2010–2019 թթ․
Մի վախեցեք բարիք գործել
Հոկտեմբեր 2017


Մի վախեցեք բարիք գործել

Տերն ասել է մեզ, որ երբ հավատքով կանգնենք Նրա վեմի վրա, կասկածներն ու վախերը կցրվեն և բարիք գործելու ցանկությունը կմեծանա։

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես խոնարհաբար աղոթում եմ, որ իմ ելույթի ժամանակ Տիրոջ Հոգին մեզ հետ լինի։ Սիրտս լի է երախտագիտությամբ Տիրոջ հանդեպ, ում Եկեղեցում մենք գտնվում ենք, այն ոգեշնչման համար, որ մենք զգացինք այս համաժողովին՝ անկեղծ աղոթքների, ոգեշնչված քարոզների և հրեշտակային երաժշտության համար։

Անցած ապրիլին Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը մի ելույթ ունեցավ, որը խորապես ազդեցամբողջ աշխարհի մարդկանց , այդ թվում՝ ինձ վրա։ Նա խոսեց Մորմոնի Գրքի զորության մասին։ Նա հորդորեց մեզ ուսումնասիրել, խորհել և կիրառել դրա ուսմունքները։ Նա խոստացավ, որ եթե մենք ամենօր ժամանակ հատկացնենք և ուսումնասիրենք, խորհենք ու պահենք Մորմոնի Գրքի պատվիրանները, մենք ձեռք կբերենք դրա ճշմարտացիության կենսական վկայությունը և կենդանի Քրիստոսի մասին ձեռք բերած այդ վկայությունը կօգնի մեզ ապահով զգալ դժվարությունների ժամանակ (տես «Մորմոնի Գրքի զորությունը», Լիահոնա, մայիս 2017, 86–87)։

Ձեզանից շատերի նման, ես մարգարեների խոսքերն ընկալում եմ որպես ինձ ուղղված Տիրոջ խոսքեր։ Եվ ձեզանից շատերի նման ես որոշեցի հնազանդվել այդ խոսքերին։ Երիտասարդ ժամանակ ես վկայություն ձեռք բերեցի, որ Մորմոնի Գիրքն Աստծո խոսքն է, որ Հայրն ու Որդին հայտնվեցին և խոսեցին Ջոզեֆ Սմիթի հետ և հնադարյան Առաքյալները հայտնվեցին Մարգարե Ջոզեֆին և վերականգնեցին քահանայության բանալիները Տիրոջ Եկեղեցում։

Այդ վկայությամբ զինված, ես 50 տարի շարունակ ամեն օր կարդացել եմ Մորմոնի Գիրքը։ Այսպիսով, ես միգուցե հիմնավորվածմտածեի, որ Նախագահ Մոնսոնի խոսքերն ուրիշ մեկի համար են։ Բայց ձեզանից շատերի նման ես զգացի մարգարեի հորդորը, և նրա խոստումը հրավիրեց ինձ ավելի շատ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Շատերդ վարվել եք ինձ նման․ աղոթել եք ավելի մեծ անկեղծությամբ, ավելի մեծ անկեղծությամբ եք խորհել սուրբ գրությունների հատվածների շուրջ և ավելի շատ եք ջանացել ծառայել Տիրոջը և ուրիշներին՝ Նրա անվան համար։

Երջանիկ արդյունքը ինձ և շատերիդ համար մարգարեի խոստման իրականացումն էր։ Մեզանից նրանք, ովքեր ի սրտե ընդունել են նրա ոգեշնչված խորհուրդը,Հոգուն ավելի հստակ են լսել։ Մենք ավելի մեծ ուժ ենք գտել դիմակայելու գայթակղությանը և ավելի մեծ հավատք ենք ձեռք բերել հարություն առած Հիսուս Քրիստոսի, Նրա ավետարանի և Նրա կենդանի Եկեղեցու հանդեպ։

Աշխարհում աճող տագնապի ժամանակներում, այն մարդիկ, ովքեր ավելի են ամրապնդել իրենց վկայությունները,վանել են կասկածներն ու վախերը և ապրել են խաղաղության զգացումը։ Հնազանդվելով Նախագահ Մոնսոնի խորհրդին, ես հասել եմևս երկու հրաշալի արդյունքիիմ կյանքում․ Առաջինը, նրա խոստացած Հոգին ստեղծել է լավատեսության զգացում ապագայի հանդեպ, նույնիսկ այն պարագայում, երբխառնաշփոթությունն աշխարհում շարունակում է աճել։ Եվ երկրորդը, Տերն ինձ և ձեզ շնորհել է ավելի մեծ սերայն մարդկանց հանդեպ, ովքեր գտնվում են նեղության մեջ։ Ուրիշներին փրկության հասնելու մեր ցանկությունը մեծացել է։ Այդ ցանկությունը կենտրոնական տեղ է գրավել Նախագահ Մոնսոնի ծառայության և դասավանդման մեջ։

Տերը Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին խոստացավ սեր ուրիշների հանդեպ և խիզախություն, երբ նրանց առջև դրված հանձնարարությունները անհաղթահարելի թվան։ Տերն ասաց, որ անհրաժեշտ խիզախությունը կծնվի որպես վեմ Նրա հանդեպ ունեցած նրանց հավատքից․

«Մի վախեցեք բարիք գործել, իմ որդիներ, քանզի ինչ որ սերմանեք, այն էլ կհնձեք. հետևաբար, եթե դուք բարիք սերմանեք, բարիք էլ կհնձեք, որպես վարձք:

Ուստի, մի վախեցիր, փոքրի՛կ հոտ. բարիք գործիր. թող երկիրն ու դժոխքը միանան քո դեմ, քանզի, եթե դու կառուցված ես իմ վեմի վրա, նրանք չեն կարող գերիշխել:

Ահա, ես ձեզ չեմ դատապարտում. գնացեք ձեր ճամփով և այլևս մի մեղանչեք. լրջմտորեն կատարեք այն գործը, որը պատվիրել եմ ձեզ:

Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք:

Տեսեք խոցվածքը, որ ծակեց իմ կողը, և նաև բևեռների նշանները՝ իմ ձեռքերի ու ոտքերի վրա. եղեք հավատարիմ, պահեք իմ պատվիրանները և դուք կժառանգեք երկնքի արքայությունը» (ՎևՈւ 6․33–37

Տերն ասել է Վերականգնման Իր մարգարեներին և ասում է մեզ, որ երբ մենք հավատքով կանգնենք Նրա վեմի վրա, կասկածներն ու վախերը կցրվեն և բարիք գործելու ցանկությունը կմեծանա։ Երբ մենք ընդունենք Նախագահ Մոնսոնի հրավերը՝մեր սրտերում սերմանելու Հիսուս Քրիստոսի մասին վկայությունը, մենք ձեռք կբերենք զորություն, ցանկություն և խիզախություն, որպեսզի առանց մեր անձնական կարիքների մասին մտահոգվելու գնանք և փրկենք ուրիշներին։

Ես այդ հավատքին ու խիզախությանը բազմաթիվ անգամներ ականատես եմ եղել, երբ հավատացյալ Վերջին Օրերի Սրբերն առնչվել են սարսափելի փորձությունների հետ։ Օրինակ, ես գտնվում էի Այդահո նահանգում, երբ 1976թ.-ի հունիսի 5-ին Տետոն ամբարտակը կոտրվեց։ Ջրե պատնեշը իջավ ցած։ Հազարավոր մարդիկ փախան իրենց տներից։ Հազարավոր տներ և ձեռնարկություններ ավերվեցին։ Հրաշքով միայն 15 հոգի զոհվեց:

Այն, ինչի ականատես եղա այնտեղ, ես տեսել եմ ամենուր, որտեղ Վերջին Օրերի Սրբերն ամուր կանգնել են Հիսուս Քրիստոսի վկայության վեմի վրա։ Քանի որ նրանք կասկածներ չունեին, որ Նա հետևում է իրենց, նրանք դարձան անվախ։ Նրանք անտեսում էին իրենց փորձությունները և փրկության հասնում ուրիշներին։ Եվ դա անում էին Տիրոջ հանդեպ սիրուց մղված, առանց որևէ բանպահանջելու դրա դիմաց։

Օրինակ, երբ Տետոն ամբարտակը կոտրվեց, Վերջին Օրերի Սրբերի մի զույգ ճամփորդում էր տնից հեռու։ Երբ նրանք ռադիոյով լսեցին գույժը,շտապ վերադարձան Ռեքսբուրգ։ Իրենց տուն գնալուև համոզվելու փոխարեն, որ այն չէր կործանվել, նրանք գնացին փնտրելու իրենց եպիսկոպոսին: Նա գտնվում էր այն շենքում, որն օգտագործվում էր որպես վերականգնողական կենտրոն։ Նա օգնում էր և ցուցումներ տալիս այն կամավորներին, ովքեր դեղին դպրոցական ավտոբուսներով ժամանում էին օգնության։

Այդ զույգը գնաց եպիսկոպոսի մոտ և ասաց․ «Մենք հենց նոր վերադարձանք։ Եպիսկոպոս, ինչո՞վ կարող ենք օգնել»։ Նա տվեց նրանց մի ընտանիքի անուն։ Այդ զույգը օգնեցցեխից և ջրից ազատել բազմաթիվ տներ։ Նրանք օրեր շարունակ առավոտից երեկո աշխատում էին։ Ի վերջո նրանք ընդմիջում տվեցին և որոշեցին ստուգել իրենց տունը։ Ջրհեղեղը քշել էր այն և ոչինչ չէր թողել։ Ուստի, նրանք հետ շրջվեցին և գնացին հետ՝ իրենց Եպիսկոպոսի մոտ։ Նրանք հարցրեցին․ «Եպիսկոպո՛ս, կարո՞ղ եք ինչ որ մեկին հանձնարարել օգնել մեզ»։

Խիզախության և գթության այդ հրաշքը, Քրիստոսի մաքուր սերը, բազմաթիվ անգամներ կրկնվել է տարիների ընթացքում և աշխարհով մեկ։ Դա պատահել է հալածանքների և փորձությունների սոսկալի ժամանակներում, երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը գտնվում էր Միսսուրիում։ Դա պատահել է, երբ Բրիգամ Յանգն առաջնորդեց ժողովրդին Նավույից դուրս, իսկ հետո կոչ արեց Սրբերին գնալ անմարդաբնակ վայրեր Միացյալ Նահանգերի արևմուտքով մեկ, որպեսզի օգնի մարդկանց հաստատել Սիոնը Տիրոջ համար։

Եթե կարդաք այդ ռահվիրաների օրագրերը, դուք կտեսնեք հավատքի հրաշքները, որոնք դուրս են վանում կասկածներն ու վախերը։ Եվ կկարդաք, թե ինչպես են Սրբերն իրենց գործերը թողած օգնում ուրիշին Տիրոջ համար, նախքան կվերադառնային իրենց ոչխարների մոտ կամ իրենց չհերկված դաշտերը։

Ես այդ նույն հրաշքին ականատես եղա մի քանի օր առաջ, երբ տեսա Իրմա փոթորկի ավերածությունները Պուերտո Ռիկոյում, Սենթ Թոմասում և Ֆլորիդայում, որտեղ Վերջին Օրերի Սրբերը համագործակցում էին այլ եկեղեցիների, տեղի համայնքային խմբերի և պետական կազմակերպությունների հետ, որպեսզի տարածքը մաքրեին։

Ռեքսբուրգի իմ ընկերների նման, Ֆլորիդայում ապրող ոչ անդամ մի զույգ իր տարածքը մաքրելու փոխարեն կենտրոնացել էր համայնքին օգնելու վրա։ Երբ Եկեղեցու անդամ իր հարևաններն առաջարկեցին իրենց օգնությունը, որպեսզի հեռացնեն նրանց ճանապարհը արգելափակող երկու մեծ ծառերը, նրանք բացատրեցին, որ ծանրաբեռնված են եղել ուրիշներին օգնելով և հավատացել են , որ Տերն օգնության կհասնի կարիքի դեպքում։ Ապա, զույգն ասաց, որ մեր Եկեղեցու անդամներին օգնություն առաջարկելուց առաջ նրանք աղոթում էին դրա համար։ Նրանք պատասխան ստացան, որ օգնությունը կհասնի։ Այդ հավաստիացումից ժամեր չանցած, օգնությունը հասավ։

Ինձ հայտնել են, որ որոշ մարդիկ դեղին Օգնող ձեռքեր անունով վերնաշապիկներ կրող Վերջին Օրերի Սրբերին սկսել են անվանել «Դեղին Հրեշտակներ»։ Վերջին Օրերի Սրբերի մի անդամ իր մեքենան տարել է սպասարկման կենտրոն և նրան օգնող մասնագետը նկարագրել է այն «հոգևոր փորձառությունը», որը նա ունեցել է, երբ մարդիկ օգնում էին նրա այգուց հեռացնել ծառերը, և նա ասաց, որ նրանք «երգում էին երգեր Աստծո զավակ լինելու վերաբերյալ»։

Ֆլորիդայի մեկ այլ բնակիչ, ով նույնպես մեր հավատքից չէ, պատմեց, որ Վերջին Օրերի Սրբերը եկան իր տուն, երբ նա աշխատում էր իր ավերված այգում, ծանրաբեռնված ու գերլարված էր զգում և գրեթե արտասվում էր։ Նա ասաց, որ կամավորները ստեղծեցին «մաքուր հրաշք»։ Նրանք ոչ միայն ջանասիրաբար աշխատեցին, այլ նաև ծիծաղ ու ժպիտ պարգևեցին և դրա դիմաց ոչինչ չընդունեցին։

Ես ականատես եղա այդ ջանասիրությանը և ծիծաղին, երբ շաբաթ երեկոյան ես Ֆլորիդայում այցելեցի վերջին Օրերի Սրբերի մի խմբի։ Այդ կամավորներն ավելի վաղ դադարեցրել էին իրենց աշխատանքը, որպեսզի հնարավորություն ընձեռեին ինձ սեղմել իրենց ձեռքերը։ Նրանք ասացին, որ անցած գիշեր Ջորջիայի իրենց ցցի 90 անդամներ ծրագիր էինմշակելօգնության հասնելու Ֆլորիդայում տուժածներին։

ՆրանքՋորջիայից մեկնել էին առավոտյան ժամը 4։00-ին,վարել մեքենան ժամեր շարունակ, կեսօրից հետո սկսել էինաշխատել մինչև երեկո և ծրագրում էին աշխատանքը կրկին սկսել հաջորդ օրնառավոտյան։

Այդ բոլորը նրանք նկարագրեցին ժպիտը դեմքներին և կատակելով։ Միակ լարվածությունը, որ նկատեցի, այն էր, որ նրանք ցանկանում էին դադարեցնել շնորհակալություն ընդունելը և վերադառնալիրենց աշխատանքին։ Երբ վերադարձանք մեր մեքենան, որպեսզի գնանք հաջորդ թիմի մոտ, նկատեցին, որ ցցի նախագահն արդեն գործի էր դրել իր շարժիչով աշխատող սղոցը և աշխատում էր ընկած ծառերի վրա, իսկ եպիսկոպոսը կտրում էր ծառի ճյուղերը։

Ավելի վաղ այդ օրը, երբ հեռացանք մեկ այլ վայրից, մի մարդ մոտեցավ մեքենային, հանեց իր գլխարկը և շնորհակալություն հայտնեց կամավորների համար։ Նա ասաց․ «Ես ձեր եկեղեցու անդամ չեմ։ Անհավատալի է, թե ինչ եք արել մեզ համար։ Աստված օրհնի ձեզ»։ Դեղին վերնաշապիկով նրա կողքին կանգնած ՎՕՍ կամավորականը ժպտաց և թոթովեց ուսերը, կարծես թե նա արժանի չէր գովասանքի։

Մինչ Ջորջիայից եկած կամավորները ժամանեցին և օգնեցին այդ մարդուն այնպես, որ նա չէր հավատում դրան, տուժած Ֆլորիդայից հարյուրավոր Վերջին Օրերի Սրբեր հարյուրավոր մղոններ էին անցել հարավ, որպեսզի օգնեին Ֆլորիդայի այլ վայրերի բնակիչներին, ովքեր ավելի շատ էին տուժել։

Այդ օրը ես ավելի լավ հասկացա Մարգարե Ջոզեֆ Սմիթի մարգարեական խոսքերը․ «Աստծո սիրով լցված մարդը չի ձգտում օրհնել միայն իր ընտանիքը, այլ տարածում է այն ողջ աշխարհի վրա՝ ցանկանալով օրհնել ողջ մարդկային ցեղը»։ (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 426)։

Մենք այդ սերը տեսնում ենքՎերջին Օրերի Սրբերի կյանքում ամենուր։ Ամեն անգամ, երբ ողբերգական դեպք է տեղի ունենում աշխարհում, Վերջին Օրերի Սրբերը նվիրաբերում են և կամավոր կերպով մասնակցում են Եկեղեցու մարդասիրական ջանքերին։ Կամավորների մասնակցության խնդրանքի անհրաժեշտություն հազվադեպ է լինում։ Ի դեպ, որոշ դեպքերում, մենք խնդրում ենք կամավորներին չշտապել վերականգնողական վայրեր, մինչև որ այնտեղ պատրաստ լինեն նրանց ընդունել։

Օրհնելու այդ ցանկությունը այն մարդկանց գործերն են, ովքերվկայություն են ստացել Հիսուս Քրիստոսի, Նրա վերականգնված ավետարանի և Նրա մարգարեի մասին։ Դրա շնորհիվ է, որ Տիրոջ ժողովուրդը չի կասկածում և չի վախենում։ Դրա շնորհիվ է, որ միսիոներները կամավործառայում են աշխարհի բոլոր անկյուններում։ Դրա շնորհիվ են ծնողներն իրենց զավակների հետ աղոթում այլոց համար։ Դրա շնորհիվղեկավարները կոչ են անում երիտասարդներին ընդունել Նախագահ Մոնսոնի խնդրանքը և ողջ սրտով ընդգրկվել Մորմոնի Գրքի ուսումնասիրության մեջ։ Արդյունքն ակնհայտ է ոչ այն բանիշնորհիվ, որ ղեկավարները հորդորում են երիտասարդներին և անդամներին այդպես վարվել, այլ այն, որ երիտասարդները գործում են ըստ իրենց հավատքի։ Այդ հավատքը դրված է գործի մեջ, որը պահանջում է անձնազոհ զոհաբերություն, բերում է սրտի փոփոխություն, որը հնարավորություն է տալիս նրանց զգալու Աստծո սերը։

Սակայն մեր սրտերը մնում են անփոփոխ, եթե մենք հետևում են մարգարեի խորհրդին։ Եթե մենք մեկ անգամ ուժեղ ջանք թափելուց հետո այլևս չփորձենք, ապա այդ հավատքը կխամրի։

Հավատարիմ Վերջին Օրերի Սրբերը մեծացրել են իրենց հավատքը Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ, Մորմոնի Գրքի հանդեպ՝ որպես Աստծո խոսքի և Նրա ճշմարիտ Եկեղեցում քահանայության բանալիների վերականգնման հանդեպ։ Այդ աճող վկայության շնորհիվ մենք ավելի շատ քաջություն և մտահոգություն ենք տածում Աստծո մյուս զավակների հանդեպ։ Բայց առջևում սպասվող դժվարություններն ու հնարավորությունները կպահանջեն ավելին։

Մենք չենք կարող կանխատեսել մանրամասները, բայց մենք գիտենքապագայի ընդհանուր պատկերը։ Մենք գիտենք, որ այս վերջին օրերին աշխարհը կլինի խառնաշփոթության մեջ։ Մենք գիտենք, որ ցանկացած դժվարության մեջ Տերը կառաջնորդի հավատարիմ Վերջին Օրերի Սրբերին, որպեսզի Հիսուս Քրիստոսի ավետարանը տարածեն բոլոր ազգերին, ցեղերին, լեզուներին և ժողովրդին։ Եվ գիտենք, որ Տիրոջ ճշմարիտ աշակերտներն արժանի ու պատրաստված կլինեն, որպեսզի ընդունեն Նրան, երբ Նա կրկին գա։ Մենք չպետք է վախենանք:

Այսպիսով, նույնիսկ երբ մենք արդեն այսքան քաջություն ու հավատ ենք ամբարել մեր սրտերում, Տերն ավելին է ակնկալումմեզանից և գալիք սերունդներից։ Նրանք պետք է ավելի ուժեղ ու արի լինեն, քանի որ նրանք ավելի մեծ ու ավելի դժվար գործեր կանեն, քան մենք ենք արել։ Եվ նրանք կառնչվեն ավելի մեծ ընդդիմության մեր հոգիների թշնամու կողմից։

Լավատես մնալու ուղին նշվել է Տիրոջ կողմից․ «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք»։ (ՎևՈւ 6․36)։ Նախագահ Մոնսոնն ասել է, թե ինչպես անել դա։ Մենք պետք է խորհենք և կիրառենք Մորմոնի Գիրքն ու մարգարեների խոսքերը։ Միշտ աղոթեք։ Եղեք հավատացող: Ծառայեք Տիրոջը ողջ ձեր սրտով, զորությամբ, մտքով և ուժով։ Մենք պետք է ի սրտե աղոթենք գթության պարգևի, Քրիստոսի մաքուր սիրո համար (տես Մորոնի 7․47–48)։ Եվ ամենից առաջ մենք պետք է հաստատուն և հետևողական լինենք մարգարեական խորհրդին հետևելիս։

Երբ ճանապարհը դժվար է, մենք կարող ենք ապավինել Տիրոջ խոստմանը, մի խոստում, որի մասին Նախագահ Մոնսոնը հիշեցրեց մեզ, երբ նա մեջբերեց Փրկիչի խոսքերը․ «Եվ որտեղ որ ձեզ ընդունեն, այնտեղ կլինեմ նաև ես, քանզի ես կգնամ ձեր առջևից։ Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ» (ՎևՈւ 84.88):

Ես վկայում եմ, որ Տերը գնում է ձեր առջևից, երբ դուք ծառայում եք Նրան։ Երբեմն, դուք կլինեք այն հրեշտակը, որին Տերը կուղարկի մյուսներին բարձրացնելու համար։ Երբեմն, դուք կլինեք այն մեկը, ով շրջապատված կլինի հրեշտակներով, ովքեր կբարձրացնեն ձեզ։ Բայց դուք ընդմիշտ կունենաք Նրա Հոգին ձեր սրտերում, ինչպես ձեզ խոստացել են բոլոր հաղորդության ժողովներին։ Դուք միայն պետք է պահեք Նրա պատվիրանները։

Երկրի վրա լավագույն օրերը դեռ առջևում են Աստծո արքայության համար։ Ընդդիմությունը կամրապնդի Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը, ինչպես դա եղել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի օրերից ի վեր։ Հավատքը միշտ հաղթում է վախին։ Աշխատելով միասին, կստեղծենք միություն։ Եվ սիրող Աստված լսում ու պատասխանում է կարիքավորների համար ձեր հնչեցրած աղոթքներին։ Նա ո՛չ ննջում է, և ո՛չ էլ քնում։

Ես բերում եմ իմ վկայությունը, որ Հայր Աստված ապրում է և ցանկանում է, որ դուք գնաք տուն՝ Իր մոտ։ Սա Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին է: Նա ճանաչում է ձեզ: Նա սիրում է ձեզ։ Նա հոգ է տանում ձեր մասին։ Նա քավել է ձեր և իմ մեղքերը և Երկնային Հոր բոլոր զավակների մեղքերը։ Հավերժական կյանք տանող միակ ճանապարհը ձեր կյանքում և ուրիշներին ծառայելու ընթացքում Նրան հետևելու մեջ է։

Այդ բոլորը ես վկայում եմ և թողնում եմ իմ օրհնությունն ու սերը։ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: