2021
Ինչպե՞ս է վերականգնված ավետարանը օրհնում մեզ:
Հունվար 2021


Ե՛կ, հետևիր ինձ. Վարդապետություն և Ուխտեր

Ինչպե՞ս է վերականգնված ավետարանը օրհնում մեզ:

Վարդապետություն և Ուխտեր 1

(Դեկտեմբերի 28-ից հունվարի 3-ը)

Նկար
pdf

Նկարները` Աուգուստո Զամբոնատոյի

Վարդապետություն և Ուխտեր 1-ում Տերը հայտարարում է, «Այս պատվիրաններն ինձանից են և տրվել են իմ ծառաներին» (Վարդապետություն և Ուխտեր 1.24): Նա բացատրում է, թե այս հայտնությունների, պատվիրանների և ուսմունքների հավաքածուն ինչպես կարող էր օրհնել Եկեղեցուն և դրա առաջին անդամներին: Նրա խոսքերը արդիական են առ այսօր:

Օրհնություններ անդամների համար

  • Նրանք, ովքեր իմաստություն են փնտրում, կարող են հրահանգվել (տես հատված 26):

  • Նրանք, ովքեր մեղանչում են, կարող են «խրատվել, որ նրանք կարողանան ապաշխարել» (տես հատված 27):

  • Նրանք, ովքեր խոնարհ են, կզորացվեն և կօրհնվեն բարձրից, և գիտելիք կստանան (տես հատված 28):

Օրհնություններ Եկեղեցու համար

  • Որ նաև հավատքն ավելանա երկրի վրա (տես հատված 21):

  • Որ Տիրոջ հավիտենական ուխտը հաստատվի (տես հատված 22):

  • Որ ավետարանի լրիվությունը թույլերի և պարզամիտների միջոցով հռչակվի (տես հատված 23):

  • Եվ նրանք կարողանան զորություն ունենալ՝ դնելու հիմքն այս եկեղեցու և մթությունից ու խավարից դուրս բերելու այն (տես հատված 30):

Նկարները` Աուգուստո Զամբոնատոյի