստացեք ձեր սեփական շահերի մասին և ձեր հաջողությունը կլինի հսկայական ու փառահեղ և ողջ Եկեղեցին կզգա ձեր աշխատանքների արդյունքները»: