2012
Նվազեցվել են միսիոներական ծառայության տարիքային պահանջները
Նոյեմբեր 2012


Նվազեցվել են միսիոներական ծառայության տարիքային պահանջները

182-րդ կիսամյա գերագույն համաժողովի բացման նիստին Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հայտարարեց, որ անմիջապես ուժի մեջ է մտնում որոշումն այն մասին, որ տղամարդիկ կարող են սկսել ծառայել միսիայում 18, իսկ կանայք՝ 19 տարեկանից:

Ավելի ուշ, մամլո ասուլիսին Երեց Ռասսել Մ. Նելսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, շեշտեց, որ այդ փոփոխությունը կամավոր ընտրություն է. «Երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք չպետք է սկսեն իրենց ծառայությունը, քանի դեռ պատրաստ չեն հոգեպես և նյութապես», - ասաց նա: Ուսումը, ընտանեկան պայմանները և առողջությունը կարևոր դեր են խաղում միսիոներական ծառայության ժամանակը որոշելիս:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացատրեց, որ ծառայության պատրաստ միսիոներները կարող են երաշխավորվել լիաժամկետ միսիայի իրենց եպիսկոպոսի կամ ցցի նախագահի կողմից 18 տարեկան դառնալուց 120 օր առաջ կամ երբ կարող են: Երիտասարդ տղամարդիկ կարող են մուտք գործել միսիոներների ուսուցման կենտրոն (ՄՈՒԿ) ավագ դպրոցը կամ դրան համարժեք ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո և 18 տարեկանը լրանալուց հետո, իսկ կանայք՝ 19-ը:

Ծառայության պատրաստ միսիոներներին առաջարկվում է խորացնել իրենց նախամիսիոներական պատրաստվածությունը՝ ՄՈՒԿ մուտք գործելուց առաջ:

«Աստված արագացնում է Իր աշխատանքը, - ասաց Երեց Հոլլանդը,- Նա կարիք ունի ավելի ու ավելի պատրաստակամ և արժանի միսիոներների, որ տարածեն Հիսուս Քրիստոսի ավետարանի լույսը, ճշմարտությունը, հույսը և փրկությունը հաճախ խավար և վախերով լի աշխարհում»:

Երեց Հոլլանդն ասաց, որ հավանական է լրացուցիչ միսիաների ստողծումը:

Հաշվի առնելով աշխարհով մեկ միսիաներում միսիոներների թվի ակնկալվող աճը, ՄՈՒԿ-ում անցկացվող ժամանակը բոլոր միսիոներների համար կնվազեցվի մեկ-երրորդով: Վերջերս կիրառված 12 շաբաթանոց ուսուցման ծրագիրը, որն իրականացվում է միսիայի վայրում, կօգնի շարունակել միսիոներների պատրաստումը:

Երիտասարդ տղամարդիկ կարող են սկսել ծառայել միսիայում 18, իսկ կանայք 19 տարեկանից, կախված անձնական իրավիճակից և տեղական քահանայության ղեկավարի որոշումից:

© 2004 IRI

Տպել