Սեմինարիա
Հովհաննես 18.33-40, Ղուկաս 23.8-11


Հովհաննես 18.33-40, Ղուկաս 23.8-11

Հիսուսին հարցաքննում ու մտրակում են

Նկար
Ecce Homo, by Antonio Ciseri.

Երբ Հիսուսը ձերբակալվեց և հարցաքննվեց հրեա առաջնորդների կողմից, Նա հարցաքննության համար ուղարկվեց Պիղատոսի մոտ, ով հռոմեական իրավասություն ուներ: Փրկիչը հեզությամբ հնազանդվեց հռոմեացիներին, խարազանվեց և դատապարտվեց մահվան: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի շատ բան սովորել Փրկիչի՝ բոլորիս հանդեպ սիրո և Նրա կատարյալ բնավորության մասին, և հասկանալ, թե ինչպես կարելի է ավելի լավ հետևել Նրա օրինակին:

Ուսանողներին ընտրություն տվեք Օգտակար կլինի, եթե ուսանողներին թույլ տաք ընտրել, թե նրանք ինչ են ցանկանում ուսումնասիրել: Կարող եք դա անել՝ առաջարկելով ընտրել մի քանի պատմություններից, հարցերից կամ վարժություններից:

Ուսանողի նախապատրաստում: Ուսանողներին հիշեցրեք, որ մարդու բնավորությունը կազմված է բարոյական հատկանիշներից, որոնք կազմավորում և առանձնացնում են նրան որպես անհատականություն: Ուսանողներին առաջարկեք խորհել Հիսուս Քրիստոսի բնավորության մասին և այն մասին, թե Նրա բնավորության գծերից որը կցանկանային զարգացնել: Ուսանողներին առաջարկեք պատրաստվել պատմել Հիսուս Քրիստոսի առնվազն մեկ հատկանիշի մասին և այն մասին, թե նրանք ինչու կցանկանային դա ունենալ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վատ վերաբերմունքի արժանանալ

Ուսանողներին առաջարկեք մտածել հետևյալ հարցերի պատասխանների մասին․

  • Որո՞նք են այն սովորական իրավիճակները, որոնցում պատանիները ծաղի, կեղծ մեղադրանքների կամ վատ վերաբերմունքի են արժանանում:

  • Սովորական պատանին ինչպե՞ս կարող է արձագանքել այսպիսի վերաբերմունքին:

Այս վարժության նպատակն է ուսանողներին հնարավորության տալ, որ քննարկեն ծաղրի, կեղծ մեղադրանքի կամ վատ վերաբերմունքի օրինակներ: Եթե ուսանողները նշում են ֆիզիկական կամ սեռական բռնությունը, բացատրեք նրանց, որ դա անընդունելի է, և նրանք չպետք է հնազանդվեն դրան, այլ պետք է անմիջապես օգնություն խնդրեն վստահելի չափահաստներից: Եթե ուսանողը ֆիզիկական կամ սեռական բռնության անձնական փորձառություն է նշում, խոսեք նրա հետ դասից հետո և անմիջապես դիմեք նրա եկեղեցու ղեկավարներին:

Տերը կարող է մեզ հետ լինել և օգնել մեզ աճել դժվար փորձառությունների շնորհիվ: Նա կարող է օգնել մեզ՝ Քրիստոսանման եղանակներով արձագանքել դժվարություններին և ընդդիմությանը: Հիշեք, թե ձեզ երբ են ծաղրել, անարդարացիորեն մեղադրել կամ վատ վերաբերվել, դուք ինչպես եք դրան արձագանքել և ինչու:

Իր կյանքի վերջում Հիսուս Քրիստոսին ծաղրել են, անարդարացիորեն մեղադրել են և վատ են վերաբերվել: Փրկիչի կյանքի այս վերջին իրադարձությունները ուսումնասիրելիս ուշադիր եղեք բնավորության այն գծերին, որոնք օգնել են Նրան հավատարմությամբ դիմանալ և կատարել Իր առաքելությունը: Նաև աղոթքով մտածեք այն մասին, թե դուք ինչպես կարող եք հետևել Նրա օրինակին:

Հիսուսին անարդարացիորեն դատում են և դատապարտում մահվան

Ցուցադրեք, ամփոփեք կամ համառոտ կիսվեք հետևյալ տեղեկություններով.

Գեթսեմանիի պարտեզում տառապելուց հետո Հիսուս Քրիստոսը ձերբակալվեց: Հրեա առաջնորրդները Նրա դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացրին և Նրան մահվան դատապարտեցին: Սակայն, քանի որ Իսրայելը Հռոմի կառավարման տակ էր, միայն հռոմեացիները կարող էին լիազորել մահապատիժը: Այդ պատճառով հրեաները Հիսուսին ուղարկեցին Հրեաստանի հռոմեացի ղեկավարի՝ Պիղատոսի մոտ՝ մեղադրելով Նրան Հռոմի կառավարության դեմ ապստամբելու և Իրեն «հրեաների թագավոր» հռչակելու մեջ (տես Մարկոս 15:2): Պիղատոսը Հիսուսին ուղարկեց Հերովդեսի մոտ, որն այդ պահին Երուսաղեմում էր Զատիկի տոնակատարության առիթով: Նա հույս ուներ, որ Հերովդեսը կհարցաքննի Հիսուսին Գալիլեայում, բայց Հերովդեսը Հիսուսին հետ ուղարկեց Պիղատոսի մոտ:

Կարող եք ուսանողներին կարդալու հատվածներ հանձնարարել, որպեսզի բոլոր հատվածները կարդացվեն:

Կարդացեք Հիսուսի անարդար դատապարտման մասին հետևյալ հատվածներին մեկը կամ մի քանիսը: Կարդալիս ուշադիր եղեք, թե Հիսուսն ինչպես արձագանքեց այդ իրավիճակներից յուրաքանչյուրին: Հիշեք, որ Նա ի զորու էր Ինքն Իրեն ազատել այդ հանգամանքներից (տես Մատթեոս 26.52–54):

1. Հիսուսը հարցաքննվում է Սանհեդինի կողմից: Կարդացեք Մատթեոս 26.57–68 կամ դիտեք «Հիսուսը հարցաքննվում է Կայիափայի կողմից. Պետրոսը ուրանում է Նրան» տեսանյութը 0:00-1:39-ը: Տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

2. Հիսուսը հարցաքննվում է Պիղատոսի կողմից Կարդացեք Հովհաննես 18.33–40, կամ դիտեք «Հիսուսը դատվում է Պիղատոսի առաջ» տեսանյութը (3:19) ChurchofJesusChrist.org կայքում:

Այլընտրանքային է «Այս նպատակով եմ ծնվել» տեսանյութը ChurchofJesusChrist.org. կայքում: Դիտեք այն 0:00-4:03 և 11:31-13:54-ը:

3. Հիսուսը ներկայանում է Հերովդեսին: Տես Ղուկաս 23․8-11 :

4. Հիսուսը խարազանվում է հռոմեացի զինվորների կողմից և երկրորդ անգամ հարցաքննվում Պիղատոսի կողմից: Կարդացեք Հովհաննես 19.1–16 կամ դիտեք «Հիսուսին խարազանում և խաչում են» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 0:00-ից մինչև 2:03-ը: Կարող է օգտակար լինել իմանալ, որ մտրակի վրա հաճախ կային այնպիսի առարկաներ, ինչպես օրինակ սուր քարեր, մետաղի բեկորներ կամ ոսկորի կտորներ: Խարազանման ժամանակ մարդկանցից շատերը չէին դիմանում, քանի որ այն առաջացնում էր ծանր ֆիզիկական վնասվածքներ։

Այս իրադարձությունը նկարագրող այլընտրանքային տեսանյութերից է «Այս նպատակով եմ ծնվել» (դիտեք 13:54-17:22-ը) և «Քրիստոսի մեջ հավատք գտնենք» (դիտեք 20:44-21:45-ը) ChurchofJesusChrist.org կայքում:

Երբ ուսանողները կիսվեն հետևյալ հարցերի իրենց պատասխաններով, փորձեք ներառել պատասխանները այն ուսանողներից, ովքեր այլ հատվածներ են կարդացել:

  • Փրկիչն ինչպե՞ս է արձագանքել այսպիսի իրավիճակներում։

  • Ձեր կարծիքով, Փրկիչն ինչո՞ւ կարձագանքեր այս ձևով:

Հիսուս Քրիստոսի բնավորությունը

Կարդացեք 1 Նեփի 19.9 և հետևյալ հայտարարություները՝ ուշադրություն դարձնելով Փրկիչի բնավորության մասին գաղափարներին:

Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը (1932–2017) Տասներկու Առաքյալների Քվորումից կիսվել է հետևյալով․

Նկար
Official portrait of Elder Robert D. Hales of the Quorum of the Twelve Apostles, 2003

Քրիստոսանման եղանակով պատասխանելու համար չկա գրված օրենք կամ այն հիմնված չէ որևէ բանաձևի վրա: Փրկիչի պատասխանը տարբեր էր յուրաքանչյուր իրավիճակի համար: Երբ Նա դեմ առ դեմ բերվեց ամբարիշտ թագավոր Հերովդեսին, Նա լուռ մնաց: Երբ Նա կանգնեց Պիղատոսի առջև, Նա բերեց պարզ ու հզոր վկայություն Իր աստվածայնության և նպատակի մասին:

Ոմանք սխալմամբ կարծում են, թե այնպիսի պատասխանները, ինչպիսիք են` լռությունը, հեզությունը, ներումը և խոնարհ վկայություն բերելը, պասիվ են կամ թույլ։ Սակայն, հավատ, ուժ և, ամենակարևորը, Քրիստոնեական քաջություն է պահանջվում, որ «սիրենք մեր թշնամիներին, օրհնենք մեզ անիծողներին, բարի անենք մեզ ատողներին, և աղոթք անենք մեզ չարչարողների և հալածողների համար» ( Մատթեոս 5.44)։ ….

(Ռոբերտ Դ. Հեյլս, «Քրիստոնեական քաջություն` աշակերտ լինելու գինը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 72)

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Նկար
Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Քննարկեք նաև, թե ինչպես Պիղատոսի առաջ Վարդապետը մեղադրվեց և դատապարտվեց խաչելության [ տես Մատթեոս 27.2 , 11–26 ]. … Փրկիչի հեզությունն ապացուցվում է Իր կարգապահ արձագանքում, ուժեղ զսպվածությամբ, և Իր անսահման զորությունն անձնական շահի համար գործադրելու չկամությամբ։

(Դեյվիդ Ա. Բեդնար, «Հեզ և սրտով խոնարհ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 33):

  • Ի՞նչ եք սովորել Փրկիչի մասին այս դժվար հանգամանքներում Նրա արձագանքից:

  • Փրկիչի այս գործողություններն ինչպե՞ս են ցուցադրում Նրա «սիրառատ բարությունը… Մարդկանց զավակների հանդեպ» ( 1 Նեփի 19.9):

  • Իմանալով Քրիստոսի այս հատկանիշների մասին, ինչպե՞ս կօգնեք ձեզ ավելի շատ սիրել և վստահել Նրան:

Կարևոր է, որ բազմաթիվ առիթներով Փրկիչը մարդկանց քաջաբար պատասխանատվության էր բերում իրենց արարքների համար (տես Մարկոս 11.15–17 , Հովհաննես 2.13–16 , Վարդապետություն և Ուխտեր 133.48–51): Որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ, մենք ցանկանում ենք սիրով, քաջությամբ և հեզությամբ արձագանքել ծաղրին, կեղծ մեղադրանքներին և վատ վերաբերմունքին: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է թույլ տանք ուրիշներին բռնանալ մեզ վրա կամ վնասել մեզ: «Տերը դատապարտում է ցանկացած տեսակի բռնություն, այդ թվում արհամարհանքը և ֆիզիկական, սեռական կամ բանավոր բռնությունը» (Առաջին Նախագահության նամակը, «Բռնությանը արձագանքելիս և այն կանխելիս», մարտ 26, 2018): Եթե մեզ բռնացել են, կարևոր է, որ մենք անմիջապես օգնություն խնդրենք վստահելի չափահասներից:

  1. Հիշեք, թե երբ են ձեզ ծաղրել, անարդարացիորեն մեղադրել կամ վատ վերաբերվել: Սուրբ Հոգու միջոցով փնտրեք Երկնային Հոր օգնությունը՝ հասկանալու համար, թե ինչպես Քրիստոսի նման անձագանքել նմանատիպ իրավիճակներին: Գրի առեք, թե ինչ հարցում եք առաջադիմել և ինչը կցանկանայիք կատարելագործել:

  2. Գրեք երկու օրինակներ, երբ Քրիստոսի բնավորությունը հիշելը օգնեց կամ կարող էր օգնել ձեզ: Ձեր կյանքն ինչպե՞ս կփոխվի, եթե դուք փորձեք շարունակաբար զարգացնել Քրիստոսանման հատկանիշները:

  3. Ընտրեք մեկ Քրիստոսանման հատկանիշ, որը կցանկանայիք զարգացնել: Հիշեք, թե երբ կարող էիք փորձել զարգացնել այն:

Առաջարկեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց գրածով: Քաջալերեք ուսանողներին և կիսվեք անձնական վկայությամբ՝ ասելով, որ եթե ուսանողները դիմեն Հիսուս Քրիստոսին, Նա կօգնի նրանց զարգացնել իրենց կողմից բացահայտված Քրիստոսանման հատկանիշները:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Հովհաննես 18.36 Ի՞նչ արքայության մասին էր խոսում Հիսուսը

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է․

Նկար
Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

«Երբ Դանիելը մեկնաբանեց Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի երազը, իմաց տալով արքային, թե «ինչ պիտի լինի գալիք օրերում» [ Դանիել 2․28 ], նա հայտարարեց, որ «երկնքի Աստուածը մեկ թագավորութիւն է վեր կացնելու, որ յաւիտենս չի աւերուիլ, և նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. Նա պիտի փշրէ և վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. իսկ նա ինքը կմնա հաւիտեանս» [ Դանիել 2․44 ]։ Եկեղեցին այդ մարգարեացած վերջին օրերի թագավորությունն է, բայց ոչ թե մարդու կողմից ստեղծված, այլ հիմնված երկնային Աստծո կողմից և գլորվելով առաջ՝ որպես քար, որն առանց ձեռքի կտրվել է սարից, որպեսզի լցնի երկիրը [ Դանիել 2.45 , տես նաև հատված 35 ]:

Դրա ճակատագիրն է՝ հաստատել Սիոնը Հիսուս Քրիստոսի վերադարձի և հազարամյա թագավորության համար: Նախքան այդ օրը այն չի լինելու թագավորություն քաղաքական իմաստով, ինչպես Փրկիչն ասել է. «Իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը չէ» [ Հովհաննես 18.36 , շեշտադրումն ավելացված է]: Ավելի շուտ դա Նրա իշխանության վստահելի անձն է երկրի վրա, Նրա սուրբ ուխտերի խնամակալը, Նրա տաճարների պահապանը, Նրա ճշմարտությունների պաշտպանն ու քարոզիչը, ցրված Իսրայելի հավաքատեղին և «պաշտպանություն և ապաստան … փոթորկից ու ցասումից, երբ այն անխառն կթափվի ողջ երկրի վրա» [ Վարդապետություն և Ուխտեր 115․6

(Դ․ Թոդ Քրիստոֆերսոն, «Ինչո՞ւ Եկեղեցին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 111)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Ուսումնասիրության այլընտրանքային տարբերակ

Դասարանը բաժանեք չորս հոգուց բաղկացած խմբերի: Խմբի յուրաքանչյուր անդամի հանձնարարեք հետևյալ պատմություններից մեկը. Մատթեոս 27.11–31, Մարկոս 15.1–20, Ղուկաս 23.1–25, կամ Հովհաննես 18.28–40 , 19.1–16 : Ուսանողներին խնդրեք կարդալիս կարևոր մանրամանություններ փնտրել: Նրանք նաև կարող են համեմատել հատվածները և տեսնել, թե յուրաքանչյուր հեղինակ ինչ է ներառել և ինչ է բաց թողել: (Ուսանողներին հիշեցրեք, որ ավետարանի հեղինակները ոչ միշտ են գրանցել իրադարձությունները նույն հերթականությամբ): Հարցրեք, թե բազմաթիվ հեղինակների առկայությունն ինչպես է օգնում ավելի լավ պատկեր ստանալ Փրկիչի մասին:

Համեմատեք Հիսուսին և Պիղատոսին

Խնդրեք ուսանողներին կարդալ Մատթեոս 27.11–31-ը և Հիսուսի արձագանքը ընդդիմությանը համեմատել Պիղատոսի արձագանքի հետ: Ուսանողներին առաջարկեք մտածել, թե նրանք ինչպես կհետևեին Փրկիչի օրինակին և կպաշտպանեին արդարությունը: