2016
152 գործող տաճար
November 2016


152 գործող տաճար

Եկեղեցին ներկայումս ունի 152 գործող տաճար աշխարհի բոլոր մասերում: Վերջերս նվիրագործված և վերանվիրագործված տաճարների թվում են Փենսիլվանիայի Ֆիլադելֆիա Տաճարը [ԱՄՆ], որը նվիրագործվել է 2016թ.-ի սեպտեմբերի 18-ին; Գերմանիայի Ֆրայբերգ Տաճարը, որը վերանվիրագործվել է 2016թ.-ի սեպտեմբերի 4-ին; և Ճապոնիայի Սապորո Տաճարը, որը նվիրագործվել է 2016թ.-ի օգոստոսի 21-ին:

Եվս քսանինը տաճար գտնվում են կառուցման կամ վերանորոգման փուլում, կամ էլ հայտարարված են: Մոտակա ժամանակահատվածում նախատեսված նվիրագործումների թվում են Կոլորադոյի Ֆորթ Քոլինս Տաճարը (2016թ.-ի հոկտեմբերի 16-ին), Վայոմինգի Սթար Վելի Տաճարը (2016թ.-ի հոկտեմբերի 30-ին) և Կոնեկտիկուտի Հարթֆորդ Տաճարը (2016թ.-ի նոյեմբերի 20-ին), բոլորը գտնվում են ԱՄՆ-ում: