2016
184-րդ կիսամյա գերագույն համաժողովի ամփոփում
November 2016


184-րդ կիսամյա գերագույն համաժողովի ամփոփում

Գերագույն համաժողովի ժամանակ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը կիսվեց երկու անկեղծ ուղերձով: Կիրակի առավոտյան նա վկայեց երջանկության մեծ ծրագրի մասին, որ Աստված ունի բոլոր մարդկանց համար: Նա ուսուցանեց, որ Հիսուս Քրիստոսը փրկության ծրագրի կարևորագույն մասն է, նաև ուսուցանեց Աստծո ծրագրած երջանկությունը ձեռք բերելու գործում ունեցած մեր դերի մասին: (Տես էջ 80։) Քահանայության գերագույն նիստի ժամանակ Նախագահ Մոնսոնը շեշտեց այն օրհնությունները, որոնք գալիս են Տիրոջ պատվիրաններին հնազանդվելուց և Իմաստության խոսքին հավատարիմ մնալուց (տես էջ 78):

Հարյուր հազարավոր կանայք, երիտասարդ կանայք և նույնիսկ ութ տարեկան աղջիկներ հավաքվել էին Համաժողովների կենտրոնում և աշխարհով մեկ սփռված մեր եկեղեցիներում, որպեսզի կանանց գերագույն ժողովով բացեն գերագույն համաժողովի վեց նիստերը:

Շաբաթ ցերեկային նիստի ընթացքում չորս Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունականների շնորհվեց պատվավոր իշխանավորի կոչում, մեկ Տարածքային Յոթանասունական ազատվեց պաշտոնից, և կանչվեցին ևս երկու Տարածքային Յոթանասունականներ (տես էջ 39): Կիրակի օրը Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյլ Գ. Ռենլանդը մեծարեց Երեց Պեր Գ. Մալմին` Յոթանասունի անդամին, ով կյանքից հեռացավ 2016 թվականի հուլիսի 26-ին (տես էջ 121):

Եկեղեցու գերագույն համաժողովները տեղի են ունենում վեց ամիսը մեկ անգամ, և սկսվելով Սոլթ Լեյք Սիթիի (Յուտա) 21000 տեղանոց համաժողովների կենտրոնից հասնում են միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում: Համաժողովը թարգմանվեց և առցանց հասանելի դարձավ 80 լեզուներով և Եկեղեցու ամսագրերում հրատարակվեց 34 լեզուներով: