2021
Նոր հրատարակություն համաշխարհային Եկեղեցու համար
Հունվար 2021


Բարի գալուստ այս համար

Նոր հրատարակություն համաշխարհային Եկեղեցու համար

Մեր սիրելի՛ եղբայրներ և քույրեր,

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները գտնվում են աշխարհի տարբեր երկրներում: Չնայած մենք խոսում ենք տարբեր լեզուներով, մենք միասնական ենք Փրկիչին հետևելու մեր ջանքերում, և ուրախ ենք գիտակցել, որ մենք բոլորս Աստծո զավակներն ենք:

Վերականգնված Եկեղեցու առաջին օրերից Եկեղեցու ամսագրերի նման հրատարակություններն աջակցում են Եկեղեցու անդամներին՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի ուսումնասիրման, ըստ այդ ավետարանի ապրելու և դրանով կիսվելու նրանց ջանքերում: Ոգեշնչող ուղեցույցներն օգնում են անդամներին կապ հաստատել Եկեղեցու ղեկավարների և միմյանց հետ: Ցանկանալով այս օրհնությունները տարածել Աստծո ավելի շատ զավակների մեջ, մենք ուրախ ենք կիսվել ձեզ հետ նոր Լիահոնայի այս առաջին համարով:

Եկեղեցու ամսագրերում այլ փոփոխություններն ընդգրկում են նոր հրատարակություններ ամբողջ աշխարհում ապրող երեխաների և երիտասարդների համար: Լիահոնա, Երիտասարդներին զորացնելու համար և Ընկեր ամսագրերից յուրաքանչյուրը աշխատելու են Եկ, հետևիր ինձ սուրբ գրությունների ուսումնասիրման նյութերի հետ միասին, որոնք աջակցում են ավետարանի տնային ուսումնասիրությանը: Այս ամսագրերն ավելի հասանելի կդառնան թվային աղբյուրներում:

Եկեղեցու ամսագրերի նպատակը նույնն է՝ օգնել Աստծո զավակներին դարձի գալ դեպի իրենց Փրկիչ Հիսուս Քրիստոսը: Մենք շնորհակալ ենք ավետարանն ուսումնասիրելու և ավետարանի համաձայն ապրելու ձեր ցանկության համար և գիտենք, որ այս ամսագրերը կօգնեն ձեզ այդ ջանքերում:

Հարգանքով՝

Առաջին Նախագահություն