2010–2019 թթ․
Երկնային լույսի կրողները
Հոկտեմբեր 2017


Երկնային լույսի կրողները

Որպես Աստծո քահանայության կրող և որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ, դուք լույսի կրող եք։

Մի տարեց մարդ հերթ էր կանգնել փոստատանը սպասարկման բաժնից նամականիշեր գնելու համար։ Մի երիտասարդ կին նկատեց, որ նա դժվարությամբ էր քայլում և առաջարկեց ցույց տալ նրան, թե ինչպես գնել նամականիշերսարքից օգտվելով՝ ժամանակ խնայելու համար։ Տարեց տղամարդն ասաց․ «Շնորհակալություն, բայց ես նախընտրում եմ սպասել։ Մեքենան ինձ չի հարցնի իմ հոդացավի մասին»։

Երբեմն օգնում էխոսել նրա հետ, ում մտահոգում են մեր դժվարությունները։

Ցավը, վիշտը և հիվանդությունը փորձառություններ են, որ բոլորս ենք ունենում․ մեր մտքերը երբեմն կարող են հիմնականում կենտրոնանալ ձախորդ, թշվառ և անհաջող պահերի վրա։

Երբ խոսքը վերաբերում է մեր ֆիզիկական բարօրությանը, ծերանալը և հիվանդությունը մենք ընդունում ենք որպես մեր մահկանացու ճամփորդության մաս։ Մենք փնտրում ենք մասնագետների խորհուրդը, ովքեր գիտակ են ֆիզիկական մարմնի հետ կապված հարցերում։ Երբտառապում ենք հուզականլարվածության կամ հոգեկան հիվանդության պատճառով, մենք փնտրում ենք օգնություն մասնագետների կողմից, ովքեր բուժում են նման հիվանդություններ։

Մահկանացու կյանքումմենքբախվում ենք ոչ միայն ֆիզիկական ևհուզական խնդիրների, այլևհանդիպում ենք հոգևոր մարտահրավերների։ Մեզանից յուրաքանչյուրի կյանքում լինում են ժամանակներ, երբ մեր վկայությունը շատ ամուր է: Գուցե եղել են նաև ժամանակներ, երբ մեր Երկնային Հայրը հեռու է թվացել։Լինում են ժամանակներ, երբ մենք մեր ողջ սրտով գնահատում ենք Հոգու բաները։ Գուցե լինեն նաև ժամանակներ, երբ կթերագնահատվեն դրանց արժեքն ու նշանակությունը։

Այսօր ես ցանկանում եմ խոսել հոգևոր բարօրության մասին․ ինչպես կարող ենք ապաքինում գտնել լճացած վիճակից և լինել կենսունակ, հոգևորապես առողջ։

Հոգևոր հիվանդություն

Երբեմն հոգևոր հիվանդությունը արդյունք է մեղքի կամ հուզականվերքերի։ Երբեմն հոգևոր անկումն այնքան դանդաղ է տեղի ունենում, որ մենք դժվարանում ենք նկատել, թե ինչ է կատարվում։ Նստվածքային ապարների նման, հոգևոր ցավը և վիշտը կարող են գոյանալ ժամանակի ընթացքում, ծանրանալով մեր հոգու վրա այնքան ժամանակ, մինչև որ չափազանց ծանր է լինում դրանքկրելը։ Դա կարող է պատահել, օրինակ, երբ աշխատավայրում, տանը և եկեղեցում մեր ունեցած պարտականությունները դառնում են այնքան ճնշող, որ մենք կորցնում ենք ավետարանի բերած ուրախության մասին մտածելու ունակությունը: Մենք կարող ենք նույնիսկ համարել,որ ավելին չունենք տալու կամ ավետարանով ապրելըմեր ուժերից վեր է։

Սակայն հոգևոր փորձությունների իրական լինելը դեռ չի նշանակում, որ դրանք անհաղթահարելի են։

Մենք կարող ենք բուժվել հոգևորապես։

Նույնիսկ ամենախոր հոգևոր վերքերը, այո, նույնիսկ անբուժելի թվացողները, կարող են բուժվել։

Իմ թանկագի՛ն ընկերներ, Հիսուս Քրիստոսի բժշկող զորությունը չի բացակայում մեր օրերում։

Փրկիչի բժշկող հպումը կարող էկյանքեր փոխել մեր ժամանակներում, ճիշտ, ինչպես Նա արել է անցած դարերում: Եթե մենք լոկ հավատ ունենանք, Նա կարող է բռնել մեր ձեռքը, լցնել մեր հոգին երկնային լույսով ու բժշկությամբ և ասել մեզ օրհնյալ բառերը՝ «Վեր կաց, մահիճդ առ եւ ման եկ»։1

Խավար և լույս

Ինչ էլ որ լինիմեր հոգևոր հիվանդությունների պատճառը, դրանք բոլորն էլ ունեն մեկ ընդհանուր բան՝ աստվածային լույսի բացակայություն։

Խավարը նվազեցնում է հստակ տեսնելու մեր ունակությունը։ Այն մշուշում է մեր տեսլականն այն բաների վերաբերյալ, որոնք մի ժամանակ պարզ ու հստակ էին։ Երբ մենք խավարի մեջ ենք, ավելի հավանական է, որ սխալ ընտրություններ կատարենք, քանի որ չենք տեսնում մեր ճանապարհին առկա վտանգները։ Երբ մենք խավարի մեջ ենք, ավելի հավանական է, որ կորցնենք մեր հույսը, քանի որ չենք կարողանում տեսնել սպասվելիք խաղաղությունը և ուրախությունը, եթե մենք միայն շարունակենք առաջ գնալ։

Մյուս կողմից, լույսը մեզ թույլ է տալիս տեսնել իրերն այնպես, ինչպես իրականում կան: Այն մեզ թույլ է տալիս տարբերել ճիշտը սխալից, կարևորն անկարևորից։ Երբ մենք լույսի մեջ ենք, մենք կարող ենք կատարել արդար ընտրություններ՝ հիմնված ճշմարիտ սկզբունքների վրա։ Երբ մենք լույսի մեջ ենք, մենք ունենք «հույսի կատարյալ պայծառություն»,2 քանի որ կարողանում ենք նայել մեր մահկանացու կյանքի փորձություններին հավերժության տեսանկյունից։

Մենք կգտնենք հոգևոր բժշկություն, եթե հեռանանք աշխարհի ստվերներից դեպի Քրիստոսի հավիտենական լույսը։

Որքան շատ ենքհասկանում և կիրառում լույսի վարդապետական հասկացությունը, այնքան ավելի պաշտպանված ենք հոգևոր հիվանդություններից, որոնք ազդում կամ անհանգստացնում են մեզ ամեն կողմից և ավելի լավ կարող ենք ծառայել որպես եռանդուն, խիզախ, հոգատար և խոնարհ քահանայություն կրողներ՝ մեր սիրելի և հավիտենական Թագավորի ճշմարիտ ծառաներ և աշակերտներ։

Աշխարհի լույսը

Հիսուս Քրիստոսն ասել է. «Ես եմ աշխարհքի լոյսը. ով որ իմ ետեւից գայ, նա խաւարումը չի գնալ, այլ կեանքի լոյսը կընդունի»:3

Ի՞նչ է դա նշանակում:

Պարզապես հետևյալը․ նա, ով խոնարհաբար հետևում է Հիսուս Քրիստոսին, կունենա Նրա լույսը։ Եվ այդ լույսը կտարածվի այնքան, մինչև ի վերջո կցրի ամենամեծ խավարը։

Դա նշանակում է, որ կա մի զորություն, ուժգին ազդեցություն, որ բխում է Փրկիչից։ Այն «դուրս է գալիս Աստծո ներկայությունից, որ լցնի տարածության անսահմանությունը»:4 Քանի որ այդ զորությունը լուսավորում, վեհացնում է մեր կյանքը, սուրբ գրություններում այն հաճախ կոչվում է լույս, սակայն այն նաև կոչում են հոգի և ճշմարտություն։

Վարդապետություն և Ուխտերում մենք կարդում ենք․ «Տիրոջ խոսքը ճշմարտություն է, և այն ինչ ճշմարտություն է՝ լույս է, և այն ինչ լույս է՝ Հոգի է, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի Հոգին»:5

Այս խորը գաղափարը, որ լույսը հոգի է, որը ճշմարտություն է, և այդ լույսը շողում է յուրաքանչյուր ոգու վրա, ով գալիս է աշխարհ, նույնքան կարևոր է, որքան հուսադրող։ Քրիստոսի լույսը լուսավորում և լցնում է բոլորի հոգիները, ովքեր ականջ են դնում Հոգու ձայնին։6

Քրիստոսի լույսը լցնում է տիեզերքը։

Այն լցնում է երկիրը։

Եվ այն կարող է լցնել յուրաքանչյուր սիրտ։

«Աստված անաչառ է»:7 Նրա լույսը մատչելի է բոլորին՝ մեծ ու փոքր, հարուստ կամ աղքատ, արտոնյալ կամ անապահով։

Եթե դուք բացեք ձեր միտքն ու սիրտը Քրիստոսի լույսը ստանալու համար և խոնարհաբար հետևեք Փրկիչին, դուք ավելի շատ լույս կստանաք։ Տող առ տող, մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ, ձեր հոգում դուք կունենաք ավելի շատ լույս և ճշմարտություն, մինչև որ խավարը կցրվի ձեր կյանքից։8

Աստված կբացի ձեր աչքերը:

Աստված կտա ձեզ նոր սիրտ։

Աստծո սիրո, լույսի և ճշմարտության շնորհիվ կբացահայտվեն թաքնված բաները, և դուք կվերածնվեք Հիսուս Քրիստոսում կյանքի նորոգության մեջ։9

Տերը խոստացել է․ «Եվ եթե ձեր աչքն ուղղված լինի միայն իմ փառքին, ձեր ամբողջ մարմինը լցված կլինի լույսով, և ձեր մեջ չի լինի խավար. և այն մարմինը, որը լցված է լույսով, ըմբռնում է բոլոր բաները»:10

Սա հոգևոր հիվանդության լիարժեք բուժումն է։ Խավարը ցրվում է լույսի առկայությամբ։

Փոխաբերություն հոգևոր խավարի վերաբերյալ

Այնուամենայնիվ, Աստված մեզ չի ստիպի ընդունել Իր լույսը։

Եթե մենք սկսենք հարմարվել խավարին, մեր սրտերի փոփոխություննանհավանական կդառնա։

Որպեսզի փոփոխություն տեղի ունենա, մենք պետք է թույլ տանք, որ լույսն առատորեն հորդի մեր մեջ։

Որպես ավիաընկերության կապիտան, Երկիր մոլորակի վրայով իմ թռիչքների ընթացքում ես միշտ հիացել եմ Աստծո ստեղծագործության գեղեցկությամբ և կատարելությամբ։ Ինձ համար հատկապես գրավիչ էր երկրի և արևի միջև եղած կապը։ Ես դա համարում եմ խավարի և լույսի գոյության մեծ խորհրդանիշ։

Ինչպես բոլորս գիտենք, յուրաքանչյուր 24 ժամվա ընթացքում տեղի է ունենում գիշեր-ցերեկ հերթափոխը։

Այսպիսով, ի՞նչ է գիշերը։

Գիշերը ոչ ավելին է, քան ստվերը։

Նույնիսկ գիշերվա խավարում արևը չի դադարում ճառագել իր լույսը։ Այն շարունակվում է շողալ նույնքան վառ, որքան երբևէ շողացել է։ Սակայն երկրի կեսը խավարի մեջ է։

Լույսի բացակայությունն առաջ է բերում խավար։

Երբ ընկնում է մութ գիշերը, մենք չենք հուսահատվում կամ անհանգստանում, որ արևը մարել է։ Մենք չենք մտածում, որ արևն այնտեղ չէ կամ մահացել է։ Մենք հասկանում ենք, որ մենք ստվերում ենք, որ երկիրը կշարունակի պտտվել և, ի վերջո, արևի ճառագայթները կրկին կհասնեն մեզ։

Խավարը չի նշանակում, որ լույս չկա։ Հաճախ դա պարզապես նշանակում է, որ մենք ճիշտ տեղում չենք լույս ստանալու համար։ Վերջերս տեղի ունեցած խավարման ժամանակ շատերը մեծ ջանքեր գործադրեցին մոտենալու համար լուսնի առաջացրած ստվերի նեղ շերտին՝ մի պայծառ օրվա կեսին։

Ճիշտ նույն ձևով, հոգևոր լույսը շարունակ շողում է Աստծո յուրաքանչյուր զավակի վրա։ Սատանան ջանք չի խնայի ստվեր ստեղծելու կամ մեզ ստվերում պահելու համար, որը մենք ենք ստեղծում։ Նա կստիպի մեզ ստեղծել մեր սեփական խավարումը․ նա կմղի մեզ դեպի իր մեծ քարանձավի խավարը։

Հոգևոր խավարը կարող է մոռացության վարագույր սփռել նույնիսկ նրանց շուրջը, ովքեր ժամանակին քայլել են լույսի մեջ և հրճվել Տիրոջով։ Այնուամենայնիվ, նույնիսկ ամենամեծ խավարի պահերին Աստված լսում է մեր խոնարհ աղերսանքները, մինչ մենք աղոթում ենք․ «Հավատում եմ, Տէր, իմ անհաւատութեանն օգնիր»:11

Ալմայի ժամանակներում կային շատերը, ովքեր դժվարանում էին ընդունել հոգևոր բաները, և «իրենց անհավատության պատճառով» Աստծո լույսը և ճշմարտությունը չէին կարողանում մտնել նրանց հոգիները, «և նրանց սրտերը կարծրացած էին»։12

Մենք լույսի կրողներն ենք

Եղբայրնե՛ր, մեզանից է կախված ճիշտ տեղում լինելը, որ տեսնենքՀիսուս Քրիստոսի ավետարանի աստվածային լույսը և ճշմարտությունը։ Նույնիսկ, երբ հասել է գիշերը և աշխարհը թվում է խավար, մենք կարող ենք ընտրել քայլել Քրիստոսի լույսով, պահել Նրա պատվիրանները և խիզախաբար վկայել Նրա իրական լինելու և Նրա վեհության մասին։

Որպես Աստծո քահանայության կրող և որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ, դուք լույսի կրող եք։ Շարունակեք անել բաներ, որոնք կմեծացնեն Նրա աստվածային լույսը։ «Բարձր պահեք ձեր լույսը»13 և «այսպէս լուսավորէ [այն] մարդկանց առաջին—որ ոչ թե նրանք տեսնեն և հիանան ձեզանով, այլ «որ ձեր բարի գործերը տեսնեն, և փառաւորեն ձեր Հօրը որ երկնքումն է»:14

Իմ թանկագին եղբայրներ, դուք գործիքներ եք Տիրոջ ձեռքում, նպատակ ունենալով լույս և բժշկություն բերելու Երկնային Հոր զավակների հոգիներին։ Հավանաբար դուք ձեզլիազորված չեք զգում բժշկելու նրանց, ում հոգին հիվանդ է,և ոչ ավելի շատ, քան փոստատան աշխատողն է լիազորված օգնելու հոդացավով տառապողին։ Գուցե դուք ինքներդ ունեք ձեր իսկ հոգևոր խնդիրները։ Այնուամենայնիվ, Տերը կանչել է ձեզ։ Նա տվել է ձեզ իշխանություն և պարտականություն՝ հասնելու կարիքավորներին։ Նա օժտել է ձեզ Իր սուրբ քահանայության զորությամբ, որ լույս բերեքխավարում և բարձրացնեքու օրհնեքԱստծո զավակներին։ Աստված վերականգնել է Իր Եկեղեցին և Իր թանկագին ավետարանը, «որը ամոքում է վիրավոր հոգին»։15 Նա պատրաստել է հոգևոր բարօրության ուղին, որ ապաքինում գտնեքլճացածվիճակից և շարժվեքդեպի կենսունակ, հոգևորապես առողջ վիճակը։

Ամեն անգամ, երբ դուք դարձնում եք ձեր սրտերն առ Աստված խոնարհ աղոթքի միջոցով, դուք զգում եք Նրա լույսը։ Ամեն անգամ, երբ սուրբ գրություններում փնտրում եք Նրա խոսքը և կամքը, լույսն ավելի է պայծառանում։ Ամեն անգամ, երբ նկատում եք կարիքի մեջ գտնվողին և զոհաբերում եք ձեր իսկ հարմարավետությունը՝ սիրով օգնության հասնելու համար, լույսը տարածվում և բոցավառվում է։ Ամեն անգամ, երբ դուք դիմակայում եք գայթակղությանը և ընտրում մաքուր լինելը, ամեն անգամ, երբ փնտրում կամ շնորհում եք ներում, ամեն անգամ, երբ խիզախաբար վկայում եք ճշմարտության մասին, լույսը ցրում է խավարը և գրավում ուրիշների, ովքեր նույնպես փնտրում են լույս և ճշմարտություն։

Մտածեք ձեր սեփական փորձառությունների, Աստծուն և մերձավորներին մատուցած ծառայությունների մասին, երբ աստվածային լույս է շողացել ձեր կյանքում՝ սուրբ տաճարում, հաղորդության սեղանի մոտ, աղոթքովմտորելու լուռ պահին, ընտանեկան հավաքների կամ քահանայության ծառայությունների ընթացքում։ Կիսվեք այդ պահերով ձեր ընտանիքի, ընկերների և հատկապես մեր երիտասարդների հետ, ովքեր լույս են փնտրում։ Նրանք կարիք ունեն ձեզանից լսելու, որ այդ լույսի հետ գալիս է հույս և բժշկում՝ նույնիսկ խավարով լցված աշխարհում։

Քրիստոսի լույսը բերում է հույս, երջանկություն և հոգու ցանկացած վերքի կամ տկարության բուժում։16 Նրանք, ովքեր զգում են այդ կատարելագործող ազդեցությունը, գործիքներ են դառնում Աշխարհի Լույսի ձեռքում՝ լույս տալով ուրիշներին։17 Նրանք կարող են զգալ այն, ինչ թագավոր Լամոնին զգաց․ «Այդ լույսը նրա հոգուն այնպիսի ուրախություն էր ներշնչել, որ ցրել էր խավարի ամպը, և … հավիտենական կյանքի լույսն էր վառվել նրա հոգում»։18

Իմ թանկագի՛ն եղբայրներ, իմ թանկագի՛ն ընկերներ, մեր նպատակն է փնտրել Տիրոջը, մինչև Նրա հավերժական կյանքի լույսը վառ շողա մեր մեջ և մեր վկայությունը լինի հաստատուն ու ամուր՝ նույնիսկ խավարի մեջ։

Ես աղոթում և օրհնում եմ, որ դուք հաջողությամբ իրագործեք ձեր ճակատագիրը՝ որպես Ամենազոր Աստծո քահանայության կրողներ և միշտ լինեք Նրա երկնային լույսի ուրախ կրողներ։ Մեր Վարդապետի՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: