2010–2019 թթ․
Բոլոր բաների ճշմարտությունը
Հոկտեմբեր 2017


Բոլոր բաների ճշմարտությունը

Մենք բոլորս անձնական պատասխանատվություն ունենք անելու ամեն բան, որպեսզի ձեռք բերենք և պահպանենք ամուր վկայություն։

Այս երեկո հավաքվել ենք այն հույսով և հավատքով, որմենք այստեղից կհեռանանք ինչ-որ չափով զորացված և օրհնված Սուրբ Հոգու կողմից, ով ուսուցանում է ճշմարտությունը։1 Ես ցանկանում եմ խոսելճշմարտության մեր անձնական որոնումների մասին։

Երբ երիտասարդ էի, շատ հարցեր ունեի Եկեղեցու վերաբերյալ։ Իմ հարցերից մի քանիսնանկեղծ էին։ Մյուսները՝ անկեղծ չէին և արտացոլում էին ուրիշների կասկածները։

Հաճախ իմ հարցերը քննարկում էի մորս հետ։ Վստահ եմ, որ նա զգում էր, որ իմ հարցերից մի քանիսն անկեղծ էին և բխում էին իմ սրտից։ Կարծում եմ, նա մի փոքր մտահոգվում էր այն հարցերի պատճառով, որոնք պակասանկեղծ էին և ավելի շատ վիճելի։ Այնուամենայնիվ, նա երբեք ինձ վատ դրության մեջ չէր դնում հարցադրումներիս պատճառով։ Նա լսում էր ու փորձում էր պատասխանել դրանց։ Երբ զգում էր, որ պատասխանել էր իր կարողությունների չափով, իսկես դեռ հարցեր ունեի, նա այսպիսի մի արտահայտությունն էր ասում․ «Դեյվիդ, դա լավ հարց է»։ Մինչ դու փնտրում, կարդում և աղոթում ես պատասխանի շուրջ, ինչո՞ւ դու չես անում այնպիսի քայլեր, որոնք դու գիտես, պիտի անես և չանես քայլեր, որոնք գիտես, որ չպիտի անես։ Դա դարձավ ճշմարտությունը որոնելու իմ օրինաչափությունը։ Ուսումնասիրության, աղոթքի և պատվիրանները պահելու շնորհիվ ես հասկացա, որբոլոր իմ կարևոր հարցերին կան պատասխաններ։ Ես նաև հասկացա, որ որոշ հարցերի համար պահանջվում է շարունակվող հավատք, համբերություն և հայտնություն։2

Հավատքը զարգացնելու և պատասխանները գտնելու պատասխանատվությունը մայրս դրել է ինձ վրա։ Նա գիտեր, որ կարևոր պատասխանները կստանամ, եթե փնտրեմ ճշմարտությունն այն ձևով, ինչպես Երկնային Հայրն է սահմանել։ Նա գիտեր, որ ինձ անհրաժեշտ է իմանալ ճշմարտությունը։ Նա գիտեր, որ ես պետք է անկեղծ լինեի իմ հարցադրումներում և ցանկանայի կատարել այն, ինչն արդեն գիտեի, որ ճշմարիտ է։ Նա գիտեր, որ ես կարիք ունեի աղոթքի ևուսումնասիրության,, և որ ես պիտիզարգացնեիմեծ համբերութուն, երբ փնտրում էի պատասխաններ Տիրոջից։ Համբերատար լինելու ցանկությունը ճշմարտության մեր որոնումների մի մասն է և ճշմարտությունը հայտնելու Տիրոջ օրինաչափության մի մասը։3

Ժամանակի ընթացքում ես հասկացա, որ մայրս ինձ ուսուցանում էճշմարտությունը փնտրելու Երկնային Հոր օրինակը։ Հավատքսաճեց, պատասխանները սկսեցին գալ, և ես ընդունեցի միսիայի կանչը։

Ապաիմ միսիայի սկզբում եկավ մի ժամանակ, երբ հասկացա, որ պետք է իմանամ, թե արդյոք Եկեղեցին ճշմարիտ է, և Ջոզեֆ Սմիթն իսկապես եղել է Աստծո մարգարեն։ Ես հիշեցի, թե Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնն ինչ է այդքան պարզորոշ ասել մեր վերջին գերագույն համաժողովի ժամանակ․ «Եթե դուք դեռևս չունեք ամուր վկայություն այդ բաների վերաբերյալ, արեք, ինչանհրաժեշտ էայն ձեռք բերելու համար։ Կարևոր է, որ դուք ձեր վկայությունն ունենաք այս դժվարին ժամանակներում, քանզի ուրիշների վկայությունները ձեզ շատ քիչ կօգնեն»:4 Ես գիտեի, թե ինչն է անհրաժեշտ։ Ես պետք է Մորմոնի Գիրքը կարդայիանկեղծ սրտով, անկեղծ միտումով և հարցնեի Աստծուն, թե արդյոք այն ճշմարիտ է։

Լսեք Երկնային Հոր ուշագրավ խորհուրդը, որը տվել է Մորոնի մարգարեի միջոցով․ «Եվ երբ դուք ստանաք այս բաները, ես կկամենայի հորդորել ձեզ, որ դուք հարցնեք Աստծուն՝ Հավերժական Հորը, Քրիստոսի անունով, թե արդյոք այս բաները ճիշտ չեն. և եթե դուք հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, նա կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ»։5

Որպեսզի ստանայի Մորմոնի Գրքում պարունակվող ճշմարտությունները, ես պետք է կարդայի այն։ Ես սկսեցի գրքի սկզբից և կարդացի ամեն օր։ Որոշ մարդիկ շատ շուտ են վկայություն ստանում։ Ոմանցհամար կպահանջվի ավելի շատ ժամանակ, ավելի շատ աղոթքներ և միգուցե կպահանջվի գիրքն ընթերցել մի քանի անգամ։ Ես պետք է կարդայի մինչև վերջ, որպեսզի ստանայի խոստացված վկայությունը։ Այնուամենայնիվ, Աստված գրքումպարունակվող ճշմարտությունն ինձ հայտնեց Սուրբ Հոգու զորությամբ։

Իմ միսիոներական օրագրում նկարագրեցի ճշմարտությունն իմանալու իմ ուրախությունը, ինչպես նաև նկարագրեցի նվիրվածության և իմ ստացած ճշմարտության համաձայն անկեղծ միտումով գործելու իմ իսկ խոսքերը։ Ես գրեցի․ «Ես երդվեցի իմ Երկնային Հոր և իմ առաջ, որ կանեմ ամեն ինչ ուժերիս սահմաններում, որպեսզի իմ ողջ կյանքի ընթացքում ներդնեմ բոլորջանքերս կատարելու համար այն, ինչ ինձանից կպահանջվի։ Բայց այժմ իմ առջևում միսիան է, և ես պատրաստվում եմմիսիան հրաշալի ծառայել, որի համար ես վատ չեմ զգա, բայց ոչ ինձ համար, այլ՝ Տիրոջ։ Ես սիրում եմ Տիրոջը և սիրում եմ աշխատանքը ու պարզապես աղոթում եմ, որ այդ զգացումը երբեք չլքի ինձ»։

Ես հասկացա, որ այդ զգացումը մշտապես ունենալու համար պետք է անընդհատ սնուցել և ջանքեր գործադրել ապաշխարելու և պատվիրանները պահելու համար։ Նախագահ Մոնսոնն ասել է․ «Վկայությունը պետք է կենդանի և վառ պահել, շարունակ հնազանդվելով Աստծո պատվիրաններին, ամեն օր աղոթելով և սուրբ գրություններն ուսումնասիրելով»:6

Տարիների շարունակես աշխարհիբոլոր միսիոներներին և երիտասարդներին հարցրել եմ, թե ինչպես են նրանք սկսել ճշմարտությունը փնտրելու և վկայություն ստանալու իրենց ջանքերը։ Գրեթե առանց բացառության նրանք պատասխանել են, որ անձնական վկայություն ստանալու իրենց ջանքերը սկսվել են, երբ որոշել են կարդալ Մորմոնի Գիրքը սկզբից և հարցնել Աստծուն, թե արդյոք այն ճշմարիտ է։ Անելով դա, նրանք որոշում են կայացրել «գործել»,ոչ թե «ներգործվել»7 ուրիշների կասկածներից։

Ճշմարտությունն իմանալու համար մենք պետք է ապրենք ավետարանով8 և «փորձարկենք»9 խոսքը։ Մեզ զգուշացվել է չհակառակվել Տիրոջ Հոգուն։10 Ապաշխարությունը՝ պատվիրանները պահելու վճռականության հետ միասին, կարևոր մասն է ճշմարտությունը գտնելու անհատի որոնումներում։11 Ի դեպ, մենք պետք է պատրաստ լինենք «հրաժարվելու բոլոր մեղքերից», որպեսզի ճանաչենք ճշմարտությունը։12

Մեզ պատվիրել են «ուսում փնտրենք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով» և «իմաստության խոսքեր փնտրեք լավագույն գրքերից»։13 Ճշմարտության որոնումներում մենք պետք է կենտրոնանանք «լավագույն գրքերի» և լավագույն աղբյուրների վրա։ Լավագույնների մեջ են սուրբ գրությունները և ապրող մարգարեների խոսքերը։

Նախագահ Մոնսոնը խնդրել է մեզ «անել , [ինչ] անհրաժեշտ է», որպեսզի ձեռք բերենք և պահպանենք ամուր վկայություն։14 Ի՞նչ է անհրաժեշտ ձեր վկայությունը զորացնելու և ամրապնդելու համար։ Մենք բոլորս անձնական պատասխանատվություն ունենք անելու ամեն բան, որպեսզի ձեռք բերենք և պահպանենք ամուր վկայություն։

Համբերատար պահելով մեր ուխտերը և «անելով, [ինչ] անհրաժեշտ է» Տիրոջից պատասխաններ ստանալու համար, հանդիսանում է ճշմարտությունը սովորելու Աստծո օրինակի մասը։ Հատկապես, երբ ամեն բան դժվար է, մեզանից պահանջվում է «զվարթությամբ ու համբերությամբ հնազանդվել Տիրոջ ողջ կամքին»։15 Մեր ուխտերը համբերատար պահելու արդյունքում մեծանում է մեր խոնարհությունը, մեծանում է ճշմարտությունն իմանալու մեր ցանկությունը և հնարավորություն է տալիս Սուրբ Հոգուն «առաջնորդելու մեզ իմաստության ուղիներով, որ մենք կարողանանք լինել օրհնված, բարգավաճ և պահպանված»։16

Ես և կինս շատ ենք սիրում մի անձնավորության, ով իր կյանքի մեծ մասը պայքարել է Եկեղեցու որոշ տեսակետների դեմ։ Նա սիրում է ավետարանը և սիրում է Եկեղեցին, բայց դեռ ունի հարցեր։ Նա կնքվել է տաճարում, ակտիվ է Եկեղեցում, կատարում է իր կոչումները և հրաշալի մայր ու կին է։ Տարիների ընթացքում նա փորձել է անել այն բաները, որոնք ըստ նրաճշմարիտ են և չի արել այն բաները, որոնքսխալ են։ Նա պահել է ուխտերը և շարունակել է փնտրել։ Երբեմն նա շնորհակալ է եղել, որ կարողացել է հիմնվել ուրիշների հավատքի վրա։

Վերջերս նրա եպիսկոպոսը ցանկացավ զրուցել նրա և նրա ամուսնու հետ։ Նա խնդրեց, որնրանք տաճարում փոխարինողներ հանդիսանան և կատարեն տաճարային արարողություններն այն մարդկան համար, ովքեր դրա կարիքն ունեին։ Այդ կոչումը զարմացրեց նրանց, բայց նրանք ընդունեցին այնև սկսեցին իրենց ծառայությունը Տիրոջ տանը։ Նրանց պատանի որդին վերջերս կատարել էր ընտանեկան պատմության հետազոտություն և գտել ընտանիքից մեկին, ում համար տաճարային արարողությունները չէին արվել։ Ի վերջո, նրանք ծառայեցին փոխարինողներ և կատարեցին տաճարային արարողություններն այդ մարդու և նրա ընտանիքի համար։ Երբ ծնկի իջան զոհասեղանի առաջ և կնքման արարողությունը մատուցվեց, այդ հրաշալի, համբերատար կինը, ով երկար ժամանակ փնտրում էր ճշմարտությունը, ունեցավ անձնական հոգևոր փորձառություն, որի շնորհիվ նա հասկացավ, որ տաճարն ու նրանում կատարվող արարողությունները ճշմարիտ և իրական են։ Նազանգեցմորն ու պատմեց իր փորձառության մասին և ասաց, որ դեռևս ունի որոշ հարցեր, բայց նա գիտի, որ տաճարը ճշմարիտ է, որ տաճարային արարողությունները ճշմարիտ են, և որ Եկեղեցին ճշմարիտ է: Նրա մայրն արտասվեց երախտագիտության զգացումը սրտում՝ սիրող, համբերատար Երկնային Հոր և իր դստեր հանդեպ, ով համբերությամբ շարունակում է փնտրել։

Համբերությամբ ուխտեր պահելու արդյունքում երկնքի օրհնությունները թափվում են մեր կյանք։17

Մեծ սփոփանք եմ գտել Տիրոջ այս խոստման մեջ, որ «Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»։18 Առանց բոլոր բաների մասին իմացության մենք կարող ենք իմանալ ճշմարտությունը։ Մենք կարող ենք իմանալ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Ի դեպ, ինչպես Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն է ուսուցանել այսօր, մենք կարող ենք մեր սրտի «ամենախորքից զգալ» [տես Ալմա 13․27], որ Մորմոնի Գիրքը միանշանակ Աստծո խոսքն է»։ Եվ մենք կարող ենք «զգալ այն այնքան խորը, որ երբևէ չցանկանանք նույնիսկ մեկ օր ապրել առանց նրա»։19

Մենք կարող ենք իմանալ, որ Աստված մեր Հայրն է, ով սիրում է մեզ և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, մեր Փրկիչն ու Քավիչն է: Մենք կարող ենք իմանալ, որ Նրա Եկեղեցու անդամակցությունը պետք է փայփայել, և որ ամեն կիրակի հաղորդությունից ճաշակելը օգնում է մեզ և մեր ընտանիքին ապահովության մեջ գտնվել։ Մենք կարող ենք իմանալ, որ տաճարային արարողությունների շնորհիվ ընտանիքներն իսկապես կարող են հավերժ միասին լինել։ Մենք կարող ենք իմանալ, որ Հիսուս Քրիստոսի Քավությունն և ապաշխարության ու ներման օրհնությունները ճշմարիտ են և իրական։ Մենք կարող ենք իմանալ, որ մեր սիրելի մարգարե, Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը Տիրոջ մարգարեն է և նրախորհրդականներն ու Տասներկու Առաքալների Քվորումի անդամները առաքյալներ են, մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ։

Ես գիտեմ, որ այս ամենը ճշմարիտ է և իմ վկայությունն եմ բերում Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: