2012
Նոր գործիքներ, որոնք օգնում են անդամներին պատրաստել ընտանիքի անունները
Նոյեմբեր 2012


Նոր գործիքներ, որոնք օգնում են անդամներին պատրաստել ընտանիքի անունները

2012թ. հոկտեմբերի 8-ի նամակում Առաջին Նախագահությունը հրավիրել է երիտասարդներին և երիտասարդ ամուրիներին, մասնավորապես, ստանալ տաճարային ամբողջական օրհնությունները, պատրաստելով իրենց ընտանիքների անունները՝ տաճար ներկայացնելու համար:

Ավելին, «ընտանեկան անունների մեծ քանակ ամրագրած Եկեղեցու անդամներին [խրախուսվում է] որոշ ժամանակ անց հանել այդ ամրագրումները, որպեսզի նրանց համար կատարվեն անհրաժեշտ ծեսերը»:

Օգնելու համար անդամներին արձագանքել Առաջին Նախագահության կոչին, Եկեղեցին մշակում է նոր նյութեր և պատրաստում փորձառություններ, որոնք 10 լեզուներով կարելի է գտնել familysearch.org կայքում:

Օրինակ՝ new.familysearch.org-ի նոր տարբերակը, որը կոչվում է Ընտանեկան Ծառ, ավելի խորացված մոտեցում է տրամադրում մեր ընտանեկան պատմությանը, թույլ տալով օգտվողներին (1) կապվել և համագործակցել ընդհանուր ընտանեկան գծերով, (2) խմբագրել և ջնջել սխալ տվյալները, և (3) հեշտությամբ ներկայացնել նախնիների անունները տաճարային արարողությունների համար: Օգտվողները կարող են նաև գտնել տեսաֆիլմեր «Անուններ տաճար ներկայացնելը» և այլ ուսուցումների վերաբերյալ familysearch.org/treetraining կայքում: