Սեմինարիա
Ղուկաս 23.33-46, Հովհաննես 19.26-30


Ղուկաս 23.33-46, Հովհաննես 19.26-30

Փրկիչի կարեկցանքը խաչի վրա

Նկար
Women at the foot of the cross, Bible Video stills, From “Jesus is Scourged and Crucified”

Այն, ինչ Հիսուսն ասաց խաչի վրա, ցուցադրում է Նրա բնավորությունը և աստվածային հատկանիշները: Այս դասը ուսումնասիրելիս ձգտեք ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին՝ սովորելով խաչի վրա Նրա վարքի օրինակից:

Ստեղծեք նպատակի զգացում Միասնական նպատակը, որը պարզ է և՛ ուսուցիչներին, և՛ ուսանողներին կարող է ավելացնել հավատը և ուղղորդել ու իմաստ տալ դասարանական փորձառությանը:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք պատրաստվել և պատմել մեկի մասին, ով ճշմարիտ սեր է ցուցաբերել Աստծո և ուրիշների հանդեպ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ուշադիր եղեք ուրիշների նկատմամբ

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.Դուք հաճա՞խ եք կարեկցանք ցուցաբերում ուրիշների հանդեպ: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

Ձեր օրագրում նշեք այն իրավիճակները, երբ ձեզ համար դժվար էր ուրիշների մտահոգությունների և բարեկեցության մասին հոգալը: Բացատրեք, թե ինչու:

Այս իրավիճակները օրագրում նշելու փոխարեն ուսանողները կարող են նշել դրանց պատասխանները գրատախտակին: Որպես այլընտրանք, ուսանողներից մեկը կարող է դպիրի դեր կատարել գրատախտակի մոտ, մինչ մնացած ուսանողները նշեն այնքան պատասխաններ, որքան կարող են և բացատրեն իրենց պատասխանները:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ձեր կյանքն ինչպե՞ս կարող է բարելավվել, եթե դուք կարեկցանք ցուցաբերեք ուրիշների նկատմամբ, նույնիսկ, եթե դուք ինքներդ դժվար հանգամանքներում եք:

Այս դասի ժամանակ դուք հնարավորություն կունենաք ուսումնասիրել Փրկիչի օրինակին, թե Նա ինչպես էր մտածում ուրիշների մասին չնայած խաչի վրա Իր ցավոտ փորձությանը: Փրկիչի օրինակը ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը՝ Փրկիչին նմանվելու գործում:

Խաչելությունից առաջ և խաչելության ժամանակ տեղի ունեցած փորձառությունները

Հիշեք Փրկիչի փորձառությունները խաչելությունից առաջ և խաչելության ժամանակ.

Ուսանողներին առաջարկեք հիշել հետևյալ մանրամասները՝ դրանց մասին նրանց տեղեկացնելու փոխարեն: Կարող է օգտակար լինել ցուցադրել հետևյալ իրադարձություններից մի քանիսի կամ բոլորի նկարները:

Մտածեք, թե այս իրադարձություններն ինչպե՞ս են ազդում ձեր զգացմունքների վրա, որ տածում եք Փրկիչի և ձեզ համար Նրա արածի հանդեպ:Կարդացեք հետևյալ հատվածները, որտեղ ներկայացված են Փրկիչի կողմից խաչի վրա արված հայտարարությունները: Ճշմարտություններ բացահայտեք այդ հայտարարություններից և նշեք դրանք ձեր օրագրում:

Ցուցադրեք հետևյալ համատեքստային հուշումները և սուրբ գրությունների պարբերությունները:

Ղուկաս 23․33-34 : Փրկիչն ասաց այս խոսքերը Իրեն խաչած զինվորների մասին (տես այս հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը Ղուկաս 23:34 , ծանոթագրություն գ):

Ղուկաս 23.39-43 Այս հատվածները ներկայացնում են, թե Փրկիչի հետ խաչված չարագործներն ինչ են ասել, և Փրկիչն ինչ է պատասխանել: (Նկատի ունեցեք, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ երբ Փրկիչն ասաց, որ այդ գողը Նրա հետ դրախտում կլինի, Նա ուսուցանեց նրան, որ «Ես կլինեմ քեզ հետ հոգիների աշխարհում և կուսուցանեմ քեզ կամ կպատասխանեմ քո հարցերին» [“Discourse, 11 June 1843–A, as Reported by Wilford Woodruff,” 44, josephsmithpapers.org]).

Հովհաննես 19․26-27 ։ Այս հատվածները նաև ներկայացնում են, թե Փրկիչն ինչ է ասել Իր մորը՝ Մարիամին, և Հովհաննես առաքյալին:

Հրավիրեք ուսանողներին կիսվել նրանով, ինչ գտել են: Այնուհետև ուղղեք հետևյալ լրացուցիչ հարցերը.

  • Ի՞նչ իմաստալի բան եք վերջերս սովորել Հիսուս Քրիստոսի մասին: Ինչո՞ւ:

Դուք կարող եք նրանց պատասխանները գրել գրատախտակին: Ուսանողները կարող են նշել հետևյալ սկզբունքները.

Մենք կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին՝ ներելով նրանց, ովքեր վատ են վերաբերվել մեզ: Մենք կարող ենք հետևել Փրկիչի օրինակին՝ ընտրելով օգնել ուրիշներին, նույնիսկ, երբ մենք ինքներս ենք կարիքի մեջ:)

  • Ինչո՞վ եք ցանկանում նմանվել Փրկիչին: Ինչո՞ւ:

Խաչի վրա Փրկիչը մտածում էր ոչ միայն հռոմեացի զինվորների, գողերի և Իր մոր մասին: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, թե Փրկիչն ինչպես էր կենտրոնացել ուրիշների վրա՝ նույնիսկ Իր հոգևարքի պահին:

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

«Բոլոր բաներում Հիսուս Քրիստոսը մեր լավագույն օրինակն է, «որ իր առաջին դրուած ուրախութեան փոխանակ խաչը հանձն առավ» [ Եբրայեցիս 12․2 ]: Ի՜նչ հրաշալի բան: Որպեսզի տաներ երկրի վրա երբևէ կրած ամենատանջալի փորձառությունը, մեր Փրկիչը կենտրոնացավ ուրախության վրա:

Իսկ ո՞րն էր ուրախությունը, որը դրվել էր Նրա առաջ: Անշուշտ, այն ընդգրկում էր մեզ մաքրելու, բժշկելու և զորացնելու ուրախությունը, ուրախությունը` վճարելու բոլոր նրանց մեղքերի համար, ովքեր կապաշխարեն, ուրախությունը` իմ և քո տունդարձը հնարավոր դարձնելու համար, որպեսզի մաքուր և արժանի լինենք ապրելու մեր Երկնային Ծնողների ու ընտանիքների հետ:

(Ռասսել Մ. Նելսոն, «Ուրախություն և հոգևոր գոյատևում», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2016, 82)։

  • Ինչի՞ վրա էր Փրկիչը կենտրոնացել մեզ համար տառապելու պահին:

  • Նախագահ Նելսոնն ի՞նչ է մեզ ուսուցանում այն մասին, թե Փրկիչին ինչ ցանկություններ ունի մեզ համար։

Մի պահ մտածեք այն մասին, որ նույնիսկ խաչին գամված Փրկիչը կենտրոնացել էր ձեզ վրա և ձեզ Երկնային Հոր մոտ վերադարձնելու ուրախության վրա:

  • Ի՞նչ կարող է փոխվել ձեր կյանքում, եթե հասկանաք այս ճշմարտությունը: Այս գիտելիքն ինչո՞ւ կարող է այսպիսի նշանակություն ունենալ ձեզ համար:

Ուսանողներին առաջարկեք հիշել, թե ինչ մտքեր և զգացմուքներ են ունեցել դասին պատրաստվելիս:

  • Ե՞րբ եք օգնել որևէ մեկին ձեզ համար դժվար պահին, կամ ե՞րբ է որևէ մեկը դա արել ձեզ համար:

Եթե օգտակար կլինի օրինակ տեսնել, դիտեք «Սիրենք միմյանց, ինչպես Նա սիրեց մեզ» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 3:22-7:54-ը:Սիրենք միմյանց, ինչպես Նա սիրեց մեզ

Ոգեշնչում փնտրեք Սուրբ Հոգուց՝ խորհելով Փրկիչի և ձեր այսօրվա մտքերի շուրջ: Բացահայտեք, թե ինչպես կարող եք ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին՝ սեր և կարեկցանք ցուցաբերելով ուրիշների հանդեպ նույնիսկ այն պահին, երբ ինքներդ եք գտնվում դժվար կացության մեջ: Այնուհետև գրանցեք այս քայլերը ձեր օրագրում: Կրկնեք ձեր ցուցակը և աղոթքով ընտրեք Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու ճանապարհներից մեկը: Բացահայտեք դա ձեր օրագրում: Աղոթեք և հնարավորություններ փնտրեք դա անելու:

Խնդրեք կամավորների կիսվել, թե նրանք ինչ են պլանավորում անել՝ Փրկիչի օրինակին հետևելու համար: Դասի վերջում կարող եք կիսվել համապատասխան անձնական պատմությամբ կամ վկայությամբ:

Վերջացա՜վ. վերջացա՜վ:

Խաչի վրա մի քանի ժամ տառապելուց հետո Փրկիչը ասաց իր վերջին խոսքերը:

Կարդացեք Հովհաննես 19.28–30 և Ղուկաս 23.46 ; Նշեք Փրկիչի՝ Իր մահկանացու կյանքի վերջում արված հայտարարությունները:

  • Այս հայտարարություններն ինչպե՞ս կարող են մեզ օգնել հասկանալ Փրկիչի և Նրա առաքելությունը:

Ինչպես Փրկիչը, մենք կարող ենք կատարել այն, ինչ Հայրն է ցանկանում, որ մենք կատարենք մեր կյանքում: Հիշեք սա, երբ փորձեք անել այն, ինչ որոշել եք անել այսօր:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Հովհաննես 19.27 Ի՞նչ կարող ենք սովորել Փրկիչի «Ահա քո մայրը» հայտարարությունից

Մենք կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին, երբ փորձում ենք ճանաչել, սիրել և հոգ տանել մեր մայրերի համար: Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը Տասներկու Առաքյալների Քվորումից իր երախտագիտությունն է հայտնել արդար մայրերին և համեմատել է նրանց սերը Փրկիչի սիրո հետ:

Դիտեք տեսաֆիլմը «Compelling Witness», որը մատչելի է ChurchofJesusChrist.org, ժամանակի կոդեր 0:20-2:53-ը:

Ուրիշներին մեզ համար դժվար պահին օգնելն ինչպե՞ս է ձևավորում մեզ որպես անհատ

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Նկար
Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Բնավորությունը երևում է… մեր տառապանքների ժամանակ ուրիշների տառապանքները կիսելիս. սոված ժամանակ ուրիշներին կերակրելու կարողություն դրսևորելիս. և սեփական հոգևոր նեղությունների մեջ ուրիշների տվայտանքները նշմարելու և կարեկցանքի ձեռք մեկնելու ուժ գտնելիս: Այսպիսով, բնավորությունը բացահայտվում է ուրիշներին տեսնելով և հասնելով, այն ժամանակ, երբ բնական արձագանքը բնազդով պետք է լինի եսակենտրոն և դեպի ներս ուղղված: Եթե այդպիսի կարողությունը իսկապես բարոյական հատկանիշի բարձրագույն չափանիշն է, ապա աշխարհի Փրկիչն այդպիսի հետևողական և գթասիրտ բնավորության կատարյալ օրինակ է:

(Դեյվիդ Ա. Բերնար, «Քրիստոսի բնավորությունը» [Բրիգամ Յանգի համալսարան–Այդահո հոգևոր հավաք, հոկտեմբերի 25, 2003], byui.edu)

Ի՞նչ օրհնություններ կարող են գալ, եթե մենք ծառայենք ուրիշներին մեզ համար դժվար պահերին

Առաջին Նախագահությունից նախագահ ՀենրիԲ. Այրինգը ուսուցանել է.

Նկար
Official Portrait of President Henry B. Eyring taken March 2018.

Մենք պարտավոր ենք նկատել մյուսների նեղությունները և փորձենք օգնել: Դա հատկապես դժվար կլինի, երբ մենք ինքներս լուրջ փորձության մեջ լինենք։ Բայց մեկ ուրիշի բեռը թեկուզ մի փոքր թեթևացնելիս մենք կհայտնաբերենք, որ գոտեպնդվել ենք և խավարի մեջ նշմարում ենք լույսը։

(Հենրի Բ. Այրինգ, «Փորձված, ստուգված և հղկված», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 98)

Օժանդակ ուսումնական վարժություն

Հովհաննես 19.30 Վերջացա՜վ. վերջացա՜վ:

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել այն մասին, թե նրանք ինչ են սովորել Փրկիչի՝ Գեթսեմանիում և խաչի վրա իրենց համար արածի մասին, առաջարկեք նրանց կրկնել Փրկիչի «Վերջացա՜վ. Վերջացա՜վ» հայտարարությունը ( Հովհաննես 19.30): Կարող եք գրել այս հայտարարությունը գրատախտակին և ուսանողները կարող են արտագրել այն իրենց օրագրերում: Այնուհետև, օգտագործելով այս արտահայտությունը՝ նրանց կարող են գրել այն ամենն, ինչ Փրկիչը «վերջացրեց» նրանց համար: Ապա նրանք կարող են մտածել, թե ինչ են անելու իրենց համար՝ Նրա արածին ի պատասխան: