2010–2019 թթ․
Անչափելի արժեք
Հոկտեմբեր 2017


Անչափելի արժեք

Մենք կարող ենք հաճախ վայելել Սուրբ Հոգու քաղցր շշուկները, որոնք հաստատում են մեր հոգևոր արժեքի ճշմարտությունը:

Արևմտյան Աֆրիկայում Սիերրա Լեոնե երկիր այցելելիս ես մասնակցեցի մի հավաքի, որը վարում էր ցցի Երեխաների Միության ղեկավարը: Մարիաման ղեկավարում էր այնպիսի սիրով, շնորհով և վստահությամբ, որ հեշտ էր ենթադրել, որ նա Եկեղեցու երկար տարիներիանդամ էր: Սակայն, Մարիաման միանգամայն վերջերս էր դարձի եկել:

Նկար
Մարիաման և նրա դուստրը

Նրա փոքր քույրը միացել էր Եկեղեցուն և հրավիրել Մարիամային իր հետմասնակցել Եկեղեցու դասին: Մարիաման խորապես տպավորվել էր ուղերձից: Դասը մաքրաբարոյության օրենքի մասին էր: Նա խնդրեց, որ միսիոներներն ուսուցանեն իրեն ավելի շատ բան, և նա շուտովվկայություն ստացավ Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին: Նա մկրտվեց 2014թ.-ին, իսկ նրա դուստրը մկրտվեց անցյալ ամիս: Պատկերացրեք երկու հիմնական ուսմունքներ, որոնք դարձի բերեցին Մարիամային, դա մաքրաբարոյության օրենքն էր և Մարգարե Ջոզեֆ Սմիթը. երկու կետեր, որոնք աշխարհը հաճախ համարում է անտեղի, հնացած կամ անհարմար:Բայց Մարիաման վկայեց, որ նրան թիթեռի նման գրավեց լույսը: Նա ասաց. «Երբ ես գտաավետարանը, ես գտա ինձ»: Նա բացահայտեց իր արժեքը աստվածային սկզբունքների միջոցով: Նրա արժեքը, որպես Աստծո դուստր, հայտնի դարձվեց նրան Սուրբ Հոգու միջոցով:

Այժմ եկեք հանդիպենք Սինղի քույրերին Հնդկաստանից: Ռենուն, ով աջ կողմից ծայրինն է, առաջինն էր հինգ քույրերից, որ միացավ Եկեղեցուն, կիսվեց հետևյալ մտքերով.

Նկար
Սինղի քույրերը

«Նախքան կսկսեի ուսումնասիրել Եկեղեցին, ես իրականում չէի զգում, որշատ առանձնահատուկ էի: Ես ուղղակի շատ մարդկանցից մեկն էի և իմ հասարակությունն ու մշակույթը ինձ չէին ուսուցանել, որ ես ինչ-որ արժեք ունեի, որպես անձնավորություն: Երբ ես սովորեցի ավետարանը և հասկացա, որ ես մեր Երկնային Հոր դուստրն էի, դա փոխեց ինձ: Հանկարծ ես այնպես առանձնահատուկ զգացի. փաստորեն Աստվածարժեքովև նպատակով էր ստեղծել ինձ և արարել իմ հոգին ու կյանքը:

Նախքան ավետարանն իմ կյանքում ունենալը, ես միշտ փորձում էի ապացուցել մյուսներին, որ ես առանձնահատուկէի:Բայց երբիմացա ճշմարտությունը, որ ես Աստծո դուստրն էի, ես ստիպված չէի ապացուցել որևէ մեկին որևէ բան:Ես գիտեի, որ ես առանձնահատուկ էի: Երբևէչմտածեք, որ դուք ոչինչեք»:

ՆախագահԹոմաս Ս. Մոնսոնը հիանալի է ասել, երբմեջբերել է այս խոսքերը. «Մարդկային հոգու արժեքը Աստծո նման դառնալու նրա կարողությունն է»:1

Նկար
Թայանա

Ես օրհնված էի զգում, որ վերջերս հանդիպեցիմեկ այլ երիտասարդ կնոջ, ով հասկանում էր այս նույն ճշմարտությունը: Նրա անունը Թայանա է: Ես հանդիպեցի նրան Երեխաների Միության հիվանդանոցում Սոլթ Լեյք Սիթիում: Թայանան ավագ դպրոցում կրտսեր դասարանի աշակերտ էր, երբ նրա մոտախտորոշեցին քաղցկեղ: Նա 18 ամիս քաջաբար պայքարեց, մինչևհեռացավ կյանքից մի քանիշաբաթ առաջ:Թայանան լցված էր լույսով և սիրով: Նա հայտնի էր իր վարակիչ ժպիտով և «երկու մատը վեր» նշանով: Երբ ուրիշները հարցնում էին. «Ինչո՞ւ հենց դու, Թայանա», նրա պատասխանն էր. «Իսկ ինչո՞ւ ոչ ես»: Թայանան ձգտում էր դառնալ իր Փրկիչի նման, ում նա այնքան ջերմորեն սիրում էր: Մեր այցելությունների ընթացքում ես իմացա, որ Թայանան հասկանում էր իր աստվածային արժեքը: Գիտենալով, որ ինքնԱստծո դուստրն էր,նա խաղաղություն և քաջություն էր ձեռք բերում, դիմակայելով իր անհաղթահարելի փորձությանը այն լավատեսությամբ, որն իրեն էր հատուկ:

Մարիաման, Ռենուն և Թայանան ուսուցանում են մեզ, որ Հոգին մեզանից յուրաքանչյուրին անհատապես կհաստատիմեր աստվածային արժեքը: Աստծո դուստրըլինելու իրողությունը կազդի ձեր կյանքի ամեն բնագավառի վրա և կառաջնորդի ձեզ ծառայության մեջ, որը դուք ցույց եք տալիս յուրաքանչյուր օր: Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը բացատրել է սա փառահեղ խոսքերով.

«Նա ձեր Հայրն է: Նա սիրում է ձեզ: Նա և ձեր մայրը երկնքումչափազանցգնահատումեն ձեզ:… Դուք առանձնահատուկ եք: Ձեր տեսակի մեջ միակը՝ ստեղծված հավերժական բանականությամբ, որըձեզ հաստատում է տալիս հավերժական կյանքի համար:

«Թող ձեր մտքում հարց չծագիձեր արժեքի վերաբերյալ՝ որպես անհատ:Ավետարանի ծրագրի ողջ նպատակն է ձեզանից յուրաքանչյուրին հնարավորություն տալ հասնելու ձեր լիակատար ներուժին, որը հավերժական առաջընթացն է և աստվածության հնարավորությունը:2

Թույլ տվեք ինձ ընդգծել արժեք և արժանավորություն երկու կարևոր խոսքերըտարբերակելու անհրաժեշտությունը:Դրանք նույնը չեն: Հոգևոր արժեքը նշանակում է արժեվորել մեզ այն ձևով, ինչպես Երկնային Հայրն է արժեվորում մեզ, և ոչ թեաշխարհը:Մեր արժեքը որոշվել է, նախքանմեր այս աշխարհ գալը: «Աստծո սերն անսահման է և այն կտևի հավերժ»:3

Մյուս կողմից, արժանավորությունը ձեռք է բերվում հնազանդության միջոցով: Եթեմեղանչում ենք, մենք ավելի քիչ արժանավոր ենքդառնում, բայցարժեզուրկ չենք: Մենք շարունակում ենք ապաշխարել և ձգտել նմանվել Հիսուսին մեր անձեռնմխելի արժեքով: Ինչպես Նախագահ Բրիգամ Յանգն է ուսուցանել. «Ամենափոքր, ամենացածր հոգին այժմ երկրի վրա … արժե աշխարհներ»:4 Ինչ էլ որ լինի, մենք միշտ արժեք ունենք Երկնային Հոր աչքում:

Չնայած այս հիասքանչ ճշմարտությանը, մեզանից որքան շատերն են մաքառում, ժամանակ առ ժամանակ մեր վերաբերյալ բացասական մտքերի կամ զգացումների հետ: Եսեմմաքառում: Դա հեշտ թակարդ է: Սատանան է հայրը բոլոր ստերի, հատկապես, երբ դա վերաբերում է մեր սեփական աստվածային էության և նպատակի վերաբերյալխեղաթյուրումներին: Մեզ աննշան համարելը մեզ լավ ծառայություն չի մատուցում:Ընդհակառակը, այն մեզ ետ է պահում: Ինչպես մեզ հաճախ են սովորեցրել. «Ոչ ոք չի կարող ստիպել ձեզ ոչ լիարժեք զգալ առանց ձեր համաձայնության»:5 Մենք կարող ենք դադարել համեմատել մեր վատթարագույնը որևէ մեկի լավագույնի հետ: «Համեմատությունըուրախության գողն է»:6

Ընդհակառակը, Տերը հավաստիացնում է մեզ, որ երբ մենք ունենում ենք առաքինի մտքեր, Նա կօրհնի մեզ վստահությամբ, նույնիսկիմանալու վստահությամբ, թե ով ենք մենք իրականում: Երբեք չի եղել ավելի վճռական ժամանակ ականջ դնելու Նրա խոսքերին. «Թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար», ասել է Նա: Այն ժամանակ քո վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ. և … Սուրբ Հոգին կլինի քո մշտական ընկերը»:7

Տերը հայտնել է այս լրացուցիչ ճշմարտությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթին. «Նա, ով ստանում է Աստծուց, թող համարի դա Աստծուց. և թող նա ցնծա, որ արժանի է համարվել Աստծո կողմից ստանալուն»:8 Երբ մենք զգում ենք Հոգին, ինչպես այս հատվածն է բացատրում, մենք ընդունում ենք, որ այն, ինչ մենք զգում ենք, գալիս է մեր Երկնային Հորից:Մենք ընդունում ենք ու փառաբանում Նրան օրհնության համար: Այդ ժամանակ մենք ուրախանում ենք, որարժանի ենք համարվել ստանալու:

Պատկերացրեք, որ դուք կարդում եք սուրբ գրությունները առավոտյան և Հոգին շշնջում է ձեզ, որ այն ինչ դուք կարդում եք, ճշմարիտ է։ Կարողանո՞ւմ եք ճանաչել Հոգուն և երջանիկ լինել, որ զգացիք Նրա սերը և արժանի եղաք ստանալուն:

Մայրե՛ր,գուցե դուք ծնկի իջնեք ձեր չորս տարեկան զավակի կողքին, երբ նա ասի իր գիշերային աղոթքը: Մի զգացում կպատի ձեզ, երբ լսեք: Կզգաք ջերմություն և խաղաղություն: Մի կարճ զգացողություն, բայց ընդունեք, որ այդ պահին դուք արժանի համարվեցիք ստանալուն:Մենք հազվադեպ կարող ենք երբևէստանալվիթխարի հոգևոր դրսևորումներ մեր կյանքում, բայց մենք կարող ենք հաճախ վայելել Սուրբ Հոգու քաղցր շշուկները, որոնք հաստատում են մեր հոգևոր արժեքի ճշմարտությունը:

Տերը բացատրել է կապը մեր հոգևոր արժեքի և Նրա մեծ քավիչ զոհաբերության միջև, երբ Նա ասել է.

«Հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում:

Քանզի, ահա, Տերը՝ քո Քավիչը, մարմնի մեջ մահ տարավ. ուստի նա տարավ բոլոր մարդկանց ցավը, որ բոլոր մարդիկ կարողանան ապաշխարել ու գալ իր մոտ»:9

Քույրեր, մեզ համար Նրա արածի շնորհիվ մենք «կապված ենք Նրա հետ սիրո կապերով»:10 Նա ասել է. «Իմ Հայրն ուղարկեց ինձ, որպեսզի ես խաչի վրա բարձրացվեմ. իսկ հետո, երբ խաչի վրա էի բարձրացվել, որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ»:11

Թագավոր Բենիամինը նույնպես բացատրել էայդ պարտավորեցնող կապը մեր Փրկիչի հետ. «Եվ ահա, նա կտանի փորձություններ և մարմնի ցավ, քաղց, ծարավ և հոգնածություն, նույնիսկ ավելին, քան մարդ կարող է տանել և չմահանալ. քանզի ահա, արյուն կգա յուրաքանչյուր ծակոտիից, այնքան մեծ կլինի նրա տվայտանքն իր ժողովրդի ամբարշտության և պղծությունների համար»:12 Այդ տառապանքը և այդ տառապանքի արդյունքները լցնում են մեր սրտերը սիրով և երախտագիտությամբ: Երեց Փոլ Ի. Քոելիքերն ուսուցանել է. «Երբ մենք հեռացնում ենք շեղող բաները, որոնք մեզ ձգում են դեպի աշխարհ և գործածում ենք մեր ազատությունը Նրան փնտրելով, մենք բացում ենք մեր սրտերը երկնային ուժերի համար, որոնք ձգում են մեզ դեպի Նա»:13 Եթե սերը, որը մենք զգում ենք Փրկիչի և Նրա արածի հանդեպ, ավելի մեծ է, քան էներգիան, որ մենք ծախսում ենք մեր թուլությունների, մեր հանդեպ անվստահության կամ վատ սովորույթների վրա, ապա Նա կօգնի մեզ հաղթահարել այն բանեըը, որոնք տառապանք են առաջացնում մեր կյանքում:Նա մեզ փրկում է ինքներս մեզանից:

Թույլ տվեք վերաշեշտադրել. եթե աշխարհն ավելի ուժեղ է ձգում, քան հավատքը և վստահությունը, որը մենք ունենք Փրկիչի հանդեպ, ապա աշխարհի ձգողականությունըկգերիշխի ամեն անգամ:Եթե մենք ընտրում ենք մեր բացասական մտքերի վրա կենտրոնանալ և կասկածի ենթարկել մեր արժեքը,Փրկիչից կառչած մնալու փոխարեն, ավելի դժվար կդառնաՍուրբ Հոգու տպավորությունները զգալ:

Քույրեր, եկեք չշփոթենք, թե ով ենք մենք: Չնայած հաճախ ավելի հեշտ է հոգևորապես պասսիվ լինել, քան հոգևոր ջանք գործադրել հիշելու և ընդունելու մեր աստվածային ինքնությունը, մենք չենք կարող թույլ տալ այդ անուշադրությունը այս վերջինօրերում: Թող որ մենք, որպես քույրեր «հավատարիմ լինենք Քրիստոսին,… թող Քրիստոսը [մեզ] վեր բարձրացնի, և թող նրա տառապանքներն ու մահը,… ևնրա ողորմությունն ու երկայնամտությունը, և նրա փառքի և հավերժական կյանքի հույսը մնա [մեր] մտքում հավիտյան:14 Երբ Փրկիչը բարձրացնի մեզ ավելի բարձր մակարդակի, մենք ավելի հստակկարող ենք տեսնել՝ ոչ միայն այն, թե ով ենք մենք, այլ որ մենք ավելի մոտ ենք Նրան, քան մենք երբևէ պատկերացրել ենք: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: