2010–2019 թթ․
Տերն առաջնորդում է Իր Եկեղեցին
Հոկտեմբեր 2017


Տերն առաջնորդում է Իր Եկեղեցին

Իր Եկեղեցին ղեկավարելու համար Տերը պահանջում է մեծ և հաստատուն հավատք այն մարդկանց կողմից, ովքեր ծառայում են Նրան Երկրի վրա։

Իմ սիրելի՛ եղբայրներ, որ կրում եք Աստծո քահանայությունը, այսօր ես ցանկանում եմ խոսել այն հրաշալի եղանակների մասին, որով Տերն առաջնորդում է Իր արքայությունը երկրի վրա։ Դուք արդեն գիտեք հիմունքները: Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին հաստատի այդ հիմունքները։

Առաջին, Հիսուս Քրիստոսը Եկեղեցու ղեկավարն է ողջ երկրի երեսին։

Երկրորդ, այսօր Նա ղեկավարում է Իր Եկեղեցին, խոսելով տղամարդկանց հետ, ովքեր կանչված են մարգարեներ, և Նաանում է դա հայտնության միջոցով։

Երրորդ, տարիներ առաջ Նա հայտնություն է շնորհել Իր մարգարեներին, դեռ շնորհում է և կշարունակի շնորհել:

Չորրորդ, Նա շնորհում է վավերացնող հայտնություն այն մարդկանց, ովքեր ծառայում են Իր մարգարեների ղեկավարման ներքո։

Այս հիմունքներից մենք հասկանում ենք, որ Իր Եկեղեցին ղեկավարելու համար Տերը պահանջում է մեծ և հաստատուն հավատք այն մարդկանց կողմից, ովքեր ծառայում են Նրան Երկրի վրա։

Օրինակ, հավատք է անհրաժեշտ հավատալու համար, որ հարություն առած Տերը հետևում է ամենօրյա մանրամասներին Իր արքայությունից։ Հավատք է անհրաժեշտ հավատալու համար, որ Նա անկատար մարդկանց է կանչում վստահելի կոչումներում։ Հավատք է անհրաժեշտ հավատալու համար, որ Նա կատարյալ կերպով ճանաչում է այն մարդկանց, ում Նա կանչում է՝ ճանաչում էնրանց ունակություններն ու ներուժը և այդպիսով սխալներ չի կատարում Իր կոչումներում։

Դա կարող է ժպիտ կամ գլխի բացասական շարժումներ առաջացնել այս լսարանում նստած որոշ մարդկանց մոտ՝ թե՛ նրանց, ովքեր մտածում են, որ իրենց ծառայությունները սխալմունք են եղել, և թե՛ նրանց, ովքեր հիշում են իրենց ծանոթ մարդկանց և մտածում, որ նրանց տեղը Տիրոջ արքայության մեջ սխալմունք է եղել։ Իմ խորհուրդն այդ երկու խմբի մարդկանց այն է, որ նրանք չշտապեն դատողություններ անել, մինչև որ կարողանան ավելի լավ տեսնել այն, ինչ Տերն է տեսնում։ Փոխարենը, դուք պետք է դատողություն անեք, որ դուք կարող եք հայտնություն ստանալ և անվախ կերպով գործել ըստ այդ հայտնության։

Դա անելու համար հավատք է պահանջվում։ Նույնիսկ, ավելի շատ հավատք է անհրաժեշտ հավատալու համար, որ Տերը կանչել է անկատար ծառաների, որպեսզի նրանք առաջնորդեն ձեզ։ Այս երեկո իմ նպատակն էամրապնդել ձեր հավատքն առ այն, որ հանուն Նրակատարած ձեր ծառայության մեջ Տերը ղեկավարում է ձեզ։ Եվ որ ավելի կարևոր է, հուսով եմ, որ կարող եմ ամրապնդել ձեր հավատքն առ այն, որ Տերը ոգեշնչում է այն անկատար մարդկանց, ում Նա կանչել է ձեզ ղեկավարներ։

Առաջին հայացքից դուք կարող եք մտածել, որ այդպիսի հավատքը կարևոր չէ Տիրոջ Եկեղեցու և արքայության առաջխաղացման համար։ Սակայն, անկախ քահանայության ձեր պաշտոնից՝ լինի դա Տիրոջ մարգարե, թե Ահարոնյան Քահանայություն նոր կրող, դուք գուցե բացահայտեք, որ հավատքն էական է։

Եկեք սկսենք նրանից, թե ինչ է հավատքը ուսուցիչների կամ սարկավագների քվորումի նախագահի համար։ Կարևոր է, որ նա հավատա , որ Տերը իրենանձամբ է կանչել, իմանալով այդ ուսուցիչի թուլություններն ու ուժեղ կողմերը։ Նա պետք է հավատք ունենա, որ կանչը փոխանցող այդ մարդը ստացել է հայտնություն Աստծո Հոգու կողմից։ Նրա խորհրդականներն ու իր քվորումի անդամները պետք է ունենան նույն հավատքը՝ անվախ վստահությամբ նրան հետևելու համար։

Ես այդպիսի վստահության ականատես եմ եղել, երբ մի կիրակի առավոտմի տղա իր սարկավագների քվորումի նախագահության հետ մասնակցում էր հավաքի։ Նա այդ նախագահության նոր կանչված քարտուղարն էր։ Այդ երիտասարդ նախագահությունը խորհուրդ էր անում միասին։ Նրանք խոսում էին, թե ինչ տարբերակներով կարող էին իրականացնել եպիսկոպոսի խնդրանքը և քիչ ակտիվ մի տղայի հետ բերեին եկեղեցի։ Աղոթքից և քննարկումից հետո նրանք հանձնարարեցին քարտուղարին գնալ այն տղայի տուն, ով ժողովի չէր հաճախում և հրավիրեր նրան։

Քարտուղարը չէր ճանաչում այդ տղային, բայց գիտեր, որ այդ տղայի ծնողներից մեկը քիչ ակտիվ էր, իսկ մյուսը՝ եկեղեցու անդամ չէր և բարյացակամ չէր։ Քարտուղարը լարվածություն էր զգում, սակայն ոչ վախ։ Նա գիտեր, որ Աստծո մարգարեն խնդրել էր քահանայության ղեկավարներին հետ բերել կորած ոչխարին։ Եվլսել էրնախագահության աղոթքը։ Նա լսել էր, թե ինչպես էին նրանք մտածել այդ տղայի և իր անվան շուրջ։

Ես նայում էի, թե ինչպես էր այդ քարտուղարը բարձրանում փողոցով և գնում այդ քիչ ակտիվ անդամի տուն։ Նա դանդաղ քայլում էր, կարծես գնում էր մեծ վտանգին ընդառաջ։ Բայց կես ժամ չանցած, նա ուրախ ժպիտով ցած իջավայդ տղայի հետ։ Ես չգիտեմ, թե նա հասկանում էր դա այն ժամանակ, բայցգնաց հավատքով, որ գտնվում էր Տիրոջ ծառայության մեջ։ Նա պահեց այդ հավատքը և տարիների ընթացքում աճեց որպես միսիոներ, հայր, երիտասարդների ղեկավար և եպիսկոպոս։

Եկեք խոսենք, թե այդպիսի հավատքն ինչ է նշանակում եպիսկոպոսի համար։ Երբեմն, եպիսկոպոսը կանչվում է ծառայելու այն մարդկանց, ում նա լավ է ճանաչում։ Երբեմն, ծխի անդամները ճանաչում են նրա թույլ կողմերը և հոգևոր ուժը, և նրանք գիտեն, որ ծխի ուրիշանդամներ կարող էին կանչվել. նրանք, ովքեր ավելի կրթված էին, ավելի փորձառու, ավելի հաճելի կամ նույնիսկ ավելի լավ տեսք ունեն։

Այդ անդամները պետք է իմանան, որ եպիսկոպոս ծառայելու կանչը գալիս է հայտնության միջոցով, Աստծո կողմից։ Առանց նրանց հավատքի Աստծո կողմից կանչված եպիսկոպոսի համար դժվար կլինի ստանալ այն հայտնությունը, որն անհրաժեշտ է այդ անդամներին օգնելու համար։ Նա հաջողության չի հասնի, եթե անդամները չհավատան և չհաստատեն իրեն։

Բարեբախտաբար, հակառակը նույնպես ճիշտ է։ Հիշեք Տիրոջ ծառա Բենիամին Թագավորին, ով իր մարդկանց ապաշխարության բերեց։ Մարդկանց սրտերը փափկեցին իրենց հավատքի շնորհիվ առ այն, որ նա կանչվել է Աստծո կողմից իր թուլություններով հանդերձ, և որ նրա խոսքերը բխում են Աստծուց։ Դուք հիշում եք, թե մարդիկ ինչ ասացին․ «Այո՛, մենք հավատում ենք բոլոր խոսքերին, որոնք դու ասել ես մեզ. … մենք գիտենք դրանց հավաստիության և ճշմարտացիության մասին՝ Ամենակարող Տիրոջ Հոգու շնորհիվ, որը մեր մեջ կամ մեր սրտերում մի զորեղ փոփոխություն է առաջացրել, այնպես որ մենք այլևս հակում չունենք չարիք անելու, այլ՝ շարունակ կատարելու բարիք» (Մոսիա 5․2

Որպեսզի ղեկավարը հաջողության հասնի Տիրոջ աշխատանքում, մարդկանց վստահությունը, որ նա կանչված է Աստծո կողմից, պետք է գերազանցի նրա մարդկային թուլություններին։ Հիշում եք, թե Բենիամին Թագավորն ինչպես մեկնաբանեց ղեկավարման իր դերը․

«Ես չեմ պատվիրել ձեզ հասնել այստեղ, որ դուք վախենաք ինձանից, կամ, որ դուք մտածեք, որ ես ինքս ավելին եմ, քան մի մահկանացու մարդ:

Այլ ես ձեզ պես ենթակա եմ ամեն ձևի թուլությունների՝ ի մարմնո և ի մտոք. սակայն ես ընտրվել եմ այս ժողովրդի կողմից, և նվիրաբերվել եմ իմ հոր կողմից, և թույլատրվել, Տիրոջ ձեռքով, որ կառավարիչ ու թագավոր լինեմ այս ժողովրդի վրա. և ես պահվել ու պահպանվել եմ նրա անզուգական զորությամբ՝ ծառայելու ձեզ ողջ զորությամբ, մտքով և ուժով, որը Տերը շնորհել է ինձ» (Մոսիա 2․10–11

Տիրոջ Եկեղեցու ձեր ղեկավարը կարող է թույլ մարդ թվալ, իսկ միգուցե՝ ուժեղ ու ոգեշնչված մարդ։ Փաստն այն է, որ ցանկացած ղեկավար ունի այդ և ուրիշ այլ հատկանիշներ։ Մեզ առաջնորդելու կանչված Տիրոջ ծառաներին կարող է օգնել այն, որ մենք տեսնենք նրանց այնպես, ինչպես Տերը տեսավ նրանց կանչելիս։

Տերն Իր ծառաներին տեսնում է կատարելապես։ Նա տեսնում է նրանց ներուժը և նրանց ապագան։ Եվ Նա գիտի, թե ինչպես կարող է փոխվել նրանց էությունը։ Նա նաև գիտի, թե նրանք ինչպեսկարող են փոխվել իրենց ղեկավարած մարդկանց հետ շփվելու արդյունքում։

Հնարավոր է, դուք ավելի ուժեղ եք դարձել այն մարդկանց շնորհիվ, ում ծառայել եք։ Մի անգամ ես կանչվեցի ծառայելու որպես երիտասարդ ամուրիների ծխի եպիսկոպոս։ Համոզված չեմ, թե Տերը ցանկանում էր, որ ես Նրա օգնությամբ փոփոխություն գործեի երիտասարդների կյանքում, թե Նա գիտեր, որ այդ երիտասարդները կփոխեն ինձ։

Իմ հասկացողությունից վեր էր, որ այդ ծխի երիտասարդներից շատերը վարվում էին այնպես, կարծես ես կանչվել եմ Աստծո կողմից՝ հատկապես նրանց համար։ Նրանք տեսնում էին իմ թուլությունները, բայց թույլ չէին տալիս, որ դա փոխեր իրենց վերաբերմունքը։

Ես հիշում եմ մի երիտասարդ տղայի, ով իր կրթության ապագայի հետ կապված խորհուրդ էր հարցնում։ Նա նոր էր ընդունվել մի լավ համալսարան։ Իմ խորհուրդ տալուց մեկ շաբաթ անց նա տեսակցություն նշանակեց ինձ հետ։

Երբ մտավ իմ սենյակ, ի զարմանս ինձհարցրեց․ «Եպիսկոպոս, կարո՞ղ ենք աղոթել մեր զրույցից առաջ։ Եվ կարո՞ղ ենք ծնկի իջնել։ Եվ կարո՞ղ եմ ես աղոթել»։

Նրա խնդրանքն ինձ զարմացրեց։ Բայց նրա աղոթքն ինձ ավելի զարմացրեց։ Այն այսպես էր հնչում․ «Երկնային Հայր, դու տեղյակ ես, որ Նախագահ Այրինգն ինձ անցած շաբաթ խորհուրդ տվեց և դա չօգնեց։ Խնդրում եմ ոգեշնչում տուր նրան, որ հասկանա, թե այժմ ես ինչպես պետք է վարվեմ»։

Այժմ դուք կարող եք ժպտալ, բայց ես այդպես չվարվեցի։ Նա արդեն գիտեր, թե Տերն ինչ էր ցանկանում, որ ինքն աներ։ Բայց նա հարգեց Տիրոջ Եկեղեցում եպիսկոպոսի կոչումը և, հավանաբար, ցանկանում էր, որ ես ավելի մեծ վստահությամբ հայտնություն ստանայի այդ կոչման մեջ։

Եվ դա օգնեց։ Մեր ոտքի կանգնելուց և նստելուց հետո ես հայտնություն ստացա։ Ես ասացի, որ զգացել եմ, թե ինչ է Տերը ցանկանում նրանից։ Այդ ժամանակ նա դեռևս 18 տարեկան էր, բայց հոգևոր առումովհասուն էր։

Նա գիտեր, որ անհրաժեշտություն չկար դիմելու եպիսկոպոսին այդպիսի խնդրի դեպքում։ Բայց նա սովորեց աջակցել Տիրոջ ծառային, նույնիսկ, իր մահկանացու թուլությունների առկայության դեպքում։ Ի վերջո նա դարձավ ցցի նախագահ։ Նա իր կյանքում հիշեց և կիրառեց իրար հետ սովորած դասերը․ եթե հավատք ունեք, որ Տերն առաջնորդում է Իր Եկեղեցին հայտնության միջոցով, որոնք տրվում են Իր կանչած անկատար ծառաներին, ապա Տերը կբացի երկնքի պատուհանները նրա համար, ինչպես Նա կբացի այն ձեր համար։

Այդ փորձառությունից ի վեր ես կիրառում եմ այն դասը, որ այն մարդկանց հավատքը ում ծառայում ենք, երբեմն ավելին է, քան մեր հավատքը, մեզ հայտնություն է պարգևում Տիրոջը ծառայելիս։

Մեկ այլ դաս ևս քաղեցի դրանից։ Եթե այդ տղան ինձ դատապարտեր առաջին անգամ տված իմ սխալ խորհրդի համար, ապա նա այլևս չէր մոտենա ինձ։ Եվ այսպիսով, որոշելով չդատել ինձ, նա ստացավ այն հաստատումը, որը ցանկանում էր։

Այդ փորձառությունից ևս մեկ դաս օգտակար է եղել ինձ։ Որքանով որ ես եմ տեղյակ, նա ծխից ոչ ոքի չէր ասել, որ ես վատ խորհուրդ եմ տվել նրան առաջին անգամ։ Եթե նա այդպես վարվեր, դա միգուցե նվազեցներ ծխի այլ անդամների հավատքը եպիսկոպոսի ոգեշնչման հանդեպ։

Ես փորձում եմ չդատել Տիրոջ ծառաներին կամ խոսել նրանց ակնհայտ թուլությունների մասին։ Եվ իմ օրինակով փորձում եմ դա սովորեցնել իմ զավակներին։ Նախագահ Ջեյմս Է. Ֆաուստը կիսվել է մի սկզբունքով, որը ես փորձում եմ կիրառել իմ կյանքում։ Եվ ես կիսվում եմ այն ձեզ հետ։

«Մենք … պետք է աջակցենք և հաստատենք մեր տեղի ղեկավարներին, քանի որ նրանք «կանչվել և ընտրվել» են …։ Այս Եկեղեցու ցանկացած անդամ կարող է խորհուրդ ստանալ եպիսկոպոսից կամ ճյուղի նախագահից, ցցի կամ միսիայի նախագահից և Եկեղեցու Նախագահից ու նրա գործընկերներից։ Այդ եղբայրներից ոչ մեկը չի խնդրել իր կոչման համար։ Ոչ ոք կատարյալ չէ։ Բայց նրանք Տիրոջ ծառաներն են, կանչված են Նրա կողմից այն մարդկանց միջոցով, որոնց ոգեշնչման իրավունք է տրվել։ Այդ կանչված, հաստատված և ձեռնադրված մարդիկ իրավունք ունեն մեր հաստատող աջակցության։

«… Եկեղեցական առաջնորդների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը շատերին է պատճառել հոգևոր թուլություն և կործանում։ Մենք պետք է անտեսենք ցանկացած ենթադրյալ սխալ կամ բացթողում այն մարդկանց մեջ, ովքեր կանչված են նախագահելու մեզ և կրելու այն կոչումը որին կանչված են» («Called and Chosen», Լիահոնա, նոյ. 2005, 54–55)։

Այդ խորհուրդն ամեն անգամ օրհնում է Աստծո ծառաներին։

Տիրոջ Եկեղեցու վաղ օրերին Մարգարե Ջոզեֆ Սմիթին ընկերակից ղեկավարները սկսեցին խոսել նրա սխալների մասին։ Չնայած նրանք տեսել էին շատ գործեր և տեղյակ էին Տիրոջ հետ ունեցած նրա կապի մասին, քննադատության և չարակամության նրանց ոգին տարածվեց ժանտախտի նման։ Տասներկուսից մեկը ցույց տվեց հավատքի և նվիրվածության այն չափանիշները, որոնք մենք պետք է ունենանք, եթե պատրաստվում ենք ծառայել Տիրոջ արքայության մեջ։

Ահա հաշվետվությունը․ «Մի քանի երեցներ ժողովհրավիրեցին տաճարում բոլոր նրանց համար, ովքեր մտածում էին, որ Ջոզեֆ Սմիթն ընկած մարգարե է։ Նրանք ցանկանում էին Դեյվիդ Ուիթմերին նշանակել Եկեղեցու նոր նախագահ։ … Մարգարեի հասցեին հնչեցրած փաստարկները լսելուց հետո, Բրիգամը [Յանգը] կանգնեց և վկայեց, «Ջոզեֆը մարգարե էր, և ես գիտեի դա, և որ նրանք կարող են հայհոյել ու զրպարտել նրան, որքան ցանկանում են, բայց նրանք չեն կարող ոչնչացնել Աստծո Մարգարեի նշանակումը, նրանքկարող էին ոչնչացնել միայն իրենց իշխանությունը, կտրել այն թելը, որը կապում է նրանց Մարգարեին ու Աստծուն և խորտակել իրենց դժոխքում» (Church History in the Fulness of Times Student Manual Եկեղեցու կրթական համակարգի ձեռնարկ, 2003], 2-րդ թող, 174, տես նաև Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Բրիգամ Յանգ [1997], 79)։

Կա մի թել, որը ծառայելու ընթացքում մեզ կապում է Տիրոջ հետ։ Այն սկսվում է այն վայրից, որտեղ մենք կանչված ենք ծառայելու արքայությունում և հասնում է քահանայությունում մեզ նախագահող մարդկանց և մարգարեին, ով կապված է Տիրոջը։ Հավատք և խոնարհություն է պահանջվում ծառայելու այնտեղ, որտեղ կանչված ենք և վստահել, որ Տերն է կանչել մեզ և այն մարդկանց, ովքեր նախագահում են մեզ և հաստատել նրանց ողջ հավատքով։

Կլինեն ժամանակներ, ինչպես Կիրթլանդի օրերին, երբ մեզանից կպահանջվի Բրիգամ Յանգի հավատքն ու նվիրվածությունը, որպեսզի կանգնենք այնտեղ, որտեղ Տերը կանչել է մեզ և լինենք հավատարիմ Նրա մարգարեին և ղեկավարներին, որոնց Նա կանչել է։

Ես բերում եմ իմ հանդիսավոր և ուրախ վկայությունը, որ Տեր Հիսուս Քրիստոսը ղեկի մոտ է։ Նա առաջնորդում է Իր Եկեղեցին և Իր ծառաներին։ Ես վկայում եմ, որ Թոմաս Ս․ Մոնսոնը միակ տղամարդն է, ով կրում և գործադրում է Սուրբ քահանայության բոլոր բանալիները երկրի վրա այս պահին: Եվ օրհնություններ եմ խնդրում բոլոր խոնարհ ծառաների համար, ովքեր այդքան պատրաստակամ և լավ ծառայում են Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցում, որոնց Նա անձամբ է առաջնորդում։ Ես վկայում եմ, որ Ջոզեֆ Սմիթը տեսավ Հայր Աստծուն և Հիսուս Քրիստոսին։ Նրանք խոսեցին նրա հետ: Քահանայության բանալիները վերականգնվեցին Երկնային Հոր բոլոր զավակներին օրհնելու նպատակով։ Մեր առաքելությունն ու վստահությունն է ծառայել մեր տեղում՝ Տիրոջ գործի համար։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: