2012
Եկեղեցին հայտարարում է 2013թ. երիտասարդների նոր ուսումնական ծրագիրը
Նոյեմբեր 2012


Եկեղեցին հայտարարում է 2013թ. երիտասարդների նոր ուսումնասկան ծրագիրը

Եկեղեցին հայտարարեց նոր ուսումնասկան ծրագիրը՝ Եկ, հետևիր ինձ՝. Ուսումնական նյութեր երիտասարդների համար—, նախատեսված 2013թ.Ահարոնյան Քահանայության քվորումների, Երիտասարդ Կանանց և Կիրակնօրյա դպրոցի երիտասարդների դասարանների համար:

Եկ, հետևիր ինձ ծրագրի հիմնական նպատակներից մեկն է՝ օգնել ուսուցիչներին եկեղեցում և տանը ուսուցանել Փրկչի ձևով, նմանեցնելով դասերն ավելի շատ ավետարանի շուրջ կենտրոնացած զրույցների: Երիտասարդները կհրավիրվեն ավելի մեծ դեր խաղալու ուսուցման և ուսման գործընթացներում:

«Շեշտը կդրվի հավատքը, դարձը և վկայությունը ամրացնելու և կառուցելու վրա, օգտագործելով Բարձրագույն Իշխանությունների և օժանդակ կազմակերպությունների գերագույն նախագահությունների առավել արդի ուսմունքները», - ասվում է 2012թ. սեպտեմբերի 12-ի Առաջին Նախագահության նամակում:

Եկ, հետևիր ինձ ծրագիրը կազմված է միավորներից, որոնք ամեն ամիս կենտրոնանում են մեկ վարդապետական թեմայի վրա և ուսուցանում այն կիրակնօրյա դպրոցում, Երիտասարդ Կանանց և Ահարոնյան Քահանայության դասարաններում:

Յուրաքանչյուր միավոր պարունակում է թվով ավելի շատ դասեր, քան կարելի է ուսուցանել մեկ ամսվա ընթացքում, այնպես որ ուսուցիչներին և ղեկավարներին առաջարկվում է ոգեշնչում փնտրել և համակարգված գործել՝ որոշելու համար, թե որ դասերն օգտագործել:

Ուսուցանել ավետարանը Փրկչի ձևով նոր ուղեցույցը կօգնի ղեկավարներին և ուսուցիչներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարելի է հարմարեցնել դասերը իրենց երիտասարդների կարիքներին և օգնել նրանց սովորել ավետարանը:

Բոլոր դասերը կարելի է տպել համացանցից: Եկ, հետևիր ինձ ծրագրի տպագիր տարբերակը մատչելի կլինի ավելի ուշ: Մինչև 2012թ. վերջը բոլոր դասերի ծրագրերը մատչելի կլինեն առցանց 23 լեզուներով:

Անդամները, ղեկավարները և ուսուցիչները կարող են ավելին սովորել ուսումնական նոր ծրագրի մասին առցանց՝ lds.org/youth/learn:

Տարածքային և տեղական ղեկավարները կարող են ուսուցում տրամադրել ղեկավարներին և ուսուցիչներին մինչև 2012 թվականի վերջը:

Եկ, ինձ հետևիր ուսումնական նոր ծրագիրը կօգնի ուսուցիչներին ուսուցանել Փրկչի ձևով և օգնել երիտասարդներին ավելի լիարժեք դարձի գալ դեպի ավետարանը:

Լուսանկարը` Քրիստինա Սմիթի, © IRI