2016
Վարդապետության սերտում
November 2016


Վարդապետության սերտում

Համացանցի վայրկենական տեղեկատվության փոխանցման ժամանակաշրջանում երիտասարդները պաշտպանված չեն այն մարդկանցից, ովքեր գրոհում են Եկեղեցին: Սակայն նոր նախաձեռնությունը, որը կոչվում է Վարդապետության սերտում, օգնում է սեմինարիայի ուսանողներին զարգացնել ավետարանի վարդապետության ավելի խորը ըմբռնում և մեծացնում է նրանց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Ուսանողները նաև սովորում են ինչպես արձագանքել դժվար հարցերին և խնդիրներին` գործադրելով հավատք, քննելով հասկացությունները և հարցերը հավերժական տեսանկյունից և ձգտելով մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդը վարդապետության սերտման վերաբերյալ սեմինարիայի և ինստիտուտի խորհրդի անդամներին ուղղված իր խոսքում ասել է. «Այս նախաձեռնությունը ոգեշնչված է և ժամանակին է: Այն հրաշալի ազդեցություն կունենա մեր երիտասարդների վրա»:

Վարդապետության սերտման հիմնական նպատակն է օգնել ուսանողներին.

  1. Ձեռք բերել հոգևոր գիտելիք։

  2. Սերտել ավետարանի վարդապետությունը և սուրբ գրությունների հատվածները, որտեղ ուսուցանվում է այդ վարդապետությունը։

Կառուցելով այն ամենի վրա, ինչ նախկինում ձեռք էր բերվել սուրբ գրությունների սերտման միջոցով, այս մեծ ջանքերը հնարավորություն են տալիս ուսանողներին ամրացնել իրենց դարձի գալն ու նվիրվածությունը որպես Հիսուս Քրիստոսի առաքյալներ, գտնել պաշտպանություն հակառակորդի ազդեցության դեմ և օրհնել ուրիշների կյանքը:

Վարդապետության սերտման նյութերը կարող եք գտնել lds.org/si/seminary/manuals կայքում: