Սեմինարիա
Մատթեոս 27.24-66, Մարկոս 15.15-38


Մատթեոս 27.24-66, Մարկոս 15.15-38

Նկար
Jesus is on the cross between two malefactors, there is a crowd below that are watching. Outtakes include a sponge on a stick lifted up to Jesus by a Roman soldier, different views of the three me on the crosses, soldiers gambling and parting his clothes, Jesus walking wearing crown of thorns and covered in blood, and Caiaphas.

Մինչ Փրկիչը խաչի վրա դաժան ցավեր էր ապրում, Նրա թշնամիները ծաղրում էին Նրան՝ հորդորելով ազատվել այդ տառապանքներից: Սակայն Նա արդարաբար դիմացավ և շարունակեց տառապել մեզ համար: Այս դասը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ և գնահատել Փրկիչի տառապանքները և մահը խաչի վրա՝ որպես Նրա Քավության կարևոր մաս:

Ուսուցանեք Հոգով Հոգով ուսուցանելը գալիս է դասին լավ նախապատրաստվելուց: Աղոթքով ուսումնասիրեք սուրբ գրությունները և ուսումնական ծրագիրը և հետևեք Սուրբ Հոգու առաջնորդությանը՝ ծրագիրը ուսանողների կարիքներին հարմարեցնելու համար: Փորձեք բաց լինել, որպեսզի ուսուցանելիս ստանաք Սուրբ Հոգուց եկող հուշումները և հետևեք դրանց, նույնիսկ, եթե դրա համար պետք լինի շեղվել դասից:

Ուսանողի նախապատրաստում. Հրավիրեք ուսանողներին կարդալ Մատթեոս 27.35–50-ը կամ Եպիսկոպոս Ժերալդ Կոսեի՝ այս դասում ներառված հայտարարությունը: Խնդրեք նրանց պատրաստված գալ և կիսվել, թե իրենց համար ինչ է նշանակում այն փաստը, որ Փրկիչը մահացավ նրանցից յուրաքանչյուրի համար անհատապես:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հիսուս Քրիստոսը տվեց Իր կյանքը մեզ համար

Այս դասի ժամանակ դուք կիմանաք Հիսուս Քրիստոսի մահվան մասին: Մի պահ մտածեք, թե ինչ գիտեք Փրկիչի մահվան մասին, և ինչ եք զգում դրա մասին մտածելիս: Դուք հավատո՞ւմ եք, որ Նա մահացավ՝ ձեզ փրկելու համար: Եթե այո, ինչպե՞ս կարող եք ձեր երախտագիտությունը ցուցադրել Նրա զոհաբերության համար: Ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը՝ այս հարցերի պատասխանները ստանալու համար:

Հիսուս Քրիստոսի խաչելությունը

Հրեաների, Հերովդեսի և Պիղատոսի կողմից հարցաքննվելուց հետո Փրկիչը խարազանվեց և խաչվեց Գողգոթայում:

Նշեք «նորան խաչը հանեցին» արտահայտությունը Մատթեոս 27.35 : Կարդացեք «Խաչելություն» գրառումը Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Bible Dictionary :

Նկար
Jesus Christ and the two thieves depicted during the Crucifixion. The Apostle John is standing below the cross of Christ. Mary, the mother of Christ is standing beside John. Two other women are kneeling at the base of the cross. There are Roman soldiers and Jews standing in the background.

Կարող եք բարձրաձայն կարդալ հետևյալ սուրբ գրությունները, մինչ ուսանողները հետևում են դրանց: Կարող եք ուսանողներին առաջարկել օգնել ձեզ բարձրաձայն կարդալ սուրբ գրութույնները:

Կարդացեք Փրկիչի Խաչելության մասին հետևյալ հատվածները: Նշեք կարևոր մանրամասները:

Որպեսզի լավ պատկերացնեք այս իրադարձությունները, կարող եք դիտել «Հիսուսին խարազանում և խաչում են» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 1:04-4:48-ը:

Նկար
Jesus Christ and the two thieves depicted during the Crucifixion. The Apostle John is standing below the cross of Christ. Mary, the mother of Christ is standing beside John. Two other women are kneeling at the base of the cross. There are Roman soldiers and Jews standing in the background.

Այս իրադարձության մասին պատմող այլ տեսանյութերից են «Քրիստոսի մեջ հավատք գտնելիս» (30:11, դիտեք 20:44-22:45-ը) կամ «Այս նպատակով եմ ծնվել» (27:11, դիտեք 17:03-20:09-ը) ChurchofJesusChrist.org կայքում:

Երեց Ջեֆրի Ռ. Ռ․ Հոլլանդը Տասներկու Առաքյալների Քվորումից բացատրել է, թե Փրկիչն ինչու է հարցրել. «Իմ Աստուած՝ իմ Աստուած, ի՞նչու թողեցիր ինձ»: (Մատթեոս 27․46)

Դիտեք «Ոչ ոք Նրա հետ չէր» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 9:00-12:46-ը կամ կարդացեք հետևյալ հայտարարությունը:

Նկար
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Հոգուս ողջ համոզվածությամբ ես վկայում եմ, որ … կատարյալ Հայրը չէր լքել Իր Որդուն այդ պահին։ Իրոք, իմ անձնական հավատամքն է, որ Քրիստոսի ողջ մահկանացու ծառայության ընթացքում Հայրը հավանաբար երբեք այդքան մոտիկ չէր եղել Իր Որդուն, որքան հոգեվարքի այդ տառապանքի վերջին պահերին: Այնուամենայնիվ, … Հայրը մի կարճ պահ Հիսուսից հեռացրեց Իր Հոգու հանգստությունը, Իր անձնական ներկայության աջակցությունը: Իսկապես, Քավության մեջ ամենակարևորն այն էր, որ այդ կատարյալ Որդին, ով երբեք չէր վատաբանել, մեղք չէր գործել, ոչ մի անմաքուր բանի չէր դիպչել, պետք է հասկանար, թե ինչ են զգում բոլոր մարդիկ, երբ մեղքեր են գործում։ Որպեսզի Նրա Քավությունը լիներ անսահման և հավերժական, Նա պետք է զգար, թե ինչ է նշանակում մահանալ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես, զգալ, թե ինչ է նշանակում, երբ աստվածային Հոգին հեռանում է, թողնելով մարդուն զգալ ամբողջովին նվաստացած, անհուսորեն միայնակ:

(Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, «Ոչ ոք Նրա հետ չէր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 87–88):

  • Երեց Հոլլանդն ի՞նչ է ձեզ օգնել հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

  • Այդ իրադարձություններից ի՞նչ է ձեզ տպավորել Հիսուս Քրիստոսի մասին: Ինչո՞ւ:

Խաչաձև հղումներ

Փրկիչը ի զորու էր ազատվել խաչի վրա նվաստացուցիչ և ցավոտ փորձառությունից (տես Մատթեոս 26.52–54), բայց Նա չարեց:

Կարդացեք հետևյալ սուրբ գրություններից առնվազն երեքը՝ հասկանալու համար, թե ինչու: Կարող եք ստեղծել հետևյալի նման աղյուսակ՝ ձեր մտքերը և զգացմունքները համակարգելու համար: Կարող եք նաև խաչաձև հղում անել այս հատվածները Մատթեոս 27.26-ի հետ կամ նշել այս այս հղումները ձեր ընտրած վերնագրով:

Կարող եք գրատախտակին նկարել հետևյալ աղյուսակը: Ուսանողներին առաջարկեք այն լրացնելիս աշխատել զույգերով և փոքր խմբերով:

Փրկիչն ինչո՞ւ հնազանդվեց խաչելությանը

Ինչ օրհնություններ ստացանք Նրա արածի շնորհիվ

Վարդապետություն և Ուխտեր 35․2

Վարդապետություն և Ուխտեր 76․40-42

Հռովմայեցիս 5․6-9

Բ Կորնթացիս 5.21

Կողոսացիս 1․20

Ա Պետրոս 2.24

3 Նեփի 27․13-14

  • Ո՞ր հատվածն էր առավել նշանակալից ձեզ համար: Ինչո՞ւ:

  • Ի՞նչ սովորեցիք այն մասին, թե Փրկիչն ինչու էր պատրաստ խաչվել մեզ համար:

  • Այս սուրբ գրություններում նշված ո՞ր օրհնությունների համար եք առավել երախտապարտ: Ինչո՞ւ:

Կարևոր է հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը խաչվել է աշխարհի մեղքերի համար: Փրկիչի տառապանքները սկսվեցին Գեթսեմանիի պարտեզում և ավարտվեցին Գողգոթայի խաչի վրա: Եթե Փրկիչը չմահանար մեր մեղքերի համար, Նա չէր կարողանա վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ:

  • Ինչպե՞ս կբացատրեիք որևէ մեկին այն, որ Փրկիչի Խաչելությունը Իր Քավության մի մասն է: Ինչպե՞ս կբացատրեիք, թե ինչու է այն նշանակալից ձեզ համար:

Եպիսկոպոս Ժերալդ Կոսեն բացատրել է, թե Փրկիչի Քավությունն ինչպես է անձնական յուրաքանչյուրիս համար:

Նկար
Official Portrait of Bishop Gerald Causse. Photographed in March

Տիրոջ Քավությունը, իր հասանելիությամբ անսահման և համընդհանուր լինելով հանդերձ, միևնույն ժամանակ զարմանալիորեն նեղ անձնական պարգև է, յուրաքանչյուրիս համար անհատապես։ Այնպես, ինչպես Հիսուսը հրավիրեց նեփիացի աշակերտներից ամեն մեկին շոշափել Իր վերքերը, Նա մեռավ յուրաքանչյուրիս համար, անհատապես, կարծես թե դուք կամ ես միակ մարդը լինեինք երկրի վրա: Նա մեզ անհատական հրավեր է հղում՝ գալ Իր մոտ և ճաշակել Իր Քավության հրաշալի օրհնությունները:

Ժերալդ Կոսե, «Կենդանի վկայություն կենդանի Քրիստոսի մասին», Ensign կամ Լիահոնա մայիս 2020, 40)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր ճանաչել Փրկիչի Քավության անձնական բնությունը:

Կարող եք Փրկիչի տառապանքների և Խաչելության մասին օրհներգեր հնչեցնել, օրինակ՝ «Ինչ մեծ ես Դու» (Օրհներգեր, հ. 86) կամ «Գողգոթայի խաչի վրա» (Օրհներգեր հ. 184), մինչ ուսանողները կատարեն հետևյալ վարժությունը: Որպես այլընտրանք, ուսանողները կարող են օրագրում իրենց ապագա անձին նամակ գրել՝ անդրադառնալով այս վարժության գաղափարներին:

Որպեսզի դուք կարողանաք զգալ և հիշել Փրկիչի՝ ձեզ համար կատարված Քավության անձնական բնույթը, ձեր օրագրում գրառում կատարեք: Կարող եք ներառել հետևյալը.

  • Օրհնույթունները, որոնք կարող եք ստանալ Փրկիչի՝ ձեզ համար տարած տառապանքների և խաչելության շնորհիվ

  • Ի՞նչ է ձեզ համար նշանակում, որ Նա մեռավ անհատապես ձեր համար

  • Սուրբ Հոգուց ստացած մտքերն ու տպավորությունները

Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել իրենց օրագրերի գրառումներով: Կարող եք վկայել Հիսուս Քրիստոսի Խաչելության և դրա՝ որպես Իր Քավության մասի կարևորության մասին:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ո՞րն է Փրկիչի Խաչելության վայրի և ժամի կարևորությունը

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է․

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Իր քավության երկրորդ մասը կատարվեց խաչի վրա …

Պիղատոսը մատուցեց Աստծո գառին խաչելության համար հենց նույն ժամանակ, երբ Զատիկի գառներին պատրաստում էին զոհաբերության համար: (Տես Հովհաննես 10․13-14)

Խաչելությունը տեղի ունեցավ Գողգոթա անունով բլուրի վրա, ինչը հունարեն նշանակում է «գանգ»: Գանգը խորհրդանշում էր մահը: Այսպիսի մի վայրում կատարվեց քավիչ զոհաբերությունը: Աշխարհի Փրկիչը հանվեց խաչին որպես մահվան նկատմամբ տարած Տիրոջ հաղթանակի խորհրդանիշ:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Ինչու այս սուրբ հողը», Ensign, դեկտեմբեր 1989, 18-19)

Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ չփրկեց Իրեն

Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդը Տասներկու Առաքյալների Քվորումից բացատրել է.

Նկար
Official Portrait (as of June 2016) of Elder Ronald A. Rasband of the Quorum of the Twelve Apostles.

«Իջիր խաչիցը», - անհավատների ամբոխը չարությամբ ծաղրում էր Նրան Գողգոթայի վրա [Մատթոս 27:40]: Նա կարող էր այդպիսի հրաշք գործել: Բայց Նա գիտեր վերջն ի սկզբանե, և Նա մտադիր էր հավատարիմ մնալ իր Հոր ծրագրին: Մենք չպետք է թերանանք հասկանալ այդպիսի օրինակը։

Ռոնալդ Ա Ռասբանդ, «Ահա, ես հրաշքների Աստված եմ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2021, 111)

Քանի մարդու վրա է ազդել Փրկիչի տառապանքը և Խաչելությունը

Երեց Քվենթին Լ. Քուքը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացատրել է.

Նկար
Official portrait of Elder Quentin L. Cook. Called to the Quorum of the Twelve Apostles on 6 October 2007.

Փրկիչը … Աննկարագրելի ցավ է ապրել Գեթսեմանիում և խաչի վրա՝ Իր Քավությունը կատարյալ դարձնելու համար: … Նա արեց այդ հանուն յուրաքանչյուր տղամարդու և կնոջ, ում Աստված ստեղծել է կամ ստեղծելու է։

(Քվենտին Լ. Քուք, «Հավերժական ամեն օրը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 52)

Փրկիչն ի՞նչ զգաց խաչի վրա

Երեց Ջեյմս Ի. Ի. Թալմիջը Տասներկու Առաքյալների Քվորումից (1862–1933), բացատրել է.

Նկար
Portrait of James E. Talmage.

Թվում է, որ բացի խաչելության սարսափելի տառապանքից, վերադարձավ Գեթսեմանիի հոգևարքը՝ հասնելով մարդու դիմանալու զորությունից դուրս մի աստիճանի: Այդ դառնագույն պահին մեռնող Քրիստոսը միայնակ էր, միայնակ սաստիկ իրականության մեջ: Որպեսզի Իր Որդու մեծագույն զոհաբերությունը կարողանար լինել այնքան ամբողջական, Հայրը Հիսուսից հեռացրեց Իր անձնական ներկայության աջակցությունը՝ թողնելով մարդկանց Փրկիչին մեղքի և մահվան ուժերի նկատմամբ հաղթանակի լիարժեք փառքը:

(Հիսուս Քրիստոսը [1916], 661)

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Ռ. ՄակՔոնկին՝ Տասներկու Առաքյալների Քվորումից (1915–85), ուսուցանել է․

Նկար
Head and shoulders portrait of Elder Bruce R. McConkie.

Այնուհետև երկինքը սևացավ: Խավարը պատեց երկիրը, այդ թվում նեփիացիներին՝ երեք ժամով: Ու մեծ փոթորիկ բարձրացավ, կարծես հենց ինքը Բնության Աստվածն էր հոգևարքի մեջ:

Նա իսկապես հոգևարք էր ապրում, և քանի դեռ Նա կախված էր խաչի վրա ևս երեք ժամ` կեսօրից մինչև ժամը 15-ը,Գեթսեմանիի բոլոր անսահման տառապանքները և անողորմ ցավերը վերադարձան:

(Բրյուս Ռ. Մակքոնկի, «Գեթսեմանիի մաքրագործող զորությունը», Ensign, մայիս 1985, 10)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Լուռ դասը

Կարող է օգտակար լինել հարմարեցնել այս դասի ներկայացումը: Օրինակներից մեկն է «լուռ դասը»՝ երբ ուսանողները կարող են իրենց օրագրերում լուռ գրել իրենց պատասխանները, մտքերը և զգացմուքները ներկայացված հայտարարությունների, սուրբ գրությունների, տեսանյութերի և հարցերի վերաբերյալ: Ժամանակ թողեք դասի վերջում, որպեսզի ուսանողները կարողանան քննարկել իրենց սովորածն ու զգացածը:

Հիսուսի մահը կատարեց մարգարեությունը

Ուսանողները կարող են համեմատել Փրկիչի մահվան հետ կապված իրադարձությունները ավելի վաղ հնչեցված մարգարեությունների հետ: Հատվածներն ընդգրկում են՝ Սաղմոս 22.1, 78, 16, 18 , Սաղմոս 34.20 , Սաղմոս 69.21 , Եսայիա 50.6 ; 53.3–7 , 53.12 , Զաքարիա 12.10 ; 13.6 , 1 Նեփի 11.33 , 19.9–14 , և 2 Նեփի 6.9 : Այնուհետև նրանք կարող են կիսվել, թե այս մարգարեություններն ինչպես են կատարվել: Դա կարող է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ Աստծո խոսքը և մեծացնել իրենց հավատքն առ այն, որ Աստված գիտի վերջն ի սկզբանե: