2012
Երեց Քրեյգ Ս. Քրիսչենսեն
Նոյեմբեր 2012


Երեց Քրեյգ Ս. Քրիսչենսեն

Յոթանասունի Նախագահությունից

Երեց Քրեյգ Ս. Քրիսչենսենը սկսել է ծառայել որպես Յոթանասունի Նախագահության անդամ 2012թ. օգոստոսի 1-ին՝ այդ պաշտոնին 2012թ. ապրիլին կանչվելուց հետո:

Երեց Քրիսչենսենը ծնվել է Շերոն և Քոլին Քրիսչենսենների ընտանիքում Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, ԱՄՆ, 1956թ. մարտին և մեծացել է հյուսիսային Կալիֆոռնիայում «ակտիվ և դաստիարակող ՎՕՍ ընտանիքում»: Նա շեշտում է, որ միշտ հավատացել է, որ ավետարանը ճշմարիտ է, թեև իր վկայությունն ամրացել է Չիլիյում իր միսիոներական ծառայության ընթացքում:

«Միսիոներ լինելու ընթացքում, Սուրբ Հոգին զգալու իմ ցանկությունը դարձավ մշտական, իսկ ավետարանի մասին վկայությունս խորացավ և դարձավ ինձ համար շատ ավելի շոշափելի», - ասել է նա: Իր միսիայի ընթացքում նա սիրեց Մորմոնի Գիրքը և այդ սերը շարունակվում է երևալ այսօր նրա ուսմունքների մեջ:

Երեց Քրիսչենսենը Յոթանասունի Առաջին և Երկրորդ Քվորումների անդամ է եղել 2002 թվականից: Վերջերս նա ծառայում էր որպես Քահանայության Բաժնի Գործադիր Տնօրեն: Անցյալում նրա կոչումները ներառոմ են Մեքսիկա Հարավային Տարածքի, Մեխիկո Սիթիի Արևելյան միսիայի նախագահ, եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական և միսիայի նախագահ:

Երեց Քրիսչենսենը ստացել է բակալավրի աստիճան հաշվապահության գծով Բրիգամ Յանգ Համալսարանում և բիզնես կառավարման մագիստրոսի կոչում Վաշինգտոնի Համալսարանում: Նա ունեցել և վարել է բիզնեսներ մեծածախ ավտոմեքենաների և անշարժ գույքի զարգացման բնագավառներում, հանդիսացել է այցելող ուսուցիչ մի քանի համալսարաններում:

Երեց Քրիսչենսենը ամուսնացել է Դեբորա Ջոնսի հետ 1978թ. մարտի 28-ին: Նրանք բնակվում են Հոլլադեյում, Յուտա, ունեն չորս երեխա և հինգ թոռ:

© IRI