2021
Հույսի ուղերձ բանտում գտնվող մարդկանց
Հունվար 2021


Հույսի ուղերձ բանտում գտնվող մարդկանց

Աստծո լույսը կարող է ձեր ապագայի մի մասը դառնալ:

Նկար
man in prison cell with light shining through window

Նկարները` Դեյվիդ Գրինի

Տարիներ առաջ բանտ այցելելիս ես ծանոթացա Էրիկ անունով մի մարդու հետ: Նա արդեն 17 տարի բանտում էր: Եվ այդ ընթացքում նա գրեթե երբեք չէր բացակայել եկեղեցու արարողություններից: Նա հաճախ աղոթում էր ուրիշների հետ և բազմաթիվ մարդկանց օգնում էր ուսումնասիրել սուրբ գրությունները: Երբ ծանոթացա Էրիկի հետ, նա առողջական լուրջ խնդիրներ ուներ: Ես հնարավորություն ստացա նրան այցելել բանտի հիվանդանոցի իր սենյակում:

Երբ խոսում էինք, Էրիկն ինձ հայտնեց, թե որքան երախտապարտ էր Եկեղեցու բազմաթիվ անդամներին, ովքեր սատարել էին իրեն տարիների ընթացքում: Նա կիսվեց իր վկայությամբ և հավատքով առ Հիսուս Քրիստոս: Հետո նա շշնջաց, որ կային նաև օրեր, երբ նա իրեն մոռացված և միայնակ էր զգում: Մենք էլի մի փոքր խոսեցինք, աղոթեցինք միասին և բաժանվեցինք որպես ընկերներ: Մի քանի ժամ հետո ես իմացա, որ Էրիկը մահացել է:

Էրիկի կյանքի ճանապարհը չափազանց ծանր էր: Սակայն, ի վերջո, նա ճանաչեց և սիրեց Երկնային Հորը, Հիսուս Քրիստոսին և ինքն իրեն: Եվ հենց դա է կարևոր: Չեմ կարծում, որ հավիտենական կյանքում կարևոր կլինի, թե որտեղ կամ ինչպես մենք ճանաչեցինք Հիսուսին: Կարևոր կլինի այն, թե ինչպես է մեզանից յուրաքանչյուրը տնօրինել իր կյանքը՝ Նրան գտնելուց հետո:

Այն հանգամանքներն ու ընտրությունները, որոնց արդյունքում դուք բանտարկվել եք, չեն բնորոշում ձեր կյանքը: Դուք կարող եք սխալներ գործել՝ մեծ կամ փոքր: Դուք կարող եք հանցանք գործել՝ մեկ կամ մի քանի անգամ: Դա ձեր անցյալի մասն է, բայց ձեր անցյալը չի որոշում ձեր ապագան: Դուք ի զորու եք ընտրություններ կատարել, որոնք ձեզ երջանկություն կպարգևեն նույնիսկ ծանր ժամանակներում:

Ձեր ճշմարիտ ինքնությունը

Քույր Ջոյ Դ․ Ջոնսը՝ Երեխաների միության գերագույն նախագահը, մի քանի անգամ է բանտ այցելել: Մի անգամ նա ինձ պատմեց այս պատմությունը.

«Ես հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ այցելեցի իմ տան կողքին գտնվող բանտը: Երբ խոսում էի մի խումբ բանտարկյալների հետ, ինձ մի պահ թվաց, որ գտնվում եմ սրբազան վայրում, քանի որ ես գիտեի, որ նրանք իսկապես ցանկանում էին փոխվել և գալ Քրիստոսի մոտ: Մենք խոսում էիք մեր՝ որպես Աստծո զավակների աստվածային ինքնության մասին:

Մի պահ ես նրանց պատմեցի իմ երկու տարեկան թոռնուհու մասին, ով մի օր ինձ մոտ եկավ ժպտալով: Եվ ոգևորված հայտարարեց. «Տատիկ, ես Աստծո զավա՜կ եմ»: Ապա բանտարկյալներից մեկը ցածր ձայնով ասաց. «Տեսնես ինչպիսին կլիներ իմ կյանքն այսօր, եթե ինչ-որ մեկն ինձ ասեր այն ժամանակ, երբ երիտասարդ էի, որ ես Աստծո զավակ եմ»:

«Լավ լուրն այն է, որ մենք բոլորս էլ Աստծո զավակներն ենք, - շարունակեց Քույր Ջոնսը, - անկախ նրանից մենք դա իմացել ենք մանուկ հասակում, թե՝ ավելի ուշ: Երբեք ուշ չէ: Դուք մոռացված չեք: Աստված ճանաչում է ձեզ։ Նա սիրում է ձեզ: Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, մեր Փրկիչն է։ Նա քավեց բոլորիս մեղքերը: Դրա համար Հիսուսը կատարելապես հասկանում է մեր կյանքը, և մենք կարող ենք լիարժեք ներում ստանալ մեր մեղքերի համար: Նա ասաց. «Այո´, նրանք կարող են մոռանան, սակայն ես քեզ չեմ մոռանա. … Ահա, ես փորագրել եմ քեզ իմ ձեռքերի ափերի վրա. քո պարիսպները մշտապես իմ առջևում են» (1 Նեփի 21.15–16):

Հավատը, որ դուք և բոլորը, ում դուք գիտեք, Աստծո զավակներն եք, կարող է ներքին ուժի աղբյուր դառնալ: Այն պահին, երբ ընդունեք այս ճշմարտությունը և թույլ տաք, որ այն ձեզ ուղղորդի կյանքում, դուք ավելի մեծ խաղաղություն ձեռք կբերեք և կդառնաք բարության օրինակ ուրիշների համար:

Վերականգնել վստահությունը

Նկար
hand sending out a dove from window of prison cell

Կյանքի ընթացքում ձեզ համար կարող է բարդ լինել հասկանալ, թե ում վստահել, սակայն դուք կարող եք միշտ վստահել ձեր Երկնային Հորը: Սուրբ գրություններն ուսուցանում են, որ Աստված կատարելապես ճանաչում է ձեզ։ Նա սիրում է ձեզ և չի կարող ստել: 1 Եթե ուրիշներին, այդ թվում Աստծուն, վստահելը բարդ է ձեզ համար, աղոթեք: Հարցրեք ձեր Երկնային Հորը. «Դու սիրո՞ւմ ես ինձ: Կարո՞ղ եմ Քեզ վստահել»: Ապա լսեք պատասխանը. Այն կարող է գալ որպես խաղաղ զգացմունք կամ հանդարտ միտք: Դա կարող է ժամանակ պահանջել: Բայց Աստված կպատասխանի ձեր աղոթքներին:

Բացի իմանալուց, թե ում վստահել, կարևոր է նաև դառնալ այն անձը, ում կարելի է վստահել: Միգուցե պատշաճ չլինի ձեզ համար շփվել նրանց հետ, ում վնաս եք հասցրել։ Սակայն դուք միևնույն է, կարող եք մտածել անցյալ իրադարձությունների մասին նրանց տեսակետից, կարեկցել նրանց և աղոթել նրանց համար։ Դուք կարող եք վստահելի անձ դառնալ ձեր նոր ձևավորված հարաբերություններում։

Դա կարող է երկար ճանապարհ լինել: Ես շնորհակալ եմ Տասներկու Առաքյալների Քվորումից Ջեֆրի Ռ. Հոլլանդին հետևյալ քաջալերանքի համար. «Շարունակեք սիրել: Շարունակեք փորձել։ Շարունակեք վստահել։ Շարունակեք հավատալ։ Շարունակեք աճել։ Երկինքը ողջունում է ձեզ՝ այսօր, վաղը, հավիտյան»։2

Ծնող լինել բանտարկության ընթացքում

Դուք կարող եք սխալ տպավորություն ստանալ, որ չեք կարող ծնող լինել ձեր բանտարկության ժամկետի ընթացքում: Մի՛ տրվեք այդ մտքին: Առաջին իսկ հնարավորության դեպքում միջոցներ ձեռնարկեք՝ ձեր ընտանիքին և երեխաներին աջակցելու համար:

Վերջին տարիներին Եկեղեցու ղեկավարները շեշտել են, թե որքան կարևոր է մեր ընտանիքների անդամների համար միմյանց ավետարանն ուսուցանելը: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ ընտանիքին ստանալ ավետարանի օրհնությունները»: Ահա չորս միտք.

  • Դուք միշտ կարող եք աղոթել ձեր ընտանիքի համար: Աղոթքը հոգևոր աշխատանքի զորեղ ձև է, որը չի կարող սահմանափակվել պատերով կամ տարածությամբ:

  • Եթե ձեզ թույլատրվում է շփվել ձեր երեխաների հետ, գտեք ճիշտ ձևեր ձեր սերն արտահայտելու համար: Ուսուցանեք նրանց այն հոգևոր դասերը, որոնք ինքներդ եք քաղում:

  • Փորձեք վերականգնել ձեր կապը վստահելի ընկերների հետ: Հարաբերություններ կառուցեք այն մարդկանց հետ, ովքեր կարող են լավ ազդեցություն ունենալ ձեր ընտանիքի վրա:

  • Փոխվեք դեպի լավը: Ինքներդ ձեզ բարելավելու և ձեր ընտրությունների համար պատասխանատվություն վերցնելու ձեր յուրաքանչյուր ջանքը կօգնի ձեզ ավելի լավ հայր կամ մայր դառնալ:

Շարժվել առաջ

Մեր այսօրվա մարգարեն՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, ասել է, որ այս կյանքի իմաստն է՝ պատրաստվել հանդիպել Աստծուն՝ Հիսուս Քրիստոսի օրինակին հետևելով: «Եվ մենք դա անում ենք, երբ ամեն օր ապաշխարում ենք և ստանում Նրա մաքրագործող, բժշկող և ուժ տվող զորությունը»,- ուսուցանել է նա: «Այդ դեպքում մենք կարող ենք զգալ հարատև խաղաղություն և ուրախություն, նույնիսկ, տագնապալի ժամանակներում»: 3

Ապաշխարությունը բժշկման ամենակարևոր մասն է: Այն սկսվում է, երբ դուք անկեղծորեն աղոթում եք և խոստովանում եք Աստծուն, որ դուք սխալ եք գործել և խնդրում եք, որ ձեզ ների: Դուք ձեզ ավելի խաղաղ կզգաք, եթե ավելի շատ իմանաք ավետարանի մասին և հետևեք Հիսուս Քրիստոսի օրինակին: Այս զգացողությունները և ձեր փոխվող վարքը վկայում են այն մասին, որ դուք սկսում եք բժշկվել:

Եկեղեցու ղեկավարները միշտ պատրաստ են ձեզ օգնել վերադառնալ Աստծո մոտ: Հիսուս Քրիստոսի միջոցով դուք միշտ կարող եք վերադառնալ ձեր Երկնային Հոր մոտ: Չնայած դուք կարող եք զգալ, որ Աստված ձեզ ներել է շատ ավելի շուտ, քան ձեր ընտանիքը, հասարակությունը կամ Եկեղեցու որոշ անդամներ, մի հուսահատվեք: Շարունակեք շարժվել առաջ: Վստահեք Աստծո խոստումներին և Նրա ժամկետներին:

Աստված կօգնի ձեզ բժշկվել

Հիշեք, որ բժշկվելու յուրաքանչյուր ձև, այդ թվում՝ կախվածությունից, բռնությունից կամ այլ վիրավորանքներից, ժամանակ է պահանջում: Աստվածաշնչում կա մի պատմություն, թե ինչպես Հիսուսը բժշկեց կույր մարդուն, ում տեսողությունը վերականգնվեց փուլ առ փուլ: Սկզբում նա տեսավ «մարդկանց, որ ասես ծառեր լինեն, բայց քայլում են»: Ապա Հիսուսը «իր ձեռքերը դրեց այդ մարդու աչքերին, և մարդը պարզ տեսավ» (Մարկոս 8.24-25): Նույն կերպ Հիսուսը մի կնոջ բժշկեց, ով արյան խնդիր ուներ և տառապում էր այդ հիվանդությունից տասներկու տարի (տես Մարկոս 5.25-34): Այս պատմությունները հիշեցնում են մեզ, որ ֆիզիկապես, հոգևոր և մտավոր առումով բժշկվելը հաճախ տեղի է ունենում ժամանակի ընթացքում: Եթե ձեզ թվում է, որ ձեր բժշկումը տեղի է ունենում ոչ այնքան արագ, որքան դուք կուզեիք, փորձեք նկատել փոքր հաջողություններ: Աղոթեք և խոսեք Աստծո հետ ձեր զգացմունքների մասին և շնորհակալություն հայտնեք Նրան յուրաքանչյուր առաջընթացի համար:

Անկախ նրանից, թե դուք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եք, ով խորապես ուսումնասիրում է ավետարանը, թե մի մարդ, ով վերականգնում է Եկեղեցում իր անդամությունը, իմացեք, որ մենք հոգում ենք ձեր մասին։ Նշանակություն չունի, թե ինչպիսին էր ձեր անցյալը կամ որքան երկար է ձեզ սպասող ճանապարհը, ձեր ապագան կարող է լցված լինել Աստծո լույսով։ ․․․ Ավետարանի ճանապարհը մեզ ուժ է տալիս: Այն մեզ սփոփանք է պարգևում: Այն մեզ պարգևում է ավելի շատ երջանկություն այս կյանքում և ուրախություն հավերժության մեջ:

Ձեր Երկնային հայրը և Հիսուս Քրիստոսը գիտեն և սիրում են ձեզ կատարյալ սիրով: Նրանք երբեք չեն լքի ձեզ: Նրանք երբեք չեն վնասի ձեզ: Նրանք երբեք չեն մոռանա ձեզ: