2021
Բոլորիս ուշադրությունն ուղղենք դեպի Հիսուս Քրիստոսը
Հունվար 2021


Բոլորիս ուշադրությունն ուղղենք դեպի Հիսուս Քրիստոսը

Կյանքը ճամփորդություն է: Լիահոնան կարող է օգնել:

Նկար
line drawing of Liahona

Լիահոնայի նկարները՝ Բեթ Վիթեքերի

Մորմոնի Գրքի ժամանակներում Տերը պատրաստեց Լիահոնան՝ օգնելու Լեքիին և նրա ընտանիքին առաջ ընթանալ իրենց ճամփորդության մեջ: Դա «կողմնացույց [էր], որը ցույց կտար նրանց մի ուղիղ ճամփա դեպի խոստացված երկիրը» (Ալմա 37.44):

Լեքիի նման մենք նույնպես ճամփորդության մեջ ենք: Մեր կյանքում մենք կունենանք վերելքներ և անկումներ: Արև կունենանք և փոթորիկներ: Խաղաղություն և ցավ։ Բայց այդ ամենի մեջ կա աստվածային նպատակ, քանի որ մենք աստվածային ներուժ ունենք: Մեր Երկնային Հայրը չի ցանկանում, որ մենք ուղղակի վերադառնանք Իր մոտ. Նա ցանկանում է, որ մենք ավելի նմանվենք Իրեն՝ Իր Որդի Հիսուս Քրիստոսի միջոցով: Բայց մենք, երբեմն, օգնության կարիք ունենք:

Ապրող մարգարեների ղեկավարությամբ, մեր օրերում Լիահոնա ամսագիրը նախատեսված է՝ օգնելու մեզ իմանալ ճանապարհը, նաև, թե ինչպես քայլել այդ ճանապարհով: Սովորելով Հիսուս Քրիստոսի ավետարանը և ապրելով դրանով՝ մենք փոխվում ենք: Եվ երբ մենք հատենք մեր իսկ անապատներն ու օվկիանոսները, կհասկանանք, որ արևի և փոթորիկի միջոցով Նրան հետևելով, թույլ ենք տվել, որ Նա մեզ դարձնի այնպիսին, ինչպիսին Նա միշտ գիտեր, որ կարող էինք դառնալ:

Կարդացեք և ավելին իմացեք նոր Լիահոնա ամսագրի մասին։

Նկար
photo collage of eight people

Ինչ-որ բան գրող կնոջ լուսանկարը ըստ Getty Images-ի, նկարներ. երկրորդ շարքը վերևից (ձախ) և երրորդ շարքը վերևից (աջ) ըստ Getty Images-ի

Ամսագիր ամեն սրտի ու տան համար

Անկախ նրանից՝ դուք Սլովենիայից եք, թե Իսպանիայից, Մադագասկարից կամ Մասաչուսեթսից, այս ամսագիրը ձեզ համար է: Անկախ նրանից՝ դուք խոսում եք կորեերեն, թե կիրիբատի, ձեր տունը աղյուսից է, թե բամբուկից, մկրտվել եք 80 տարի առաջ, թե երեկ: Ամուսնացած եք, միայնակ, ծեր, թե երիտասարդ, այս էջերը խոսում ձեզ հետ և արտացոլում են ձեզ: Ձեր վկայությունը, ձեր փորձը, ձեր հավատքի ընտանիքը: Դա չափահասների համար մեկ համաշխարհային ամսագիր ունենալու մեծ օրհնությունն է: Այն միավորում է մեզ և հիշեցնում, որ բոլորս էլ պատկանում ենք համաշխարհային ընտանիքին և համաշխարհային եկեղեցուն:

Ուրեմն՝ եկեք միացեք մեզ, ինչպես բոլորս մոտենում ենք Հիսուս Քրիստոսին: Ամեն անգամ մեկ համար, ամեն անգամ մեկ էջ: Մարգարեներով և առաքյալներով մեզ առաջնորդող և սիրող Փրկիչի օգնությամբ: Մենք բոլորս: Միասին:

Ինչ ակնկալել նոր Լիահոնա ամսագրից:

Մարգարեների և առաքյալների ուղերձները

Նկար
First Presidency

Լիահոնա ամսագիրը ճիշտ իր ժամանակին կտպագրի և կցուցադրի Եկեղեցու ղեկավարների ուղերձները: Այս տպագիր և առցանց ուղերձները բոլորիս ուշադրությունը կուղղորդեն դեպի Փրկիչը:

Լրացուցիչ աջակցություն բոլոր անդամների համար

Նախկինում որոշ անդամներ ամսագիրը ստանում էին տարին մի քանի անգամ՝ կախված իրենց լեզվից: Այժմ Եկեղեցու երեք համաշխարհային ամսագրերը կտպագրվեն ամեն ամիս կամ յուրաքանչյուր երկրորդ ամիսը՝ այն լեզուներով, որով խոսում են անդամների շուրջ 97 տոկոսը:

Ավելի շատ նյութեր թվային տարբերակով

Նկար
phone screen with Gospel Library

Որպեսզի դուք ստանաք ձեր նախընտրած ոգեշնչող բովանդակությունը, մենք այն կտրամադրենք բազմաթիվ ձևաչափերով: Փնտրեք բարելավված, թվային տարբերակով փորձառություններ liahona.ChurchofJesusChrist.org կայքում, Gospel Living և Gospel Library հավելվածներում, էլեկտրոնային փոստերի և այլ նախատեսվող տարբերակների միջոցով:

Ավետարանի տնակենտրոն ուսումնասիրություն

Ամեն ամիս մենք կկիսվենք փորձով, միջոցառումներով և ուսմունքներով, որոնք կօգնեն Վերջին Օրերի Սրբերին տանը սովորել ավետարանը և ուսուցանել այն իրենց երեխաներին ու սիրելիներին:

Իրական անդամների կողմից ներկայացված իրական պատմություններ

Նկար
girl writing in notebook

Ինչ-որ բան գրող կնոջ լուսանկարը ըստ Getty Images-ի, նկարներ. երկրորդ շարքը վերևից (ձախ) և երրորդ շարքը վերևից (աջ) ըստ Getty Images-ի

Երբ կարդաք հավատքը խթանող փորձառություններ, ուղարկված ամբողջ աշխարհի անդամներից, ձեր սեփական հավատքը կամրապնդվի: Եվ դա կհիշեցնի ձեզ, որ մենք պատկանում ենք մի ավելի մեծ համայնքի, քան մեր ծուխն է կամ ճյուղը: Կիսվեք ձեր փորձառություններով liahona.ChurchofJesusChrist.org կայքում կամ է-փոստով՝ liahona@ChurchofJesusChrist.org հասցեով:

Տեղական պատմություններ և ուղերձներ

Լիահոնա ամսագիրը հրատարակում է ավելի քան 60 տարածաշրջանային տարբերակներ, որոնք ներառում են զետեղված էջեր, որոնք բնորոշ են տարբեր աշխարհագրական տեղանքներին և լեզուներին: Այդ տեղական էջերը կօգնեն ձեզ կապ հաստատել տեղական Սրբերի, Եկեղեցու ղեկավարների հետ և տեղեկանալ տեղական խնդիրների մասին: