Սեմինարիա
Մատթեոս 27, Մարկոս 15,Ղուկաս 23, Հովհաննես 19


Մատթեոս 27, Մարկոս 15,Ղուկաս 23, Հովհաննես 19

Ակնարկ

Երբ Հիսուսը ձերբակալվեց և հարցաքննվեց հրեա առաջնորդների կողմից, հարցաքննության համար Նրան ուղարկեցին Պիղատոսի մոտ: Մինչ Նա խաչի վրա դաժան ցավեր էր կրում, Նրա թշնամիները ծաղրում էին Նրան՝ հորդորելով ազատվել այդ տառապանքներից, բայց Նա արդարաբար դիմացավ: Նրա մահից հետո Նրա աշակերտները մեծ ջանքերի գնով ձեռք բերեցին Նրա մարմինը և խնամքով պատրաստեցին այն հուղարկավորության համար:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տվյալները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Հովհաննես 18.33-40, Ղուկաս 23.8-11

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ավելի շատ բան սովորել Փրկիչի բնավորության մասին և այն մասին, թե նրանք ինչպես կարող են հետևել Նրա օրինակին:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել Հիսուս Քրիստոսի բնավորության մասին և այն մասին, թե Նրա բնավորության գծերից որոնք կցանկանային լիարժեք զարգացնել: Ուսանողներին առաջարկեք պատրաստվել պատմել Հիսուս Քրիստոսի առնվազն մեկ հատկանիշի մասին և այն մասին, թե նրանք ինչու կցանկանային զարգացնել դա:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Որպեսզի որոշեք, թե Փրկիչի փորձությունների մասին որ պատմությունն եք կարդալու, առաջարկեք ուսանողներին բարձրացնել մեկից չորրորդ մատը և ցույց տալ դասարանին: Այնուհետև ցուցադրեք մեկից չորս համարակալված տարբեր պատմություններ: Ուսանողներին առաջարկեք կարդալ պատմությունը, որը համապատասխանում է իրենց բարձրացրած մատների համարներին:

Մատթեոս 27:24–66; Մարկոս 15:15–38

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ և գնահատել Փրկիչի տառապանքները և մահը խաչի վրա, որպես Նրա Քավության կարևոր մաս:

  • Ուսանողի նախապատրաստում. Հանձնարարեք ուսանողներին կարդալ Մատթեոս 27.35–50-ը կամ Եպիսկոպոս Ժերալդ Կոսեի՝ այս դասում ներառված հայտարարությունը: Խնդրեք նրանց պատրաստված գալ և կիսվել, թե իրենց համար ինչ է նշանակում այն փաստը, որ Փրկիչը մահացավ նրանցից յուրաքանչյուրի համար անհատապես:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ցուցադրել պատկերներ և հայտարարություներ, ինչպես նաև տեսանյութեր այն ուսանողների համար, ովքեր ավելի լավ են ընկալում նյութը այն դիտելիս: Կարող եք նաև ChurchofJesusChrist.org կայքից ներբեռնել Փրկիչի Քավության մասին մի օրհներգ և հնչեցնել այն, մինչ ուսանողները կատարում են վերջին վարժությունը:

Ղուկաս 23.33-46; Հովհաննես 19.26-30

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին մտածել, թե ինչ կարող են սովորել Փրկիչի Խաչելության օրինակից, և ինչպես է այն ազդում իրենց զգացմունքների և Նրան նմանվելու ցանկության վրա:

  • Ուսանողի նախապատրաստում Ուսանողներին առաջարկեք պատրաստվել և պատմել որևէ մեկի մասին, ով կարեկցանք կամ ողորմություն է ցուցադրել, նույնիսկ դժվար փորձության միջով անցնելիս:

  • Պատկերներ ցուցադրման համար. Փրկիչի մահկանացու կյանքի վերջին իրադարձությունների պատկերներ, այդ թվում, ցանկության դեպքում, Գեթսեմանիում Նրա տառապանքները, հրեա առաջնորդների, Պիղատոսի և Հերովդեսի դատը, խարազանումը և Խաչելությունը:

  • Տեսանյութ.«Սիրենք միմյանց, ինչպես Նա սիրեց մեզ» (9:43, դիտեք 3:22-7:54-ը)

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք կիսվել ձեր էկրանով, որպես վիրտուալ գրատախտակ: Ուսանողները կարող են տպել դասի ընթացքում վիրտուալ գրատախտակի միջոցով Հիսուս Քրիստոսի մասին սովորած ճշմարտությունները: Դասի վերջում նրանք կարող են նշել, թե ինչպես կարող են ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին:

Մատթեոս 27.50-66, Մարկոս 15.39–47, Ղուկաս 2346–56 Հովհաննես 19.38-42

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ և մտածել, թե Հիսուս Քրիստոսն ինչ է արել իրենց համար, և թե նրանք ինչ կարող են անել՝ Նրան իրենց երախտագիտությունը ցուցադրելու համար:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե Փրկիչն ինչ է արել իրենց համար և նշել, թե նրանք ինչպես կարող են ցուցադրել իրենց սերը Նրա հանդեպ:

  • Առարկա. Մահացած սիրելի մարդու մի նկար կամ, առկայության դեպքում, մահախոսականը կամ հուղարկավորության ծրագիրը:

  • Պատկերներ.Նոր Կտակարանի ժամանակների Երուսաղեմի տաճարի հասարակ գծապատկեր գրատախտակին, գերեզմանի, մյուռոնի և անուշահոտությունների նկարներ:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք խնդրել ուսանողներից մեկին կամ երկուսին նախօրոք պատրաստել մի պատմություն մահացած սիրելի մարդու մասին և այն մասին, թե նա ինչպես է սիրում և պատվում նրան:

Վարդապետության սերտման կրկնություն 11

Դասի նպատակը.Այս դասը կօգնի ուսանողներին կրկնել վարդապետության սերտման հատվածներում գտնված ճշմարտությունները և կօգնի նրանց կիրառել այդ ճշմարտությունները տարբեր հանգամանքներում:

  • Ուսանողի նախապատրաստում. Հնարավորության դեպքում ուսանողներին տրամադրեք դասի համար նախատեսված թերթիկի մի օրինակ: Առաջարկեք նրանց կրկնել վարդապետության սերտման հղումները և հիմնական արտահայտությունները: Նաև խնդրեք նրանց հիշել, թե որ իրավիճակներում վարդապետության սերտման այս հատվածներում գտնված ճշմարտությունները կարող են օգտակար լինել:

  • Աղյուսակ. Վարդապետության սերտման աղյուսակ՝ գրատախտակին ցուցադրելու կամ բաժանելու համար

  • Նյութ ուսանողների համար. Թուղթ գրելու համար

  • Առցանց ուսուցման առաջարկ. Երբ բոլոր ուսանողները մի իրավիճակ գրեն թղթի վրա, ընտրեք մեկ ուսանողի, ով կցուցադրի իր պատմությունը ամբողջ դասարանին: Օգտակար կլինի դասարանին առաջարկել ընտրել խոսնակին, ով կհետևի իրենց առցանց ծրագրին՝ ավելի պարզ տեսնելու համար, թե ուսանողները ինչ է գրել: Այնուհետև ուսանողը կարող է պատասխանել՝ օգտագործելով վարդապետության սերտման այն հատվածը, որը կարող է օգնել որևէ մեկին այս իրավիճակում: Այնուհետև այդ ուսանողը կարող է ընտրել մի այլ ուսանողի, ով կցուցադրի իր իրավիճակը և այսպես շարունակ: