2021
Մեր աղոթքները
Հունվար 2021


Մեր աղոթքները

Ներկայիս համավարակի պատճառով 2020 թվականին մեզանից յուրաքանչյուրը միանգամայն նոր փորձառություն է ունեցել։ Մենք սովորել ենք ապրել մի փոքր այլ կանոններով: Դրանցից մեկը մարդկանց միջև կենդանի հաղորդակցության սահմանափակումն էր և, համապատասխանաբար, էլեկտրոնային միջոցների միջոցով հաղորդակցության նոր ձևաչափին անցնելը: Տերը հոգ է տարել մեր մասին և պատշաճ գործիքներ է նախապատրաստել այսպիսի դժվարին ժամանակների համար։ Նրա աշխատանքը չի կարող կանգ առնել ոչ մի պարագայում և պայմաններում, այդ թվում՝ համավարակի ժամանակ։ Այդ սկզբունքը մենք առանձնահատուկ կերպով ենք հասկացել՝ պատասխանատու լինելով ցցի շարունակական միսիոներական աշխատանքի համար: Մեզ օգնելու համար Եկեղեցու ղեկավարներից ստացել ենք «Միսիոներական, տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը ցցերում, ծխերում և ճյուղերում ամրապնդելու մասին» ուղերձը:

Շատ կարևոր էր, որ ղեկավարներն իրենց ծխերում Եկեղեցու անդամներին փոխանցեին և բացատրեին այդ տեղեկությունը: Zoom Video Conferencing գործիքի շնորհիվ մենք մեկ առ մեկ ուսուցանեցինք մեր ցցի յոթ ծխերի ղեկավարներին։ Հոգին օժանդակեց ուսուցման կազմակերպմանը և իրականացմանը, ինչպես նաև ընդլայնեց հնարավոր միջոցառումների մասին մեր հասկացողությունը: Մենք աշխատեցինք կրակը բոցավառել այնտեղ, որտեղ այն կորցնում էր իր ուժը կամ այնտեղ, որտեղ ամբողջովին մարում էր: Կատարված աշխատանքի ուրախությունն ավելի մեծ ուժ և ցանկություն առաջացրեց շարունակելու համար։

«Բարձրացրեք` որտեղ կանգնած եք» (Լիահոնա, 2008 թ-ի հոկտեմբեր) ելույթում Երեց Դ․ Ուխդորֆի կոչը մեր օրերի համար է։ Անկախ նրանից, թե ինչ պայմաններում ենք գտնվում (օրինակ՝ ինքնամեկուսացման մեջ), մեր աղոթքներն ու գործողությունները կարող են օգնել ուրիշներին ընդունել և ճանաչել Աստծուն իրենց կյանքում: Նա, անկասկած, կաջակցի մեզ այս գործում, որպեսզի Իր բոլոր զավակները հնարավորություն ունենան վերադառնալ իրենց Երկնային Տուն: