Սեմինարիա
Մատթեոս 27․50-66, Ղուկաս 23.55-56, Հովհաննես 19.39-40


Մատթեոս 27․50-66, Ղուկաս 23.55-56, Հովհաննես 19.39-40

Պատվեք Փրկիչին և սեր ցուցաբերեք Նրա հանդեպ

Նկար
The body of the crucified Christ being wrapped in white burial cloth (presumably by Joseph of Arimathaea and Nicodemus) in preparation for entombment. Several men and women are gathered around the crucified body. They are mourning the crucifixion.

Երբ Հիսուսը մահացավ, «երկիրը շարժուեց. Եւ քարերը պատառուեցան» (Մատթեոս 27.51), սակայն էլ ավելի կարևոր մի բան տեղի ունեցավ տաճարում. «վարագոյրն երկու ճղուեցաւ վերեւիցը մինչեւ ցածը»: Փրկիչի մահից հետո Նրա աշակերտները ամեն ինչ արեցին, որպեսզի ձեռք բերեն Նրա մարմինը և հոգատարությամբ պատրաստեն այն հուղարկավորության համար: Այս դասի նպատակն է օգնել ձեզ հասկանալ և խորհել, թե Հիսուս Քրիստոսն ինչ է արել ձեզ համար, և դուք ինչ կարող եք անել՝ Նրան պատվելու և Նրան ձեր երախտագիտությունը հայտնելու համար:

Ժամանակ տվեք խորհելու համար Ուսանողներին կարող է օգտակար լինել մի պահ խորհել սովորած ավետարանական ճշմարտությունների շուրջ: Ուսանողներին ժամանակ տվեք մտածել, թե ինչ են սովորել և ինչպես են այդ ճշմարտությունները ազդում նրանց աշխարհայացքի, հեռանկարի և ապագա ընտրությունների վրա:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե Փրկիչն ինչ է արել նրանց համար և նշել, թե նրանք ինչպես կարող են ցուցադրել իրենց սերը Նրա հանդեպ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Պատվեք նրանց, ովքեր մահացել են

Հնարավորության դեպքում կարող եք համառոտ կերպով նկարագրել սիրելի մարդու հուղարկավորությունը և մասնակիցների զգացմունքները: Կարող է արդյունավետ լինել ցուցադրել մահացած սիրելի մարդու նկարը, մահախոսականը կամ հուղարկավորության ծրագիրը: Նրբանկատ եղեք այն ուսանողների նկատմամբ, ովքեր կորցրել են սիրելի մարդկանց:

Տարբեր մշակույթներին պատկանող մարդիկ տարբեր ձևերով են հիշում և պատվում իրենց մահացածներին: Մտածեք մահացած սիրելի մարդու մասին կամ խորհեք այն մասին, թե ինչ է նշանակում մոտիկ մարդուն կորցնելը:

  • Ի՞նչ եք միշտ հիշում (կամ ինչ կցանկանայիք հիշել) այդ մարդու մասին:

  • Ի՞նչ եք անում՝ մահացած մարդկանց պատվելու և նրանց հանդեպ ձեր սերը ցուցաբերելու համար:

Այս դասի հատվածները նկարագրում են Փրկիչի մահը խաչի վրա և անմիջապես նախորդող իրադարձությունները: Մի քանի րոպե տրամադրեք և խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ինչպե՞ս կզգայիք, եթե տեսնեիք Հիսուսի մահը:

  • Ի՞նչ եք զգում հիմա, երբ մտածում եք Նրա մահվան մասին:

  • Ինչպե՞ս կցանկանայիք հիշել և պատվել Նրան:

Այսօրվա դասի ընթացքում փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որպեսզի կարողանաք հասկանալ, թե ինչպես կարող եք հիշել և պատվել Փրկիչին և ցուցաբերել ձեր սերը Նրա հանդեպ:

Տաճարի վարագույրի խորհրդանշականությունը

Հիսուս մահվան պահին տեղի ունեցավ երկրաշարժ, ինչպես նաև այլ ֆիզիկական դրսևորումներ, այդ թվում՝ վնասվեց տաճարը: Կարդացեք Մատթեոս 27.50–51 և նշեք Մատթեոսի կողմից տաճարի մասին ներկայացված մանրամասնությունները:

Կարող եք գրատախտակին նկարել հետևյալ գծապատկերը՝ հին ժամանակների տաճարի խորհրդանշականությունը բացատրելու համար:

Նկար
Simple drawing of plan view of temple with the veil

Հին տաճարը ուներ երկու սենյակ, որոնք իրարից բաժանված էին վարագույրով: Տարին մեկ անգամ՝ Քավության օրը, քահանայապետը Սուրբ վայրից վարագույրի միջով անցնում էր Սրբերի Սրբոցը: Այդ սենյակը խորհրդանշում էր Աստծո ներկայությունը: Այդ սենյակում քահանայապետը ցանում էր մեղքի պատարագի արյունը, որպեսզի քավի Իսրայելի մեղքերը (տես Ղևտացոց 16):

  • Սրբերի Սրբոցում վարագույրի ճղվելն ի՞նչ կարող էր խորհրդանշել:

Ուսանողներին թույլ տվեք կիսվել իրենց մտքերով: Անհրաժեշտության դեպքում կիսվեք երեց Բրյուս Ռ. ՄակՔոնքիի հայտարարությունով կամ ամփոփեք այն:

Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնքին Տասներկու Առաքյալների Քվորումից (1915–85) բացատրել է այդ իրադարձության խորհրդանշական կարևորությունը:

Նկար
Head and shoulders portrait of Elder Bruce R. McConkie.

Սրբության Սրբոցն այժմ բաց է բոլորին, և բոլորը Գառի քավող արյան միջոցով կարող են այժմ մտնել բոլոր վայրերից բարձրագույնը և սրբագույնը, այն արքայությունը, որտեղ գտնվում է հավերժական կյանքը: [Բոլոր մարդիկ] իրավասություն ստացան անցնել վարագույրի միջով Տիրոջ ներկայություն և ժառանգել լիարժեք վեհացումը:

(Բրյուս Ռ. ՄակՔոնքի, Նոր Կտակարանի վարդապետական մեկնաբանությունը 3 հատոր [1965–73], 1:830)

Մատթեոս 27․51 -ում ճշմարտություն. Հիսուս Քրիստոսը մեզ համար հնարավոր դարձրեց, որ վերադառնանք Երկնային Հոր ներկայություն և նմանվենք Նրան: Պողոսը առաքյալը նաև ուսուցանել է, որ վարագույրի պատռվելը ցուցադրեց այդ ճշմարտությունը (տես Եբրայեցիս 10.19–20).

Կարող է անհրաժեշտ լինի հիշեցնել ուսանողներին, որ նրանք պետք է հիշեն, թե դասին նախապատրաստվելիս ինչ էին մտածել այն մասին, թե Տերն ինչ է արել մեզ համար:

Մտածեք, թե Փրկիչն ինչ գին է վճարել վարագույրը բացելու և ձեր վերադարձը Իր Հոր արքայություն հնարավոր դարձնելու համար:

Գրեք, թե Փրկիչն ինչպես է ձեզ օգնել աճել, դառնալ ավելի լավը, ավելի նմանվել ձեր Երկնային Հորը և հնարավորություն ունենալ ի վերջո վերադառնալ Նրա ներկայություն:

Ուսանողներին խնդրեք կիսվել իրենց մտքերով: Կարող եք գրատախտակին գրի առնել ուսանողների պատասխանները:

Հիսուսի աշակերտները պատվում եմ Նրան

Երբ Հիսուսը մահացավ, Նրա աշակերտները որոշեցին հիշել և պատվել Նրան: Կարդացեք այն մասին, թե աշակերտներից մի քանիսն ինչպես ցուցադրեցին իրենց սերը Հիսուսի հանդեպ:

  • Մատթեոս 27.57–60: Հովսեփ Արիմաթիացին, մի հարուստ աշակերտ և Սանհեդրինի անդամ, հրեական բարձրագույն կառավարման խորհուրդ

  • Հովհաննես 19.39–40: Նիկոդեմոսը, ով փարիսեցի էր և Սանհեդրինի անդամ

  • Ղուկաս 23.55–56: Մարիամ Մագթաղենացին և այլ կանայք

Հետևյալ տեղեկությունները կարող են ձեզ օգնել ավելի լավ հասկանալ այս աշակերտների գործողությունները:

Կարող եք ցուցադրել հետևյալ նկարները և բացատրել, թե դրանք ինչ կապ ունեն Հիսուսի հուղարկավորության հետ.

Նկար
Garden tomb, Jerusalem, Israel, easter morning light.

Արիմաթիացի Հովսեփը, ով Քրիստոսի բացահայտ հետևորդներից չէր, կարեկցանք և քաջություն ցուցադրեց՝ խնդրելով, որ Հիսուսի մարմինը տան աշակերտներին: Գերեզմանը, որը Հովսեփը տրամադրեց Փրկիչի մարմնի համար, փորված էր ժայռի մեջ, ինչը հավանաբար մեծ ծախսեր պահանջեց:

Նկար
A small pile of myrrh photographed against a white background.

Զմուռսը անուշահոտ խեժ է, որն օգտագործվում է դիակը հուղարկավորությանը պատրաստելու համար: Նիկոդեմոսի կողմից բերված զմուռսի և հալուէի քանակը համարժեք էր թագավորների հուղարկավորության համար օգտագործվող զմուռսի և հալուէի քանակին:

Նկար
Christ’s body is laid in a tomb.

Կանայք պատրաստեցին անուշահոտություններ և յուղեր՝ Հիսուսի դիակը հուղարկավորությանը նախապատրաստելու համար, քանի որ հուղարկավորությունը հապճեպ էր արվել:

  • Այս մարդկանց գործողությունները ի՞նչ են ցուցադրում Փրկիչի հանդեպ նրանց զգացմունքների մասին:

Ցուցադրեք ձեր սերը Փրկիչի հանդեպ

Չնայած Փրկիչը ֆիզիկապես մեզ հետ չէ, մենք կարող են տարբեր եղանակներով ցուցադրել մեր սերը Նրա հանդեպ:

Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե նրանք ինչպես են իրենց սերը ցուցադրում Փրկիչի հանդեպ (նրանք կարող են դրա մասին մտածել դասին նախապատրաստվելիս): Ուսանողները կարող են նաև գրել իրենց գաղափարները գրատախտակին:

Կարող եք կիսվել Քույր Քրեյվենի հայտարարությամբ «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնից կամ տեսանյութով «Լրացուցիչ ուսումնական վարժություններ» բաժնից:

Գրեք կամ նկարեք մեկ կամ մի քանի քայլեր, որոնք, ձեր կարծիքով, դուք պետք է կատարեք՝ Փրկիչին պատվելու և Նրա հանդեպ ձեր սերը ցուցաբերելու համար: Դա կարող է զոհաբերություն պահանջել, ինչպես դա տեղի ունեցավ Արիմաթիացի Հովսեփի, Նիկոդեմոսի, Մարիամ Մագթաղենացու և այլ կանանց դեպքում:

Հնարավորության դեպքում գրելու կամ նկարելու ընթացքում կարող եք հնչեցնել օրհներգեր կամ այլ երաժշտություն, որը պատմում է Փրկիչի և մեզ համար Նրա արածների մասին: Հնարավոր օրհներգեր. “How Great Thou Art” (Hymns, no. 86), “A Poor Wayfaring Man of Grief” (Hymns, no. 29), “I Stand All Amazed” (Hymns, no. 193), or “Count Your Blessings” (Hymns, no. 241):

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գրածով կամ նկարածով: Վստահություն հայտնեք, որ նրանք կարող են ցուցադրել իրենց սերը Փրկիչի հանդեպ և իրենց անկեղծ երախտագիտությունը՝ Նրա արածի համար:

Դասի վերջում կարող եք ուսանողներին առաջարկել անել, այն ինչ, իրենց կարծիքով, նրանք պետք է անեն Փրկիչի հանդեպ իրենց սերը ցուցադրելու համար:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Փրկիչն ի՞նչ է արել ինձ համար

Նախագահ Դալլին Հ. Օուքսը Առաջին Նախագահությունից ամփոփել է Փրկիչի կատարած գործերը մեզանից յուրաքանչյուրի համար.

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Մեր Երկնային Հոր ծրագրի համաձայն՝ Նա «ստեղծեց երկինքն ու երկիրը» ( Վարդապետություն և Ուխտեր 14․9), որպեսզի մեզանից յուրաքանչյուրն ունենա մահկանացու փորձառություն, որն անհրաժեշտ է մեր աստվածային ճակատագիրը փնտրելու համար։ Որպես Հոր ծրագրի մաս, Հիսուս Քրիստոսի հարությամբ հաղթահարվեց մահը` ապահովելով յուրաքանչյուրիս անմահությունը։ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը մեզանից յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս ապաշխարել մեր մեղքերի համար և մաքուր վերադառնալ մեր երկնային տուն։ Նրա պատվիրաններն ու ուխտերը մեզ ցույց են տալիս ճանապարհը, իսկ Նրա քահանայությունը իշխանություն է տալիս՝ կատարելու արարողությունները, որոնք էական են այդ ճակատագրին հասնելու համար։ Եվ մեր Փրկիչը պատրաստակամորեն տարավ բոլոր մահկանացու ցավերն ու թուլությունները, որպեսզի իմանա, թե ինչպես սատարի և զորացնի մեզ մեր տառապանքներում։

(Dallin H. Oaks, “What Has Our Savior Done for Us?,” Liahona, May 2021, 77)

Ինչպե՞ս կարող եմ ցուցադրել իմ սերը Փրկիչի հանդեպ

Երիտասարդ Կանանց գերագույն նախագահությունից Քույր Բեքի Քրեյվենը հայտարարել է.

Նկար
Sister Rebecca L. Craven, second counselor, Young Women general presidency. Official Portrait as of October 2018.

Եթե մենք սիրում ենք նրան, համաձայն մեր իսկ հայտարարությունների, արդյոք չե՞նք կարող ցուցադրել այդ սերը մի փոքր ավելի զգոն լինելով Նրա պատվիրաններով ապրելիս։

Ավետարանով ապրելիս զգոն լինել չի նշանակում անել դա ձևականորեն կամ լինել բծախնդիր։ Դա նշանակում է ունենալ պատշաճ մտքեր և վարքագիծ՝ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ։ Մինչ մենք կխորհենք ավետարանով ապրելիս զգոնություն կամ անլուրջ վերաբերմունք ունենալու վերաբերյալ, ահա մի քանի մտքեր, որոնց շուրջ կարելի է խորհել․

Արդյո՞ք մենք զգոնությամբ ենք վերաբերվում մեր Հանգստության օրվա երկրպագությանը և ամեն շաբաթ հաղորդությունից ճաշակելու նախապատրաստությանը։

Կարո՞ղ ենք ավելի զգոն լինել մեր աղոթքներում և սուրբ գրությունների ուսումնասիրության մեջ կամ ավելի ջերմեռանդորեն ներգրավված Եկ հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար ձեռնարկում։

Արդյո՞ք մենք զգոնությամբ ենք վերաբերվում տաճարային երկրպագությանը և զգոնությամբ ու գիտակցաբար ապրում ուխտերով, որոնք կապել ենք մկրտվելիս և տաճարում։ Արդյո՞ք մենք զգոնություն ենք ցուցաբերում՝ կապված մեր արտաքին տեսքի հետ և համեստ հագուստներ ենք կրում, հատկապես սուրբ վայրերում և հանգամանքներում։ Արդյո՞ք մենք զգոն ենք, թե ինչպես ենք կրում տաճարային սուրբ հագուստները։ Թե՞ աշխարհի նորաձևությունը թելադրում է ավելի անլուրջ վերաբերմունք։

Արդյո՞ք մենք զգոնությամբ ենք վերաբերվում ուրիշներին սպասավորելուն և Եկեղեցու մեր կոչումներին, թե՞ անտարբեր կամ անլուրջ ենք վերաբերվում ծառայելու մեր կոչին։

Արդյոք մենք զգոնությու՞ն, թե՞ անլուրջ վերաբերմունք ենք ցուցադրում ընթերցանության նյութ, հեռուստաալիք կամ շարժական սարքերում նյութեր ընտրելիս։ Արդյո՞ք մենք զգոն ենք մեր խոսքում։ Թե՞ մենք անլուրջ ենք ընդունում կոպիտ ու գռեհիկ խոսքը։

Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը պարունակում է չափանիշներ, և եթե զգոնությամբ հետևենք, դրանք կբերեն մեծ օրհնություններ և կօգնեն մեզ մնալ ուխտի արահետի վրա։

(Բեքի Քրեյվեն, «Զգոնությունն ի հակադրություն անլուրջ վերաբերմունքի», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 10)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Ծանոթացեք Փրկիչի հետ

Առաջարկեք ուսանողներին կարդալ Մարկոս 15.39-ը, որպեսզի սովորեք, թե հարյուրապետն ինչպես արձագանքեց, երբ տեսավ Հիսուս Քրիստոսի մահը և երկրաշարժն ու փոթորիկները: Ուսանողները կարող են մտածել այն մասին, թե ինչն է իրենց օգնել տեսնել, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, և այդ գիտելիքն ինչպես է ազդում իրենց կյանքի վրա:

Ինչպես սեր ցուցադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ

Կարող եք ցուցադրել «Եթե մենք Նրան սիրում ենք» տեսանյութը (3:57) ChurchofJesusChrist.org կայքում և ուսանողներին առաջարկել մտածել, թե նրանք ինչպես կարող են սեր ցուցադրել Փրկիչի հանդեպ: